Օրվա լրահոսը
«ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆԸ»
Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանը երեկ երեկոյան անվավեր ճանաչեց թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի գրանցումը: ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանի թեկնածությունը գրանցելու վերաբերյալ թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նրանց մրցակիցը՝ Արաբկիրի համայնքապետի օգնական Հակոբ Հակոբյանը: Եվ
«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳ ԳՐԵԼՆ Է»
Ասում է Ռուբեն Հախվերդյանը – Դաշնակցության նախընտրական երգի երաժշտության հեղինակը դուք եք, կատարումը եւս ձերն է, ինչո՞ւ եք դարձյալ ընտրել Դաշնակցությանը: – Եթե հիշում եք, դեռ ՀՀՇ-ի ժամանակներից միշտ պաշտպանում էի Դաշնակցության դատը եւ պայքարել եմ կարողացածիս չափ այն անարդարության դեմ, ինչը կոչվում էր ՀՀՇ-ի դիկտատուրա, որովհետեւ ուղղակի փակել էին այս կուսակցությունը: Ես ինքս շատ
ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ
«Ընտրություններում տարած մեր հաղթանակը՝ արժանին մատուցելու ազնիվ մղումով, նվիրում եմ Անդրանիկ Մարգարյանի թանկ ու պայծառ հիշատակին»,- երեկ Արմավիր քաղաքի մշակույթի տանը կայացած հանդիսության ժամանակ հայտարարեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որը երդմամբ ստանձնեց իր պարտականությունների կատարումը: Երեկ նրան շնորհավորելու էին եկել ոչ միայն ՀՀԿ խորհրդի անդամները, այլ նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր տեղի ունենալիք իրադարձությունները դրական հետեւանք կունենան: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե որեւէ բան արդեն խոստացել եք, ուրեմն աշխատեք անպայման կատարել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երազանքը կատարելու նպատակով ջանքեր ավելի շատ գործադրեք եւ անպայման կհասնեք արդյունքի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզ համար կսկսվի չնախատեսված անակնկալներով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողությունը կժպտա անսպասելի, եւ շատ խնդիրներ կկարգավորվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Պահանջվում է
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մոտ օրերս մեկնում են Ստրասբուրգ (Ֆրանսիա)՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Անցած տարվա գրանցված հաջողությունները կրկնելու կամ զարգացնելու հույսեր կա՞ն: Այդ մասին երեկ «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Եվրոպայի առաջնությունը մրցաշրջան 2007-ի առաջին պաշտոնական պատասխանատու մրցումն է: Հայաստանի ծանրորդները երբվանի՞ց եւ ինչպե՞ս են նախապատրաստվել
Թատրոնի մասին օրենքը մնաց գալիք խորհրդարանականներին
Իսկ ՊՈԱԿ օրենքը պատուհաս է դարձել թատրոնի մարդկանց գլխին 2003թ. ի վեր չարչրկվում է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, սակայն մինչ օրս ԱԺ-ն ու կառավարությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել այն օրենք դարձնելու համար: Արդյունքում՝ թատրոնները մնացել են ՊՈԱԿ-ի (պետական ոչ առեւտրային կազմակերպության) մասին օրենքի «հույսին», որը, թատրոնի մարդկանց բնորոշմամբ, լի է բազմաթիվ կիքսերով: Մեզ հետ
ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԸ ՄՇԱԿՈՒՅԹ ԿՂԵԿԱՎԱՐԻ
Հասմիկ Պողոսյանին ձեռնտու է մշակույթի հետ կապ չունեցող աշխատակազմի ղեկավար ունենալը Մարտի 27-ին կայացավ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մարտի 30-ին արդյունքներն արդեն հրապարակվել են: Օրենքով կառավարությունը 7-օրյա ժամկետում պետք է նշանակի այն թեկնածուին, ում կներկայացնի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս ուշացումով՝ անցյալ երեքշաբթի է հաղթողի մասին
Ոստիկանությունը նախազգուշացնում է հանգուցյալներին
Մահացածները կնվազե՞ն ընտրությունների ժամանակ Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ ԱԺ ընտրությունների ընտրացուցակներում հնարավոր անճշտություններին եւ բացթողումներին: Ա. Մահտեսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 2-ից ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում պատրաստ են մայիսի 12-ին կայանալիք ընտրությունների նախնական ցուցակները,
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Սակայն որոշ առարկաների հարցատոմսերը դպրոցներին չեն տրամադրվել Հայաստանյան հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի ավարտական քննությունների թիվն այս տարի ավելացել է 2-ով: Ուսումնական տարվա ավարտին 8-րդցիները կհանձնեն 6 քննություն՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, օտար լեզու, հայոց պատմություն եւ բնագիտական որեւէ առարկա (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն կամ աշխարհագրություն): Վերջին երկու քննությունները սահմանվել են կառավարության՝ 2005թ. արձանագրային որոշման
«ԱրմենՏելն» ու մյուս պրովայդերները հավասար դաշտում չեն
Ըստ պրովայդերների, «ԱրմենՏելը» նորից գերիշխող դիրքը չարաշահել է Ապրիլի 3-ից «ԱրմենՏելը» սկսել է Երեւանի ֆիքսված հեռախոսակապի թվային կայանների բաժանորդներին նոր ծառայություն մատուցել՝ «ԱրմենՏել Օնլայն»: Այդ ծառայության միջոցով բաժանորդները կարող են ինտերնետին միանալ՝ օպերատորի կողմից առանձնացված՝ 8888 հեռախոսահամարին զանգ կատարելու (dial-up) միջոցով: Այդ ծառայությունից Հայաստանում գործող ինտերնետ պրովայդերները տուժել են: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Էքսոլթ»
ՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
Վարդան Այվազյանը Հայաստանի ոսկու հանքերի լիցենզիաները, իր բարեկամներից բացի, ձեւակերպել է իր կնոջ ընկերուհու եւ աշխատակիցների կանանց անուններով: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդ հրապարակումներից մեկում (տես՝ «Առավոտ», 30.03.2007), իրեն պատկանող հանքավայրերի զգալի մասը ձեւակերպել է իր աշխատակիցների կամ նրանց հարազատների անուններով: «Հեմատիտ» եւ «Գրեյդ Ռեդմետ» ընկերություններում, որպես նման անձ, հանդես է
ՄԵԾ ԴԱՀԼԻՃ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ կուսակցական մի շարք գործիչներ ապրիլի 7-ին եւ 8-ին բազմաթիվ հանդիպումներ ունեցան Լոռիի եւ Արագածոտնի մարզերում եւ մասնավորապես՝ Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Աշտարակ քաղաքներում: «Առավոտին» ՕԵԿ-ից հայտնեցին. «Չնայած մի շարք դեպքերում տեղ գտած տեղական ինքնակառավարման մարմինների եւ գործատուների ճնշումներին (մասնավորապես ՀՀԿ-ն քարոզող «Մանես-Վալեքս» ընկերության տնօրինությունը) եւ մարդկանց վախեցնելուն («եթե գնաք հանդիպման՝
Անպայման դատի կտաք, Լիցկա՛ ջան
Հանկարծ չփոշմանեք ու արատավորված թողնեք Ձեր «բարի համբավը» Ըստ «Չորրորդ իշխանության» ապրիլի 7-ի հրապարակման, թերթի թղթակցի հարցին՝ «Մտադիր չե՞ք դատական ատյաններին դիմել՝ ձեր բարի համբավն արատավորելու համար: Փաստորեն ձեզ, ձեր եղբայրներին զրպարտում են», Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Պետք է դիմեմ, բա ի՞նչ անեմ: Այսօր խոսել եմ փաստաբանների հետ եւ պետք է այդ թերթին
«ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՍ ՉԵ՛Մ ՀԱՆԻ»
Հայտարարեց պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը Առաջիկա ԱԺ ընտրությունները Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում ՀՀ իշխանությունների ու մասնավորապես «Հանրապետական» կուսակցության համար դարձել են կենաց ու մահու հարց: Այլ կերպ բնութագրել այնտեղ մեկնարկած քարոզարշավն ու դրանից առաջ էլ ծավալված իրադարձությունները՝ դժվար է: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված չորս թեկնածու կա. ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Ռաֆիկի Հակոբյան՝ «Ճոյտ»,
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵՑ
Մի քանի կուսակցություններ երեկ ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը ՕԵԿ ծրագիրը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին «Մենք պայքարում ենք արժանապատիվ կյանքի, օրենքի եւ արդարության համար» կարգախոսով: Որոշ մեջբերումներ անենք երեկ նրա ներկայացրած նախընտրական ծրագրից: «Ծնելիության խթանում»՝ ըստ Արթուր Բաղդասարյանի, սա նշանակում է ծնվող յուրաքանչյուր երեխային ֆինանսական աջակցություն. «Ասենք, 400 հազար
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնհինգերորդ ՎԱՀԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ Ես ամոթահար դեմքս կտրուկ փախցրի ներկաների հեգնական հայացքներից եւ փոխանակ փասափուսես քաշեի էդ ընդունարանից ու նախարարությունից, ակամա նայեցի ընդունարանի հայելուն եւ ընդունարանի հայելու մեջ կասկարմիր դեմքս տեսնելով՝ անմիջապես կասկարմիր դեմքս ու ինձ ամբողջությամբ տեղափոխեցի Ռոլանդի կաբինետ, եւ Ռոլանդն ինձ տեսնելով՝ անմիջապես տեղից վեր կացավ, փաթաթվեց
ԽՈՅ 21.03-20.04: Նշանակված հանդիպումները մի հետաձգեք: Ձեզ հաջողություն է սպասվում: ՑՈՒԼ 21.04-21.05: Կյանքը փոխելու համար պահանջվում է վճռական լինել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ղեկավարությունն ու գործընկերները կհամոզվեն, որ դուք վստահելի եւ կայուն անձնավորություն եք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Նպաստավոր օր է մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր ֆինանսական խնդիրներն անսպասելի կլուծվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հետեւություններ անելիս շտապողականությունը վատ
ՆՈՐ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Երեկ Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց նժույգներով արագավազքի ֆեդերացիա, որի նախագահ է ընտրվել Հայրապետ Հայրապետյանը: Նորաստեղծ ֆեդերացիայի՝ երեկ հրավիրված մամուլի անդրանիկ ասուլիսում պարոն Հայրապետյանը խոսեց կատարված աշխատանքների եւ ապագա ծրագրերի մասին: «Սա նժույգների արագավազքի հայկական ֆեդերացիան է, որն ունի իր ուղղությունը եւ գործելու է ձիասպորտի ֆեդերացիայից առանձին,- ասաց նա:- Քանի որ սա նոր ֆեդերացիա է, դիմել
ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ընդառաջ
Լճացման տարիներ մեզ վերադարձնող այս վերնագիրը, թերեւս, ամենաբնութագրականն է մեր անկախ պետության գիտության ոլորտում տեղ գտած գործընթացների էության վերաբերյալ: Կարելի է չկասկածել բուռն ու հոտնկայս ծափահարությունների համար, որոնցով բազմիցս կընդմիջվեն մոտ ապագայում նախատեսվող ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ընթացքում «նվաճումների» մասին զեկուցումները: Ժողովը նախագահության գործունեությունը կգնահատի բավարար: Իսկ հաշվետու շրջանը, իսկապես, ուշադրության արժանի է: Դրա մակերեսային
«ԳՈՐԾԱԿԱԼԸ» ՈՐՊԵՍ ՊԻՏԱԿ
Մասնագետի տեսակետը Ազգային անվտանգության ծառայությունների հետ համագործակցած անձանց նկատմամբ հասարակության կողմից հաճախ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում: Մինչդեռ համագործակցությունը անվտանգության մարմինների հետ պետության անհրաժեշտ գործիքներից է: Ամեն պետություն պետք է երաշխիք ունենա ապահովել իրեն տհաճ անակնկալներից եւ զգա վստահ ու անվտանգ: Անվտանգության երաշխավորներից մեկը ազգային անվտանգության մարմիններն են եւ նրանց հետ համագործակցող նվիրյալները: Չկա մի երկիր,
Սփյուռքը կրթական խնդիրներ ունի
Հայազգի երիտասարդները՝ իրենց բիզնեսի շահագրգռություններով պայմանավորված, նախընտրում են տվյալ երկրի պատմությունն ու լեզուն: Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպել էր կրթական թեմաներով գիտաժողով, որից հետո կազմակերպության պատվիրակությունը պատրաստվում էր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Միության մասնաճյուղերի անդամները քննարկեցին Սփյուռքում հատկապես մայրենի լեզվի ու հայոց պատմության ուսուցմանն առնչվող հարցերը: ՀԲԸՄ կրթական բաժնի տնօրեն Արթուն
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱ՛ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
Սակայն տնօրենները պնդում են, որ տոների առիթով միայն ծաղկեփունջ ու ձեռքի աշխատանք են ընդունում Մարտի 8-ից ապրիլի 7-ը դպրոցներում տիրում է տոնական տրամադրություն, կազմակերպվում են բազում միջոցառումներ, որոնք ամփոփվում են ապրիլի 7-ի եզրափակիչ տոնակատարությամբ: Մինչ տնօրենները հավաստիացնում են, որ տոների առիթով դրամահավաք չի կատարվում, ծնողները միասին քննարկում են, թե յուրաքանչյուր աշակերտից որքան գումար հավաքեն, որպեսզի
«Ամենաերաժշտականը» ՄԱԿ-ն է, «ամենաթատերականը»՝ ՀԵԿ-ը
Իսկ մանկավարժներն ու դասախոսները առատորեն «սփռված» են բոլոր համամասնական ցուցակներում Մայիսի 12-ին կկայանան ԱԺ հերթական ընտրությունները: Կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակներում մեծ թիվ են կազմում գիտության, կրթության ու մշակույթի գործիչները: Օրինակ, Ազգային ժողովրդավարական կուսակցության ցուցակում ընդգրկված են 4 մանկավարժ, 17 գիտաշխատող ու դասախոս, 2 ուսանող, 1 ջութակահար, 1 դերասանուհի եւ 1 նկարիչ: «Ազգային համաձայնություն» կուսակցության
ՃԱՆԱՉՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
Ապրիլի 7-ի առիթով նրանց կանխատեսելի ու անկանխատեսելի էպիտետները՝ գեղեցիկ սեռի հասցեին ՀՀՇ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Արամ Մանուկյանը մեր հարցին՝ արժե՞ կանանց վստահել, պատասխանեց. «Այդ ո՞վ է այն համարձակը, որ հակառակն է մտածում: Կանայք տղամարդկանց համար կարող են շոգեքարշի, ուղղորդողի դեր ունենալ: Գուցե առաջին հայացքից չերեւա, բայց իրենք ե՛ւ մոտիվացնող են,
Գիշերօթիկի շրջանավարտի ճակատագիրը
Թամարն այլեւս չի ուզում հավաքարար աշխատել «Կարո՞ղ ա ինձ համար գործի տեղ ճարես, գնամ աշխատեմ, շատ եմ ուզում: Ախր որ խանութում աշխատում եմ, ինձ նեղացնում են: Ուզում եմ դուրս գամ»,- 3 ամիս առաջ մեր բակի Թամարն աշխատանք էր փնտրում: Իսկ հիմա ասում է. «Էլ աշխատանք չճարես ինձ համար: Չեմ ուզում աշխատել: Սաղ օրը ձեռքերս ծալած
ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նրանք ամիսներ առաջ են իմացել, որ իրենցից «թոյֆլ» մակարդակի օտար լեզվի իմացություն է պահանջվում: Ավարտին են մոտենում ասպիրանտուրայի՝ օտար լեզուների ընդունելության քննության նախապատրաստական դասընթացները: Անգլերենի՝ «Թոյֆլ» կենտրոնացված քննության դասընթացները կազմակերպվել են Ամերիկյան համալսարանում, ֆրանսերենինը՝ «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությունն է իրականացնում, գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD): Քանի որ օտար լեզվի քննությունն առաջին տարին է արտասահմանյան ծրագրերի
«Ինչուիկները» խանգարո՞ւմ են մանկապարտեզներին
Ծնողները գերադասում են երեխաներին մասնավոր նախակրթարաններ տանել 2006-ին հրատարակված «Կրթությունը Հայաստանում» գրքույկում նշված է, որ 2005-2006 ուստարում նախադպրոցական հիմնարկների թիվը, 1991-ի համեմատությամբ (1283 հաստատություն), նվազել է մոտ 50, իսկ այնտեղ հաճախող երեխաների թիվը՝ 68 տոկոսով: Պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են: Օրինակ, Նոր Նորք համայնքի թիվ 27 մանկապարտեզի տնօրեն Սիլվարդ Կարապետյանը կարծում է. «1994-95 թվականների օպտիմալացումն
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Նրանցից ոմանք դպրոցում երկուսներ են ստացել եւ «գժվեցրել» ուսուցիչներին «Առավոտը» քաղաքական գործիչներից ոմանց հարցրեց, թե ինչպե՞ս են սովորել դպրոցում, ի՞նչ չարաճճիություններ արել աշակերտ եղած ժամանակ: Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ավարտել է Բելինսկու անվան թիվ 38 ռուսական դպրոցը եւ շատ լավ հիշում է առաջին ուսուցչուհուն՝ Սուսաննա Ռոմանովնային: Տ. Ուրիխանյանը չի մոռացել
«Ստեղծել եմ ուժեղ կնոջ կերպար»
Նկարիչ-մոդելավորող Լուսինե Հունանյանը Մոսկվայում ապրիլի 13-ին կմասնակցի «Ազգային հավաքածուներ» միջազգային մրցույթին՝ իր «Ոսկե ծիրան» շարքով: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի շրջանավարտ, մոդելավորող Լուսինե Հունանյանը միջազգային մրցույթների փորձ ունի: 2004թ. մասնակցել է Մոսկվայում կայացած «Ես դիզայներ եմ» մրցույթին՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում: Իսկ 2005-ին, դարձյալ Մոսկվայում կայացած «Ազգային հավաքածուներ» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել՝ «Մոդելի ճիշտ վերլուծման համար»