Օրվա լրահոսը
ՄԱՐԶԻԿ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ ԳՈՐԾ ՉԷ
Մրցաշրջան-2009-ը հայաստանցի մարզիկների համար կարելի է ավարտված համարել: Տարվա ընթացքում նախատեսված պաշտոնական բոլոր կարեւորագույն մրցումները (աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ), հատկապես՝ օլիմպիական մարզաձեւերի, ավարտվել են: Սակայն այդ ավարտված ասածը խիստ հարաբերական է: Ավելի ճիշտ, այն իրենց՝ մարզիկներին չի վերաբերում: Նրանց մարզումային գործընթացը շարունակվում է: Եթե այս օրերին մարդկանց ուղեղը զբաղված է Ամանորի սեղանները ծանրաբեռնելու խնդիրներով, ազգային
ՊԱՊՅԱՆԸ՝ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստամբուլի Տեխնիկական համալսարանի Մաչքայի ամֆիթատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի համերգը: Ինչպես գրում է «Մարմարան», համերգը անմոռանալի իրադարձություն է եղել ստամբուլահայերի համար: Երգչուհուն նվագակցել է տաղանդավոր դաշնակահար եւ կազմակերպիչ Շահան Արծրունին: Համերգին մասնակցել է նաեւ Ս. Վարդանանց երգչախումբը՝ խմբավար Ատրուշան Հալաճյանի ղեկավարությամբ: Ծրագրի
ՀԵՆՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Ծանոթացա ձեր թերթում տպագրված «Ոչ թե գերեզմանափոր, այլ գործընկեր» («Առավոտ», 16.12.2009թ.) եւ «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» («Առավոտ», 10.12.2009թ.) նյութերին։ Արդեն վաղուց ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին ճանաչում ենք բոլորս, եւ նրա «ճարտարապետական» գործունեությունը ծանոթ է բոլորիս։ Չկարողացա չարձագանքել եւ իմ պաշտպանությունը չհայտնել նրան «Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր» որակմանը։ Չնայած ես նման կարծիք հայտնելու հնարավորություն
«Ծառայում է օլիգարխիկ իշխանությանը»
Երեկ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ «Ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում՝ իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով։ Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն չափով։ Տարվա գեթ մեկ օրն
«ՓՈՍԸ» SOS Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
Կոլեկտիվի անդամները համոզված են, որ իրենց աշխատանքները միտումնավոր են կազմալուծում «Փոսի» կոլեկտիվը ահազանգել է նաեւ ասուլիսներում: Արդեն 6 տարի ՀԳՄ շենքում գործող Երեւանի երիտասարդական փորձարարական (Փոսի) թատրոնի կոլեկտիվը ամառվանից ալեկոծված է. նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանին մշակույթի նախարարությունը շնորհակալություն հայտնելով՝ հուլիսի 1-ին ազատել է աշխատանքից, տնօրենի պաշտոնակատար նշանակել Արթուր Նալբանդյանին, թատրոնի աշխատանքները կազմալուծված են, այս ամենին
ՄԻՇԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Tert.am-ը հաղորդում է, որ Մոսկվայի ներքին գործերի պետական վարչությունն այսուհետեւ զբաղվելու է հայտնի հաղորդավար եւ շոումեն Միխայիլ Գալուստյանին հասցեագրված հաշվեհարդարի սպառնալիքների գործով: Ինչպես Life News-ին հայտնել է վարչության ներկայացուցիչը, այժմ փորձում են գտնել այն մարդկանց, ովքեր սպառնացել են սպանել Գալուստյանին: Քննիչները կասկած չունեն, որ շոումենի եւ նրա ընտանիքի անդամների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Ինտերնետային
2009-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ «Օգոնյոկ» ամսագիրը հրապարակել է 2009 թվականի 10 կարեւորագույն գիտական հայտնագործությունների իր ցուցակը: 1-ին տեղում է հայտնվել խմբերի երկրաչափական թեորեմը: Այս ընտրության համար առիթ է հանդիսացել 2009թ.-ին Միխայիլ Գրոմովի ստացած Աբելի մրցանակը՝ «երկրաչափության մեջ ունեցած ներդրման համար»: Ճիշտ է, խմբերի երկրաչափական թեորեմը մի քանի տասնամյակների ընթացքում է մշակվել եւ 2009-ի հետ ուղիղ կապ չունի, բայց
ԻՐԱՆՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԽԱՌՆ Է
Իրանական ընդդիմությունն օգտագործեց անցած հանգստյան օրերին մահացած այաթոլա Հոսեյն Ալի Մոնթազերիի հուղարկավորությունը՝ իշխող ռեժիմի դեմ նոր զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու համար: Ինչպես հաղորդել է The Times-ը՝ սրբազան Կում քաղաքում, որտեղ երեկ կայացել է Մոնթազերիի հուղարկավորությունը, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Դեպքի վայրից երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին հաղորդվում ոստիկանների եւ սգացող ցուցարարների
Պաղեստինցիների օրգաններ են օգտագործել
Իսրայելական բժիշկները օգտագործել են զոհված պաղեստինյան զինվորների ներքին օրգանները՝ իսրայելական զինվորականների համար: Այս մասին հաղորդել է անգլիական The Guardian թերթը՝ հղում կատարելով Քնեսեթի անդամ Ահմադ Թիբիին (նկարում): Թիբիի խոսքերով՝ ապացույցներ կան, որ ռազմական բժիշկները դիակներից վերցնում էին մաշկային հատվածներ, աչքերի եղջերաթաղանթներ, զարկերակների կտորներ եւ այլ մարմնամասեր ու դրանք օգտագործում էին վիրավոր իսրայելցի զինվորներին վիրահատելիս: Նման
Տիմոշենկոն 6 միլիա՞րդ է կերել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեղադրել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ սեփական նախընտրական քարոզարշավի համար պետգանձարանից գումարներ օգտագործելու մեջ: Նախագահն ասել է, որ ինքն արդեն հանձնարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյին հետաքննել այս գործը: Նա հայտարարել է, որ կառավարական եւ տեղական բյուջեների միջոցները պետգանձարանում կազմում են 1,8 մլրդ գրիվեն, որոնց թվում՝ տեղական բյուջեների միջոցները՝ 8 մլրդ: Այս՝
Վրաստանում նախարարներ են փոխվել
Երեկ Վրաստանի կառավարությունում միանգամից երկու նոր նախարար է հայտնվել: Նշանակվել են պատիժների իրականացման, ինչպես նաեւ՝ սփյուռքի հարցերով նոր նախարարներ: Պատիժների իրականացման հարցերով նոր նախարար է դարձել տիկին Խաթունա Կալմախելիձեն, որը մինչ այդ աշխատում էր արտաքին գործոց նախարարությունում: Նա երկրի «գլխավոր պատժիչի» պաշտոնում փոխարինել է Դմիտրի Շաշկինին, որը վերջերս դարձավ Վրաստանի կրթության նախարար: Սփյուռքի հարցերով նախարար
Խախտումներ՝ ԲՈՀ-ում եւ բուհերում
Երեկ կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է որոշ բուհերում, ինչպես նաեւ բարձրագույն որակավորման հանձնաժողովում՝ ԲՈՀ-ում, առկա մի շարք խախտումներին: Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ ծառայության ղեկավարը մասնավորապես ասել է. «Մի շարք պետական ու ոչ պետական բուհերում ներբուհական ու միջբուհական փոխադրումները իրականացվել են խախտումներով»: Նա մանրամասնել է, որ կառավարության որոշման համաձայն, առաջին
Մեկից վերցնելով՝ մյուսին են տալիս
5000 դրամը մեկի համար «փող չի», իսկ մյուսի համար՝ «ցավի ոտք կոտրող է» Տաթեւ Քառյանը վճարովի համակարգի ուսանող է: Ապագա լեզվաբանը հույս ունի, որ եթե կարողանա քննությունները լավ հանձնել, ապա իր ջանքերն ապարդյուն չեն անցնի. կտեղափոխվի անվճար ուսուցման համակարգ՝ թեթեւացնելով ծնողների բեռը: 18-ամյա ուսանողի ծախսերն ամսեկան 20 հազար դրամից պակաս չեն կազմում: Եվ նա այս
ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ՞
Մի՞թե այդպես է պետք բյուջեի միջոցները խնայել 10.07.2009-ին բազում քննարկումներից հետո վերջապես ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որը շատ մասնագետներ համարում էին բավականին հաջողված: Սակայն արդեն 4 ամիս անց պարզ դարձավ, որ հաջողված օրենքներ ունենալը մեր շատ պաշտոնյաների ձեռնտու չէ. ԱԺ-ում որոշեցին նորաթուխ օրենքը «համապատասխանեցնել» հայաստանյան պայմաններին, այսինքն՝ օրենքը, ինչպես հարմար է, ենթարկել փոփոխությունների: Փոփոխությունների
Բաց նամակ
Բոլոր նրանց, ում համար թանկ է ազգային արժանապատվության եւ երախտագիտության զգացումը, ով կողմնակից է կառուցելու միայն իրավունքի եւ բարոյականության ուժով գործող պետություն Այդ երանելի նպատակի ուղեցույցները, անտարակույս, նախ եւ առաջ մեր մեծերն են, ում պետք է հիշենք ամեն օր, հավատարիմ լինենք նրանց պատգամներին, ըստ արժանվույն գնահատենք նրանց ժառանգությունն ու հիշատակը, բայց՝ ոչ միայն խոսքով… Ցավոք,
ՋԱՐԴ՝ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Հարավ-արեւմտյան Ա2 թաղամասում է գտնվում թիվ 162 դպրոցը, որի առաջին զանգը հնչեց 1973 թվականին: 1993 թվականին դպրոցը 20-ամյակի առթիվ անվանվեց մեծ հայրենասեր եւ տաղանդավոր բանաստեղծ Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի անունով: Տարիներ շարունակ հպարտությամբ էր կրում դպրոցը Սիամանթոյի անունը, նրա ապրած կյանքի օրինակով սեր ու հպարտություն էր ներարկում իր սաներին հայրենիքի հանդեպ: Անվանակոչման առաջին իսկ տարին դպրոցը
Արամ Մանուկյանը՝ Կապանում
Երեկ Կապանի քաղաքապետարանին հարող զբոսայգում տեղադրվեց հայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին: Արձանի բացման հանդիսության ժամանակ մասնակիցներին ներկայացվեց քաղաքական գործչի կենսագրությունն ու գործունեությունը: Նշվեց կարեւոր կենսագրական մի փաստ, որ իրականում Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյանը) ծնվել է ոչ թե Շուշիում, ինչպես հանրագիտարանում եւ այլ տեղեկատուներում է գրված, այլ` Կապանի Դավիթ-Բեկ (Զեյվա) գյուղում:
Վաճառում է ծառայողական մեքենան
Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան նիստում քննարկվեցին 2010թ. անելիքները՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների 2010թ. թվաքանակը, հաստիքացուցակը: Ավագանու անդամների առաջարկը՝ կրճատել գոնե պահակների կամ հավաքարարների թիվը, քաղաքապետարանի ներկայացուցիչները ցավով ընդունեցին, պնդելով, որ յուրաքանչյուր հաստիքի հետեւում մի ընտանիք է կանգնած: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձում էր բացատրել, որ քաղաքապետարանը նոր կառույց չէ, եւ հաստիքներն այնպես են ընտրվել, որ հետագայում
Երասխահունի կամուրջը բաց է
Բայց նրա «երկարակեցության» համար գյուղտեխնիկան առանձին անցում պետք է ունենա «Առավոտի» նոյեմբերի 5-ի համարում «13 գյուղի մեկ կամուրջը» հրապարակմամբ ներկայացրել էինք Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի կամրջի պատմությունը: 1955-59 թվականներին կառուցված կամուրջը փակ էր եւ նորոգվում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով: Հարակից գյուղերի (Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Փշատավան, Տանձուտ, Այգեշատ եւ այլն) բնակիչները բողոքում էին,
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ
Այս աշուն գայլերն իրենց «խելոք» են պահում Սիրողական որսի շրջանը ամիսներ առաջ էր մեկնարկել, բայց Սյունիքում մինչ օրս շատ քիչ թվով որսորդներ են ցանկացել մասնակցել որսաշրջանին: Այդ ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին 12 հոգի են դիմել՝ սիրողական որսի եւ ձկնորսության անդորրագրեր ձեռք բերելու համար: Սիրողական որսաշրջանին մասնակցելու թույլտվությունը արժե 5000
21 ՕՐ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: «Առավոտի» տեղեկություններով, Մհերը փորձել
ՍԿՍՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ն. Փաշինյանն անդրադարձավ 2 տարի առաջ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երթին: Մեղադրանքներից մեկն այն է, որ նա ոստիկանի նկատմամբ բռնություն է կատարել: Փաշինյանն ասաց,
Խղճի կալանավորը
Խորհրդային տարիների քաղբանտարկյալները երեկ շնորհավորեցին «Ազգային միացյալ կուսակցության» անդամ, զտարյուն քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի ծննդյան 60-ամյակը: Շնորհավորանքներ եղան ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ուկրաինայի «Մեր հավատը» թերթի գլխավոր խմբագիր, PEN ակումբի նախագահ, Շեւչենկոյի անվան մրցանակի դափնեկիր, նախկին քաղբանտարկյալ Եվգեն Սվերստյուկը Ռազմիկին ուղղված շնորհավորական հեռագրում գրել էր. «Իմ ութ տասնյակ տարիների բարձունքից երեւում է, որ Դուք դեռեւս երիտասարդ եք,
Սպանություն՝ Երեւանում
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում մահացած մի տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները «Մերսեդես Մ-320» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են 41-ամյա գործարար Ռադիկ Ղուկասյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: Հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 պարկուճ,
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ԳԼԽԱՎՈՐ «ՀԵՐՈՍԸ» 19 ՏԱՐԵԿԱՆ Է
Սպանություն՝ ոստիկանության քթի առաջ Գյումրու ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանին եւ նույն բաժանմունքի հետաքննող ոստիկան Սիմոն Սարգսյանին «Օդնոկլասնիկի» գործով դատելուց ու նրանց աշխատանքից մեկուսացնելուց հետո՝ այժմ հերթը հասել է մեղավորներին: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Գյումրու «Պրեստիժ» վաճառատան դիմաց, ոստիկանության քթի տակ 4 երիտասարդներ դաժանաբար ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին: Վերջինս ծեծից 11 օր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, ստուգում կատարելով «ԱրմենՍելլ» փակ բաժնետիրական ընկերությունում, պարզել է, որ ընկերությունն աշխատանքից անհիմն ազատել է նույն ընկերության աշխատակից Արտակ Ղահրամանյանին: Այդ առիթով տեսչությունը, ընդդեմ «ԱրմենՍելլ» ընկերության, դիմել է վարչական դատարան՝ պահանջելով Ա. Ղահրամանյանին վերականգնել աշխատանքում: Ըստ տեսչության ներկայացրած հիմնավորումների, «ԱրմենՍելլի» տնօրինությունը Ա. Ղահրամանյանին ազատել է այն ժամանակ, երբ նա գտնվել է ժամանակավոր
«Խոզի գրիպի» առաջին դեպքերը՝ Վանաձորում
Վանաձորում դեկտեմբերի 10-20-ը «խոզի գրիպի» 2 դեպք է արձանագրվել՝ վարակակիրներն են՝ 5-ամյա երեխա եւ 30-ամյա կին: Լաբորատոր հետազոտությունից հետո նրանց անմիջապես տեղափոխել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Ըստ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ, գլխավոր բժիշկ Կարինե Միրզոյանի, «խոզի գրիպը» նույն ախտանիշներն ունի՝ ինչ սեզոնային
Նախարարը դժգոհելու տեղ չունի
Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը գոհ է ընթացիկ տարում իր գերատեսչության իրականացրած ծրագրերից: Չնայած տնտեսական ճգնաժամին՝ տրանսպորտի եւ կապի ոլորտում 2009-ին նախանշված գրեթե բոլոր ծրագրերն իրականացվել են: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարվա գործունեությունն ամփոփելով՝ հավաստիացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը. «Կան, իհարկե, մի շարք ճանապարհահատվածների վերանորոգման ծրագրեր, որոնք տեղափոխվել են հաջորդ տարի,
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԸ ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ՉԷ
Մանուկները երազում են, թեկուզ անապահով, բայց ընտանիքում մեծանալու մասին «Արդեն 12 տարի է մայրս տանը չէ, նա ծառայում է: Ես նրան հաճախ եմ տեսնում իմ երազում»,- իր պատմությունն այսպես սկսեց Մոլդովայի գիշերօթիկում հայտնված մի երեխա: Նրա եւ մի շարք այլ երեխաների մասնակցությամբ ֆիլմեր էին նկարահանվել, որտեղ մանուկները սրտաճմլիկ եւ անկեղծ պատմում էին, թե ինչու են
ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ, ՀՀ-ՈՒՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 16%: Այս լավատեսական ցուցանիշները երեկ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ելնելով այս տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ մեր տնտեսությունը գնալով զարգանում ու կայունանում է, քանի որ նույն աղբյուրի կողմից հրապարակած նախորդ տվյալները շատ ավելի բացասական էին: Նախորդ 10 ամիսների կտրվածքով՝ տնտեսական անկման ցուցանիշը հասնում էր


















































