Օրվա լրահոսը

Հեղինակին թաքցրել ե՞ն

Երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերի բառերի հեղինակը Գոհար Ադիլխանյանն է Երբ երգչուհի Սիլվա Հակոբյանը ամիսներ առաջ BBC-ի «THE NEXT BEST THING» մրցույթի հաղթող ճանաչվեց, նրա հետ միասին փառքի արժանացավ նաեւ երգչուհու քույրը՝ Մանե Հակոբյանը, ով գրել է BBC-ում հաղթած «I LIKE» երգի երաժշտությունը: Թեեւ Մանեն միայն երգի երաժշտությունն է գրել, այնուամենայնիվ, սկզբում նա ներկայացվեց որպես երգի

ՑԱԾՐ ԽԱՎԻ ԿՅԱՆՔԸ՝ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՏԻՍՏՆԵՐՈՎ

Լեոնկավալոյի «Պայացները»՝ մասնագետի մեկնաբանությամբ Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ), «Հովեր», «Սպեղանի» երգչախմբերի, «ՄԻՄ ստուդիոյի» եւ մենակատարների մեկնաբանմամբ ներկայացվեց Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի համերգային կատարումը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, բեմադրիչ՝ Սուքիաս Թորոսյան): «Պայացները» թվով 7-րդ օպերան է, որի մտահղացումն ու իրականացումը պատկանում է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին: Հիշեցնենք, որ նրա նախաձեռնությամբ վերջին տարիներին

Անդրեաս Արծրունու վերադարձը

Մեծանուն գիտնականը՝ Գերմանիայում որպես հայ ինքնության խորհրդանիշ Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) հրավերով վերջերս տարբեր ազգությունների ավելի քան 200 հանդիսականներ էին հավաքվել Գերմանիայի Բոխում քաղաքի Պետրի եկեղեցու հանդիսությունների դահլիճում՝ մասնակցելու հայ մեծանուն գիտնական Անդրեաս Արծրունու ծննդյան 160-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Արծրունյաց թագավորական տոհմի վերջին ժառանգներից Անդրեաս Արծրունին իր կյանքի մի քանի տասնամյակ անցկացրեց Գերմանիայում եւ իր

ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Առարկայական հանձնաժողովների նախագահներն այս տարի նման տպավորություն են ստացել դիմորդներից Երեկ ընդունելության քննությունների 4-րդ օրն էր: Մինչ այժմ ինչպես բոլոր առարկաների գծով քննություններից, այնպես էլ հայ ժողովրդի պատմություն եւ հայ գրականություն առարկաներից գրանցվել են միջին գնահատականներ: Հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ 4 օրերի ընթացքում պատմության քննություն է հանձնել

Ավագանին էլ է օրենքը խախտում

Աջափնյակ համայնքի ավագանին, օգտագործելով իր պաշտոնը, անօրինական շինարարություն է իրականացնում Աջափնյակ համայնքի Հասմիկի փողոցում՝ Լենինգրադյան 50 շենքի հարեւանությամբ, կանաչ տարածքի հաշվին ավտոտնակ է կառուցվում: Այս առնչությամբ նշյալ հասցեի մի խումբ բնակիչներ «Առավոտին» դժգոհեցին, որ «կառուցապատողը մեր համայնքի ավագանիներից է եւ առիթից օգտվելով՝ ինչ ուզում անում է: Փոխանակ բակի այդ մի փոքր ազատ տարածքում երեխաների համար

ԿԵՂՏՈՏ ՊԱՅՔԱՐ

Հուլիսի 30-ին Եղեգնաձորում տեղի կունենա մրցույթ «Եղեգնաձորի բժշկական կենտրոնի» գլխավոր բժշկի պաշտոնի համար: Հուլիսի 23-ին «Առավոտը» «Օպտիմալացում հայկական ձեւով» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր ՀՀ կառավարության՝ առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրին, որի շրջանակներում վերստին միավորվելու են Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները, որի արդյունքում կազմավորվելու է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Նույն հրապարակման մեջ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ «ԱԲԻԺՆԻԿՆԵՐ» ԵՆ

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, որ ընտրական գործընթացներում միասնականությունն անհեթեթ է, եւ շատ ավելի հստակ կլիներ քաղաքական դասավորությունը, եթե ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված լինեին ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության թեկնածուներ՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Սա ինչ-որ տեղ Ղարաբաղի ֆենոմենն է: Սովորաբար, դասական բանաձեւը հետեւյալն է, որ մարդիկ մասնակցում են ընտրություններին, հետո ստեղծում

«Սամասուդ» են արել

Կամ՝ կնոջս տենց մի՛ նայի Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, իր մի քանի ընկերների հետ միասին «Զվարթնոց» օդակայանի տարածքում ծեծի է ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն Արմենի Գալստյանին: Վերջինս ծեծված, անգիտակից վիճակում եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն ու ներկայումս

Էրդողանի տրիումֆը

Հուլիսի 22-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ հավաքելով քվեների 46,66%-ը: Այս մասին հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 550 տեղի համար պայքարում էր 14 կուսակցության 6695 թեկնածու: Եվս 699 մարդ հանդես էր գալիս իբրեւ պատգամավորության անկախ թեկնածու: Ընտրությունների ընթացքում գրանցվել է

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանում ծավալվում է ինքնաոչնչացման 2 զուգահեռ գործընթաց – Թվում էր, թե հաջորդ նախագահի թեկնածուի հարցը իշխանությունները վաղուց էին ճշտել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցող որոշ վերադասավորումներ հարցեր են առաջացնում. տպավորություն կա, որ ապագա իշխանության համար պայքարը ծավալվում է հենց իշխանության ներսում: – Այո, վերեւներում լուրջ «դիրքային պայքար» է ծավալվել պետական

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ

Այս կարծիքին է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Լեռնային Ղարաբաղի ընտրությունների ընթացքին ռուս դիտորդների պատվիրակության կազմում հետեւում էր ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, որն այս գործընթացում ամենակարեւորը համարեց այն, որ տեղի ունեցավ իշխանության քաղաքակիրթ փոխանցում: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա

ՏԵՂԱՑԻ ԷՇԸ

Այս ավանակին «Առավոտի» թղթակիցը լուսանկարեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի կենտրոնում: Լուսանկարը վկայություն է, թե Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայրենի գյուղում որքան գորովալից վերաբերմունք ունեն կենդանիների նկատմամբ, ուստի անձրեւի ժամանակ նրանց փաթաթում են ցելոֆանով:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ ութերորդ ԱՆՄԵՂ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բասենցյանի խոսքի վրա կողքի սենյակից կրկին դղրդոց լսվեց, եւ էդ երկրորդն առաջինից անհամեմատ ուժգին էր: – Չեմ հասկանում՝ էդ մարդն էդ խեղճ տղից ինչ է ուզում,- հոգոց հանեց Բասենցյանը: – Էդ տղեն է՛լ առանձնապես հրեշտակ չի, ընկեր Բասենցյան,- ասաց Աշոտը: – Որ հրեշտակ չի՝ թող հեռացնի,- ասաց

«Մարդը բեմում չի երեւում»

Մինչդեռ, ըստ բեմադրիչ Ստեփան Ղազարյանի, հանդիսատեսը թատրոն է գնում նախ ինքն իրեն կողքից նայելու համար: Թատերարվեստի ոլորտի մասնագետների շրջանում հաճախ է հոլովվում ռեժիսոր, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս Ստեփան Ղազարյանի անունը: Արվեստասերները դեռ հիշում են Մայր թատրոնում նրա բեմադրած Թոմայի «Ութ սիրագորով կանայք», Կոմեդիայի թատրոնի բեմում՝ Մարիվոյի «Խաղ սիրո եւ պատահականության», Պարոնյանի «Շողոքորթը»,

ԲԱՔՈՒ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՆՔ

Սեպտեմբերին Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության շուրջ կրքերը Ադրբեջանում չեն հանդարտվում: Հարեւան հանրապետությունում մի կողմից հայտարարում են, թե երաշխավորում են բոլոր մասնակիցների, այդ թվում նաեւ հայերի, անվտանգությունը, մյուս կողմից սրտի խորքում հույս են փայփայում, թե Հայաստանը, այնուամենայնիվ, կհրաժարվի մրցավայր մեկնելուց: Մասնավորապես, հուլիսի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսում Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեինզադեն

Քարտուղարից՝ խորհրդական

Մարզպետներն ազատվելով մամուլի քարտուղարներից՝ դարձել են անհասանելի Մոտ մեկ տարի առաջ կառավարությունը որոշեց հանրապետության 10 մարզպետարաններում մամուլի քարտուղարների հաստիքը կրճատել եւ նրանց պարտականությունները դնել կամ հասարակայնության եւ լրատվության բաժնի պետի, կամ էլ մարզպետների խորհրդականների վրա: Կառավարության այս որոշումը, ըստ մարզպետարանի մամուլի պատասխանատուների, իրենց համար մի շարք անհարմարություններ է առաջացնում: «Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի հասարակայնության

ԱՌԱՋԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ մեկնարկած ընդունելության քննությունները որոշ բուհերում սկսվեցին ուշացումով Երեկ բուհական քննությունների առաջին օրն էր: Մինչեւ քննաշրջանի ավարտը՝ օգոստոսի 10-ը, Երեւանի բուհերում քննություն կհանձնի շուրջ 13000 դիմորդ: Քննական գործընթացի առաջին օրը քննություններ անցկացվեցին անգլերեն (գրավոր, բանավոր), ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, քիմիա, հայոց լեզու (բանավոր) եւ այլ առարկաներից: Երեկ առավոտյան ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը

«ՈՐԴՈՒԴ ՏՈՒՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԻԴ ՄՆԱ»

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, երեկ ինքնակամ Շիրակի մարզային ոստիկանություն է ներկայացել երկու ամիս շարունակ հետախուզման մեջ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Հիշեցնենք, որ երիտասարդը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի մի քանի՝ 34, 104, 258, 235 հոդվածներով, այն է՝ ապօրինի զենք պահելու, երկու մարդկանց սպանելու փորձ կատարելու, զենքի գործածությամբ խուլիգանություն

Քաղաքականություն եւ ինքնակառավարում

Ինչպես փոխանցում է «Արմինֆոն»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումներին, նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի մամուլի քարտուղար Չեյզ Բիմերը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, թե «ԱՄՆ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ապօրինի ընտրությունների անցկացումը չի ազդի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա»: «ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի

Արժանապատիվ պարտություն

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ընդունում է, որ ընտրախախտումները որոշիչ չեն եղել Հայաստանի ԱԺ-ի դիտորդական առաքելության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսում նշեց, թե նախագահական ընտրություններում շատ մեծ լումա ներդրեց ընդդիմությունը. «Ընդդիմախոս թեկնածուն, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 2-րդ տեղը, ցույց է տվել, որ այլախոսությունը եւ ժողովրդավարությունը կայանում է ոչ միայն

ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ նախագահի ընտրությունը չճանաչելու մասին միջազգային կառույցների հայտարարություններն այս օրերին հետեւում են մեկը մյուսին: Մինչդեռ այդ ընտրությունը դիտարկածները ճանաչում են այն իբրեւ ազատ ու արդար: Երեկ ժամը 9-ից մինչեւ 15-ը ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում իրար էին հաջորդում հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկած կազմակերպությունների ասուլիսները: Դիտորդները բոլորը նույն գնահատականն էին տալիս՝ խախտումները միայն տեխնիկական բնույթի էին,

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԳԼՈՒԽԸ ՊՐԾԱՑՐԵ՞Ց

Մարդուն ծեծելով սպանելու համար նրանից միայն ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին «Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 9-ին Նուբարաշեն համայնքում սպանություն է տեղի ունեցել: Այդ օրը, ժ. 22:30-ի սահմաններում, 1958թ. ծնված Հրաչիկ Յախյանը, 1957թ. ծնված Կամո Բաբայանը, 1981թ. ծնված Տիգրան Սահակյանը եւ 1957թ. ծնված Եղիա Գաբիկյանը Նուբարաշեն 14 փողոցի 7-րդ տան դիմաց վիճաբանել են 1952թ. ծնված Գեւորգ

ԸՆՏՐՎԵՑ ԼՂՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Արկադի Ղուկասյանը դեռ շուրջ 1,5 ամիս կմնա ԼՂՀ նախագահ, բայց այնուամենայնիվ՝ հուլիսի 19-ը նրա պաշտոնավարման վերջին օրն էր, քանի որ ընտրվեց ԼՂՀ հաջորդ նախագահը: Այդ վերջին երեկոն Արկադի Ղուկասյանն անցկացրեց Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում, որտեղ հնչում էին հարդ-ռոքային բալլադներ: ԼՂՀ 2-րդ նախագահին ընկերակցում էին Հայաստանից ժամանած ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական գործիչներ: Իսկ ԼՂՀ 3-րդ

Լրագրող «գայլուկներն» ու «գայլուհիները»

«Հայ ազգն արդեն զարգացել, Եվրախորհուրդ է մտել… Աղջիկների ու կանանց գլխին փչեց մի քամի. «Պետք է բացեմ փորիկս, ի ցույց դնեմ պորտիկս», Մյուսն էլ ահա որոշեց, շապկի ճեղքը մեծացրեց, Այնտեղից անում են ծիկ, կրծքեր փարթամ ու թմբլիկ… Բայց այսպես որ գնա, Հայաստանը փուլ կգա…»: Սա «Բազմակարծություն» խորագրի ներքո տեղ գտած բանաստեղծությունից մի հատված է՝ «Մանկապատանեկան

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Դարպասներն անառիկ մնացին Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաջող մեկնարկեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Դա նաեւ ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտն էր եվրոպական ասպարեզում: Հյուրընկալվելով Իռլանդիայի առաջնության 2-րդ մրցանակակիր «Դերրի Սիթիին» (չեմպիոնը՝ «Շելբուռնը», ըստ տեղեկությունների, ֆինանսական խնդիրների պատճառով զրկվել է արտոնագրից եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք չունի), մեր ֆուտբոլիստները կարողացան

ՏԱՔ ՁՄՌԱՆ» ԱՄԱՌԱՅԻՆ ԹԵԺ ՀՈԳՍԵՐԸ

Կենսաթոշակառու Անիկ Օհանյանի բնակարան մեզ ուղեկցող Հրազդանի փոխքաղաքապետ Գեղամ Տիգրանյանի ավտոմեքենայում տեղ զբաղեցրեց նաեւ ք«աղաքապետարանի լրատվական բաժնի հեռուստաօպերատոր Դերեն Վարդանյանը, իսկ միկրոշրջանի N 112 շենքի մոտ կազմ ու պատրաստ սպասում էր «Նարեկ» համատիրության նախագահ Ռուբիկ Գրիգորյանը: Այսքանիս գումարվեց նաեւ հարեւաններից մի քանիսը: Բայց եւ այնպես տիկին Անիկը բնավ չշփոթվեց եւ ձեռքի սովոր շարժումով մեզ առաջնորդեց

Կարգը խախտելուն նպաստող պայմաններ

Ոմանց կարծիքով՝ դրանք ստեղծվեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից ավարտական եւ միասնական էքստեռն քննության կենտրոններում: Հունիսի 1-ին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից ավարտական եւ միասնական քննություններին մասնակցեց 292 էքստեռն քննություն հանձնող: Նրանցից 252-ը մասնակցեց միայն ավարտական քննությանը, իսկ 44-ը՝ միասնականին: Ոմանց կարծիքով՝ էքստեռն ասվածը մի միջոց է, որը ինչ-ինչ լծակներ ունեցող ծնողներին հնարավորություն է տալիս

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ԵՎ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Իսկ Հայաստանից դուրս էլ՝ քաղաքական վտարանդիներ Օրերս թերթերը գրեցին, թե Հայաստան այցելած Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ զրույցում Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Տպավորությունս այնպիսին է, թե Հայաստանում ով իշխանության մեջ է հայտնվում՝ միանգամից ու անվերապահ կորցնում է ոչ միայն անկողմնակալ դատողություններ անելու, այլեւ վաղուց արդեն մշակված հասկացություններից

Վարչապետից հույսները կտրել են

Երեկ պետական կարիքների զոհ դարձած մի խումբ բնակիչներ կառավարության շենքի առջեւ դարձյալ ցույցի էին դուրս եկել: Հյուսիսային պողոտայի, Ամիրյան, Տերյան, Բուզանդի փողոցների եւ այլ թաղամասերի բնակիչները պահանջում էին, որ վարչապետ Սերժ Սարգսյանն իրենց վերջապես «բանի տեղ դնի ու իր խոստումներին տեր կանգնի»: Նրանց խոսքերով. «Արդեն 3-րդ ամիսն է, որ սպասում ենք վարչապետի նախընտրական խոստումների կատարմանը,

ԱՅԳԻՆ ՔԱՂԱՔԱՊԵ՞ՏՆ Է ԱՎԵՐՈՒՄ

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին գտնվող այգու ծառերը մեկը մյուսի հետեւից հատվում են՝ տեղում առեւտրի եւ ժամանցի օբյեկտներ կառուցելու նպատակով: Արդեն քանի օր Գյումրիի Ա. Տիգրանյանի անվան այգու երկու մուտքերն էլ փակել են եւ 13 հաստաբուն ծառ հատել՝ այդ տարածքում տեղադրելով կրպակաշար: Այգին առեւտրի վայր դարձնելու որոշումը Գյումրիի քաղաքային իշխանություններինն է, քանի որ,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031