Օրվա լրահոսը
Շատրվանները քանդվեցին
Չնայած մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտի» հարցմանը պատասխանել էին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի այգու շատրվանները քանդելու համար որեւէ մեկը թույլտվություն չի ստացել, եւ շինաշխատանքները կասեցված են, կիրակի օրն այդ նույն շատրվաններն արդեն ամբողջությամբ քանդվել էին: Երբ «Առավոտի» եւ «Չորրորդ իշխանության» արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը կիրակի օրը փորձել է լուսանկարել շատրվանների
Փոխարժեքի բարձրացում չի սպասվում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, տնտեսության 1,2% աճի կանխատեսումները առավել քան իրատեսական են. «Այն վարչարարական փոփոխությունները, որ մենք իրականացրինք նախորդ տարվա վերջերին, մեզ թույլ են տալիս ապահովել բավական լուրջ առաջանցիկ հարկային հավաքագրումներ, այնպես որ, մեր ծախսային մասի իրականացումը որեւէ էական խնդիր չի կարող առաջացնել»: Պարոն Մինասյանը, անդրադառնալով Կենտրոնական բանկի՝ փոխարժեքի ոլորտում
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
Գյումրեցի «տաքսիստները» պահանջում են իրենց իրական եկամուտները որոշելու համար Գյումրիում մարդահամար անցկացնել՝ նոր միայն հարկահավաքությամբ զբաղվել: Կառավարության՝ անհատ տաքսիների վարորդներին հարկային դաշտ բերելու որոշումը երեկ Գյումրիում հերթական բողոքի ալիք էր բարձրացրել: Առավոտյան ժամը 7-ից մոտ 1500 տաքսու վարորդ հավաքվել էին քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իրենց նկատմամբ սկսած «հետապնդումները»: Այսպիսի բողոքի ակցիաները
ԹՈՒՐՔԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը՝ ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով եւ գտնվում է սեյսմիկ գոտում։ tert. am-ի փոխանցմամբ,
Պատերազմի վտանգը ռեալ է
Կարծում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը «Պետք չէ տնտեսագետ լինել հասկանալու համար, որ Հայաստանի վիճակը պարզապես աղետալի է: Գնում ենք անդունդ, եւ դա յուրաքանչյուրը զգում է իր կաշվի վրա»: Այս կարծիքին է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը խիստ անհեթեթ է համարում պաշտոնյաների կողմից արված այն հայտարարությունները, իբր տնտեսական ճգնաժամը արդեն անկում
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ՉԵՆ ԿԱՆՉԵԼ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով, Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտը կործանվել է նաեւ աշխատակիցների մեղքով: Նախորդ տարեվերջին, էներգետիկների օրվա առիթով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել ու ոգեւորված շնորհավորում էր մեր երկրի բոլոր էներգետիկներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ի տարբերություն նախարարի բարձր տրամադրության, իրենց տոնը արցունքներով նշեցին «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի ավելի քան 70
ԿՄԵԿՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ ԵԽԽՎ հունվարի 25-29-ը անցկացվելիք նստաշրջանին չեն մասնակցելու պատվիրակության փոխարինող անդամները: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն արդեն իսկ նշանակվել է փոխարինող անդամ: Սակայն նա շարունակում է անդամակցել, ի շարս այլ հանձնաժողովների՝ նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովին, որը հաջորդ շաբաթ քննարկելու է ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը: Ըստ այդմ՝ հնարավորություն
1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՆՎԵՐՆԵՐ՝ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Անցած տարվա դեկտեմբերի կեսին Պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցներին խրախուսել է մոտ 1 միլիոն դրամ արժողության թեւի ժամացույցներով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից «Առավոտին» ուղարկած հաղորդագրությունից: Ըստ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա. Սեդրակյանի կազմած 2009թ. դեկտեմբերի 18-ի՝ մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՊԵԿ-ը «Տերմինալ պահեստ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 20
Մ. ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
20 տարի առաջ Երասխ գյուղի մոտակայքում թշնամու գնդակից սպանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: Նա ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 3-ին, ավարտել է մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Ղարաբաղյան շարժման տարիներին եղել է Գորիսի դրամատիկ թատրոնի ռեժիսորը: Դեռ 1979 թվականից նա ընդհատակյա ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցություն) երդվյալ անդամ էր: 1987 թվականից եղել է
ՀՀ նախագահը մեկնել էր Մոսկվա
Ենթադրվում է, որ Մոսկվայում ձեռք կբերվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին պայմանավորվածություն: Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ կարճատեւ աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: «Ռեգնումի» փոխանցմամբ, երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ Մեդվեդեւը հայտարարել էր, թե կողմերը քննարկելու են ընթացիկ օրակարգը՝ տնտեսական կապեր, արտաքին քաղաքական
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանն այսպես է բնութագրում ԼՂՀ հարցի շուրջ առաջացած հերթական աշխուժությունը: – 2010-ի հենց սկզբից ԼՂՀ հարցի շուրջ աշխուժություն է նկատվում. սա համանման հերթական դրվա՞գն է, թե՞ նկատի ունենալով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ այժմ մոտ է ԼՂՀ հարցում շրջանակային համաձայնագրի ստորագրումը: – Սկզբից էլ պարզ էր, որ շրջանակային համաձայնագրի
Քանի լեզու գիտես՝ այնքան արդյունավետ ես աշխատում
ԱԺ ղեկավարությունը մոռացե՞լ է միջազգային կառույցներում արդյունավետ աշխատանքի այս կարեւոր սկզբունքը Տիգրան Թորոսյանը որպես ԱԺ նախագահ պաշտոնավարելիս, քանի որ մինչ այդ երկար ժամանակ ղեկավարել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ չափանիշներ էր սահմանել, ըստ որոնց՝ միջազգային պատվիրակություններում մեր ԱԺ ներկայացուցիչները ռուսերենից բացի պիտի անպայման տիրապետեին նաեւ մեկ այլ օտար լեզվի: Սա անհրաժեշտ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ 2010-Ի ԱՇՆԱ՞ՆԸ
Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ գարնանը կամ ամռանը Երեւան կժամանեն համազեկուցողները: – ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հունվարի 25-ի նիստում ի վերջո քննարկելո՞ւ է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի տեղեկատվությունը ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: – Այո՛, մոնիտորինգի հանձնաժողովն անդրադարձ կատարելու է այդ զեկույցին, եւ համազեկուցողները ներկայացնելու են իրենց կարծիքը
ԱՌԱՅԺՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Վարչական դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի հայցը Երեկ Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի հայցը, որով վերջինս դեռ ուրբաթ օրը դիմել էր դատարանին՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը վերացնելու պահանջով: Պ. Հովակիմյանն իր հայցում շեշտել էր, որ թիվ 10 ԸԸՀ-ն
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, երեկ կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որեւէ հռչակագիր գուցեեւ չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարեւան երկրի նկատմամբ: Մեր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄ Եվ ես ժպտալով Սոկոլովին ասացի՝ «Սանյայի բացակայությամբ քեզ շատ լավ ես զգում», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «աչքիս դու էլ քեզ վատ չես զգում», եւ ես ասացի՝ «ես առաջ էլ ինձ վատ չէի զգում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հիմա ոնց որ ավելի լավ ես զգում», եւ ես լրջանալով հարցրի՝
Հունվարի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր
ՁԵՐ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այժմ գրեթե բոլորն էլ բիզնեսի կարիերայի մասին են երազում: Դուք նույնպե՞ս: Իսկ ձեր գործարար ջիղը ի՞նչ վիճակում է: 1. Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է ձեր հաջողության գրավականը. ա. ովքեր արդեն հարստացել են, նրանցից առավել հիմար չեմ, բ. ես ընդունակ եմ մեծ ծանրաբեռնվածություններ հաղթահարել եւ դժվարությունների առջեւ չեմ նահանջում, գ. ինչ էլ որ սկսեմ, ինձ գրեթե
Հիվանդն իր հիվանդության ախտորոշումը կարդացել է լրագրում
ԱՄՆ-ի բնակչուհին ինքն իր մեջ հաստատել է վիրուսային մահացու հիվանդության առկայությունը, որով նա հիվանդացել էր Ուգանդայից վերադառնալուց հետո: Հիվանդության հավանական պատճառը, որը բժիշկները չէին կարողացել գտնել, կինը իմացավ լրագրի միջոցով, որտեղ հայտնում էին Նիդեռլանդներում գրանցված Մարբուրգ դողէրոցքի դեպքի մասին: 44-ամյա Միշել Բերնսը իրեն վատառողջ զգաց Ուգանդայից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ մեկնել էր իբրեւ
Թմրանյութերի «գլամուրային» կերպարի պատճառով
Կոկաինից կախում ունեցող բրիտանացի անչափահասների թիվն օրեցօր աճում է: Վերջին 4 տարիների ընթացքում թմրանյութի կախվածությունից բուժում ստացողների թիվը կրկնապատկվել է: Աճում է նաեւ նմանատիպ բուժօգնության կարիք ունեցող այն մեծահասակների թիվը, որոնք թմրանյութն օգտագործել են դեռահաս տարիքից: Բժիշկների կարծիքով, այս ամենի պատճառը թմրանյութերի «գլամուրային» կերպարն է: Թմրանյութերի կախվածությունից բուժում ստացողների ընդհանուր քանակը (մինչեւ 18 տարեկան) 453-ից
«Քաղցի հորմոնը» հակում է առաջացնում
Ինչպես բացահայտել են շվեդ գիտնականները, «քաղցի հորմոնը»՝ գրելինը, հակում է առաջացնում ալկոհոլի նկատմամբ: Գրելինը, որն արտադրում է ստամոքսը եւ ենթաստամոքսային գեղձը, հայտնաբերվել է 1999 թվին: Նախկինում արված հետազոտությունները ցույց տվեցին, որ այն մասնակցում է քաղցի զգացման ձեւավորմանը եւ հանգեցնում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ճարպակալումը եւ նեյրոգենային անորեքսիան: Բացի դրանից, գրելինը խթանում է սոմատոտրոպինի (աճի
Ցուցահանդեսների շարքը մեկնարկեց
Նկարիչների միության այս տարվա ցուցահանդեսային շարքը մեկնարկեց նկարիչ Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսով: Արա Բաղդասարյանն իր ստեղծագործական 40 տարիների ընթացքում նկարազարդել եւ ձեւավորել է ավելի քան 1000 հրատարակություն: Արվեստագետը նաեւ երկար տարիներ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, որտեղ այժմ ղեկավարում է գեղարվեստի ամբիոնը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բաղդասարյանն ասաց, որ ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների
ԱՉԵՐԻԴ ՄԵՋ ԾՈՎ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ…
Լացը նպաստում է հոգեկան հանգստությանը «Լացը, արտասուքը երբեք անտեղի չի լինում: Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նրա առաջին հոգեվիճակը՝ հարմարվողականությունը կյանքին լինում է ճիչով, լացով: Ընդհանրապես մարդն իր կյանքի սկիզբն ու վերջն ավետում է լացով՝ ծնվելիս եւ մահանալիս: Այդ լացը անտեղի չի կարող լինել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Սուսաննա Հակոբյանը: Նրա մեկնաբանմամբ՝ լացը համարվում
Տարօրինակ մարզաձեւեր
Մարդկային երեւակայությունը սահման չունի: Այդ թվում նաեւ՝ սպորտում: Ավանդական մարզաձեւերից հագեցած՝ մարդ արարածն աշխարհի տարբեր անկյուններում նորերն է ստեղծում, սակայն պահպանելով արդեն եղածների կանոնների որոշ տարրեր: Հետիո՞տնը, թե՞ նժույգը Ո՞վ է ավելի արագ: Այս խնդրի շուրջ 1980 թվականին թեժ բանավեճ ծավալվեց Ուելսում: Եվ Գորդան Գրին անունով մի մարդ առաջարկեց դա ստուգել գործնականում: Եվ այդ ժամանակվանից
ԽԱՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ
Ծաղկաձորում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի մասնակիցները միավորներ են ստանում դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից (FIS): Ամենաարդյունավետ դահուկորդին փետրվարին Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր կշնորհվի: Ըստ ԶԼՄ-ների, FIS-ը հունվարի 18-ին հրապարակելու է օլիմպիական վարկանիշ ունեցող մարզիկների անունները, իսկ հունվարի 25-ին ներկայացնելու է արդեն Խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը: Հայաստանն այս մարզաձեւում Վանկուվերում կարող
«ՄԻԿԱՆ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Միկան» հունվարի 4-ից սկսել է նախապատրաստվել մրցաշրջան 2010-ին: Թիմը հունվարի 7-18-ը Ծաղկաձորում անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը: «Sportinfo»-ն, վկայակոչելով «Միկայի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում է, որ ձմեռային արձակուրդներից հետո թիմին միացել են մի քանի լեգեոներականներ: Նրանք են՝ իսպանացիներ Պեդրո Լոպեսը եւ Ուլիսսես Մոնտենեգրոն, բրազիլացիներ Ալեքսը եւ Էդնեյլը: Հիվանդության պատճառով հիմա թիմի հետ չէ
ՄԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵԶ
Արվեստը տարբեր հարթություններ է ունենում:Երեկվա հարցերին պետք էր երեկ պատասխանել: Երբ ուզում ես չափանիշ ունենալ, մտածիր չափանիշի չափանիշի մասին: Ինչո՞ւ եւ ե՞րբ են մարդիկ փշրում հայելիները: Դուք սիրո՞ւմ եք ձեր քաղաքը: Իսկ դուք պատրա՞ստ եք ճշմարտության: Ոչ ապրիորի: Ոչ համամարդկային: Ոչ անբեկանելի: Պարզապես ճշմարտության: Պարբերաբար որեւէ արվեստագետ հավաքում է իր մեջ իր ժողովրդի անցած ժամանակների
ՇՎԵԴ ԳԻՐՈՒԿՆԵՐԸ ՓԼՈՒԶԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՏԱԿԸ
Շվեդական քաղաքներից մեկի հիվանդանոցում օրը ցերեկով փլվել է հիմնարկի հարկերից մեկի հատակը: Այդ պահին շենքի ներսում գտնվող մարդիկ սկզբում կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Իրականում, սակայն, պարզվել է, որ «Weight Watchers»՝ քաշի հետեւման ծրագրի 20 մասնակիցներ հավաքվել են բուժհիմնարկի հարկերից մեկում՝ քաշի ամենօրյա կշռման պրոցեդուրա անցնելու համար: Առաջին հիվանդը չի էլ հասցրել կանգնել
ՃԱՊՈՆԻԱՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոսիմի Կիտաձավան (նկարում) հրամանագիր է ստորագրել Հնդկական օվկիանոսի Արավի ծովային գոտուց ինքնապաշտպանության ծովային ուժերի նավերը դուրս բերելու մասին: Դրանք տեղակայվել էին դեռ 2001թ. դեկտեմբերին՝ Աֆղանստանում «Թալիբան» շարժման եւ «Ալ-Քաիդայի» տեղական կառույցների ջոկատների դեմ ռազմական գործողություններին մասնակցող ամերիկյան ուժերի թիկունքն ապահովելու առաքելությամբ՝ մատակարարել դաշնակից ուժերի նավերն ու ուղղաթիռները անվճար վառելիքով, իսկ դրանց անձնակազմերին
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպման ժամանակ վերջինիս շնորհակալություն է հայտնել Վրաստանի հակամարտող տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությանը հավատարիմ մնալու համար: «Newsru»-ի փոխանցմամբ, Սահակաշվիլիի եւ Կոբյակովի հանդիպումը կայացել է Բաթումում տեղի ունեցած էներգետիկ խորհրդաժողովի շրջանակներում: Վրաստանի նախագահը ընդգծել է, թե բարձր է գնահատում Բելառուսի քաղաքականությունը եւ այն, որ


















































