Օրվա լրահոսը
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նրանք ասում են. կուսակցությունը կորոշի՝ իրենք կկատարեն Երեկ ուժի մեջ մտավ նախագահի հրամանագիրը՝ մայիսի 12-ին ԱԺ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: ԿԸՀ-ն արդեն հաստատեց ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ըստ որի՝ պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացվեն փետրվարի 26-ից: Մինչ այժմ մամուլում հրապարակվել է գերազանցապես լրագրողների հայթայթած տեղեկատվությունն առաջադրումների վերաբերյալ: Իսկ երեկ փորձեցինք «սկզբնաղբյուրներից»՝
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած դեռ բավականին ժամանակ կա խորհրդարանական ընտրություններին, Նոյեմբերյան քաղաքում նախընտրական կրքերն արդեն բորբոքվում են: Հետաքրքիրն այն է, որ դեռեւս հայտնի չեն տարածաշրջանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում առաջադրվող անձանց անունները, բայց նոյեմբերյանցիներն իրենց համար արդեն ընտրություն կատարել են: Մեր այցելության եւ զրույցների ընթացքում արդեն իսկ ակնհայտ էր նոյեմբերյանցիների սերն ու համակրանքը արմատներով իրենց համերկրացի Արման Ամիրաղյանի
ՊՈՒՏԻՆԸ ԳՏԱՎ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ
Ըստ «Նոյյան տապանի», Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին «Թրենդի» թղթակցի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա ասուլիսում Հայաստանին եւ Ադրբեջանին խորհուրդ է տվել ինքնուրույն կարգավորել հարաբերությունները: Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, որ երկու հանրապետությունները կարող էին, օրինակ, միասին արտադրել ոչ թանկ ոգելից խմիչք, ինչպես օրինակ՝ ԽՍՀՄ տարիներին սիրված «Աղդամ» պորտվեյն: Մնում
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հարաբերությունները լրջանում են: Իսկ ձեր զուգընկերը կարող է դրան պատրաստ չլինել: ՑՈՒԼ 21.04-21.05: Տանը եղած խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անակնկալ զանգը կարող է խառնել բոլոր ծրագրերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հագեցած կլինի հաճելի իրադարձություններով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Չարժե աշխատավայրում հեշտ լուծելի հարցերն արհեստականորեն բարդացնել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգոնությունը կօգնի, որպեսզի ֆինանսական ճգնաժամի
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Ադրբեջանը հրաժարվում է մեր ըմբիշների անվտանգությունն ապահովել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում, իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) դեռեւս չի արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի պաշտոնական դիմումներին: Այս տարի 2008 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի հիմնական մասը խաղարկվելու է Բաքվում նշանակված այդ չարաբաստիկ աշխարհի առաջնությունում: Պեկին մեկնելու իրավունք ստանալու են յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղեր
Մանկական քաղաք՝ թափոններից
Նկարիչ, կոլաժիստ Մարտիրոս Բադալյանի այս մտահղացումը Երեւանի քաղաքապետերի ուշադրությանը չի արժանանում: Մ. Բադալյանի աշխատանքները ցուցադրվել են Ավստրիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ այլուր: Առաջիկայում էլ արվեստագետն իր կոլաժներով ու պոպարտերով հանդես կգա Ֆրանսիայում՝ Հայաստանի տարվա շրջանակներում: Մ. Բադալյանի երազանքը, սակայն, ավտոմեքենաների, սառնարանների, լվացքի մեքենաների եւ այլ իրերի թափոններից մանկական քաղաք հիմնելն է, որի համար
ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ
Վերջինս, սակայն, խուսափում է դատարան ներկայանալ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Տուժողը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է, որի երկրպագուները այս անգամ էլ գրավել էին դատարանի դահլիճը: Ներկա էին նաեւ Արմեն Մազմանյանի ուսանողները: Հիշեցնենք, որ Տ. Կարապետյանը ռեժիսորին մեղադրում
Դատավարության մութն ու լույսը
Մեսրոպ Մաքոյանի սպանության գործը բազմաթիվ հարցականներ է առաջացնում 2005թ. օգոստոսի 11-ի գիշերվա ժ.1 անց 30-ի սահմաններում Չեխովի 36 հասցեում դանակահարվել է 19-ամյա Մեսրոպ Մաքոյանը, որի սպանության գործով մեղադրանք էր առաջադրվել Հրաչյա Սահակյանին, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյաններին: Դատավարության ընթացքը անցյալ տարվա մարտի 29-ից լուսաբանում է միայն «Առավոտը»: Մինչդեռ այս գործով չի պարզվել մի քանի հարց, մասնավորապես՝
ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ՝ ԸՍՏ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ
Վերջիններս հայապահպանության նախարարություն են առաջարկում ստեղծել «Լեզվի պետական տեսչությունը տասը հոգանոց աշխատակազմով չի կարող վերահսկել հանրապետության տարածքում գոյություն ունեցող լեզվական իրավախախտումները: Մյուս կողմից էլ՝ դա միայն մեր խնդիրը չէ, մենք լեզվական պետական քաղաքականություն իրականացնողն ենք»,- երեկ Ժուռնալիստների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության նախագահ Լավրենտի Միրզոյանը: Նա այդպես պատասխանեց բոլոր
Հակակոռուպցիոն պայքարն արդյունավետ չէ
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության անցկացրած հարցումները տխուր պատկեր են տալիս: Վերջին 3 տարիներին կոռուպցիան Հայաստանում զգալիորեն աճել է: Համենայնդեպս, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության անցկացրած հարցմանն այսպես է պատասխանել հասարակության մեծ մասը: Այս պատասխանը հետաքրքիր է այնքանով, որ մեր երկրում հակակոռուպցիոն բազմաթիվ տեղական եւ միջազգային ծրագրեր են իրականացվում եւ, փաստորեն, դրանց արդյունքը հասարակ քաղաքացին չի զգում: Ավելին՝
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔՎԵՆ
Համապետական ընտրությունների ժամանակ զինվորականների քվեարկության ժամանակ գրանցված օրինախախտումները: Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բանակի զինծառայողների պարտադրված քվեարկության մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, եւ որ ինքը չի լսել զինծառայողների բաց քվեարկության մասին, իսկ եթե նման բան տեղի է ունեցել, ապա դրանք պետք է կոնկրետ փաստերով ամրապնդել: Հակիրճ հիշեցնենք արտասահմանյան եւ տեղական դիտորդների արձանագրած
Նախահամագումարյան իրավիճա՞կ
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Կարինե Հակոբյանի, դատավորներ Աստղիկ Խառատյանի եւ Լեւոն Գալստյանի, երեկ փոխեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշումը եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին կայացած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները: Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտավ հրապարակման պահից։ «Դատարանի այս վճռով մենք վերադառնում ենք սեպտեմբերի 16-ի իրավիճակին, երբ համաժողովն ընդհատվեց զրպարտչական ելույթների պատճառով»,-
«Լուրջ անակնկալներ չեն լինի»
Ասում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – Թեպետ արդեն մի քանի օր է՝ հրապարակվում են լուրեր, որ կոալիցիայի խորհրդի նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 1-ին, սակայն մեր տեղեկություններով այն արդեն տեղի է ունեցել հունվարի 30-ին: Ի՞նչն է այդքան ծածուկ «միասին աշխատելու» պատճառը: – Ոչ մի գաղտնի բան չկա, եւ նիստի նպատակը ԱԺ հերթական նստաշրջանից
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Այս անգամ նրանք երկարաժամկետ առաքելություն ունեն Մայիսի 12-ին տեղի ունենալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններն աշխուժություն են առաջացրել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգում: Հայ ոստիկանները յուրովի են նախապատրաստվում այդ ընտրություններին, ընդ որում՝ աչքի տակ ունենալով ավելի երկարաժամկետ ծրագրեր: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը հանրապետության բոլոր տարածքներում՝ մարզերում եւ համայնքներում ոստիկանության ծառայությանն ուժեղացված ռեժիմով աշխատելու
ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության 4-րդ համաժողովը: Այդ միության 20 հազար անդամներին ներկայացնող 650 պատվիրակների առջեւ ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին դիմավորեցին հոտնկայս, բուռն ու երկարատեւ ծափահարություններով եւ «Օ՛-րի՛-նա՛ց» վանկարկումներով: «Երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, որը հրապարակվեց 2 ամիս առաջ, 16-30 տարեկան 840 հազար երիտասարդներ կան այսօր
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԷԼԻ ՍԻՄ ՆԱԽԱԳԱ՞Հ Է
Վերաքննիչ դատարանը երեկ բավարարեց Կարեն եւ Սեդրակ Վարդանյանների, Հրայր Խաչատրյանի, Գառնիկ Հովհաննիսյանի բողոքն ընդդեմ ՍԻՄ-ի՝ կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով, եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները: Այդպիսով, Հրանտ Խաչատրյանն այժմ համարվում է ՍԻՄ նախագահ: «Այս դրական շրջադարձն իմ անձնական ծրագրերի եւ տրամադրությունների մեջ չէր մտնում»,- երեկ ասուլիսում ասաց
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական կյանքը դասավորելիս հաջողությունը կժպտա ձեզ: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե նոր համագործակցություններ հաստատեք, հաջողությունը կժպտա ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սիրած մարդուն ջերմություն ու մի քիչ էլ սեր նվիրեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Դուք կարող եք ֆինանսական գործարքներ կատարել: Աստղերը հակառակը չեն հուշում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքներդ ձեզ համար մշտապես խնդիրներ եք ստեղծում: Կգա ժամանակը ու դա կհասկանաք: ԿՈՒՅՍ
ԾԱՆՐ ՏԱՐԻ՝ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի ծանրորդները, ովքեր մրցաշրջան 2006-ում նվաճեցին միջազգային ասպարեզներում հանրապետության մարզիկների նվաճած մեդալների կեսից ավելին, սկսել են նախապատրաստվել այս տարվա մեկնարկներին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն Աբովյան քաղաքում անցկացված առաջին ուսումնամարզական հավաքին հրավիրել էր 19 ծանրորդների, որոնցից 7-ը երիտասարդներ էին, ովքեր արդեն բավականին լուրջ հաղթանակներ են տարել: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Ա. Մխիթարյանն ասաց. «2007
«Հումորը գռեհկացել է՝ ապերոիզմն է իշխում»
Ասում է 60-ամյա դերասան, երգիծաբան եւ լրագրող Գարիկ Ղազարյանը Ավագ եւ միջին սերնդի հեռուստադիտողները հիշում են 1969թ. ապրիլմեկյան «Միացրեք 13-րդ ալիքը» երգիծական հաղորդաշարը, ուր փայլեց Գ. Ղազարյանը՝ բրյուսովցի իր համակուրսեցիների հետ: Հաջողությունն ակնհայտ էր, եւ դրան հաջորդեց Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի հրավերը: Դերասանը հարցազրույցի սկզբում ափսոսանք հայտնեց, որ ընդամենը 2
«ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ»
Զարմանում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը, հիշեցնելով, որ «ԱԼՄ»-ի եթերից Տ. Կարապետյանը բազմիցս կաշառակեր է անվանել ՀՀ դատարաններն ու դատախազությունը: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակեց քննել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ա. Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց,
Ֆիզիկական կուլտուրա՝ առանց մարզադահլիճի
Այս պայմաններում ֆիզկուլտուրայից «քննություններ» են անցկացվում «Ֆիզիկական դաստիարակության դասերը մեր դպրոցում տապալվում են, որովհետեւ ունենք խիստ անբավարար պայմաններ: Քանի որ սպորտդահլիճը գտնվում է դպրոցի անավարտ մասնաշենքում, դասասենյակներից մեկը ժամանակավորապես ծառայում է որպես հարմարեցված փոքրիկ դահլիճ»,- ասաց թիվ 200 դպրոցի տնօրեն Միլա Խասափյանը: Նա տեղեկացրեց, որ 15 տարի դիմել են տարբեր ատյաններ՝ դպրոցի սպորտային դահլիճը վերանորոգելու
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԱԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ
Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում արդեն 10-րդ դռնփակ նիստն է ընթանում: ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքով ամբաստանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ «Սերգեյ Իվանով») եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանը: Դատական նիստերը, մինչ դռնփակին անցնելը, մշտապես ընթացել են դատարկ դահլիճում, սակայն «Առավոտի» յուրաքանչյուր
Հույսը դրել է սփյուռքահայերի վրա
Ֆանտան գյուղի մշակույթի տան վերանորոգումը կառավարությունն առայժմ չի նախատեսում: «Ֆանտանի մշակույթի տունը ողջ մարզում միակ նման կառույցն էր: Մինչեւ երկրաշարժը մեր երեխաներն այնտեղ պարի ու ասմունքի դասեր էին անցնում, ինչ-որ բան սովորում էին, իսկ հիմա այդ մշակույթի տնից միայն դատարկ պատերն են մնացել: Գյուղում ինչքան շուն ու առնետ կա՝ հավաքվել են այդ ավերակում: Մարզպետարանը ոչ
ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈԳԵԲՈՒՅԺԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ
Մինչ հոգեբույժներն աթոռի կռիվ են տալիս՝ հոգեկան հիվանդներն իրենց կախում են, վայր են նետում ու ինքնասպան լինում: Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում անգամ հասարակ բժիշկ աշխատելու համար պետք է մարզպետի «դաբրոն»: Եթե մարզպետի հետ «թարսված» եղար՝ կմնաս գործազուրկ: Այսպիսի դժգոհություն է հայտնում Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի նախկին աշխատակից Ֆերդինանտ Գյոլեցյանը, ով երկու տարի առաջ ազատվել է
Ժողովուրդը գիտի՝ ով ով է
ՕԵԿ-ը պատասխանում է Որպես կանոն, վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի յուրաքանչյուր ելույթին կամ հանդիպմանը հաջորդում է որեւիցե սեւ PR, որեւիցե պատվիրված հրապարակում: Մարզային հանդիպումներից հետո այն շարունակվեց որոշ մարզային հեռուստաընկերություններով տարածված կանխավ պատրաստված պատվիրատուի նյութերով: Հիմա էլ դա արվում է որոշ թերթերի միջոցով: Մասնավորապես, բրիտանական հայտնի «Foreign Direct Investment» թերթի՝ Ա. Բաղդասարյանի հարցազրույցին հաջորդեց չարակամ մի
«ՀՀԿ-Ն ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – Մամուլում հրապարակումներ կան, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Դուք եք լինելու, սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ համամասնական ցուցակում 4-րդն էիք, այս անգամ լինելու եք 5-րդը: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Ինձ զարմացնում է ոմանց խիստ հետաքրքրությունն ու անհանգստությունն այդ հարցով: Եվ որպեսզի այդ մարդիկ շատ չտանջվեն, ասեմ,
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ
Դատախազությանն ասում է «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը «Որքան կարճ ժամանակ է մնում մինչեւ ընտրությունները, այնքան դաժան եւ անհանդուրժող, երբեմն էլ՝ անբարոյական են դառնում իշխանության համար պայքարի մեթոդները: Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է իշխանություն ունեցողներին եւ նրանց կողմից պահվող առանձին լրատվամիջոցների: Վերարտադրվելու կամ իշխանությունը պահելու մոլուցքը նրանց հաճախ ստիպում է ոչ միայն չտեսնելու
ՎԱՐՅԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնարարություններ է տվել ոստիկանության Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային վարչությունների պետերին՝ իրենց վերահսկողության տակ գտնվող վարչական տարածքներում 2007 թ. մայիսի 5-30-ը ուժեղացված ծառայություն իրականացնելու համար: Այս հանձնարարականի համար շարժառիթ են ծառայել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, սույն հանձնարարականի վերահսկողությունը դրված է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի վրա,
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր կամային որակները բարձր լինելու հաշվին կաճի նաեւ շրջապատի վրա ազդեցությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ոչնչից պետք չէ հակասությունների մեջ մտնել շրջապատի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անցյալի ապրումները ձեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ ապագան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի արկածներով ու անսովոր իրադարձություններով հագեցած: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատավայրում կարելի է դարակները կարգի բերել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Փորձեք
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՐԵՑ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց մրցաշրջան 2007-ում շախմատի անդրանիկ գերմրցաշարը, որի նախավերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միանձնյա հաղթող դառնալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց: Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ միայն խաղացված 13 տուրերում չկրեց ոչ մի պարտություն, այլեւ պայքարի վերջնամասում արագացնելով տեմպերը՝ 8,5 միավորով հավասարվեց մրցաշարի անփոփոխ առաջատարներ