Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԴԱՐՁՅԱ՞Լ «ԿՈՒՐԱՆԱ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական դատարանը, պարոն Մուկուչյանի գլխավորությամբ, իր որոշմամբ շռնդալից ապտակ տվեց իշխանություններին». սա թիվ 10 ընտրատարածքում մանդատի հավակնորդ, մարքսիստ Դավիթ Հակոբյանի քաղաքական գնահատականն է ՀՀ վարչական դատարանի նախորդ օրը կայացրած որոշման, որով դատարանը ճանաչել էր թիվ 10 ԸԸՀ-ի անգործությունը: Ըստ այդմ, Դավիթ Հակոբյանը նկատում է. «Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեղադրվում է անգործության մեջ, որն արդեն քրեորեն

ԷԼԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆՔ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

ԵԽԽՎ-ն առաջարկելու է Հայաստանին ապահովել ԶԼՄ-ների մատչելիությունը թեկնածուների համար ընտրությունների ընթացքում եւ միջոցներ ձեռնարկել՝ կատարելու վճիռը «Ա1+»-ի վերաբերյալ: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկելու է Մեծ Բրիտանիայի պատվիրակ Էնդրյու Մաքինթոշի զեկույցը՝ «Հարգանք՝ ԶԼՄ-ների ազատության հանդեպ» վերնագրով, որում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի առաջարկով (նա եւ Մաքինթոշը ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամներ են)

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ ԴԵՌ ԿՊԱՐԶԻ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ի պատասխան «Հայլուրի» հարցադրմանը՝ անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների հիմնարար նպատակներին»: «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ՝ պարոն Դավութօղլուի հետ՝ տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական

ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅԵՐԸ

Միացյալ Նահանգներում մեկնարկել է «Էլիի գիրքը» ֆիլմի ցուցադրությունը, որի գլխավոր դերում հանդես է եկել հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը: Ֆիլմի ռեժիսորներն են ծագումով հայ Ալբերտ եւ Ալլեն Հյուզ եղբայրները, ովքեր հայտնի են իրենց նախորդ` «Դժոխքից» ֆիլմով: Հյուզ եղբայրները ծնվել են Դետրոյտում: Նրանց աֆրոամերիկացի հայրը հեռացել է, երբ տղաներն ընդամենը երկու տարեկան էին, նրանք իրենց մոր հետ,

Հունվարի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

«ԱՐԱՐԱՏԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀՈՒԶԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հանդիսություն, որ հիացրեց բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում «Արարատ» երիտասարդաց միության համանուն երգչախմբի մասնակցությամբ օրերս կայացավ հանդիսություն՝ նվիրված տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնին: Հանդիսության կազմակերպիչ, Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որը նաեւ ղեկավարում է «Արարատ» երիտասարդաց միությունը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ

«ԿՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՍՏՈՎ ԱՊՐԵԼ»

«Ես սիրում եմ ազատությունը եւ չեմ հանդուրժում, երբ այն կաշկանդվում է»,- մեզ հետ զրույցում ինքն իրեն բնութագրելով՝ ասաց «ազատատենչ» ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: ԱԺ-ում լարված աշխատանքից հետո հանգստանալը չի խանգարում: Սոս Սարգսյանի հետ հոգեւոր դաշնակիցներ են: Լիլիթ Գալստյանը ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի եւ Պաուլո Կոելյոյի հետ: Ամենալավ բաները դեռ առջեւում են… Կյանքը սեր է կամ

«Փյունիկը» երկու անընդմեջ պարտություն է կրել

Մոսկվայում մեկնարկած ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» ավանդական մրցաշարում Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնարկային երկու խաղերն էլ տանուլ է տվել: Առաջին օրը մեր ֆուտբոլիստները 0:2 հաշվով պարտվել են Լիտվայի «Էկրանասին», իսկ հաջորդ օրը՝ Ուզբեկստանի «Բունյոդկորին»՝ 2:3: Մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին մրցաշար վերադարձած «Փյունիկի» ղեկավարությունը մրցաշար մեկնելուց առաջ լրատվամիջոցներին տեղեկացրել

Վարուժան Հակոբյանը՝ «Corus»-ում

Վեյկ-ան-Զեեում մեկնարկած «Corus 2010» շախմատի ավանդական գերմրցաշարի «B» խմբում (14 մասնակից) Ամերիկայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել Սլովակիան ներկայացնող Աննա Մուզիչուկի հետ, այնուհետեւ պարտվել է գերմանացի Արկադի Նայդիչին եւ երկու տուրից հետո կես միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Երեկ Վարուժանը սեւերով խաղում էր ֆիլիպինցի Վեսկեյ Սոյի հետ:

Եվս երկու «բրոնզ»՝ Բուրսայում

Բուրսայում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը իրենց խաղատախտակների առջեւ ցույց տված անհատական արդյունքներով նվաճել են, համապատասխանաբար, արծաթե եւ բրոնզե մեդալ: Սակայն կազմակերպիչների վերջնական հաշվարկներով պարզվել է, որ մեր գրոսմայստերներից եւս երկուսը նույնպես անհատական երրորդ արդյունք են ցույց տվել: Գաբրիել Սարգսյանը երրորդ

Նոր անուններ՝ հունահռոմեական ըմբշամարտում

Ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Յոթ քաշային կարգերում հանրապետության չեմպիոն դարձան: 55 կգ՝ Հարություն Հովհաննիսյան, 60 կգ՝ Վահրամ Ջուհարյան, 66 կգ՝ Արման Ադիկյան, 74 կգ՝ Վարշամ Բորանյան, 84 կգ՝ Դենիս Ֆորով, 96 կգ՝ Սարգիս Տոնոյան, 120 կգ՝ Վաչիկ Եղիազարյան: Առաջնության ավարտին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ գոհ

ՄԵՐՈՆՔ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Մարտինեսի ախորժակը մեծ է Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայաստանցի Վախթանգ Դարչինյանի եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մարտ ամսին նախատեսված մենամարտը չի կայանա: Բանակցությունները դադարեցվել են մրցակից կողմի առաջ քաշած ֆինանսական պահանջների պատճառով: Բանն այն է, որ Մարտինեսի թիմն այդ մենամարտի համար պահանջել է $100 հազար, իսկ

Հուշարձանները մեր ինքնության տեղապահներն են

Մի քանի մտահոգություն՝ մեկ հոդվածում Այս հոդվածով պիտի փորձեմ ընթերցողին ներկայացնել անցյալ տարվա վերջերին լույս տեսած իմ «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» մատենաշարի հերթական հատորը, խոսեմ նախիջեւանյան հուշարձանների ադրբեջանական վանդալիզմի, մշակույթի, պետականության ամրապնդման գործում պետության եւ քաղաքացու դերի, իմ մտահոգությունների եւ այլնի մասին: 2009թ. դեկտեմբերին լույս տեսած «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը, հատոր Ե, Նախճավան, Շարուր գավառները» վերոնշյալ մատենաշարի

ՄՐՑԱՆԱԿ ԵՎ ՌԵՎԵՐԱՆՍ

Կամ ինչպես անտեսել հանձնախմբերի կարծիքը Զ. Բոյաջյանն ու Լ. Արզումանյանը յուրովի մեկնաբանեցին պետական մրցանակի «կուտ գնալը»: Դեկտեմբերի 30-ին հայտարարվեցին Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009 թ. պետական մրցանակները: Զարմանալիորեն այդ ցանկից բացակայում էր կինոյի եւ թատերարվեստի ոլորտը, չնայած մասնագիտական հանձնախումբը ձայների գերակշիռ մեծամասնությամբ, գաղտի քվեարկությամբ առանձնացրել էր Ռուբեն Բաբայանի՝ Տիկնիկային թատրոնում արված «Ak. Ak.» ներկայացումը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԾԱԽՎԱ՞Ծ ԵՆ

Գերմանիայի նոր կառավարության անդամները, որոնք ներկայացնում են երկրի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի գլխավորած «Ազատ ժողովրդավարական կուսակցությունը», կասկածվում են ծախվածության եւ փողի դիմաց օրենքներ ընդունելու մեջ: «Suddeutsche Zeitung»-ի մատուցմամբ, պարզվել է, որ հյուրանոցային բիզնեսի համար ավելացված արժեքի 19,7%-ի հարկային շեմը նվազեցնելու մասին օրենքն անցկացնելուց առաջ այդ կուսակցությունը Գերմանիայում 14 հյուրանոցների ցանցի սեփականատեր «Moevenpick» ընկերությունը ներկայացնող բարոն Ավգուստ

ՉԻԼԻԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱԳՆԱՏ Է

Կիրակի օրը Չիլիի նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նոր նախագահ է ընտրվել պահպանողական միլիարդատեր, «աջ» ուժերի ներկայացուցիչ Սեբաստիան Պիներան: «Newsru»-ի մատուցմամբ, այդ ընտրություններում նրա հաղթանակը կարելի է պատմական համարել, որովհետեւ այն վերջ դրեց Չիլիում ձախակենտրոն կոալիցիայի 20-ամյա կառավարմանը: Ավելին, լատինամերիկյան այդ երկրում վերջին 50 տարիների ընթացքում ընտրություններում երբեք աջ ուժերի որեւէ ներկայացուցիչ հաղթանակ չէր տարել:

ԹՈՒՐՔ ԱՀԱԲԵԿԻՉԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ

Թուրք Մեհմետ Ալի Աքջան (նկարում), որը ժամանակին մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ, 30 տարվա բանտարկությունից հետո երեկ՝ հունվարի 18-ին, պիտի ազատ արձակվեր: Ազատության մեջ հայտնվելուց հետո 52-ամյա Աքջան մտադիր է հանդիպել Հռոմի ներկայիս պապի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ: Նա նաեւ հայտարարել է ամերիկացի գրող Դեն Բրաունի հետ միասին «Վատիկանի կոդը» վերտառությամբ գիրք

Բաղդադում կրկին հարձակումներ եւ պայթյուններ են եղել

Մոտ երկու տասնյակ զինված անձինք, որոնցից ոմանք կրել են մահապարտների գոտի, գրոհել են Աֆղանստանի մայրաքաղաքը՝ հարվածներ հասցնելով մի քանի թիրախների, ներառյալ՝ բանկերի, առեւտրի կենտրոնների, կինոթատրոնների, նաեւ նախարարությունների շենքերի ու նախագահի նստավայրի ուղղությամբ: Սակայն, ինչպես «Reuters»-ն է փոխանցում, երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, թե երկրի անվտանգության ուժերին հաջողվել է մայրաքաղաքում իրավիճակը վերահսկողության տակ առնել: Երեկ

Յուշչենկոն հրաժեշտ տվեց նախագահի պաշտոնին

Ուկրաինայի կառավարությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը «անվտանգության կանոնների խախտման արդյունքում երկրի արեւելյան շրջանում գտնվող Լուգանսկի թիվ 7 քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում թթվածնի պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով փլվել են հիվանդանոցի մի քանի՝ 5-ից 2-րդ հարկաբաժինները»: «Reuters»-ի մատուցմամբ, զոհվել է հինգ մարդ, երեքին հնարավոր է եղել դուրս բերել փլատակների տակից: Աղբյուրը տեղեկացնում է, որ

Հակաիսրայելական երթ՝ Թուրքիայում

Ըստ news.am-ի՝ Թուրքիա ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, Անկարայում հանդիպելով Ահմեդ Դավութօղլուի հետ, նշել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ տեղի ունեցած «բազկաթոռային» սկանդալը թյուրիմացություն է եղել եւ արդեն պատմության գիրկն է անցել, իսկ դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կշարունակվեն դիվանագիտական կանոններով։ Իր այցի ընթացքում հրեա նախարարը հանդիպել է նաեւ Թուրքիայի ազգային պաշտպանության

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԵՑ ԴԱՍԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք («Մեթոդական ցուցում») Բաքվում տեղի ունեցած ողբերգության՝ հայերի ջարդի 20 տարին լրանալու առիթով հունվարի 13-19-ը ՀՀ միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր բաց դաս՝ նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Երեկ կայացած բաց դասերից մեկը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար վարել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ

Ամանորի ուշացած շոուն եւ Ձմեռ պապը

Թ. Պողոսովան (վերեւի շարքում՝ աջից երկրորդը) իր սաների հետ: Երեւանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում ամանորի տրամադրությունը դեռ շարունակվում է: Դեկտեմբերի 27-ին նախատեսված ամանորի շոու-ծրագիրը հետաձգվել էր քաղաքապետարանի հրահանգով եւ տեղի ունեցավ նախօրեին: Տոնական ծրագրի նախաձեռնությունը դպրոցի ուսուցիչներից Թամարա Պողոսովայինն էր: «Առավոտի» հետ զրույցում տիկին Պողոսովան ասաց, որ 21-րդ դարում երեխաների հետաքրքրությունների դաշտը մեծ է,

«ՄԱՀԱԿ ՉԵՆՔ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ բուհերը շուտով կգիտակցեն, որ որակի գնահատումն ի շահ իրենց է: Կրթական թեմաներին վերաբերող գրեթե ցանկացած քննարկման ժամանակ խոսվում է կրթության որակի բարձրացման մասին: Բայց թե ի՞նչ է նշանակում կրթության որակ, ինչպե՞ս պիտի այն ապահովել, յուրաքանչյուր կրթօջախում ընկալվում է յուրովի: Կրթության բնագավառում որակի

Նիկոլի մեղքի հիմքը անհայտ աղբյուրների նյութերն են

Անձնակա՞ն, թե՞ այլոց մեղքերի  պատասխանատվություն Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաց Մարտիրոսյանը կհրապարակի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդել է 8 տարվա ազատազրկում: Կասկածից վեր է, որ դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտելու է ազատազրկման եւ համաներումը չի տարածելու, ինչը ոչ թե կատարած արարքի համարժեք պատիժն է, այլ

ՀՐԱՆԴԻ ՀԱՄԱՐ, ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Հրանդ Տինքի սպանութիւնէն այս կողմ՝ երեք տարիներ անցան Սպանութեան պատուիրատուները ազատ կը գործեն: Դատարանները կը զբաղին պատուիրատուներու կեղտոտ գործերը տեսնող քանի մը թշուառ յանցագործի հետ: Պետութիւնը՝ կուսակալով, հրամանատարով, քաղաքագէտով, դատաւոր ու դատախազով լծուած է իր պաշտօնեաներուն հարցաքննութեան արգելք ըլլալու: Մամուլի գործիչները, որոնք իրենց զրպարտական խորագիրներով այս ոճիրին հասնող ճամբան սարքեցին, փոխանակ զղջման ազդանշաններ ցուցաբերելու, աներեսաբար

Նշեցին հին Նոր տարին

Հունվարի 16-ին Ապարան քաղաքում նշվեց հին Նոր տարին: Արդեն մի քանի տարի «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվում է հին Նոր տարին: Վաղ առավոտից մարդիկ այցելեցին Բաշ Ապարանի եւ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիր, այնուհետեւ հավաքվեցին քաղաքային հրապարակում բացված առատ սեղանների շուրջ՝ միմյանց շնորհավորելու: Իրենց բերք ու բարիքով Ապարան էին եկել ոչ միայն Արագածոտնի

Ձյունն օգուտ է

Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին: Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է: Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ քիչ

Հանրապետական «փոխատեղում»

Հունվարի 17-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի Ճակատեն գյուղական համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, համայնքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը: Համայնքի ղեկավարի աթոռին հավակնում էր 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ Արծրուն Հարությունյանը (ծնվ. 1956թ.) եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից Վիգման Աղայանը (ծնվ. 1945թ.): Համայնքի գործող ղեկավարը՝ հանրապետական Մուրադ Դավթյանը, որը Ճակատենի գյուղապետն է 1996-ից, չէր

Կրկին գործադուլ

Կիրակի օրվանից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության ստորգետնյա հանքի աշխատողները հերթական գործադուլն են սկսել՝ ղեկավարությունից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործադուլավորների պատմելով՝ շաբաթ օրը գիշերվա հերթափոխից հանք չեն մտել, իսկ կիրակի օրվանից՝ հունվարի 17-ից, արդեն սկսեցին իրենց բողոքի ցույցը, որը հասունացել էր դեռ Ամանորի նախօրեից: «Տնտեսական ճգնաժամը պատճառ բռնեցին՝ մեր աշխատավարձը ցածրացրին, ասացին մետաղների գները

17 ՄՈՌԱՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ

Տարեմուտի գիշերը մինչ բոլորն իրենց տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ուրախ-զվարթ ճանապարհում էին Ցուլին եւ դիմավորում Վագրին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ բնակիչներ տնից տուն էին ընկել՝ ապաստան խնդրելու: Այդ գիշեր փուլ էր եկել բազմաբնակարան նրանց շենքի անկյունային պատը՝ հրաշքով անվնաս թողնելով պատի մոտ հավաքվածներին: «Առավոտը» դեռեւս մեկ տարի առաջ՝ 2009 թվականի հունվարի 31-ին, «Կաթողիկոսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031