Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑ՝ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԴԵՄ

Ներքինգետաշենցիներն իրենց գյուղապետի «տակը փորում են» Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները պատրաստվում են նախագահի նստավայրի մոտ նստացույց անել եւ հրապարակում բողոքի երթ կազմակերպել՝ իրենց գյուղապետի դեմ: Ըստ ներքինգետաշենցիների, գյուղապետ Կարո Գեւորգյանը գյուղի բյուջեի հաշվին մեծ չարաշահումներ է թույլ տալիս ու իր ամբողջ ազգին հողով, ունեցվածքով է ապահովում: Ցույցերի միջոցով գյուղացիները մտադիր են վերջերս՝ 2006-ի

Նոր թանկացումներ

Աղբի եւ վերելակի վարձը 50 տոկոսով բարձրացրել են Այս տարվա հունվարի 1-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներն աղբի վարձը ստիպված են վճարել 50 տոկոս թանկ. նախկինում 1 շնչի համար վարձը կազմում էր 100 դրամ, հիմա՝ 150: Համայնքում աղբահանության հարցերով զբաղվում է «Կռունկ» ՓԲԸ-ն, որը գործում է թաղապետարանի ենթակայության ներքո: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց ընկերության տնօրեն Արթուր

«ԿԲ-Ի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

Ասում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Այս տարվա բյուջեով դոլարի կուրսը հաշվարկել են 357 դրամով: Հաշվի առնելով, որ ամեն տարի իրական կուրսն ավելի ցածր է կազմում, քան բյուջեով են կանխատեսած լինում, չի բացառվում, որ այս տարի ամռանն արդեն կուրսն այնքան իջնի, որ հավասարվի 320-330 դրամի: Դոլարի կուրսի նվազումն ամենից առաջ ազդում

Ֆետսիսը զիջեց, իսկ Բլիզնյուկը չի պատրաստվում

«ԱրմենՏելից» նոր տուժածներ կան «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի շուրջ 400 բաժանորդ կրկին ընկել է թակարդը. նրանց հաշվի վրա 1-2 միլիոն դրամի հասնող հաշիվ է եկել՝ Ավստրիա, Բուրկինաֆասո, Արեւելյան Թիմոր եւ նման երկրների իրենց ծանոթ-բարեկամների հետ շա՜տ երկար խոսելու համար: «ԱրմենՏելն» արդեն «շատախոս» բաժանորդների մի մասի հեռախոսներն անջատել է ու եթե պարտքը չմարեն՝ հեռախոսահամարն էլ կկորցնեն: Նման

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏՈՂ ՉՈՒՆԵՆ

Սոցիալական վճարներից խուսափելը Հայաստանում արդեն արմատացած պրոբլեմ է Մեր երկրում իրական գործազուրկների թիվն անհայտ է եւ այն չափելու համար ոչ միայն պետք է նոր հաշվարկման մեթոդիկա կիրառել, այլեւ անհրաժեշտ է փոխել հասարակության մտածելակերպը եւ աշխատանքի շուկայի կառուցվածքը՝ ընդհանրապես: Տնտեսագիտական հաշվարկներով՝ ներկայումս Հայաստանում 3000-ից ավելի մարդ փաստացի աշխատանք ունի, բայց համարվում է գործազուրկ, որովհետեւ աշխատավայրում նրան

«Հ1»-ն ու «ԱԼՄ»-ն՝ անհավասարակշիռ

Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (ԼԿԻ) ամփոփվեցին հեռարձակվող լրատվամիջոցների տասնօրյա մոնիթորինգի արդյունքները: Այն վերաբերում էր հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող լուրերին, քաղաքական, զվարճալի-ժամանցային ծրագրերում քաղաքական գործիչների մասնակցությանը եւ նրանց առնչվող իրադարձությունների լուսաբանմանը՝ նախընտրական շրջանում: Մոնիթորինգի են ենթարկվել չորս՝ «Հանրային», «Շանթ», «ԱԼՄ», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները եւ երկու ռադիոընկերություն՝ Հանրային ռադիոն եւ «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք հաշվել ենք այն ժամանակը,

«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՐ ԱՍԵԼԻՔՈՎ»

Այս սկզբունքով է առաջնորդվում ճանաչված մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը «Առավոտը» տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնում ընթացող Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի մասին: Արդեն նշանակված է պրեմիերայի օրը՝ փետրվարի 25: Հիշեցնենք, որ սա հիշյալ օպերայի 4-րդ բեմադրությունն է, որն իրականացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը: Հանդիպեցինք միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանին, որը հանդես

Ինչպես «մասնագիտացնել» դատավորներին

Բարեփոխումների կարեւոր փուլը «Առավոտի» փետրվարի 13-ի համարում տպագրված «Դատավորների տարօրինակ բաժանում» տեղեկատվությանն ի պատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանը պարզաբանում է ուղարկել, որը ստորագրել է այդ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Պարզաբանման առաջին մասում հիմնավորվում է դատավորների մասնավորեցման (քրեական եւ քաղաքացիական գործերով) անհրաժեշտությունը, որը մեր տեղեկատվության մեջ չի վիճարկվում: Այնուհետեւ պարզաբանման մեջ գրված է. «ՀՀ դատարանների նախագահների

ԱՔՈՐԵՑԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղապետը համայնքի բյուջեն տնօրինում է՝ ինչպես սեփական գրպանի պարունակությունը Լոռու մարզի Աքորի գյուղի Հանրապետական կուսակցության անդամ, գյուղապետ Կամո Սիմոնյանը օրերս Ալավերդու տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերում կարծիք հայտնեց, որ թեեւ Հանրապետական կուսակցությունը ոչ մի լավ բան չի արել Աքորի գյուղի համար, սակայն, իր կարծիքով, շատ լավ կուսակցություն է, որի համար էլ գտնում է, որ

ՕԵԿ-ից հեռանում են կուսակցության փոխնախագահնե՞րը

Նրանք դժգոհ են «Օրինաց երկրի» համամասնական ցանկում իրենց հատկացված տեղերից Պարբերաբար լուրեր են տարածվում, թե «Օրինաց երկիր» կուսակցությունից սպասվում է արտահոսքի երկրորդ փուլը: Որպես կանոն, տրվում են նույն անունները՝ ՕԵԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյան, պատգամավորներ Վռամ Գյուլզադյան եւ Գագիկ Ավետյան: Սակայն այս անգամ նրանց հեռանալը, ըստ հրապարակված լուրերի՝ պայմանավորված է կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ ծագած

«ԻՆՁԱՆԻՑ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ»

Այսպես է գնահատում ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Կոնստանտին Ղարագյոզյանը՝ նույն ինստիտուտի տնօրենի վերաբերմուքն իր հանդեպ: Խմբագրություն էր եկել ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, ներկայիս տնօրեն Աննա Բոյաջյանի խորհրդական, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ նրա՝ տնօրենի լիազորությունները դադարեցվել էին ՊՈԱԿ օրենքի պահանջով՝ 65 տարին լրացած անձինք չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Պրն Ղարագյոզյանը

Ուրանի մասին կարող է չերազել

«Գլոբալ գոլդը» պետք է գոհ լինի, որ իրեն լիցենզիայից չեն զրկում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունն» ուզում է, որ հասարակական կարծիք ստեղծվի, թե ինքը անմեղ մի սուրբ ա: Մեկ տոննա ոսկին 22 մլն դոլար արժե, իրենք մոտ 2 տոննա թաքցրել են: Հասկացեք՝ 40 մլն դոլարի մասին է խոսքը: Հերիք է հա փորձեն պաշտպանվել»,- երեկ հրավիրած ասուլիսում

«ՌԵԼԱՔՍՈՒՄ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Ըստ դրանցից մեկի՝ սպանության մոտիվը վրեժխնդրությունն է Նախօրեին «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբում ծագած «ռազբորկայի» արդյունքում տեղի ունեցած սպանությունը հերթականն էր այն հանցագործություններից, որոնց մասնակիցները՝ ե՛ւ սպանության մեջ կասկածվողը, ե՛ւ երկու սպանվածները, ոչ միայն հանցաշխարհի ներկայացուցիչներ են, այլեւ նրանց թվում կա նախկինում հանցագործություն կատարած, բայց այդպես էլ արժանի պատիժ չկրած մի հեղինակություն: Բանն այն է, որ Կենտրոնի դատախազությանը

«ԷԹԻԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ»

ՀՀ դատավորների միությունը երեկ այսպես է որակել ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 2-ի ընդլայնված նիստում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի զեկույցի այս հատվածը. «Դատախազությունն առաջիկայում եւս չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական այս դրսեւորումների հետ, եւ հուսով ենք, որ շուտով նման դատավորները ստիպված կլինեն վերադառնալ օրենքի եւ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: Երեկ տարածված հայտարարության մեջ նշված է, թե

ԳՆԱԼ ԱՌԱՆՁԻ՞Ն, ԹԵ՞ ԴԱՐՁՅԱԼ ՄՏՆԵԼ ԴԱՇԻՆՔԱՅԻՆ ԼԾԻ ՏԱԿ

Ընդդիմադիր դաշտում դեռեւս քննարկումներ են, եւ դեռ հստակ չէ, թե «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցություններն այս անգամ ինչպե՞ս են գնալու ընտրությունների: Այս օրերին շատերն են մտահոգ իրենց ապագայով եւ այդ պատճառով էլ փորձում են հասկանալ՝ ի վերջո, ընտրությունների պետք է գնալ միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության հովանու ներքո: Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են գտնել համակիր, ցուցակում

ՍԴ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԶՐԿԵՑ ԵԹԵՐԻՑ

Սահմանադրական դատարանը երեկ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչեց «ԱԺ կանոնակարգի» այն բոլոր դրույթները, որոնց դեմ բողոքում էր Ալեքսան Հարությունյանը: Դեռ մի բան էլ ավելին: Բավական անակնկալ որոշում էր սա, քանզի առնվազն լրատվամիջոցները տեղյակ չէին, որ ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ առաջարկելով պարզել ԱԺ կանոնակարգի այն դրույթների սահմանադրականությունը, որոնք տեւական շրջան բանավեճի առարկա էին դարձել Հանրային հեռուստառադիոընկերության

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՍՐՃԱՐԱՆՈՒՄ Է ԼՍԵԼ

Երեկ «Հակակրիմինալ շարժման» նիստին «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը (կենտրոնում) երկրի ղեկավարությանն ու մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ուղղված հերթական հարցաշարով էր ներկայացել: Երեկ էլ Ա. Կարապետյանի հնչեցրած մոտ տասնյակի հասնող հարցերի թվում էին, օրինակ՝ «արդյոք ճի՞շտ է, որ ԱԱԾ-ում ստեղծվել է երկու խմբավորում, որոնցից մեկը ղեկավարում է Գորիկ Հակոբյանը, իսկ մյուսը՝ Հրաչյա Հարությունյանը, որ Գորիկ

ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:

«AEROFLOT OPEN»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Մոսկվայում վեցերորդ անգամ մեկնարկեց մասնակիցների թվաքանակի եւ մրցումների որակի առումով աշխարհի խոշորագույն միջազգային ավանդական մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open» շախմատային փառատոնը: Անհատական վարկանիշներով չորս խմբի բաժանված մրցաշարին մասնակցում է աշխարհի բոլոր ծայրերից ժամանած շուրջ 600 շախմատիստ, որից 138-ը կրում է միջազգային գրոսմայստերի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, մեր հանրապետությունն «Aeroflot Open»-ում ներկայացնում

Մայիսի 12-ը՝ ազատության օր

Երեկ ԳԽ պատգամավորներ Արամ Մայիլյանը, Վարդան Պետրոսյանը, Վարդան Զուռնաչյան, ՄԱԱ նախագահ, «Ամբիոն» թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը, ՄԱԱ վարչության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարազդատ Վարդազարյանը հանդես եկան հայտարարությամբ. «Հայրենակիցնե՛ր, Մայիսի 12-ը քոչարյան-սարգսյանական բռնատիրական ռեժիմի կողմից հայտարարված է «ընտրությունների» օր: Վերջին տարիների փորձն ու առաջիկա «ընտրությունների» նախապատրաստական փուլը

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ Սույն թվականի փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր «Ռեգնում» լրատվական գործակալությունն իր կայք էջում զետեղել էր «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանք: «Առճակատումը «Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) կուսակցությունների միջեւ առկա է ճիշտ այնքանով, որքանով այն գոյություն

Դպրոցների կառավարման խորհուրդները ձեւական են

Դրանք հիմնականում տնօրենների կամակատարներն ու դաշնակիցներն են Երեկ Պուշկինի անվան դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ կրթության պատասխանատու այլ պաշտոնյաներ հանդիպեցին Երեւան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդների նախագահներին: Նշենք, որ ՀՀ-ում գործող 1430 դպրոցից ընդամենը 40-45-ը կառավարման խորհուրդ չունի: ԿԳ նախարարը փաստեց, որ 7 անձից բաղկացած խորհուրդները կոչված են իրենց մեջ ընդգրկել բոլոր շահագրգիռ կողմերին՝

ԹՂԹԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է

«Առավոտը» վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներից նամակներ է ստանում: Նամակագիրները հայտնում են, որ դիմել են պայմանական վաղակետ ազատվելու խնդրանքով, սակայն այդ առթիվ ՀՀ նախագահի 2006թ. հուլիսի 31-ի հրամանագրով ստեղծված հանձնաժողովն առանց անձնական գործերին ծանոթանալու՝ իրենց մերժում է: Երեկ խնդրի պարզաբանման նպատակով զրուցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, անկախ հանձնաժողովի անդամ Ժորա Խաչատրյանի

Մրցույթը կա, շուն հավաքող չկա

Այդ պատասխանատու գործն առայժմ ոչ ոք չի ուզում ստանձնել Այս տարի Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Տարեսկզբից մինչ օրս քաղաքային իշխանությունները շների թեմայով արդեն մի քանի անգամ ասուլիս են հրավիրել, ու որպեսզի շների հարցը վերջնականապես լուծվի, քաղաքապետարանը մի նորամուծություն է արել. 2007-ին թաղապետարանները թափառող կենդանիներից իրենց համայնքները մաքրելու համար կարող են

ՀԱՆՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻ

«Դեղերի մասին» օրինագիծը ընդունվելու դեպքում հնարավոր է դեղն էժանանա, բայց շուկան լցվի կեղծ դեղերով: Օրերս Ազգային ժողովում քննարկվող «Դեղերի մասին» նոր օրենքը երկրորդ ընթերցմամբ չանցավ. 3 ձայն չբավարարեց: Սա ուրախացրել է հատկապես Դեղգործակալությանը եւ տխրեցրել առողջապահության նախարարությանը: Այս օրինագծի ընդունման մեջ շահագրգռված էին հատկապես այն պատգամավորները, որոնք դեղերի ներկրման բիզնեսով են զբաղված: Բանն այն է,

«Ուշո՛ւնց տվեք Կարապետիչին»

Երեկ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը այդպիսի խորհուրդ տվեց, իսկ ինքը՝ Տիգրան Կարապետյանը մարդկայնորեն ներեց Արմեն Մազմանյանին: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած երեկվա քննարկման թեման ազգային արժեքների պահպանման ու զարգացման հիմնախնդիրներն էին: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը ասաց. «Քննարկվելիք հարցը խճճված է, իսկ լուծումը՝ շատ հեռու: Վերջինս կգտնվի միայն բազմաթիվ քննարկումների արդյունքում»: Պատգամավորը նշեց, որ դժվար է

«ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ»

Երեկ ԲՀԿ համագումարում հայտարարեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Նախագահություն Ինչպես եւ սպասելի էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարը կազմակերպված էր բավականին ճոխ: Մելիք-Ադամյան փողոցի կառավարության նիստերի դահլիճի շրջակայքում «ջիփերի» եւ սափրագլուխների առատություն էր: Ի դեպ, վերջիններս խոչընդոտում էին լուսանկարել մեքենաների շարքը; Ներսում՝ համագումարի նախագահությունում նստածների մեջ չկային հայտնի քաղաքական դեմքեր՝ հիմնականում հավաքվել էին

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Ռելաքս» դիսկո-ակումբում սպանություն է տեղի ունեցել Երեկ առավոտյան, ժամը 04.00-ի սահմաններում, Տերյան 105/1 հասցեում գտնվող «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել են 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանն ու 1973թ. ծնված Մհեր Պողոսյանը, ով, մեր տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ է ունեցել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» հետ: Ահազանգը, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրների,

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Տերյան փողոցում գտնվող «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբում տեղի ունեցած «ռազբորկայի» արդյունքում կատարվել է հերթական սպանություն, որին զոհ են դարձել երկու երիտասարդներ՝ 32-ամյա Արտաշես Համբարձումյանն ու 34-ամյա Մհեր Պողոսյանը: Երեկ ցերեկը դիսկոտեկ- ակումբի մուտքը սպանվածների արյան հետքերից (լուսանկարում) դեռ չէր մաքրվել: Կարդացեք

ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատի մարդկանց անձնական խնդիրները լուծելուն մի խառնվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Աշխատեք կրքերի ազդեցության տակ քայլեր չանել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընկերների հետ շփվելու հարմար օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկային հարաբերությունները պահպանելու համար պետք չէ անազնիվ մեթոդների դիմել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը ձեզ գրավիչ տեսք կպարգեւի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բացառեք բանականությանը չհամապատասխանող գործարքները: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր աստղակերպի համար օրը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031