Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է

Մարտի 17-ին Կապան այցելած ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը զրկված է եղել թե՛ հյուրանոցում գիշերելու, թե՛ դահլիճում հանդիպում կազմակերպելու հնարավորությունից: ԱԺՄ Կապանի գրասենյակի ղեկավար Ալբերտ Ղոնյանը echannel.am-ի թղթակցին պատմել է, որ ինքը նախօրոք «Դարիստ» հյուրանոցում սենյակ էր պատվիրել Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցողների համար: Սակայն, երբ ԱԺՄ նախագահը մարտի 16-ին ժամանել է հյուրանոց՝ նրան ասել են,

Գրոհը ՕԵԿ-ի դեմ շարունակվում է

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արազբեկ Սարգսյանը, ով ներկայացնում էր ՕԵԿ-ը, ազատվել է նախագահի պարտականություններից: Նրան փոխարինում է ՀՀԿ-ական Սմբատ Գասպարյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր «պաշտոնանկությունը», պարոն Սարգսյանն ասաց. «Պատճառը ճնշումներն են հանձնաժողովի անդամների վրա Հանրապետական կուսակցության կողմից: ՀՀԿ-ն իր դրածո կուսակցություններով վախենում է «Օրինաց երկրից»: Հանձնաժողովի 2/3-ին ստիպեցին անվստահություն հայտնել

Ընտրությունները կեղծվելու են

ՆԺԿ նախագահի ասելով՝ կեղծվելու են «ցինիկաբար» «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվա կատարած հերթական շրջագայությունից, երեկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ ամենատարբեր հարցերի: ԱԺ ընտրություններ ՆԺԿ նախագահի համոզմամբ, որը հիմնված է իր ունեցած տեղեկությունների վրա, այս անգամ եւս իշխանություններն ընտրությունները կեղծելու են եւ կեղծելու են, ըստ նրա՝ «ցինիկաբար» եւ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՄ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Վստահեցնում է ՀՀԿ խմբակցության քարտուղար, թիվ 41 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Գագիկ Մելիքյանը: – Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության 112 հոգանոց համամասնական ցուցակում 97-րդն է: – Ես կուսակցության որոշման համաձայն եմ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՀԿ որոշմամբ՝ մեծամասնականով առաջադրված պատգամավորների համարները համամասնական ցուցակում սկսվում են 66-ից եւ ավարտվում 97-ով՝ ըստ ընտրատարածքների

«ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՄ ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ»

Ասում է «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գրիգոր Մարգարյանը: – Պարոն Մարգարյան, ձեր գլխավորած խմբի անդամները տարբեր կերպ տնօրինեցին իրենց ճակատագիրը, ոմանք մտան Տիգրան Կարապետովիչի ցուցակ, մյուսներն առանձին են մասնակցում ընտրություններին, ոմանք ընդհանրապես չեն մասնակցելու, խումբը ունե՞ր ազատ լինելու որոշում: – Այո, մեր խումբը որոշում ուներ ազատ գործել, եւ ես բավականին նորմալ

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՈՒ ՇԱՆՏԱԺ՝ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Սյունիքի մարզկենտրոն` Կապան մարտի 17-ին հանդիպման եկած ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանին համար չեն տվել հյուրանոցում եւ դահլիճ չեն տրամադրել հանդիպման համար: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը նաեւ հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել. «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի՛ այստեղ»: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը մեր թերթին ասել էր, թե Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մասնակցելու

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասներկուերորդ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՐԱՏ – Էդ աղջկերքին հեչ կարգին չենք էլ ճանաչում, Դանիկ ձյաձյա,- խոսակցությանը խառնվեցի ես.- էսօր առավոտ ենք հետները ծանոթացել: – Էսօր առավոտ հետները ծանոթացել եք, ու գիշերն ուզում եք դրանց ըստեղ պահե՞ք,- գոռաց Դանիկը.- կարող ա՞ էս գյուղը ձեր համար բոզանոց ա: – Թասիբի հարց ա, պա՛պ,-

ԽՈՅ 21.03-20.04: Ձերբազատվեք անցյալի հետ կապված հիշողություններից: ՑՈՒԼ 21.04-21.05: Կներեք, բայց ստիպված կլինեք ինչ-ինչ հարաբերություններ խզել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անգամ ձեր ծանր հիվանդներն այսօր իրենց ներկայությամբ ձեզ կուրախացնեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Իրողություններին վերաբերվեք որքան հնարավոր է իրատեսական: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը խոստանում է լինել ներդաշնակ, հաղթական, բայց նաեւ կտրուկ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր արդարամտությունը շատերին կարող է դուր չգալ:

Դարչինյան-Արսե մենամարտը հասունանում է

Թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Վախթանգ (Վիկ) Դարչինյանը (28 մենամարտ, 28 հաղթանակ, որից 22-ը՝ նոկաուտով) 2005 թվականի սկզբից սկսած՝ իր հետ մենամարտել առաջարկում է մեքսիկացի Խորխե Արսեին (50 մենամարտ, 46 հաղթանակ, որից 35-ը՝ նոկաուտով): Անցած այս ամբողջ ընթացքում վանաձորցի բռնցքամարտիկը մշտապես հայտարարել է Արսեի հետ ցանկացած ժամանակ

ՎԱՐՔԱԿԱՆՈՆ ԵՎ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 10-ին մի շարք լրատվամիջոցներ (այդ թվում նաեւ «Առավոտը») ստորագրել են մասնագիտական եւ էթիկական նորմեր պարունակող Վարքականոն, ինչպես նաեւ ընտրությունների լուսաբանմանը վերաբերող Հռչակագիր: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթերի ամբողջական տեքստը: ՎԱՐՔԱԿԱՆՈՆ Մենք՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս – գիտակցելով մասնագիտական վարքի կանոններին հետեւելու եւ դրա շուրջ համախմբվելու անհրաժեշտությունն ու հնարավորինս բարձր աշխատանքային

Ապօրինի է, բայց կօրինականացվի՞

Ապօրինի կառուցապատողին ճանաչել են բարեխիղճ քաղաքացի Արաբկիր համայնքի Կասյան թիվ 10 շենքի բակում արդեն 6 ամիս է, ինչ ապօրինի շինություն է կառուցվել: Այս շենքի բնակիչները շինարարության հեղինակի հետ պայքարի մեջ են, սակայն պատկան մարմինները, ի պատասխան նրանց բողոքների, լղոզված ու հակասական բացատրություններ են տալիս: Օրինակ, երբ բնակիչներն առաջին անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, պաշտոնյաները վերջիններիս

ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, դա միանգամայն նորմալ է Հանրապետությունում բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել: Այս ծրագիրը հատկապես մարզերում բուժաշխատողների եւ բնակչության դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս համոզված են, որ տարբեր գործառույթներ իրականացնող հիվանդանոցների միավորումը աննպատակահարմար է: «Առավոտն» իր նախորդ համարներում արդեն անդրադարձել էր, որ Շիրակի մարզում այս օրերին բուժհիմնարկները մեկը մյուսի

Մեծամորի, Քասախի ու Արաքս գետերի դեմը չեն առնում

Այս գետերի հարեւան որոշ բնակավայրեր ամեն գարնան տուժում են Ամեն տարի հորդառատ անձրեւներից վարարած Քասախ, Մեծամոր, Արաքս գետերը հեղեղում են Ծիածան, Մրգաստան, Խորունք, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Արաքս, Ակնաշեն գյուղերի որոշ բնակավայրերն ու գյուղացիների վարելահողերը: Գետերը ջրառատ են լինում հատկապես գարնանը եւ, գյուղացիների ներկայացմամբ, դաշտերը ջրով ողողված լինելու պատճառով, գյուղատնտեսական աշխատանքները սկսում են ժամանակից մոտ մեկ ամիս

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հոգեմետ դեղերի բացակայության պատճառով նրանց ստացիոնար բուժումը «ջուրն է լցվել» Արդեն մի քանի ամիս է՝ հոգեկան հիվանդներն իրենց բուժման համար նախատեսված «օլանզապին» դեղը չեն ստանում: Այն հիվանդանոցներին պետպատվերի շրջանակներում մատակարարում է առողջապահության նախարարությունը, որն էլ շուրջ 3 ամիս ինչ-ինչ պատճառներով ուշացրել է հոգեմետ այդ դեղերի անվճար մատակարարումը: Առանց այդ դեղամիջոցի՝ հիվանդներն իրենց անհամեմատ ավելի վատ

Շուն վարժեցնելը թանկ է նստում

Ոստիկանության շները լավ ուտում, խմում են, անալիզներ են հանձնում, հղիանալու դեպքում էլ «ֆիզարձակուրդ» են գնում: Ոստիկանության պետական պահպանության վարչության վարժեցրած շներն ավելի լավ են սնվում ու ավելի բարեկեցիկ պայմաններում են ապրում, քան հայկական շատ ընտանիքներ: «Շներին ցուցաբերվում է մեծ խնամք ու հոգատարություն, նրանք սնվում են օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Շների սննդաբաժնում պարտադիր պետք

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ՁԵՎԻ ՀԱՄԱՐ ԵՆ

Ոչ մի գերատեսչություն այդ սարքերի համար պահանջվող ծախսերն իր վրա չի վերցնում: «Այս տարի ծիրանի ռեկորդային բերք է սպասվում»,- 2007-ի բերքատվության մասին այսպես են հավաստիացնում գյուղնախարարության մասնագետները՝ վստահեցնելով, որ այս տարի առատ բերքատվություն է լինելու եւ հատկապես դեղձից, սալորից, կեռասից, տանձից ու խնձորից շուկայում տեղ ու դադար չի լինելու: Ամեն տարի այս խոստումները նախարարությունը տալիս

«Պռոշյանի» շշերին աչք են դրել

Գործարանը մեղադրում է անբարեխիղճ մրցակցության մեջ «Պռոշյանի կոնյակի գործարանն» օրերս դիմում-բողոք է գրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, խնդրելով պաշտպանել արդար մրցակցության իր իրավունքը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, գործարանը դժգոհում է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հուշանվերային շշեր արտադրող ընկերությունները դրանք վաճառում են նաեւ այլ ընկերությունների: Ըստ էության, եթե շշերը վաճառվում են, ապա խմիչքով կլցվեն

ՕՐԳԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆՏԱԼԻՏԵՏԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Հայաստանում երիկամ կամ սիրտ փոխպատվաստելու համար դոնոր գտնելը բարդ գործ է Մարդու օրգանների փոխպատվաստման մասին ՀՀ օրենքն արդեն չորս տարի ուժի մեջ է, սակայն այդ օրենքում դեռեւս մի շարք բացեր կան, ինչի պատճառով այսօր շատ հիվանդներ ստիպված են լինում իրենց օրգանները (երիկամ, սիրտ, հյուսվածքներ) փոխպատվաստել օտարերկրյա կլինիկաներում: Նման վիրահատությունները բավականին թանկ արժեն՝ 50 հազարից 120

Հրեա դիվանագետը՝ ցեղասպանությունների մասին

Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի նախկին խորհրդական Վենդել Սոլոմոնի դիտարկումները: Հայոց ցեղասպանության միջազգայնացումը դարձել է առաջնային խնդիր հայերիս համար: Այսօր այդ ողբերգությամբ հետաքրքրված են նաեւ քաղաքական եւ տնտեսական էլիտայի այլազգի ներկայացուցիչներ: Նրանց թվում է ազգությամբ հրեա Վենդել Սոլոմոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի՝ քաղաքական եւ միջազգային հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը: Լոնդոնում՝ դիվանագիտություն,

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ

«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը: – 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը: – Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին,

Տվեք լծակ, եւ Սարգիս Ասատրյանը կշրջի երկրագունդը

Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց ՀԵԿ-ի հետագա ծրագրերը: Կուսակցության նախագահը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով կուսակցությունը 22 թեկնածու է առաջադրել, որոնց միջին տարիքը 30 է, եւ բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Նա ավելացրեց, որ դեռ 2 օր առաջ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 6 թեկնածու

«ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ» ԱՎԱՐՏԸ

Հայաստանում քաղաքական նոր սեզոն է սկսվել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն՝ դրանք տեղի կունենան մայիսի 12-ին: Եվ չնայած Հայաստանի խորհրդարանում տեղերը վիճարկում են 27 կուսակցություններ եւ մեկ դաշինք, ամենաբարձր շանսերը, թերեւս, ունեն երկու կառույցներ՝ իշխող Հանրապետական կուսակցությունը եւ վերջերս ձեւավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, այդպես էլ

«Թույլիկ» օրենք՝ եկեղեցու մասին

Շատերի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը կարող է խնդիրներ առաջացնել: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը քննարկում էր կազմակերպել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի վերաբերյալ, որն ԱԺ-ն ընդունել է վերջերս: Քննարկմանը մասնակցում էին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը եւ

«ԱՇԽԱՏԱՎՈՐԸ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ Է, ԱՆՊԱՇՏՊԱՆ»

«Առավոտի» հարցազրույցը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հետ – Պարոն Ներսիսյանց, Ձեր ելույթներում հաճախ շեշտում եք «արդյունավետ արտադրություն եւ արդար բաշխում» նպատակը: Խնդրեմ՝ բացատրեք, ինչպե՞ս է հնարավոր հասնել այդ նպատակին: – Առաջին հերթին, պարզ է, որ անհրաժեշտ է արդյունավետ արտադրություն, որ հնարավոր լինի իրականացնել բավարար բաշխում: Արդյունավետ արտադրությունը հնարավոր է միայն բաց շուկայական, ազատ

Պահանջում են իրենց դնել Մասիս սարի վրա

Քաղաքական կուսակցությունները գովազդային գործակալությունների առջեւ նման «ռաբիս» պահանջներ են դնում: Նախընտրական քարոզչության այս շրջանում քաղաքական կուսակցությունները գովազդային գործակալություններին մեծաքանակ քարոզչական պաստառներ են պատվիրում: Պարզվում է՝ շատ պատվիրատու կուսակցություններ գործակալությունների առջեւ այնպիսի պահանջներ են դնում, որ վերջիններս ստիպված են լինում հրաժարվել պատվերից: Օրինակ՝ բերում են պատրաստի մի նկար կամ ինչ-որ խորհրդանիշ ու պահանջում, որ իրենց նկարը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՔԱՐՈԶԵԼԸ

Այլապես ինչի՞ համար է «Ընտրական օրենսգրքով» մեկ ամիս սահմանված նախընտրական քարոզչության համար: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի առարկի, թե նախընտրական քարոզչությունը ոչ պաշտոնապես արդեն վաղուց սկսված է՝ փողոցները հեղեղված են «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի պաստառներով, ՀՅԴ-ն ինչ-որ բուկլետներ է բաժանում, իսկ հեռուստաընկերություններն էլ ակնհայտ գովազդային նյութեր են հեռարձակում բացառապես իշխանական կուսակցությունների մասին: Սակայն եթե «փողոցային»

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ»՝ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկվա հերթական հանրահավաքը, որն անցավ անձրեւի տակ եւ բարձրախոսների բացակայությամբ, նախորդներից ամենասակավաթիվն էր ու ամենակարճն էր իր տեւողությամբ: Մասնակիցները դա բացատրեցին եղանակային պայմաններով եւ բարձրախոսների բացակայությամբ: Հանրահավաքի կազմակերպիչների մատուցմամբ, բարձրախոսները միացված չէին անվտանգության նկատառումներից ելնելով: Ընդամենը երկու ելույթ հնչեց, թեեւ հավաքվածները պահանջում էին «կարճ չկապել» եւ հայտարարում, թե իրենք պատրաստ են անձրեւի

Ֆրիդ. «Պետք չէ վտանգել թրքահայերին»

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը երկու օր առաջ ներկայացվել է ԱՄՆ Սենատ: Ինչպես եւ կարելի էր սպասել, նախագծի ներկայացումից անմիջապես հետո Սպիտակ տունն ու Պենտագոնը եռապատկել են դրա ընդունման դեմ ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախօրեին նախագծի դեմ հանդես են եկել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ-ում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Երեկ «Փաստարկ» ակումբում ենթադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը ԱՄՆՊետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2006թ.-ի զեկույցում տեղ գտած «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները» արտահայտությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ասուլիսում դիտարկեց «պատմությունը կրկնվում է» համատեքստում: Ըստ նրա՝ հայ-ամերիկյան հանդարտ զարգացող հարաբերությունների խաղաղ երկնակամարում ժամանակ առ ժամանակ կայծակի պես ճայթում

ԿԵՆԱՑՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՔԱՂՑՐԱՆԱԼՈՒ

ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն սկսել են խրամատավորվել Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական լուռ մրցակցությունը սկսում է նոր նրբերանգներ ստանալ եւ վերածվել ավելի լուրջ դիմակայության: Բանն այն է, որ մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ Էրեբունի համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի անդամները ակցիա էին նախաձեռնել եւ համայնքի կանանց ծաղիկներ էին նվիրել: Դա, ըստ ամենայնի, դուր չէր եկել

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031