Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ»

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ ՀԱԿ-ն ավելի կոնկրետ եւ գործնական քայլերի պետք է անցնի: – Նախորդ օրն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը, որով սահմանվում է մինչեւ ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը, եւ որը, մասնավորապես, առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։

ԼԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԳՈՐԾԻ

«Այսօր Հայաստանի ավանդական եւ ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաեւ սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում: Վերջ տվեք

ՇԱՄՇՅԱՆԻՆ ՔՐԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉԵՑԻՆ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը դատապարտել է բռնարարքի ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: «Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ՝ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական

ԱՌԱՎՈՏԻՆ գրելու օրս…

Մի օր մի լրագրողուհի, այնուհետեւ ուրիշները նույնպես. հարցնում էին՝ թե ինչո՞ւ եմ ես՝ մտավորականս, փոփոխվող բոլոր իշխանությունների հետ ներդաշնակ. անմիջապես ասեմ, որ այդ տեսակետին ես համաձայն չեմ, քանի որ այն ճիշտ չէ: Հարցնողներից եւ ոչ մեկը չգիտեր, որ իմ ծնողների վեց զավակներից ավագս՝ մեն-մենակ եկա Երեւան, որ համալսարան ընդունվեմ, եւ եկա Ջավախք՝ գրեթե անհայտ անունով

«Տես 1-ին կետը»

Այսպես է պատասխանել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի հիմնական զեկուցող ԱԳ նախարարը ՀՅԴ 8 առաջարկներից 7-ին: Խորհրդարանը երեկ 70 «կողմ» եւ 4 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն առարկություն հայտնեց, թե նախօրեին ԱԺ ընդունած որոշմամբ սահմանված հատուկ կարգը միայն

ՄԻՆՉԵՎ 2011-Ի ՀՈՒՆՎԱՐԸ ԲՈԼՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆ

Այն բանից հետո, երբ շուտով ուժի մեջ կմտնի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը: Ծանոթներիցս մի քանիսը, որոնք անձնական մեքենաներ ունեն՝ մի քանի անգամ նախապես հետաքրքրվել էին, թե արդյոք ԱԺ-ն արդեն ընդունե՞լ է այն օրենքը, ըստ որի՝ բոլոր ավտոմեքենաները պիտի պարտադիր ապահովագրվեն: Անկասկած լայն շրջանակի վերաբերող օրենքի այս նախագիծը, որը հեղինակել է

ՊԱՏԺԻՉ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ

Երեկ նախկին քաղբանտարկյալներն այսպես որակեցին հայաստանյան դատաիրավական համակարգը Երեկ «Քաղբանտարկյալների կանայք» հ/կ-ին «Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» թեմայով քննարկում էր նախաձեռնել, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնականում երկու խնդրի՝ հայաստանյան դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին: Դրանց մասին խոսեցին հիմնականում իրենք՝ հիշյալ համակարգերի հետ մեկուկես տարի անմիջական շփումների փորձ ունեցող նախկին քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Ղարաբաղյան խնդիրը ազդում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»: Նաեւ նշել է. «Հայաստանում իշխանությունը

Փետրվարի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը

ԹԼՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ՄԻԱՎ-Ի ԴԵՄ

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակվող զուլուսների թագավորը՝ Նորին գերազանցություն Գուդվիլ Զվելիթինին հայտարարեց թլպատման ծեսի վերականգնման մասին՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարելու համար: Այդ մասին զուլուսների ղեկավարը հայտարարել է Ուկվեշամա տոնակատարության ընթացքում, որի ժամանակ երիտասարդները կատարում են նվիրատվության ծեսեր: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության սահմանադրությամբ զուլուսների թագավորը իրական իշխանություն չունի, սակայն հանդիսանում է զուլուսների ազգային միասնության նշանագիրը եւ ազգային սովորույթների կրողը: Երիտասարդների

ՕԾԱՆԵԼԻՔԸ ԵՎ ՄԵՆՔ

Օծանելիքը պատրաստվում է հիմնականում ծաղկահյութերից, ծաղիկների արմատներից… Դրանց տեսականին բազմազան է եւ սպառողին ընտրության լայն հնարավորություն է տալիս: Հետեւաբար օծանելիք գնելիս յուրաքանչյուրը յուրովի է կատարում իր ընտրությունը: Ասում են, եթե հագնվում ես սպորտային ոճով, ուրեմն նախընտրում ես «թեթեւ» հոտեր, իսկ եթե քեզ դուր է գալիս դասական ոճը, նշանակում է՝ քեզ ավելի հոգեհարազատ են «ծանր» հոտ

Վիոլետը, ամերիկյան «գրիլն» ու Այովան

Հայ բանաստեղծուհին՝ ամերիկյան քաղաքի ու այովացիների մասին տպավորություններով Անցյալ տարվա սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մասնակցել է 40 տարվա պատմություն ունեցող Այովայի համալսարանի միջազգային գրական մի ծրագրի: Ի դեպ, վերջինի շնորհիվ Այովան ստացել է «գրականության քաղաք» կոչումը: Այս տարի ծրագրին մասնակցել է 36 գրող՝ շուրջ 30 երկրից: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին Այովայի մասին

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԼՈՂԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Իսկ քյաբաբն ու խորովածը սեքսի հետ անհամատեղելի են «Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը եւ խորհուրդ տալիս սեռական ֆունկցիան բարելավելու համար ճիշտ սնունդ օգտագործել: «Առաջին հերթին մեր ընդունած

ՅՈՒՐԱՅԻՆՆԵ՞ՐԸ ԽԱՆԳԱՐԵՑԻՆ

Վերջին օրերին հայաստանյան մարզական լրատվամիջոցների գլխավոր թեման Երեւանի «Փյունիկի» եւ Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլայի՝ անգլիական «Տոտենհեմ» գրեթե գլուխ եկած տեղափոխությունն էր: Ընդ որում, նշվում էր, որ անգլիական ակումբն արդեն պատրաստ է ֆուտբոլիստի համար ակումբին վճարել 1 մլն ֆունտ: Սակայն երեկ «Regnum» գործակալությունը տեղեկացնում էր, որ 16-ամյա Մբոլան կարիերան «Տոտենհեմում» չի շարունակելու: Ըստ ESA գործակալության,

Եզրագիծ չհասավ

Վանկուվերում ընթացող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի հսկա ոլորավայրէջքում հանդես եկող ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը չհասավ եզրագիծ: Մեկնարկի ելած 103 մարզիկներից եւս 13 հոգի մրցուղին թողեցին կեսճանապարհից: Երեկ նույն մրցաձեւի կանանց պայքարում մեկնարկի էր ելնելու ամերիկահայ Անի Մաթիլդա Սերեբրակյանը:

Նոր անուններ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պատանեկան մարզական քոլեջում ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչում նվաճեցին: Տղաներ: 56 կգ քաշային կարգ՝ Մայիս Թաթոսյան, 62կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Դավիթ Մուրադյան, 77 կգ՝ Աղասի Աղասյան, 85 կգ՝ Գեւորգ Պողոսյան, 94 կգ՝ Լյովա Հաշարյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան: Կանայք:

Անտարբերությո՞ւն, թե՞ չիմացություն

Ամեն անգամ, երբ մարզական այս կամ այն միջազգային միջոցառման ժամանակ բարձրացվում է Հայաստանի պետական դրոշը, առավել եւս՝ հնչում մեր օրհներգը, յուրաքանչյուր հայ հպարտության մի անբացատրելի զգացում է ունենում: Հպարտության այդ զգացումը մեր մեջ ավելի ուժգին է դարձել հատկապես անկախանալուց հետո: Հիշենք Պեկինի ամառային օլիմպիական խաղերը, երբ, ի պատիվ մեր բրոնզե մեդալակիրների, բարձրանում էր մեր եռագույնը,

ԿՄՐՑԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող մեր ազգային հավաքականը, որի մրցակիցները «B» խմբում լինելու են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան եւ Անդորրան, մարտի 3-ին Անթալիայի «Աթաթյուրք» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես պատրաստվում է «Մրցաշրջան 2010»-ի իր անդրանիկ հանդիպմանը: Եվրոպայի երիտասարդական

ՀԱՅԱԶԳԻՆ՝ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ

Ուրուգվայցի կոմպոզիտոր Կորյուն Ահարոնյանը Մոնտեվիդեոյի քաղաքապետ Ռիկարդո Էռլիչիից ստացել է Պատվավոր քաղաքացի տիտղոս եւ շքանշան: Շքանշանի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սոլիս» թատրոնում, ներկա են եղել Ուրուգվայի կառավարության անդամներ եւ ճանաչված մշակութային գործիչներ: Ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացրեց Մոնտեվիդեոյի «Ռադիո-Արաքսի» տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, 70-ամյա Կորյուն Ահարոնյանը մեծ հարգանք է վայելում որպես կոմպոզիտոր եւ երաժշտության մանկավարժ:

«ՉԵՄ ԱՍԻ՝ ՈՎ Է»

Bravo.am-ին տված հարցազրույցում գեղեցկուհի եւ բիզնես  լեդի Լուսինե Թովմասյանը հայտարարել է, որ գտել է իր կեսին: Թե ով է ընտրյալը՝  «վիցցե միսս Եվրոպան» չի մանրամասնել. «Հենց ամուսնանանք, բոլորը կիմանան: Փակագծերը չեմ ուզում բացել… Դերասան չի, չեմ էլ ասի՝ ով է. հայ է»: Bravo.am-ը նաեւ տեղեկացնում է, որ Լ. Թովմասյանն այս պահին նկարահանվում է «Արտիստը» ֆիլմում՝

Փոքր «դոզայով»՝ դեպի նորարարություն

Սա  է երիտասարդ կոմպոզիտոր եւ դաշնակահար Կարեն Անանյանի ստեղծագործական կարգախոսը Երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու, մի շարք մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանի անունը հաճախ կարելի է հանդիպել համերգային հայտագրերում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), այլ երկերի թվում, կկատարի նաեւ կոմպոզիտորի «Ճանապարհ դեպի երկինք» սիմֆոնիկ պատկերը:

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ

Կամ «ՀայԱրտի» ֆիլմը՝ Հրանտ Մաթեւոսյանի մասին Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո, որի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանին: Այն «ՀայԱրտի» նախաձեռնած «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարից է: Ռեժիսորն ու սցենարի հեղինակը կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն է: Նա ֆիլմը ստեղծել է անվանի գրողի հետ ունեցած

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ՆՈՐՄԵՐ ԵՆ ԳՈՐԾԵԼՈՒ

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն հրապարակել է ղեկավար աշխատողների համար էթիկայի նորմեր սահմանող նոր օրենսգիրք, որը բաղկացած է 52 կետից եւ որի հիմնական նպատակը կոռուպցիայի հեմ պայքարին նպաստելն է: lenta.ru-ի փոխանցմամբ, շրջանառության մեջ դրված փաստաթուղթը բավականին երկար վերնագիր ունի՝ «Որոշ դրույթներ՝ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման ընթացքում Չինաստանի Կոմկուսի անդամ ղեկավար աշխատողների ազնվության ու անկաշառության ապահովման

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿԻՊՐՈՍԻ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Չորեքշաբթի օրը վերսկսվել են Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների միջեւ կղզու վերամիավորման շուրջ ընթացած եւ ժամանակին ընդհատված բանակցությունները: BBC-ի մատուցմամբ, վերջին հանդիպումը Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ կիպրացի թուրքերի առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթի միջեւ տեղի էր ունեցել հունվարի 29-ին: Նոր բանակցություններն ընթանալու են բուֆերային գոտում, ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի նստավայրում, որը վերահսկվում է «կապույտ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆՔԱՀՈՐ Է ՊԱՅԹԵԼ

Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բալիքեսիր գավառում ամենաքիչը 17 մարդ է զոհվել՝ մեթանի հանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, 12 հանքահոր զոհվել է հենց տեղում, եւս 5-ը՝ ստացած վնասվածքներից եւ այրվածքներից մահացել է հիվանդանոցում: Գավառի իշխանությունների ասելով, «հանքում այլեւս մարդ չի մնացել, իսկ փրկարարաորոնողական աշխատանքներն ավարտվել են»: Հանքային գազերի պայթյունի ժամանակ գետնի տակ եղել էր մոտ

Հացադուլ հայտարարած կուբացի այլախոհը մահացել է

Հավանայում բանտերից մեկում, իր հայտարարած հացադուլի 85-րդ օրը, մահացել է Կուբայի ամենահայտնի այլախոհներից մեկը՝ Օրլանդո Սապատան (ձախից): Նա այն 75 կուբացիներից մեկն էր, որոնց Հավանան հայտարարել էր որպես ԱՄՆ-ի գործակալներ եւ 2003թ. ապրիլին դատապարտել էր տարբեր ժամկետների, ընդհուպ մինչեւ 28 տարվա ազատազրկման՝ Կուբայի դեմ «քայքայիչ գործունեության» եւ «գոյություն ունեցող կարգի դեմ դավադրություն կազմակերպելու փորձի» մեղադրանքով:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Իսրայելի գործակալ է եղել

Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Շեյխ Հասսան Յուսեֆի որդին՝ Մոսաբ Հասսան Յուսեֆը, երկար ժամանակ եղել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության գործակալը: Երեկ այս մասին գրել են միջազգային գրեթե բոլոր գործակալությունները: Ըստ այդ տեղեկությունների, 32-ամյա Մոսաբ Յուսեֆը (նկարում), որը 2000թ. սկզբներին քրիստոնեություն էր ընդունել, 2007թ.-ին տեղափոխվել եւ մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում՝ զգուշանալով

Իրանում «եռակի գործակալ» է կալանավորվել

Երեքշաբթի օրը Իրանի ռազմաօդային ուժերը ստիպել էին Բենդեր-Աբբաս քաղաքի օդակայանում վայրէջք կատարել Իսլամական Հանրապետության օդային տարածքով Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Ղրղըզստան թռչող եւ «Ղրղըզստան» ավիաընկերության չվերթ իրականացնող «Boeing 737-300» ինքնաթիռը: Վայրէջքից հետո հատուկ ջոկատի 4 դիմակավորված աշխատակիցներ մուտք են գործել ինքնաթիռ եւ կալանավորել են սունիների «Ջունդալլահ» զինված խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգիին եւ նրա տեղակալին ու

ՄԻ՞ԹԵ ՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ

«Սասնա ծռերի» ոգով ասեմ. դառնամ զօղորմի տամ Խորհրդային միությանը, որ Մաստարա գյուղին (Արագածոտնի մարզ) տվեց ժամացույցի գործարանի եւ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղեր, փոստ ու խնայդրամարկղ, հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն, կենցաղսպասարկման տաղավար ու այլ օբյեկտներ՝ ստեղծելով աշխատատեղեր: Սակայն փլուզվեցին խորհրդային կարգերը՝ իրենց հետ տանելով ամեն ինչ: Այժմ թվարկածս օբյեկտներից շատերի լոկ անուններն են մնացել, իսկ օբյեկտները

Դպրոցը դարձրել են փորձադաշտ

Գնահատման նոր համակարգն էլ  իրեն չարդարացրեց Արդեն որերորդ տարին է՝ ՀՀ-ում իրականացվում են կրթական բարեփոխումներ, որոնք հաճախ ավելի շատ փորձարկման են նմանվում, քան էապես բարեփոխումների: Կրթության ոլորտի պաշտոնյաները նմանատիպ մտահոգություններին պատասխանելու ձեւը գտել են. «Ցանկացած նոր բան միշտ էլ ոչ միանշանակ է ընդունվում, ամեն նոր բան պիտի դրվի շրջանառության մեջ, որ դրա բացասական եւ դրական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031