Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Փետրվարի 23-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է եւ ընկել շինարարներից մեկի վրա: Կռունկի պոկված սլաքի տակից դուրս է բերվել 17-ամյա Արման Գասպարյանի դին:

ԲԵՐԱՆՆ ԷՐ ԿԱՐԵԼ

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող 4 տարվա ազատազրկման դատապարտված՝ նախկին ոստիկան Աշոտ Ակունցը բերանն էր կարել: Մինչ այդ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ նախկինում դատվել է 4 անգամ եւ իսկապես ընդունել է իր մեղքը: Վերջին անգամ նրան դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ «մի ցանկապատի համար, որը ընկած է եղել դաշտի մեջ, ոչ մի

ԽԹԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ  Երեւանում տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակներում կազմակերպված Արաբկիր համայնքի Քաղաքացիների խորհրդակցական խմբի ընդլայնված հանդիպում: Այս մասին հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից: Արաբկիրի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության պաշտոնյաները եւ քաղաքացիական հասարակության անդամները հանդիպել են՝ քննարկելու տեղական մակարդակում հանցանքները եւ անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման ուղիները՝ Քաղաքացիների խորհրդակցական խմբի

Վրեժի շարժառիթով կատարված դեպքերի աճ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը ամփոփեց հանրապետությունում 2009թ. հանցավորության վիճակը: Նշվեց, որ 2115 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Ընդ որում, ըստ ներկայացված վերլուծության, պարզվել է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների առումով երկրում արձանագրված հանցավորության մակարդակում նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Նշվեց, որ անցյալ տարի հանրապետությունում արձանագրվել է սպանության 68 դեպք՝ նախորդ

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ»

Ասում է դատական նիստերի քարտուղարների ընտրություններին հայտ ներկայացրած մասնակիցը ՀՀ դատական դեպարտամենտը ստեղծվել է 2006թ.-ին՝ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ: Ստեղծումից 2 ամիս հետո անցկացվեցին մրցույթներ դատական ծառայության պաշտոնների՝ բարձագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր ծառայողների համար:  Առաջին մրցույթը եղել է 2006թ. նոյեմբերի 8-ին: Իսկ երկու օր առաջ կայացած հերթական մրցույթին ներկա էր նաեւ «Առավոտը»: ՀՀ դատական դեպարտամենտի

«ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ

Համայնքներում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնող սուբյեկտները, որպես տեղական տուրք, տարեկան պետք է համայնքի բյուջե մուծեն 150-300 հազար դրամ: Տուրքի կոնկրետ չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին: Սահմանամերձ գյուղերում վառելիքի վաճառքի մեծ մասն ապառիկ է իրականացվում: Սա վաճառողների կողմից յուրօրինակ օգնություն է գյուղացիներին, ովքեր կարողանում են կատարել վարուցանք եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներ: Սահմանային գյուղերում վառելիքի վաճառքով

Վասն աշխատատեղերի ստեղծման

Գերմանական տեխնիկական աջակցություն ծրագիրը (GTZ) առաջին տարին չէ, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բայց եթե մինչ այս գերմանացիները մարզի առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցած վարկային ծրագրերով եւ առանց տոկոսադրույքի փոխառություններով հովանավորում էին փոքր եւ միջին ձեռներեցներին, ապա այժմ GTZ-ը Գեղարքունիքի մարզպետարանին եւ համայնքներին առաջարկում է ստեղծել զբաղվածության ֆորում՝ տնտեսությունը խթանելու եւ գործազրկությունը նվազեցնելու համար: Ըստ

«Մանկական» հրդեհ

Փետրվարի 22-ի գիշերը հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արմեն Գրիգորյանի փայտաշեն տնակում: «Առավոտի» տեղեկություններով՝ մեղավորը ընտանիքի 8 տարեկան երեխան է, որը խաղալով նավթի վառարանի ծորակի հետ, անզգուշաբար դրան է մոտեցրել նաեւ այրվող լուցկին ու դարձել կրակի առաջացման պատճառ: Դեպքի վայր հասած Էջմիածնի հրշեջ ծառայությունը թեեւ հասցրել է մարել կրակը, բայց նյութական կորուստներից

«Գերազանցիկը» էլի Տավուշն է

Անցած տարվա մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մշակվել են ՀՀ մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ: Չափորոշիչներ են ընտրված մարզի համայնքների բյուջեների կատարումը, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքները, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները: Ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, բարձր գնահատելով Եվրամիություն-Հայաստան քաղաքական համագործակցությունը, Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ կարեւորելով երկրում տեղի ունեցող բարեփոխումների եւ

Կանխատեսվում է սոցիալական լարվածություն

Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանի ընթացքում բազմիցս արծարծվեց գազի եւ ջրի սակագների սպասվելիք թանկացումների թեման: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ ԱԺ-ում կառավարությանը հարց ուղղեց գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ մասնավորապես հետեւյալ համատեքստում. «Որեւէ կերպ այս տարիների ընթացքում չի բարձրացվել ժողովրդի գնողունակությունը, որպեսզի կարողանան դիմակայել այս սարսափելի թանկացումներին՝ մինչեւ 140 տոկոս: Կառավարության հակակշռող քայլերը տեսանելի չեն»: Հարցին պատասխանելով՝

ԱՆԱՊԱՏ՝ ԿԱԶԻՆՈՅԻ ՀԱՄԱՐ

Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի՝ «կազինոները լավ են պետական գործառույթները ավելի լայն ընդգրկումով իրականացնելու համար»: Ազգային ժողովը երեկ քննարկեց կազինոների մասին օրենքը: Քննարկումների ժամանակ պատգամավորները առաջարկում էին Հայաստանում մի անապատ «բացել» եւ այդտեղ տեղափոխել բոլոր կազինոները, ուրիշներն առաջարկում էին կազինոները կառուցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում, որպեսզի գոնե կազինոների հաշվին դրանք շենացվեն: Արդեն տեղեկացրել ենք, որ

ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Իսկ խնդիրները մանկատնից դուրս՝ 18-ից հետո աճում են Ծնողական խնամքից զրկված երեխաները նման չեն ընտանիքներում մեծացող իրենց հասակակիցներին: Սա բացահայտում չէ, ոչ էլ քննարկման ենթակա վիճահարույց թեմա: Պարզապես, հերթական անդրադարձ մի ցավոտ խնդրի՝ որբության: Հայերիս համար երեխային ու ծնողին «գլխի վրա» պահելը միշտ էլ պատվի ու արժանապատվության հարց է եղել: Մանկատունն ու ծերանոցը՝ մերժված հաստատություններ:

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ասել է, որ մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ հեռուստաեթերի որակի բարելավում. «Էականն այն է, որ այս հարցերը լայն քննարկում են անցնում, մշակվում են, եւ

ՄԻԱՑՅԱԼ ԳՈՐԾԸ՝ ՍԴ-ՈՒՄ

ՍԴ-ն նախորդ օրը լսեց քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի, Ագնեսա Բաղդասարյանի միացյալ դիմումը: Նրանք խնդրում էին հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին կետը: Այսինքն՝ այն նույն հոդվածը, որը վիճարկում էր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն: Դիմողները ՀՀ Սահմանադրական դատարանի 09.09.2008թ. ՍԴՈ-758 որոշման հիման վրա վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ վճռաբեկ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ

Եվգենի Պետրոսյանի, Լեոնիդ Ենգիբարյանի եւ Վլադիմիր Կոստանյանի ընդհանրություններն՝ ըստ Հմայակ Հովհաննիսյանի եւ հայրենի ոստիկանության: Դեռ անցյալ տարեվերջին մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում ծանուցում էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից տարբեր լրատվամիջոցներում իր պատիվը եւ արժանապատվությունը արատավորելու փաստերի մասին: Ինչպես նաեւ՝ նույն պատճառաբանությամբ

ՇԱՄՇՅԱՆՆ ԷԼԻ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Երեկ, հերթական անգամ, այս դեպքում՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ, բռնության է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Նա Գլխավոր դատախազություն էր գնացել այնտեղ հրավիրված կոլեգիայի նիստը լուսաբանելու համար եւ մուտքի մոտ հանգիստ նկարել էր նիստին մասնակցելու եկած դատախազներին՝ մինչեւ այն պահը, երբ մի երիտասարդ, ում Շամշյանը միայն դեմքով է ճանաչում

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը կարող է քննարկվել դատարանի կողմից վերջնական վճիռ կայացվելուց հետո միայն: Երեկ դատախազության կոլեգիայի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս նաեւ ասաց, որ համաներում կիրառվում է դատարանի վերջնական որոշման առկայության դեպքում, չկրած պատժաժամկետի նկատմամբ:

ՕՊԵՐԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՃԱՀՃԻՑ

Եկել է աշխատաոճը փոխելու ժամանակը Բոլոր արվեստների մեջ ամենաբարդը օպերային արվեստն է, ուստի ստեղծել օպերային թատրոն, գործնականում հնարավոր է միայն բոլոր տաղանդավոր, նպատակասլաց, կենսունակ արվեստագետների համագործակցությամբ, որոնց գլխում մշտապես գրանցված է՝ ես ծառայում եմ Մեծ արվեստին։ Մեր օպերային թատրոնի այսօրվա ղեկավարները չհասկացան, որ առանց ինքնամոռաց նվիրման՝ հնարավոր չէ ստեղծել թատրոն, չկարողացան ըմբռնել, որ օպերային թատրոնը

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի առաջ արդեն 4 օր բողոքի ցույց են անում՝ իրենց նկատմամբ իրականացվող հարկային «տեռորի» դեմ: Առեւտրականները գործադուլ են հայտարարել եւ չեն ուզում տարեկան շրջանառության 11%-ը վճարել, ինչպես պահանջում է Պետեկամուտների կոմիտեն: Ոսկու շուկայի առեւտրականներից Անահիտ Սուքիասյանի խոսքերով՝ «Գերանը, որ ծանրությանը չի դիմանում, սկսում ա ճռճռալ,

Աչքերին չեն հավատում

Դատարանը գտնում է, որ Սարյանի եւ «ՄԱՊ»-ի պիտակներում պատկերված նկարները միանգամայն տարբեր են: Շուրջ 3 տարի է՝ հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգները դատական ատյաններում չեն կարողանում ապացուցել, որ «ՄԱՊ» ընկերությունն իր արտադրանքի պիտակների համար օգտագործում է Մ. Սարյանի մի քանի ստեղծագործությունները: Նկատենք, որ Սարյանի հայտնի՝ 1928 թվականին ստեղծած «Աշնանային մառախլապատ օր», 1958 թվականի՝ «Երեկո: Արարատ»

ՀԻՄԱ ՎԻՐՏՈՒՈԶՆԵ՞Ր, ԹԵ՞ ՀՊԿՆ

Թե ինչպես կկողմնորոշվի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, պարզ կդառնա առաջիկայում: «Առավոտը» քանիցս տեղեկացրել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ու նվագախմբի երաժիշտների կոնֆլիկտի մասին, որ ի վերջո վերաճեց առճակատման: Ինչպես հայտնի է, նվագախմբի 24 երաժշտից 17-ը այլեւս չի ցանկանում աշխատել պարոն Ղարաբեկյանի հետ, մաեստրոն

Փետրվարի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր աշխատանքը բարձր կգնահատվի ղեկավարության կողմից: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23. 10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն

44%-Ը՝ ԿՈՂՄ ՄԱՀԱՊԱՏԺԻՆ

Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիներն ընդունում են որոշ չարամիտ հանցագործների գոյությունը, ում համար թույլատրելի է պատժի գերագույն միջոցը, սակայն կարծում են, թե ցմահ բանտարկությունն առավել դաժան պատիժ է, քան մահապատիժը: Ռուսաստանում մահապատժի կիրառման հարցը հուզում է ռուսաստանցիների մեծամասնությանը (73%): Այդ մասին հունվարյան համառուսաստանյան հարցման արդյունքների հիման վրա հայտարարել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի

«Ակադեմիական» խնդիրներ

Ամփոփում են ազգային օպերային եւ մայր թատրոնների տնօրենները Երեկ «Հայելի» ակումբում 2009-ը ամփոփեցին եւ այս տարվա ծրագրերի մասին խոսեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Վերջինս հայտնեց, որ իր ղեկավարած թատրոնը 2008 թ. ՀՀ մշակույթի նախարարության, նաեւ նորաստեղծ գեղարվեստական խորհրդի

Առաջին «Տրիումֆը»՝ հայուհուն

Սլավոնական արմատներով Արփինե Կալինինան ՌԴ-ում հեղինակավոր մրցանակ է ստացել ՌԴ անկախ բարեգործական հիմնադրամի ամենամյա «Տրիումֆ» մրցանակաբաշխության 18 տարվա պատմության մեջ առաջին անգամ հայկական անուն է հնչել. 23-ամյա երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան օրերս Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տրիումֆի»՝ Ռուսաստանի մշակույթում ունեցած ներդրումի եւ հայ-ռուսական կապերի ամրապնդման

Մերոնք՝ ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ներում Հայաստանի առաջատար գրոսմայստերներն այս օրերին նախապատրաստվում են ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերին: Օրերս շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հեղինակավոր այդ մրցաշարերի մասնակիցների անունները: Կանանց «Գրան պրիի» երրորդ փուլում, որը կայանալու է ապրիլի 25-ից մայիսի 8-ը՝ Նալչիկում, մեր հանրապետությունը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Նրանց մրցակիցները լինելու են Համփի Կոներուն (Հնդկաստան),

ՀԱՂԹԵԼ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Լինարեսում ընթացող շախմատի Torneo Internacional de Ajedres «Ciudad de Linares» ավանդական՝ 27-րդ գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ, Լեւոն Արոնյանը խաղացված բոլոր ութ տուրերում գրանցել է միայն ոչ-ոքիներ եւ երեկ վերսկսված մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ընթանում էր 3-րդ հորիզոնականում: Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ: 1. Վեսելին Տոպալով

ԱՌԱՋԻՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռադիոն՝ արդեն ինտերնետով Բոլորիս էլ հայտնի է, որ այսօր ինտերնետի միջոցով կարելի է անել այնպիսի բաներ, որոնք տարիներ առաջ նույնիսկ անհնարին էին թվում: Կարող ենք ասել, որ ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մասը: Այսօր ինտերնետը մեզ օգնում է շփվել հարազատների հետ, արագ տեղեկանալ այս կամ այն իրադարձության մասին, ինչու ոչ՝ կատարել գնումներ եւ այսպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031