Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՆՆ ՈՒ ՕՂԻՆ

«Վինոգրադով» օղու արտադրության ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Նիկոլայի Վինոգրադովը, ով արտադրում է Ռուսաստանում լավագույն օղիներից մեկը, իր պապից բազմիցս էր լսել, որ այս կյանքում տղամարդը երկու ուրախություն ունի՝ կինն ու օղին, սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ կյանքում կան ավելի շատ ուրախություններ: Ընտանեկան արժեքներ Մինչեւ մեր ծանոթությունը՝ ես կարծում էի, որ նրա ազգանունը պարզապես

Դատապարտյալները՝ առանց համակարգիչների

Անհավասարության վառ օրինակ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում, մասնավորապես՝ 2002-ից հետո, դատական համակարգն ամբողջությամբ զինվեց համակարգիչներով, դատական նիստերը տեսաձայնագրվեցին (թեեւ կան դատարաններ, որոնք պապենական սղագրությունից դեռ չեն հրաժարվել- Ռ.Մ.): Բազմահատոր գործի նյութերին ծանոթանալուց հետո, կողմերը (նկատի ունենք ազատության մեջ գտնվողներին-Ռ.Մ.) հնարավորություն ունեին համակարգչի միջոցով ճշտել դատական նիստերի ժամանակացույցը, ծանոթանալ եվրոպական երկրների նախադեպային որոշումների հետ, միջազգային փաստաթղթերին,

ՀԻՄԱ ԷԼ ՕՏԱՐՆԵՐԸ «ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ»

Օտար լեզուների թեստերը ոմանց հեշտ են թվում, ոմանց՝ ոչ այնքան Երեկ Երեւանի եւ Տավուշի մարզի մի շարք դպրոցների հինգ հարյուր 11-րդ դասարանցիներ մասնակցեցին օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի թեստերի փորձարկմանը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ընթացակարգային պահերի վրա ավելի քիչ են ուշադրություն դարձրել՝ կարեւորելով բովանդակայինը: «Այս փորձարկումները ցույց կտան, թե

Կարգուկանո՞ն են հաստատել

Մոտ երկու ամիս առաջ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցում կադրային փոփոխությունների անվան տակ մի շարք աշխատակիցներ կրճատվել են: Նախկին աշխատակիցների պատմելով՝ նոր տնօրեն Աշոտ Ղարագյոզյանը, եկած-չեկած, առանց մարդկանց զգուշացնելու գործից ազատել է, ոմանց էլ ստիպել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն, ընդ որում, ազատման դիմումների մի մասը, ըստ կրճատված աշխատակիցների, եղել է առանց ամիս-ամսաթվի: «Ես արձակուրդում

«ՏՈՒՆՍ ԿԱՌՆԵՆ ՄԻԱՅՆ ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ»

Իսակովի պողոտայի բնակիչները երդվում են, որ իրենց տներից դուրս չեն գա Հանուն պետական շահի, Իսակովի պողոտան էլ ընդգրկվեց իրացման գոտու շարքերը: Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ այս պողոտան «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանին կապող ճանապարհներից է ու զբոսաշրջիկներն էլ առաջին տպավորությունը հենց այստեղից են ստանում, ուստի այն պետք է բարեկարգել: Հին շենքերն ու շինությունները պետք է փոխարինվեն

Քաղաքական ուժերը դատապարտում են

Խորհրդարանական քաղաքական ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր, երեկ միաձայն դատապարտեցին հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը լրագրողներին երեկ հայտնել էր. «Եթե երթի մասնակիցները գործել են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ապա ես անթույլատրելի եմ համարում կատարվածը, իսկ իրավապահները դեռ պետք է մեկնաբանեն` երթը օրենքի շրջանակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դա արդեն քաղաքական գործիչների խնդիրը

«Հայհոյել են իշխանություններին»

Հոկտեմբերի 23-ի միջադեպի ոստիկանության վարկածը Երեկ ԱԺ-ում ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ակնհայտորեն մտադիր չէր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն «Առավոտի» հարցը՝ ինչո՞ւ եք ուժ գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ուղղակի ափերից հանեց պարոն Մահտեսյանին, եւ նա հակադարձեց՝ «իսկ դուք վստա՞հ եք, որ խաղաղ են եղել», եւ հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ոստիկաններին դիմադրություն ցույց

«ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎԵԼ»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումը վիճարկում են հոկտեմբերի 23-ին ոստիկանությունում 8 ժամ անցկացրած գործիչները: «Պայքար, պայքար մինչեւ վերջ». այս վանկարկումներով հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 03:20-ին Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Խոսքը մենտալիտետի հեղափոխության մասին է «Հստակ է, որ կա հրահանգ, եւ ոստիկանները կատարում են այդ հրահանգը: Նրանց մեծ մասը դա չի էլ թաքցնում եւ զզվանքով են կատարում: Ոստիկանները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ նրանք նույնպես տեսնում են թե երկրի վիճակը, թե ապօրինությունների ահագնացող ալիքը, որը խեղդում է բոլորիս: Մենք գործ ունենք իշխանությունների ապօրինությունների հետ, որոնք

«ԱՆՍԹԱՓԻ» ՇԱՏ ՍԹԱՓ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Լուսանկարում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն է՝ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո: ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցին ասել է. «Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ տալիս: Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են՝ նրանց թո՞ւյլ

ՁՅՈՒԴՈՅԻ ԱՍՏՂԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում կայանալու է ձյուդոյի միջազգային «Գրան պրի» կարգի առաջնություն: «Գրան պրիի» առաջնությանը մասնակցելու են մարզաձեւի աշխարհի ուժեղագույն ներկայացուցիչները՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Անդրկովկասում առաջին անգամ նման բարձրակարգ մրցաշար անցկացնելու նախաձեռնողը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Միջոցառումն ընդգրկված է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու,

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Մտահոգություն երիտասարդական թեմաներով եւ ոչ միայն Վերջին շրջանում մի քանի ամոթալի դեպքեր ինձ ստիպեցին իմ եւ ընկերներիս մշտական մտահոգությունների մասին բարձրաձայն արտահայտվել: Սկսեմ Երեւանի ծննդյան 2789-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 12-ին Հյուսիսային պողոտայում «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ ցուցադրված ազգային կոխի ելույթներով՝ ազգագրական ծիսակատարությունից: Բարձր մակարդակով անցկացված միջոցառումն ուղեկցվեց ազգային-հայրենասիրական երգերով, պարերով: Սակայն հանդիսատեսների խիստ

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՑԱ»

Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Ֆիլիպ Կասարդը լինզաներով, թե առանց լինզաների, հայուհիներին հավանում է: Շարունակվում է հոկտեմբերի 19-ին մեկնարկած Երեւանյան առաջին միջազգային փառատոնը, որի վերջին ակորդը կկայանա նոյեմբերի 4-ին: Փառատոնին, բացի հայ կատարողներից, մասնակցում են երաժիշտներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից: «Առավոտը» հանդիպեց առաջին անգամ Հայաստան այցելած ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Կասարդի հետ: Տեղեկացնենք, որ դաշնակահարը շուրջ 30

Ջավախքի դպրոցներում վրացերեն են անցնում

Որպեսզի հայ երեխաները կարողանան վրացական բուհերում սովորել եւ Վրաստանում աշխատել Վերջերս այցելեցինք Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, որի հնարավորությունն ընձեռել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: «Ես սովորում եմ 9-րդ դասարանում, բայց դեռեւս չեմ որոշել, թե որ բնագավառում եմ մասնագիտանալու: Ամենայն հավանականությամբ, երեւանյան որեւէ բուհում կշարունակեմ ուսումս: Իհարկե, կուզենայի նաեւ Թբիլիսիում ուսում ստանալ, բայց լավ

ՈՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՎԿԱՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ, ՈՉ՝ ՀԱՎԱՏՈՒՄ

Երկուշաբթի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան անհայտ պատճառով չներկայացավ վկա Նելլի Գասպարյանը Վերջինս վկայություն էր տվել նախորդ դատական նիստի ժամանակ Վիրաբ Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նախագահող Ժորա Հովսեփյանը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Վիրաբ Գասպարյանը մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ»

Միայնակ կնոջը նպաստ չի հասնում

Պատճառաբանում են, թե ապրում է եղբոր տանը Փախստական, 73-ամյա Ռիմա Շավեդովան չնայած բնակվում է եղբոր տանը, միայնակ թոշակառու է, ինչի համար մինչեւ այս տարի Արաբկիր համայնքի տարածքային սոցիալական ծառայությունից՝ «Փարոսից», 7 հազար դրամ նպաստ է ստացել: Սակայն այս տարի «Փարոսը» Ռ. Շավեդովային նպաստից զրկել է՝ պատճառաբանելով, որ չի հասնում: «Ես միայնակ կին եմ, ոչ մի

Ո՞Վ ԷՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳԻՆԸ

Տնտեսագետներն առայժմ չեն կողմնորոշվում, թե ում էր ձեռնտու 1 օրով շաքարավազի կտրուկ թանկացումը Նախօրեին շաքարավազի գների կտրուկ բարձրացումն իսկական հանելուկ էր: Ընդամենը մեկ օրվա մեջ 230 դրամ արժեցող շաքարավազի 1 կիլոգրամը խանութներում վաճառվում էր 350-400 դրամ, նույնիսկ որոշ խանութներում գինը հասել էր 600 դրամի: Քանի որ խանութների վաճառողները սպառողներին տեղեկացնում էին, որ առաջիկայում սպասվում են

Ահմադինեջադն ընդհատեց իր այցը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ անսպասելիորեն ընդհատել է իր պաշտոնական այցը Հայաստան եւ վերադարձել հայրենիք: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի ընդհատման պատճառ են դարձել «չնախատեսված հանգամանքները»: Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի այցի ծրագրի համաձայն, երեկ վերջինս պետք է ծաղկեպսակ դներ Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այցելեր Երեւանի Կապույտ մզկիթ եւ ելույթ ունենար Հայաստանի

«ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԱՏԻՎԸ» ՄՏՔԱՓՈԽՎԵԼ Է

«Եկել է պահը, որ արդեն ազգովին պետք է մտածենք՝ ազատվել այս ապազգային ռեժիմից կամ շարունակել մնալ գաղութացված՝ ստրուկի, ճորտի կարգավիճակում, որին մենք դեմ ենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Այլընտրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- նկատեց «Առավոտը»՝ հիշեցնելով, որ տակավին վերջերս պարոն Մարգարյանը հրապարակավ եւ բավականին կտրուկ դեմ էր

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԵՆ

Երեկ ոստիկանությունը ձերբակալեց շուրջ 15 հոգու, որոնցից 2-ը կուսակցությունների առաջնորդներ են, 2-ը՝ թերթերի գլխավոր խմբագիրներ, իսկ 2-ն էլ՝ անչափահաս: 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ականատեսների վկայություններ Քանի որ Հայաստանի հեռուստաընկերությունները հրաժարվում են եթեր հաղորդել հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին՝ «Այլընտրանք» նախաձեռնության անդամները երեկ փորձել էին հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկել երթի միջոցով:

«ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ»

Վստահեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը – Պարոն Ծառուկյան, սեպտեմբերի 21-ի իր ելույթում առաջին նախագահը հայտարարեց, որ օլիգարխներն այս իշխանությունների զոհերն են: Դուք, որպես գործարար, ձեզ համարո՞ւմ եք այս իշխանությունների զոհը: – Գործարարը հանդիսանում է մեր պետության հենասյուներից մեկը, եւ, բնականաբար, ես ինձ ոչ մի իշխանության զոհ երբեւէ չեմ համարել ու չեմ համարում եւ ես

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԱՐԶ ՉԵՂԱՎ

Երեկ ժամը 23.15-ին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահվում էին տասնյակից ավելի ձերբակալվածները՝ եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 23:30-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս ետեւից մարդիկ հրմշտելով հնարավորինս մոտեցան ոստիկանության շենքին, որը մինչ այդ պատնեշված էր տասյակ ոստիկանների կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին կոչ արեց հանգիստ մնալ, մի քանի մետր հետ գնալ մուտքից ու մտավ ներս:

Մարզական խճանկար

Վիկը կատարեց խոստումը Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը Սիդնեյում վստահ հաղթանակով նշեց իր նորամուտը առաջին թեթեւագույն քաշային կարգ: Ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբայի հետ IBO-ի չեմպիոնի թափուր տեղի համար մենամարտում Վիկը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին: Ամբողջ մենամարտն անցավ Վիկի բացահայտ առավելությամբ: Կատուբայը երկու անգամ՝ 7-րդ եւ 11-րդ ռաունդներում հայտնվեց նոկդաունի մեջ: Իսկ եզրափակիչ ռաունդի 57-րդ

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԵՎ ՔՈԲՈՒԼԵԹԻՆ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ

Այդ բարեկամությունը հաստատվեց կիրակի օրը՝ «Վալլեքս գրուպի» կազմակերպած Ալավերդի քաղաքի տոնի շրջանակներում: Այդ օրը Ալավերդին նշեց քաղաքի տոնը, ինչի կապակցությամբ քաղաքը բազմաթիվ հյուրեր էր ընդունել: Ալավերդին արդեն երրորդ քաղաքն է, որ եղբայրացել է վրացական քաղաքների հետ: Դեռեւս մայիսին Քոբուլեթին եւ Ալավերդին հուշագրով եղբայրացան: Սա էլ մեկ առիթ էր, որպեսզի վրացական պատվիրակությունն այցելի Ալավերդի: Մինչ այդ

Միչուրինյան թեմաները՝ Սունդուկյանի խաղացանկում

Դրամատուրգ Նելլի Շահնազարյանն այն հարստացրեց «Իմ ծաղկած դեղձենիով» Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, պարզվում է, շատ են սիրում տարբեր բույսեր ու ծառեր: Դրա վկայությունն է թատրոնի միչուրինյան թեմաներով խաղացանկը՝ Չեխով «Բալի այգին», Պետրոսյան՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»… Օրերս էլ շարքը համալրվեց դրամատուրգ Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենիով»: Մնում է սպասել, որ գուցե առաջիկայում

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԺԱՐԳՈՆ՝ ՉՀԱՇՎԱԾ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ

«Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» ներկայացումը նոր խոսք է՝ գռեհկության եւ ռաբիսության առումով Կիրակի օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» ներկայացման կամ, ինչպես հեղինակներն են անվանել՝ anti-ներկայացման, պրեմիերան: Պիեսը գրել է Վահրամ Սահակյանը, բեմադրության հեղինակն է Արթուր Սահակյանը, պրոդյուսերը՝ Նունե Եսայանը: Գլխավոր դերերը կատարեցին նրա ամուսին՝ Ավո Խալաթյանն ու Նարեկ

Դպրոցն «ընդդեմ» դպրոցի

Հովտամեջի դպրոցը դեռ չի գործում, Ծիածանում էլ աշակերտ չի մնացել Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղը դպրոց չի ունեցել, եւ աշակերտները հաճախել են հարեւան՝ Ծիածան գյուղի դպրոց: Այս տարի պետբյուջեի միջոցներով Հովտամեջում դպրոց է կառուցվել: Դեռեւս ուսումնական տարվա սկզբին խոսակցություններ էին շրջանառվում, թե դպրոցի կառուցման համար գյուղն ավելի շատ աշակերտների թիվ է ներկայացրել, քան իրականում

«ԳԱԼԱ»-ԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՂԵԼ

Պատճառը, ըստ Գյումրիի անկախ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եթեր տրամադրելն է: «Գալա»-ին «կարգի հրավիրելու» պարտականությունը միանգամից դրվել է մի շարք կառույցների վրա՝ ազգային անվտանգության, հարկային տեսչության, ռադիոհեռուստատեսային հանձնաժողովի, անգամ մարզպետարանի չինովնիկների: Մի խոսքով, ինչպես կատակում են հեռուստաընկերության աշխատակիցները, բացի Ջրմուղից ու Սանէպիդից,

Սուպերմարքեթ՝ ծառերի հաշվի՞ն

Կույրերի միավորումն իր վարձակալներին վտարում է՝ տարածքը «SAS» ընկերությանը հատկացնելու նպատակով: Անցած շաբաթ օրը, գիշերը ժամը 3-ի սահմաններում, երկու անհայտ անձինք Կոմիտասի 52 հասցեում գտնվող խանութի դիմացի 2 առողջ ծառերը կտրել են ու այդպես թողել գետնին ընկած: Խանութի աշխատակիցների պատմելով, այդ ամենին գիշերը ականատես է եղել հարեւան՝ մթերային խանութի պահակը, որն էլ, ըստ աշխատակիցների, երբ

2008-Ը ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ

Քաղաքապետ Երվանդ Զախարյանն ամեն գիշեր լինում է շինհրապարակներում Որ տարեվերջին Երեւանը մեզ կներկայանա նոր տեսքով եւ հետիոտն ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար առավել հարմարեցված ճանապարհներով՝ այսօր արդեն կասկած չկա: Դրանում, թերեւս, ավելորդ անգամ համոզվեցինք Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող շինարարական օբյեկտներում գիշերային շրջայցի արդյունքում: Ի հեճուկս երբեմն հնչող թերահավատության, Երեւանի քաղաքապետի քաղաքաշինության գծով տեղակալ Կարեն Դավթյանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031