Օրվա լրահոսը

Ո՞վ կփոխարինի Ջերմեն Թեյլորին

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն ամերիկացի Ջերմեն Թեյլորը աշխարհի վեց ուժեղագույն գերմիջին քաշայինների միջեւ անցկացվող «Super Six World Boxing Classic» մրցաշարի աշնանը կայացած մեկնարկային մենամարտի 12-րդ ռաունդում Արթուր Աբրահամից կրած ծանրագույն նոկաուտով պարտությունից հետո որոշել է հրաժարվել հետագա պայքարից: «Ես բռնցքամարտում եմ շուրջ 20 տարի եւ ցանկանում եմ մարմնիս ժամանակավոր հանգիստ

«Հատիսը» մեկնեց Օրենբուրգ

Երեկ բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը Երեւան-Մոսկվա-Օրենբուրգ չվերթով մեկնեց մրցավայր, որտեղ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ուժերը չափելու էր Ռուսաստանի առաջնության 3-րդ տեղում ընթացող «Նադեժդա» թիմի հետ: «Հատիս» ակումբի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն, խաղն սկսվելու է այսօր, Երեւանի ժամանակով 18.00-ին:

Աշխարհի առաջնությունն ավարտեցին հինգերորդ տեղում

Երեկ Բուրսայում ավարտվեց շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցող 10 ուժեղագույն հավաքականների մեջ էր նաեւ Հայաստանի ընտրանին: Վերջին տարիներին FIDE-ի հովանու ներքո անցկացվող ամենաբարձրակարգ մրցումներում որպես կանոն հաղթող դարձած մեր հավաքականն այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով, ինչը, կարծում ենք, չի բավարարում հայաստանցի շախմատասերների պահանջները: Սակայն պետք է գիտակցել, որ միշտ առաջինը դառնալ հնարավոր չէ:

ՍՏԵՎԻՑԱ ԿՈՒԶՄԱՆՈՍԿԻՆ՝ «ԲԱՆԱՆՑԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Երեւանի «Բանանցը» հերթական մրցաշրջանին նախապատրաստվում է հերթական նոր մարզչի գլխավորությամբ Ակումբի ղեկավարությունը առաջիկա երկու մրցաշրջանների համար թիմ է հրավիրել մակեդոնացի մասնագետ Ստեվիցա Կուզմանոսկուն՝ իր մարզչական շտաբի հետ միասին, որի կազմում են ֆիզիկական պատրաստության սերբ մասնագետ Ռադոե Սմիլյանիչն ու դարպասապահների մարզիչ Նիկոլայ Դամեեւը: Իսկ ահա տեղի մասնագետներից Կուզմանոսկուն օգնելու է Աշոտ Բարսեղյանը: Արդեն հունվարի 11-ից «Բանանցը»

ԽՈՍՈՂ ՊՂՆՁԱԹԵԼԵՐ

Բեյրութում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցասրահում օրերս բացվել է արվեստագետ, ոսկերիչ Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով դիմանկարների առաջին ցուցահանդեսը` «Պղնձաթելը խոսում է» խորագրով: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օտարերկրացի արվեստագետներ եւ արվեստասերներ: Արվեստագետը ցուցահանդեսին ներկայացրել է 70 աշխատանք` հայ, լիբանանցի, օտարազգի հայտնի անձանց դիմանկարներ: Արվեստագետը նշել է, որ նմանօրինակ ոճի դիմանկարներ ստեղծելու գաղափարը վերցրել է

ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԳՐՔՈՒՅԿԸ

Լույս է տեսել Սոնա Ասատրյանի «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հեղինակը 10 տարեկան է, շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում՝ հայրիկից: Գիրքը Ս. Ասատրյանը նվիրել է լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Աղջիկը ներկայումս պարապում է Շախմատի ակադեմիայում, մարզիչն է Յուրա Համբարձումյանը: Սոնան հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ մրցումների, բառացիորեն վերջերս էլ Թուրքիայում մինչեւ տասը տարեկան աղջիկների առաջնությունում գրավել

75-ամյա արքայի հիշատակին

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ֆիլմ՝ Էլվիս Պրեսլիի արխիվից: «Henry Aldridge and Son» աճուրդի տունը այն գնահատել է 5000 ֆունտ ստեռլինգ, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից: 17 րոպեանոց տեսագրության մեջ բացառիկ կադրեր են՝ կատարված տարբեր ժամանակներում: Տեսագրության մեջ կտորներ կան ռոքնռոլի արքայի ու նրա կնոջ՝ Պրիսցիլայի հարսանեկան պարից, Լաս Վեգասի «Ալադին» հյուրանոցում կայացած նրանց հարսանեկան

«Ա՜խ այդ վհուկը»

Կամ նոր ներկայացում՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում այս տարի բեմադրվեց Ամանորի նոր ներկայացում՝ ըստ Էլֆիք Զոհրաբյանի «Ա՜խ այդ վհուկը» պիեսի (ռեժիսոր` Սարգիս Մանուկյան), որը լեփլեցուն դահլիճ հավաքեց՝  2009-ի դեկտեմբերի 24-ից մինչեւ այս տարվա հունվարի 13-ը: Որբ քույր ու եղբայր պատրաստվում են տոնահանդեսի: Հանկարծ քույրը նկատում է, որ չի

«ՄԻԱՎ-ՁԻԱՀԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԻԺ ՉԷ»

Ասում է տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ում համոզմամբ՝ վարակվելու խորքային պատճառը մարդկային էության եւ աստվածային խորհուրդների միջեւ կապի խաթարումն է: Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդաց շարժման հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով նաեւ Սբ. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանան է, մեկն է այն հոգեւորականներից, ովքեր յուրովի պայքարում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման դեմ: «Առավոտը» նրանից փորձեց ճշտել, թե

ԱՄՆ-Ն ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞

ԱՄՆ-ի ավիացիոն անվտանգության համակարգի արդյունավետությունը հերթական անգամ մեծ հարցականի տակ է դրվել: Միլուոկի-Դալաս 1669 չվերթի ուղեւորներից մեկը ինքնաթիռ է մտել՝ ձեռքի պայուսակում պատահաբար մի քանի փամփուշտ ունենալով: Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր: Newsru.com-ի մատուցմամբ, ուղեւորը, որ զբաղվում է զենքի վաճառքով, մոռացել է, որ պայուսակում փամփուշտներ կան, բայց դրանք հայտնաբերելուց հետո ինքն անձամբ

ԻՐԱՔՈՒՄ ՉԵԶՈՔԱՑՎԵԼ ԵՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրաքի անվտանգության ուժերը հաջողացրել են բացահայտել մեծամասշտաբ մի դավադրություն, որի նպատակը եղել է պետական հիմնարկների եւ մարդկանց մեծ կուտակման վայրերում ահաբեկչական ակտերի իրականացումն ու քաղաքական սպանությունների մեծ ալիք բարձրացնելը: Այդ մասին տեղեկացրել է «New York Times»-ը՝ վկայակոչելով իրաքյան իշխանություններին: Աղբյուրի տեղեկություններով, հունվարի 12-ին Բաղդադում իրականացված ռեյդերի արդյունքում կանգնեցվել եւ վնասազերծվել են չորս ականապատված ավտոմեքենաներ, որոնք

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԻԹԻՈՒՄ

Ատլանտյան օվկիանոսի Կարիբյան ավազանում, Հայիթի կղզում տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբների երկրաշարժ, որի արդյունքում, բացի ավերածություններից, կան զոհեր, վիրավորներ եւ անհայտ կորածներ, որոնց թվում են նաեւ Հայիթիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (որի շտաբ-բնակարանը գտնվում էր այս կղզում) ներկայացուցիչները եւ առաքելության ղեկավարը: Այդուհանդերձ, զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների թվի մասին որեւէ ստույգ տեղեկություններ դեռ չկան: Նախնական տվյալներով,

ՄԵՔՍԻԿԱՑԻ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ ԿԱԼԱՆՎԱԾ Է

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Մեքսիկայում կալանավորվել է ամենափնտրվող նարկոբարոններից մեկը՝ Թեոդոր Գարսիա Սիմենտալը: Աղբյուրի տեղեկություններով, նրա կալանավորումը տեղի էր ունեցել Մեքսիկայի եւ այդ երկրի Ներքին Կալիֆոռնիա նահանգում Միացյալ Նահանգների իրավապահ ուժերի համատեղ ջանքերով: Անցյալ տարվա մարտին Մեքսիկայի իշխանությունները Սիմենտալի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար առաջարկել էին 2,1 մլն ԱՄՆ դոլար: Սիմենտալը համարվում էր Տիխուանա քաղաքի կարտելի

Թուրք-իսրայելական լարվածությունը նոր դրսեւորումներ է ստանում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբանանի վարչապետ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը ոչ համարժեք ուժ է կիրառում պաղեստինցիների դեմ եւ սպառնալիք է Մերձավոր Արեւելքի խաղաղությանն ու կայունությանը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Իսրայելը խախտում է Լիբանանի օդային տարածքը եւ նրա տարածքային ջրերը»,- հավելել էր նա: Էրդողանը նաեւ սուր քննադատության

ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանի խորհրդարանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները խզելու վերաբերյալ օրինագծի տակ ստորագրել է Իրանի խորհրդարանի 36 պատգամավոր: Այդ մասին տեղեկացնում է News.am-ը՝ վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը: Ներկայումս նախագիծը քննարկվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովում, որից հետո այն դրվելու է քվեարկության: Նախագծում նշվում է, որ Երկրորդ

Խաչ չի դրվի

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Աղթամարի եկեղեցին չի բացվելու պաշտամունքի համար եւ գմբեթի վրա էլ խաչ չի դրվելու, տեղեկացնում է «Մարմարան», որին մեջբերել է «Նոյյան տապանը»: Այս հայտարարությամբ ժխտվել է Վանի կուսակալ Մյունիր Քարաօղլուի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ եկեղեցին պաշտամունքի համար բացվելու է 2010 թ. սեպտեմբերի 12-ին եւ գմբեթին

Բոստոնի համալսարանում՝ հայկական սփյուռքի մասին

«Նոյյան տապանի» տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 12-14-ը Բոստոնի համալսարանում կանցկացվի միջազգային գիտաժողով եւ ուսանողական աշխատաժողով՝ հայկական սփյուռքի թեմայով: Գիտաժողովին ներկա կլինեն մոտ 40 գիտնականներ, ովքեր կներկայացնեն իրենց տեսակետները եւ կատարած հետազոտությունները հայկական սփյուռքի մասին, կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայկական սփյուռքի համայնքների ձեւավորումը, սփյուռքի մշակույթի զարգացումը եւ այլն:

Ավագ դպրոցները՝ ԿԳՆ-ին

Այսօր ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ավագ դպրոցները ԿԳ նախարարության ենթակայությանը հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ավագ դպրոցների լիազոր մարմին է։ Մինչ այժմ ինչպես ավագ, այնպես էլ մյուս դպրոցների լիազոր մարմին հանդիսանում են տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները եւ Երեւանի դեպքում՝ քաղաքապետարանը: Թեեւ «Հանրակրթության մասին»

«Այբբենարանը» խլել են աշակերտից

Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի ծնող-պապիկ Աշոտ Սուքիասյանի կողմից: Նա մտահոգված էր, թե ինչու են իր թոռնիկի ձեռքից դպրոցում վերցրել «Այբբենարանը»: Պապիկի փոխանցմամբ՝ իր թոռնիկը Հայաստան է եկել ԱՄՆ-ից, եւ երեխայի ծնողները որոշել են նրան տանել հայաստանյան դպրոց: Երեխան որոշ ժամանակ սովորել է թիվ 59 դպրոցում, ստացել առաջին դասարանցիներին տրվող

Մանկապարտեզներին պարտադրում են չաշխատե՞լ

«Առավոտը» աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում հասցրել է բազմաթիվ դժգոհություններ ստանալ աշխատող եւ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներից: «Արդեն երկրորդ ամիսն է՝ ամեն օր աշխատավայրում վիզ եմ ծռում, խնդրում մի քիչ ուշ գնալ, կամ ընդհանրապես չգնալ գործի, ինչ է՝ մանկապարտեզները չեն աշխատում, իսկ մենք չունենք տատիկ-պապիկ, որոնց խնամքին թողնենք երեխային: Հուսով էինք, որ հունվարի 11-ից

«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՏՈՆ Է»…

Բուհերում մեկնարկել է ուսանողների «հոգին հանող» քննաշրջանը Այդ միայն ֆիլմերում է, որ ուսանողը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություն՝ «Քննությունն ինձ համար միշտ տոն է»: Իրականում, հատկապես Ամանորին հաջորդող քննաշրջանը, ուսանողները համարում են տոնական տրամադրության անկման ժամանակահատված: Մեր հարզախույզը մի շարք բուհերի ուսանողների շրջանում ցույց տվեց, որ ուսանողները քննություններին եւ գործընթացից բխող հարակից հարցերին

Ղարաբաղի ԱԳ հայտարարությունը

1990 թվականին հունվարին Բաքվում հայերի ջարդերի 20-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտեռնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում՝  Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը: Անպատիժ չարիքը կրկնվեց՝ ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը,

2010 ԹՎԱԿԱՆԸ ԿԼԻՆԻ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

2010 թվականի առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այս տարին մեր երկրի համար լինելու է քաղաքական իրադարձություններով ու լրջագույն մարտահրավերներով հագեցած տարի: Ամանորի տոներից մեկ օր անց արդեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում է, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանում: Երկու այցելությունների առանցքային հարցն էլ ղարաբաղյան հակամարտությունն է, որի լուծման վերաբերյալ Թուրքիայի

Ադրբեջանցիները հավատարիմ են իրենց

20 տարի առաջ հունվարի 13-20-ը Բաքվում ազերիները սպանեցին մի քանի հարյուր հայի, իսկ տասնյակ հազարավորների բռնության ենթարկեցին ու խլեցին նրանց գույքը: Դեպքերից մոտ 20 տարի անց՝ 2009 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը, նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը Թբիլիսիում մասնակցել է միջազգային գիտաժողովի՝ նվիրված Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման գործում կրթության ոլորտի եւ

Տոնը շուտ ավարտվեց

Վանաձորում շարժը նվազել է, Սպիտակում՝ ավելացել Գրեթե 1 շաբաթ է՝ Վանաձորի գլխավոր հրապարակում անսովոր հանգստություն է տիրում: Տոնի մասին հիշեցնում է միայն զարդարված տոնածառը: Վերջին օրերին հրապարակում նույնիսկ Ձյունանուշ չես գտնի, իսկ տարվա խորհրդանիշ Վագրի հետ հատ ու կենտ նկարվել ցանկացողները պիտի համբերությամբ զինվեն մինչեւ վագրին կկանչեն: Ձմեռ պապիներն էլ են այս տարի քիչ, քաղաքի

ԻՆՉ ԵՆ ՄԱՂԹՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Համաշխարհային ճգնաժամը Արագածոտն չի՞ հասել Ինչպես միշտ, անցած 2009 թվականին էլ «Առավոտը» ներկայացրել է մեր իրականության բացերը, թերություններն ու ցավոտ կողմերը: 2009-ին չարաշահումների եւ բացթողումների հարթությունում մեր դիտարկումներով առաջատար էին Շիրակը, Կոտայքը եւ Սյունիքը: Բայց Ամանորը տարին մեկ առկայծող հույս է, եւ մարզպետներն էլ են շնորհավորական ուղերձներ հղել: Ահա թե ինչ են մաղթել մարզպետները ՀՀ

ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ գիշեր մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում 20-ամյա Մանուկ Գրիգորյանը վեճի ժամանակ սպանել է իր հորը՝ 47-ամյա Ջիվան Գրիգորյանին: Վերջինս պարանոցին ստացել էր դանակի 4, աչքին՝ 2 հարված: ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՆՊՇ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎՐԱ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին «Մեխակներս ում նվիրեմ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի

Բաքվում ցեղասպանություն է եղել

Ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Երեկ՝ հունվարի 13-ին, լրացավ Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքում իսկական սպանդ էր, ըստ տարբեր աղբյուրների՝ ազերիները սպանել են 150-300 հայի, բռնության ենթարկել ու իրենց տունուտեղից եւ ունեցվածքից զրկել տասնյակ հազարավորների: Ջարդերի արդյունքում ավելի քան 200 000 հայ բռնագաղթեց Հայաստան: Երեկ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՄԵՍՏ» ԿՅԱՆՔԻՑ

2009թ. հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ վճռաբեկ, քաղաքացիական եւ քրեական վերաքննիչ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանների նախագահների եւ բոլոր դատավորների 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: ԻԱԿ-ի այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պարզել, թե որքանով են ֆինանսապես անկախ եւ կայուն արդարադատություն իրականացնողները: Նշենք, որ որոշ դատավորներ 2008-ին

«Դողագործը» վաճառում է իր «չունեցա՞ծ» գույքը

«Առավոտին» դիմած «Ավտոդողագործ» գործարանի աշխատակիցը չի կարողանում ընկերությունից ստանալ իր հասանելիք գումարը: Երեւանի բնակիչ Վանյա Հակոբյանը պատմում է, որ 1962 թ.-ից աշխատել է «Ավտոդողագործ» ընկերությունում` որպես ստուգիչ-չափիչ սարքերի փականագործ-բրիգադավար: 1982թ. հունիսի 17-ին գործարանի բաղնիքում՝ աշխատանքից հետո լոգանք ընդունելիս, սայթաքել է, ընկել եւ ստացել գանգի հիմքի կոտրվածք: Շնորհիվ լաբորատորիայի վարիչի, որն այդ պահին առաջին օգնություն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031