Օրվա լրահոսը
ԿՈՆՅԱԿ ՉԵՆ ԽՄՈՒՄ
2009թ. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը նվազել է 39%-ով: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երեկ տեղեկացրել է, որ մինչեւ 2009թ. մեր երկրում կոնյակի արտադրության ծավալն աճի մեծ տեմպեր է ապահովել, սակայն նախորդ տարվա ցուցանիշը հավասարվել է 1936թ. արտադրության մակարդակին: Փոխարենը նախորդ տարի աճել են գինու, օղու եւ գարեջրի արտադրության ծավալները: 2008թ. համեմատությամբ 2009թ. 31%-ով ավելի
Չեն «ցրել», մերժել են
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է ուղարկել՝ կապված մեր թերթի երեկվա համարում տեղ գտած «Ոչ գնահատող կա, ոչ էլ վերահսկում» հոդվածի հետ: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հոդվածում լրագրողի զրուցակից Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի արտահայտած պնդումը, թե ժամանակին գարեջրի գովազդում լուրջ խախտումներ կային, որի վերաբերյալ խորհուրդը դիմել է ՏՄՊՊՀ, Հանձնաժողովն էլ նրանց խորհուրդ է
ՀԲ-Ն $9 ՄԻԼԻՈՆԻ ՎԱՐԿ ԿՏԱ
Համաշխարհային բանկը հաստատել է $9 միլիոն վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարությանը՝ բարելավելու հանրային ծառայությունները՝ կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաեւ կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը անդրադարձել է նաեւ այլ հարցերի: Նա ասել է,
ԴՐԱՄԸ ԿՐԿԻՆ ԱՐԺԵԶՐԿՎԵՑ
Երեկ հայկական դրամն ընկավ պատվանդանի հերթական աստիճանից՝ 1 դոլարն անցավ 400 դրամի սահմանը, իսկ 1 եվրոն՝ 550-ի: Պատմությունը ցույց է տվել, որ հայկական դրամային շուկայում դժվարը «հոգեբանական արգելքը» հաղթահարելն է, դրանից հետո ամեն ինչ գնում է հալած յուղի պես: Երբ մի քանի տարի առաջ 1 դոլարը 590 դրամ էր եւ գնալով սկսեց էժանանալ, բոլորն անհամբեր
Ձուկ բռնելու ժամանակն է
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի կարծիքով՝ մոտեցել ենք ճգնաժամի հատակին եւ ձուկ որսալու համար լավ ժամանակներ են. «Ձուկ որսալ ասելով՝ նկատի ունեմ գնումներ իրականացնել՝ հատկապես երկրի ներուժը մեծացնելու առումով, օրինակ՝ վերջերս հայտարարում էին, որ ՀՀ-ում տարբեր խոշոր բրենդային ընկերություններ վաճառվում են, զարգացող երկրների համար սա լավ շանս էր ձեռքբերումներ արձանագրելու համար»: Երեկվա ասուլիսում տնտեսագետը նաեւ կանխատեսեց. «Մինչեւ
ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ
«Ժառանգությունը» դիմել է կառավարությանը Երեկ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է ուղարկել հարցապնդում՝ աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանաշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Խմբակցությունը մտահոգություն է հայտնել Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում «Գլենդել Հիլզի» կողմից պետական ծրագրերով իրականացվող բնակարանաշինության 2009 թ. անբավարար ընթացքի, բնակարանաշինության ու բնակարանների
Հայ միգրանտները Թուրքիայի համար խաղաթուղթ են
Այդպես է կարծում նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարարը Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների
ՄԱՀԱ՞Կ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՃՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսպես էին բնութագրում երեկ քննարկվող օրինագծերը դրան դեմ պատգամավորները, իսկ օրինագծին կողմ պատգամավորները վստահեցնում էին, որ այն վերաբերում է բոլորին, ոչ միայն ԶԼՄ-ներին: Խորհրդարանը երեկ քննարկեց քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Կոալիցիայի հեղինակած օրինագծում Եվրախորհրդի պահանջով փորձ է արվում ապաքրեականացնել զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները: Փոփոխություններով նախատեսվում է դրամական
ՈՒՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ
BBC–ին տված հարցազրույցում Էրդողանը դիմել է սպառնալիքների լեզվին. «100 000 հայեր կան, որոնք ապօրինի շարունակում են ապրել եւ աշխատել Թուրքիայում, ես կարող եմ նրանց վաղը ասել՝ վեր կացեք ու գնացեք ձեր հայրենիքը»: Այս հայտարարությանը անդրադառնալով՝ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ իբր այն շատ է տխրեցրել եւ վախեցրել տեղի հայերին՝ հիմնականում վերջին շրջանում տեղափոխված
ԱՄՆ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների 2009 թվականի զեկույցի Հայաստանի վերաբերյալ 84 էջանոց հատվածի մի մասն էլ կազմում են մեր երկրում պաշտոնեական կոռուպցիայի եւ կառավարության թափանցիկության մասին գնահատականները: Մասնավորապես նշված է. «Օրենքով պաշտոնեական կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ. այնուհանդերձ, կառավարությունն օրենքներն արդյունավետորեն կամ հավասարաչափ չի կիրառում, եւ պաշտոնյաները հաճախ անպատժելիորեն կոռումպացված գործողությունների մեջ են ներգրավվում: Իշխանությունները
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ
Մարտի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից: Ռուս պաշտոնակցի հետ էլ կայացել է առաջին հանդիպումը: Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակից՝ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության
ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Սակայն երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում որեւէ անդրադարձ չի եղել ժամանակացույցի վերաբերյալ այն առաջարկներին, որոնք արել են ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Կարեւորը բարեփոխումների որակն է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ Փարիզում կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին է ներկայացրել ժամանակացույց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման
ԽԱՇՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Ըստ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի՝ ապրիլը կրկին ճակատագրական կլինի Հայաստանի համար «Կատարվում է այն, ինչի մասին արդեն երկու տարի է՝ մենք խոսում ենք եւ հանրությանը նախազգուշացնում. պրեսկոտյան ընտրությունները Հայաստանում պատահական երեւույթ չէին, այս ամենը գին ուներ, եւ եկել է գինը վճարելու ժամանակը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նկատելի ակտիվությանը եւ շտապողականությանը՝
ՆՐԱՆՑ ԲԱՐՔԵՐԸ
Երեկ, 20:30-ի սահմաններում, Ազատության փողոցում, «Արտ Կանազ» մշակույթի կենտրոնի դիմաց հնչել են հերթական կրակոցներ: Դեպքի վայր ժամանած մեր թղթակիցը արձանագրել է կրակված երկու պարկուճ: Տարածքն այդ պահին արդեն վերահսկում էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր էր ժամանել նաեւ Արաբկիրի ոստիկանապետ Վարուժան Ադամյանը: «Առավոտի» տեղեկություններով, կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է մոտավորապես
Մարտի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈ՞Վ
Օրերս Միլանում անտիկվար գրքերի ցուցահանդեսին ցուցադրվեցին www.az.gay. ru կայքի որակավորմամբ «20-րդ դարի գեյ Ռենեսանսի խորհրդանիշ» Պազոլինիի «գտածոները», որոնք միգուցեեւ լույս չսփռեն նրա սպանության վրա, բայց առաջ կբերեն նոր վարկածներ եւ սկանդալներ այդ անվան հետ կապված: Վերջերս էլ «Առաջ Իտալիա» կուսակցության սենատոր Մարչելլո Դել Ուտին Պազոլինիի արվեստանոցից գտել էր շատ կարեւոր գրություն՝ անավարտ «Նավթ» վեպից մի
«Ձեր տղան տվեք մեր աղջկան»
Մերօրյա հայկական իրականություն Օրերս Վանաձորի «Ավետիս» երիտասարդական թատրոն-ստուդիան միամսյակի առթիվ կանանց անակնկալ մատուցեց՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրելով երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի «Ձեր տղան տվեք մեր աղջկան» կատակերգությունը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան): Պիեսի թեման մերօրյա հայկական իրականությունն է: Այստեղ խոսվում է «Ջրմուղը» գերմանացիներին վաճառելու մասին՝ «Բա մեր ջուրը գերմանացո՞ւն կտան… հողի համար կռվեցինք,
ՑԱՆԿԱԼԻ ԿՈՒՐԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ եւ
Կասպարովն աջակցում է Կարպովին
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, համաձայն զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, պաշտպանել է խաղատախտակի առջեւ իր հավերժական ոխերիմ թշնամի Անատոլի Կարպովի՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը: Կասպարովը լրատվամիջոցներին հայտարարել է. «Այլեւս ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ի ղեկավարությունը անդունդի եզրին է, եւ շախմատը նախկին մակարդակին վերադարձնելը պետք է կապվի այնպիսի անվան հետ, ով լուրջ հեղինակություն է վայելում
Կորոշի ՈՒԵՖԱ-ն
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի ազգային ֆեդերացիաների լիազոր ներկայացուցիչները երեկ Մոսկվայում խմբային մրցաշարի խաղացանկի կազմման հարցում ընդհանուր հայտարարի չեկան: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների գրաֆիկը կազմելու է ՈՒԵՖԱ-ն: Դա տեղի կունենա մարտի 23-24-ին՝ Թել Ավիվում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի համաժողովի նիստում:
Հերթական վնասվածքը «Super Six»-ում
Միջին քաշային կարգերում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարի երկրորդ փուլի մենամարտերից մեկը նույնպես հետաձգվում է: Ապրիլի 24-ին նշանակված WBA-ի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ Ալան Գրինի (նա փոխարինել է ծանր նոկաուտների պատճառով մրցաշարը լքած Ջերմեն Թեյլորին) հանդիպումը հետաձգվել է առնվազն վեց շաբաթով, քանի որ Ուորդը վնասել է ծունկը: Սակայն Գրինը եւ նրա թիմը
Սամարան նախընտրելի էր
Անցած տարի մրցաշրջան 2010-ի անելիքների ծրագիրը կազմելիս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նկատի էր ունեցել նաեւ մոտ ժամանակներս Բուլղարիայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցելը եւ դա մտցրել էր ֆեդերացիայի այս տարվա միջոցառումների ծրագիր: Սակայն, ինչպես սպորտում հաճախ է պատահում, ֆեդերացիան փոխել է մտադրությունը եւ որոշել այդ մրցաշարը փոխարինել մեկ ուրիշով: Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի երիտասարդական
Միջին դիրքերում
Շախմատի «Amber» գերմրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանն այս տարի մի տեսակ անվստահ ներգրավվեց պայքարի մեջ: Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը, արագ շախմատում հաղթելով Սերգեյ Կարյակինին, այնուհետեւ զիջեց նրան «կույր» շախմատում: Հաջորդ օրը Արոնյանը երկուսում էլ պարտվեց Մագնուս Կարլսենին եւ մրցաշարային աղյուսակում 1,0 միավորով հայտնվեց նախավերջին տեղում: Բարեբախտաբար, Լեւոնը դրանից չընկճվեց եւ երրորդ տուրում
Հակոբյանն ու Գալոյանը հավակնում են մեդալի
Ռիեկայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններն ավարտվում են: Մեկնարկային փուլն անհաջող սկսած գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, աստիճանաբար վերագտնելով իր խաղը, հընթացս բարելավեց դիրքերը եւ հիմա տղամարդկանց պայքարի ավարտին մեդալի է հավակնում: Վովան 9-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Բոյան Վուչկովիչի նկատմամբ եւ 7,0 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր
Լավանշին, Ռիվասը եւ միասեռականությունը
Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում հյուրընկալվել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Շվեյցարիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին եւ այլ դիվանագետներ: Մինչ հանդիպումը, համալսարանի շուրջ 10 ուսանողների հանձնարարվել էր ծանոթանալ շվեյցարացի գրող Ալիսա Ռիվասի ստեղծագործությանը, քանի որ հանդիպման ընթացքում գրականագետ Աննա Լավանշին հանդես պիտի գար
ՈԱԱԿ-ականները՝ «Եվրասիայում»
Երեկ «Եվրասիա» միջազգային համալսարանում, բուհի հավատարմագրման հոբելյանի կապակցությամբ, հրավիրվեց քննարկում, որին մասնակցում էին Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները (ՈԱԱԿ): Քննարկվեցին բուհերում որակի ապահովման գործընթացներին վերաբերող հիմնախնդիրներ, որոնք հատկապես ցավոտ են ոչ պետական բուհերի համար: Հասկանալի է, որ առաջանում է հավատարմագրման եւ, ըստ այդմ, որակի ապահովման խնդիր: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մեկ նախադասությամբ բանաձեւեց իրենց
Ձեռնոց՝ երեւանցի կոլեգաներին
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը «Դու անմեղ ես» մենադրամայով հավակնում է «Արտավազդի»: Արվեստի աշխարհում հաստատված ճշմարտություն է, որ փորձը՝ որպես ստեղծագործական աշխատանք, միշտ էլ հետաքրքիր է ու բազմաբովանդակ, հայտնություններով լի: Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Սամվել Խալաթյանի «Դու անմեղ ես» մենադրամայի ներկայացումը, ու հենց հիշյալ պիեսի փորձը դիտելու ցանկությունն էր, որ «Առավոտին»
«ՄԵՂՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Կամ՝ խոհեր թատրոնի մասին Օրերս կայացավ Արմեն Մազմանյանի «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան, ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի, որին անհամբերությամբ էի սպասում, քանի որ աջուձախ Մազը հայտարարում էր՝ «Տվեք ինձ Սունդուկյան թատրոնը, եւ ես կշրջեմ հայկական թատրոնը»: Տվեցին, մարդն էլ շրջեց՝ բայց ո՞ր կողմ: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշերով է ուղղորդվել գեղխորհուրդը, որ թույլ է տվել
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՎԱԶՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՂՄԻՑ
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում «Lancair IV-P» թեթեւ ինքնաթիռի օդաչուն, որը թռչել է 4 հազար մետր բարձրության վրա, շարժիչի հետ կապված ինչ-ինչ պրոբլեմների պատճառով որոշել է վայրէջք կատարել մոտակա լողափին: Թափվող յուղի առաջացրած հետքերի պատճառով օդաչուն չի նկատել, թե որտեղ է վայրէջք կատարում եւ վրաերթի է ենթարկել մոտակայքում վազող մի ամերիկացի մարզիկի, որը տեղում մահացել է:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
Երեքշաբթի Բելառուսում սպասում էին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցին: Վերջինս ժամանելու էր Բրեստ՝ Միութենական պետությունների նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Սակայն, BBC-ի փոխանցմամբ, Պուտինին դիմավորողների թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի լինելու: Նախօրեին նա պաշտոնական այցով մեկնել է Վենեսուելա՝ նախագահ Ուգո Չավեսի հետ բանակցությունների: Աղբյուրը նկատում է, որ Մինսկի եւ Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում ծագած


















































