Օրվա լրահոսը

Դանիելի բանաստեղծական անակնկալը

99 օրինակով լույս է տեսել գյումրեցի բանաստեղծ, ճարտարապետ Դավիթ Դանիելի «Դղյակներ, որ էլ իմը չեն» բանաստեղծությունների ժողովածուն: Հեղինակն այն նվիրում է ընծայագրով, գիրքը չի վաճառվում: 70-ական թվականների ինքնատիպ պոետներից է Դավիթ Դանիելը, որին գիտեն նրա սերնդակիցները: «70-80-ականներին գրական բանավեճ էր ծավալվում անգամ նրա անտիպ գործերի շուրջ… Ավելորդ աղմուկը խանգարեց նրա առանձնատիպ գրքի լույսընծայմանը, եւ Դավիթի

Չկար պետական վերաբերմունք

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ու թուրքագետ Րաֆֆի Քորթոշյանի դիտարկումները՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների մասին: «Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու, եկեղեցու ներսում արարողություններ չիրականացվելու մասին հայտարարությունները ոչ մի կապ չունեն օրեր առաջ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եւ այդ առիթով Թուրքիայի վարած քաղաքականության հետ»,- երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների

ԿԻՆՈՅՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԲԱՆ ԼԻՆԵԼ

Կինոն՝ գերմանաբնակ կինոռեժիսոր Դոն Ասկարյանի ընկալմամբ Հայաստանում է գերմանաբնակ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը: Նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց արվեստագետի ցուցահանդեսային շարքը: Մեծամասամբ կնոջ եւ մանուկների լուսանկարները, արվեստագետի մեկնաբանմամբ, հատուկ նշանակություն ունեն. «Նրանք ինձ հոգեհարազատ կերպարներ են, մի խոսքով՝ իմ կյանքում ամենա-ամենան են…»: Լուսանկարչական աշխատանքներից բացի, առաջիկա օրերին կցուցադրվեն նաեւ արվեստագետի վերջին տարիների ֆիլմերը: «Կարծում եմ՝

ՊԵԿԻՆԻ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Է՛Լ ԱՎԵԼԻ ԵՆ ԼԱՐՎՈՒՄ

BBC-ի մատուցմամբ, Չինաստանը կտրականապես հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որով նա մեղադրել է պաշտոնական Պեկինին ինտերնետը գրաքննության ենթարկելու մեջ: Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի ղեկավարության բողոքները գրաքննության դեմ կարող են վնասել Չինաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին: Չինաստանի դժգոհության համար առիթ էր հանդիսացել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, որտեղ վերջինս Չինաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննել այդ

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնկալում է պարզաբանումներ ստանալ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «Պետրիոտ» համակարգերը Լեհաստանում՝ Ռուսաստանի սահմանից ոչ հեռու տեղակայելու առնչությամբ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախարարն ասել է, թե տպավորություն ունի, որ Լեհաստանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ: Միաժամանակ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան առայժմ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության ձեւավորմանը՝ հավելելով, թե՝ նախ անհրաժեշտ

ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԻԹԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ

ՄԱԿ-ը որոշում է կայացրել դադարեցնել որոնողական եւ փրկարարական աշխատանքներն ու արտակարգ միջոցառումները, որոնք մինչ այս կազմակերպությունն իրականացրել է հզոր երկրաշարժից տուժած Հայիթիում եւ ձեռնամուխ է լինում երկիրը վերականգնելու առաջին փուլին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Հայիթիում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարների եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Միաժամանակ երեկ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՕԴԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԱԳՆԱՊ Է

Հնդկաստանի կառավարությունը երեկ երկրի խոշոր օդակայաններում տագնապ է հայտարարել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդպիսի որոշումը պայմանավորված է հետախուզության աղբյուրների փոխանցած այն տեղեկություններով, թե Պակիստանում տեղակայված եւ «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող «Լաշկեր-է-Թայնի» եւ «Ջամաատ-ալ-Դավի» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից հնարավոր են հնդկական ինքնաթիռների հափշտակման փորձեր: Հնդկաստանի կառավարությունը պարտադրել է բոլոր ազգային ավիաընկերություններին, նախեւառաջ՝ «Էյր Ինդիա»-ին, միջոցներ ձեռնարկել իրենց

Դիմել են ԵԽԽՎ-ԻՆ

Երեկ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ԵԽԽՎ անդամներին նամակով, որում, մասնավորապես, ասված է. «Դիմում ենք ձեզ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Ազգային ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունների խնդրով: Այս փոփոխությունները հստակ եւ կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն՝ ազգային խորհրդարանական պատվիրակությունները պետք է կազմված

Համանախագահները հայտարարություն են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է տարածաշրջան կատարած այցի արդյունքներով միջնորդների հրապարակած հայտարարությունում: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն տեղեկացնում են, որ հունվարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝

Տիգիպկոն դեմ չէ վարչապետի պաշտոնին

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, նախկին բանկիր Սերգեյ Տիգիպկոն չի բացառել, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրվելուց հետո կարող է համաձայնել զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: BBC-ին տված հարցազրույցում վերջինս ասել է, թե պատրաստ է քննարկել այդ հարցը, եթե նոր նախագահը ներողություն խնդրի իր պոպուլիզմի համար: Ընդսմին, նա չի հստակեցրել,

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ԱԼ ՔԱԻԴԱՅԻ» 120 ԱՆԴԱՄ

Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում երկրի Անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները համաժամանակյա գործողություններ են իրականացրել Ստամբուլից դեպի հարավ-արեւելք գտնվող 16 նահանգներում, որոնց արդյունքում ձերբակալել են Թուրքիայում «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապեր ունեցող 120 կասկածյալի։ «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, միայն հունվարի 22-ին թուրքական իշխանությունների ձեռքում է հայտնվել 30 կասկածյալ, որոնց թվում կան նաեւ ահաբեկչական կազմակերպության

Հանուն առողջության

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով նախատեսվում է Գյումրիում կառուցել նոր բժշկական կենտրոն եւ հիմնանորոգել Գավառի հիվանդանոցը: Ըստ նույն աղբյուրի, նշված ծրագրով 2009 թվականին հիմնանորոգվել են Հրազդանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնները, հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել՝ 21 ամբուլատորիաներ: Բուժսարքավորումներով

Կհանդիպենք փետրվարի 5-ին

«Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները: Դրանից հետո սկսվեց մարզպետարաններից արձագանքների, հարցմանը չպատասխանելու պատճառների ու «արդարացումների» իսկական շքերթ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում պատասխանեց միայն

ՄԵՐ ՇԱՀԵՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՇԱՀԻՆԸ

 Ադրբեջանի տնտեսական զարգացման ներկայիս նախարարը դպրոցական տարիներին գիշերը «Հայոց բերդն» էր կարդում եւ սիրահարված էր հայ աղջկա: Վալերիկ Վարդանյան        Շահին Մուստաֆաեւ Երբ 2008-ի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար դարձավ Շահին Մուստաֆաեւը, «Առավոտը» գրեց, որ սույն նախարարը ՀՀ Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի նախկին բնակիչ Շահեն Մուստաֆաեւն է: Ադրբեջանում ներկայումս իշխում է Ալիեւների կամ, ինչպես Ադրբեջանում

ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մատակարարվող գազի գինը 41%-ով թանկացնի: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությունից: Ըստ ընկերության հայտի՝ նախատեսվում է ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի գինը՝ գործող 96 հազար դրամից բարձրացնել մինչեւ 136 հազար դրամի, այսինքն՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի

Հեպատիտ-C-ով պահո՞ւմ են

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում ԵԿՄ անդամ Արսեն Ասլանյանը: Երեկ Արսեն Ասլանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աղասի Աթաբեկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 25-ին դիմել է ՔԿՀ վարչության պետ Ա. Գիզիրյանին, միջնորդելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է, բողոքում է սուր ցավերից եւ անհրաժեշտ է կազմակերպել նրա ստացիոնար բուժման հարցը: Փաստաբանը

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգ

2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակների կուտակային համակարգը կգործի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը նորից հիշեցրեց, որ նոր համակարգը ներառում է 2 բաղադրիչ՝ կամավոր եւ պարտադիր: Վերջինիս դեպքում ընդգրկվելու են մինչեւ 40 տարեկան քաղաքացիները: Նրանց կենսաթոշակները ձեւավորվելու են աշխատանքային տարիների ընթացքում՝ իրենց կատարած սոցիալական վճարումներից,

Հայաստանում քի՞չ են թանկացումները

Շաքարավազի միջազգային գինը անցած տարվա ընթացքում ավելացել է 90%-ով, իսկ Հայաստանում՝ 37%-ով: Ներկրված բարձրակարգ կարագի գինն էլ մեր երկրում թանկացել է 25%-ով, այնինչ՝ համաշխարհային շուկայում թանկացել է 58%-ով: Այդ մասին երեկ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե ներկրողներն այդ դեպքում վնասո՞վ են աշխատում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Վնասի հարցը

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Շահարկելով, որ կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն», «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն Փարաքարի ճանապարհին, խախտելով քաղաքաշինական մի շարք նորմեր ու անտեսելով տեխնիկական անվտանգության կանոնները, կառուցում է հսկայական գազալցակայան: Վերջերս մեր երկրում քիչ թե շատ կշիռ ունեցող մարդիկ իրենց ապօրինի օբյեկտները կառուցելու կամ արդեն կառուցվածներն օրինականացնելու համար փաստաթղթեր «դասավորելիս», սկսել են շահարկել հանրապետության նախագահի անունը, իբր՝ խնդիր

ՄԵՂԱՎՈՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱ՞ՆՆ Է

 «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր համար զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։ «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին տային այդ դատավճիռը, ես այդքան չէի զարմանա, որովհետեւ, ի վերջո, պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, եւ նա ինքը պետք է մարտի 1-ի հանձնաժողովում գար ու խոսեր։ Եվ եթե ասում էր՝ թող մի զոհը ես

«ԵԽԽՎ-ն Հայաստանի դայակը չէ»

Հիշեցնում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը Մեր ընդդիմությունը մշտապես մեղադրել է միջազգային ու մասնավորապես՝ եվրոպական կառույցներին, թե պատրաստ են հանուն Հայաստանի իշխանությունների զիջողականության (անցած տարիներին նշվում էր Ղարաբաղի խնդրի լուծումը, վերջին շրջանում ավելացավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը) աչք փակել մեր երկրում ժողովրդավարական խնդիրների վրա: Մեր խնդրանքով անդրադառնալով այս պնդմանը՝ ԱԺ նախկին նախագահ,

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՊՈՐՏԸ ՏԵՂԸ ԴՆԵԼԸ» ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ԱԳ նախարարի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԳՆ նախկին խոսնակը հիշեցնում է, որ Հայաստանը չի արձագանքում նաեւ այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների մեղադրանքներին: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիսում պատասխանելով այն պնդումներին, թե պաշտոնական Երեւանն Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը կա՛մ չի արձագանքում, կա՛մ շատ ուշ է արձագանքում՝ ասաց. «Չեմ կարծում, որ մենք չենք արձագանքում: Շատ անգամ ադրբեջանցիներն

ՍԴ-ն թատերական ներկայացում խաղաց

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը։ Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայության մեջ ամբողջ աշխարհում։ Ստորագրված

Ի պաշտպանություն Նիկոլի

Այս նշանաբանով երեկ տեղի ունեցած երթն անցավ առանց միջադեպերի Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Հատուկ գունդ», «Հիմա», «Լինենք տերը պետության» կազմակերպություններից, ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ նրա նկատմամբ կայացված դատավճռի բողոքի երթ էին կազմակերպել: Նախապես շեշտենք, որ այս անգամ բողոքի երթի ընթացքում որեւէ միջադեպ չգրանցվեց, եւ

ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ ԿԱՄ՝ ՈՉ ՃԻՇՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսպես է բացատրում իրանական ԶԼՄ-ներում Քոչարյանին վերագրված արտահայտությունները՝ միաժամանակ հայտարարելով, թե նա որեւէ հայտարարություն էլ չի արել: Հունվարի 21-ին հայաստանյան ԶԼՄ-ները հղում կատարելով իրանական «Tehran Times» օրաթերթին՝ հաղորդել էին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական հրավերով գտնվել է Թեհրանում եւ հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ

ՍԴ որոշումները պետք է կատարվեն ամբողջությամբ

Շեշտում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր որոշում ամբողջական փաստաթուղթ է, ինչից բխում է, որ դրանում ամրագրված դրույթները հավասարազոր իրավական արժեք ունեն, անկախ այն հանգամանքից, թե դրա որ հատվածում են զետեղված»,- «Ա1+»-ի հարցին, թե ՍԴ որոշման պրիամբուլան, մեկնաբանությունները ե՞ւս պարտադիր են խորհրդարանի համար, պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: «Այլ կերպ ասած,

ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԶԶՎԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելելով Վերահսկիչ պալատ՝ հայտարարեց, որ պետական միջոցներին ձեռք մեկնող պաշտոնյան պետք է լինի ամենազզվելի մարդը մեր հասարակության համար: Վերահսկիչ պալատը, Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, վերջին երկու տարում բավականին աղմկահարույց բացահայտումներ է կատարել, որոնց մասին մարդիկ խոսում են, եւ որոնք դեռ ոչ ոք չի հերքել: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ բացահայտումների արդյունքում

ՆԱՄԱԿԸ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՀԱՆՁՆԵՑԻՆ

Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները, ինչպես եւ խոստացել էին, երեկ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Ոստիկաններն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նրանց, ինչի արդյունքում հրմշտոց սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ի վերջո, ոստիկանները թույլ տվեցին 5 ցուցարարների մոտենալ կառավարության շենքին եւ իրենց նամակը հանձնել: Հիշեցնենք, որ նախօրեից սկսած՝ Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել եւ հրաժարվում են

Անհամարժեք վարք՝ ոչ համարժեք արձագանք

Կրելով երեք պարտություն ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ խաղարկությունում, լինելով մրցաշարի մասնակից 16 թիմերից միակը, որ իր ակտիվում գրանցեց 0 միավոր՝  Երեւանի «Փյունիկն» արդեն վերադարձել է տուն: Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում մեր չեմպիոնի կազմում հանդես էին եկել բացառապես թիմի պոտենցիալ նորեկները: Նրանցից ոչ ոք, սակայն, առայժմ Երեւան չի ժամանել եւ միայն մարզչական

Նպատակը մասնակցությունն ապահովելն էր

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մեր երկրի միակ ներկայացուցիչը ամերիկաբնակ Պիեռ Բալյանն էր, որը նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունի: 27-ամյա մենասահորդը, որը մարզվում է Արի Զաքարյանի ղեկավարությամբ, տղամարդկանց մրցաշարի կարճ ծրագրի կատարումից հետո հայտավորված 38 մասնակիցների մեջ գրավեց վերջին տեղը (մեկ մարզիկ չմտավ սահադաշտ) եւ դուրս մնաց պայքարից: Կանոնակարգի համաձայն, եզրափակիչ փուլ անցնում են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031