Օրվա լրահոսը

Մեղավորը հեղինա՞կն է, թե՞ հրատարակիչը

Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ քաղաքացի, պատմաբան, թոշակառու Վարազդատ Ստեփանյանն իր՝ «ծՈրսպՊՌպ ՉպսՌՍՌւ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ» վերնագրով գրքերից մեկը տպագրման է պատվիրել Գյումրիի «Դպիր-գրատուն» հրատարակչությունում: Որոշ ժամանակ անց գրքերը հասել են Սանկտ Պետերբուրգ՝ հեղինակին: Նա համոզվել է, որ իրեն «խոտան» են հրամցրել: Մեկ տարի հետո ժամանելով Գյումրի՝ նա դատի է տվել հրատարակչությանը՝ պահանջելով անհատույց վերահրատարակել 35 օրինակ

ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Երեւանի Խաղաղ Դոնի 1-ին շենքի բնակիչ Գայանե Թովմասյանի կյանքի բնականոն ընթացքը չէր շեղվի, եթե օրերից մի օր թիվ 160 դպրոցի ուսուցչուհին չորոշեր իր բնակարանի կահույքը համալրել սեղանով: 2009թ. հունիսի 3-ին Գայանե Թովմասյանը դստեր՝ Լիանա Գեւորգյանի հետ գնում են Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող «Սկավա» կահույքի սրահ՝ ապառիկ եղանակով ճաշասեղան գնելու: Խանութի աշխատակցուհին գնորդներին ուղեկցում է

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ հուշ-համերգ՝ նվիրված 20-րդ դարի համաշխարհային օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին: Եվս մեկ անգամ արժեւորվեց «Հայաստանի սոխակի» տեղն ու դերը մեր հոգեւոր մշակութային պատմության մեջ: Ավելի ուշ մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն: Երջանիկ պատահականությամբ, դեկտեմբերի 14-ը նաեւ օպերային բեմադրիչ եւ երգիչ Տիգրան

ՄԻ ՔԻՉ ԷԺԱՆԱՑԱՆ

Այս շաբաթ Հայաստանում սահմանված թանկարժեք մետաղների պաշտոնական գները կտրուկ նվազել են՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ըստ «Արմինֆոյի», «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տեղեկացմամբ, ոսկու բաց թողնման պաշտոնական գները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 5,2%-ով՝ 1 գրամը՝ մոտ 14 հազար դրամ, արծաթի գինը նվազել է 5,6%-ով՝ մոտ 219 դրամ, պլատինի գինը նվազել է

«ԱՅԾԻ ԳՐԻՊԻՑ» ԴԵՌ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ

Օրերս Հրազդան քաղաքում գրիպից 6 ամսական հղի կին է մահացել: Ըստ Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սասուն Հովհաննիսյանի, հղի կինը հիվանդ է եղել գրիպով եւ թոքաբորբով: Տիկնոջը Հրազդանի հիվանդանոցում որոշ ժամանակ պահելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով, կինը մահացել է «խոզի գրիպից»: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ախպարաշեն թաղամասից մի մանուկի եւս «խոզի

Անհատ ձեռնարկատերը՝ ընդդեմ հարկայինի

Հարկային տեսուչների՝ քաղաքացուն ներկայացրած հանձնարարագիրը ստորագրված է եղել անհայտ անձի կողմից: Անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանը, որը զբաղվում է մանրածախ առեւտրով, սեպտեմբերին դիմել էր վարչական դատարան՝ Շենգավիթի հարկային տեսչության թիվ 1303066 ակտը անվավեր ճանաչելու հայցով: Բանն այն է, որ հարկային տեսուչներ Հայկազ Հարությունյանը եւ Գագիկ Գեւորգյանը, այցելելով Ֆուչիկի 26-2 հասցեում գտնվող Կ. Հովհաննիսյանի խանութ, ժամը 12.14-ին

«ՈՒՏՈՒՄ ԵՄ ՁՎԻ ԿՃԵՊ, ՏՈՒՓԵՐ ՈՒ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԾԱՄԵԼ»

Անօթեւանները հարմարվել են սովին ու ցրտին, բայց առանց ծխախոտի եւ խմիչքի՝ կյանքին հարմարվել չեն կարող Վալենտինան այդ օրը մուրալով աշխատել էր ընդամենը 40 դրամ: Արդեն 4 ամիս է՝ 58-ամյա Վալենտինա Հակոբյանը բնակվում է Սեբաստիայի փողոցում՝ «Լուսաստղ» համալիրի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ: Նրան կերակրողը հենց այդ աղբարկղերն են. «Ինչ գտնում եմ՝ ուտում եմ, սկսած ձվի կճեպներից

ՀԱՐԿԱՅԻՆԻՑ ԹԱՔՑՐԱԾԸ ՉՄԱՐՍԵՑԻՆ

«Էտոս» ընկերությունը՝ առանց համապատասխան արտոնագրի, մայրաքաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղադրել է դրամական շահումով խաղային ավտոմատներ եւ ամիսներ շարունակ ապօրինի գործունեություն է ծավալել: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների այցելության պահին, դրամական շահումով խաղային ավտոմատները ակտիվ գործել են: Ընկերությունում կատարվում են ստուգումներ: Բացահայտված մյուս դեպքում՝ մայրաքաղաքի բնակիչ Հարություն Կարակյանը զբաղվել է համակարգչային տպիչների արտադրությամբ,

ՀԱՅԱՍՏԱՆի ԳԱԶԱՏԱՐԸ ԱԿԱՆԱՊԱՏԵԼ ԵՆ

Արդեն 2 օր է, ինչ դադարեցվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Չնայած սրան, «ՀայՌուսգազարդը» հավաստիացնում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը  կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանում գտնվող գազի ստորգետնյա պահեստարանի հաշվին: Նշենք, որ գազամատակարարումը դադարեցվել է հյուսիսկովկասյան հատվածում առաջացած խնդիրների պատճառով: Մասնավորապես, առաջացել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ դրա հետ

Տուրգործակալությունը զբոսաշրջիկներին «քցել» է

«Ֆորտունա» տուրիստական գործակալությունը Մոսկվայի մոտ գտնվող Տառուսա քաղաքում միակն է: Այս գործակալության ծառայություններից օգտվում են եւ Տառուսա ժամանող զբոսաշրջիկները, եւ տեղի բնակիչները, ովքեր նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել արտերկրում: «Ֆորտունա» գործակալությունը հայտնի է ոչ միայն քաղաքում միակը լինելու առումով, այլ նաեւ նրանով, որ այս գործակալության անվան հետ են առնչվում բազմաթիվ խարդախություններ՝ կապված զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾԱՐՔԻՑ «ՓԱՅ» ՈՒՆԻ՞

Երբեմնի հարուստ պետական հիմնարկը ավերել են, ողջ գույքը ծախել, գումարներն էլ փոշիացրել Պետական սեփականություն հանդիսացող «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն, որն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին հաջող գործում էր ու պատվերով սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելով՝ պետբյուջեին խոշոր եկամուտ էր բերում, այժմ հայտնվել է լուծարման եզրին: Այդ ընկերությունը ոչ միայն մեր պետությանն այլեւս ոչ մի լումայի օգուտ չի բերում,

Հանձնարարական՝ «Ա1+»-ի մասին

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է՝ դեկտեմբերի 8-ին Փարիզում մասնակցել է գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նիստին, որտեղ ընդունվել են ԵԽ անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ հանձնարարականի եւ զեկույցի նախնական նախագծեր: Հանձնարարականի նախագծում, մասնավորապես, նշվում է. «ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնում, որ ԶԼՄ-ների եւ

«Այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու»

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է ցույցերի: ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ Դաշնակցությունը հունվարի սկզբից անցկացնելու է երթեր, ցույցեր, զանգվածային այլ միջոցառումներ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հայտնի է, որ ՍԴ-ն հունվարի 12-ին պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ

ԶԼՄ-ՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՏՈՒՑԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

Շրջանառության մեջ է դրվել մամուլում զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվությունը կարգավորող մի նախագիծ, որը շահեկանորեն տարբերվում է նախորդ նախաձեռնությունից: Կոալիցիայի երեք պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ-ից Ռուբեն Գեւորգյանը նոյեմբերի 23-ին շրջանառության մեջ են դրել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը: Այն, ինչպես եւ այս տարվա գարնանը Կարեն Անդրեասյանի ներկայացրած

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Ակնկալում են սահմանադրակա՞ն լուծում, թե՞ քաղաքական կամք Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նամակում ասված է. «Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ։ Մեր նախկին գործընկերոջ բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի,

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» պնդմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը երեկ տարածած իր հոդվածում  նախ հիշեցնում է՝ Էրդողանն, իր տվյալներով, ունի քարթվելական ծագում, ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այնուհետեւ պարոն Պապյանը գրում է. «Որեւէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին,

«ՀԱՅՈՑ ՀԱՐՑ»

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը դարձել է հայոց հարց՝ չարչրկվեց, ասվեց, խոսվեց, բայց այդպես էլ լուծում չգտավ»,- երեկ ասուլիսում հայտարարեց «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանություն» կոմիտեի համակարգող, ԼՂ պատերազմի մասնակից Աղավնի Սահակյանը: Այս տարի կոմիտեն դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ Սեֆիլյանի նկատմամբ թույլ տրված մարդու իրավունքների խախտումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ՄԻՊ գրասենյակից կոմիտեն

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ» ԽԱՐԴԱԽԸ

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնի քննչական բաժնում քրգործ է հարուցվել Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցի առաջին շենքի առաջին բնակարանի բնակիչ 31-ամյա Վահան Աշոտի Հայրապետյանի նկատմամբ: Վերջինս, չարաշահելով մի քանի քաղաքացիների վստահությունը, համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պատրվակով խարդախության եղանակով վերցրել է $65 500, $380 000 եւ հափշտակել գումարները: 2009-ի սեպտեմբերի 29-ին Կենտրոնի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով

Նոր կրքեր ՍԴՀԿ-ում

«Վահան եւ Լյուդմիլա» օպերայից ՍԴՀԿինը մասնաճյուղեր երեկ տարածած հաղորդագրությամբ անվստահություն են հայտնել կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: «Վերջին ամիսներին ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի բացարձակ մեծամասնության պահանջով սույն թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»,- ծանուցվում է հայտարարությամբ: Անվստահություն հայտնողների շարքում է նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ, հանրությանը ոչ

«ՄԵՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ ՇԻՏԱԿ ՆԱՅԵԼՆ Է»

Վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ի դեմս «Օրինաց երկրի»՝ գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ: Միասին մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու, քանզի այդ գործունեությունը հիմնված է փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա, որոնք միտված են համակողմանիորեն առաջ տանելու մեր երկիրը». սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բնութագիրն է ՕԵԿ-ին, որը նա

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՍԱՆՅԱՆ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էս գործից շատ եմ հոգնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում եմ մի քիչ հանգստանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «Բեյրութում կհանգստանանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «գրողների հետ հնարավոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու

Դեկտեմբերի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Եթե խորհուրդների կարիք ունեք՝ դիմեք ընկերներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր հնարավոր է ձեզ սեր խոստովանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտյան ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 7-ին day.az-ում թողարկվել էր հոդված, որում ասվում էր, թե դեկտեմբերի 10-ին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Երիտասարդական ֆորումի աջակցությամբ նախատեսվում է անցկացնել հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման խնդրի վերաբերյալ կոնֆերանս: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ կոնֆերանսը կազմակերպվում է ադրբեջանական քարոզչական «Արդարություն Խոջալուին» միջազգային ծրագրի շրջանակներում: «Կոնֆերանսի նպատակն է

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ Եռաբլուրում ստորագրած փաստաթղթով հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները՝ պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի՝ պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար,

ՍԵՐԲԵՐՆ ՈՒ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

Երեւանի Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Տիբոր Վայդան եւ նույն գործակալության աշխատակից Դրագան Իլիչը: Երեկ, ըստ aysor.am-ի, սերբ հյուրերը, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի հետ միասին հանդիպեցին լրագրողներին: «Նովի Սադ քաղաքի մեր գործակալության նպատակն է մշակութային արժեքները պահպանել եւ կապեր ստեղծել մեր երկու ժողովուրդների միջեւ»,-

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանցավոր դիտավորությունը բացահայտելը չի կարող դիտվել որպես հանցագործության փուլ Սփյուռքահայ Ավետիս Կալայջյանն 8 ամիս առաջ ամբաստանվեց պետական-քաղաքական գործչի նկատմամբ «սպանության նախապատրաստություն» հանցագործություն կատարելու արարքում (ահաբեկչություն): Հանրապետությունում ահաբեկչություն կատարվել էր նաեւ 10 տարի առաջ՝ Ազգային ժողովի հայտնի սպանդը: «Ինչպիսի՞ն է առանձնապես վտանգավոր հիշյալ հանցագործության քրեաիրավական էությունը» «Առավոտի» հարցին իրավաբան Արամ Մխիթարյանը ներկայացնում է իր դիտարկումները՝ հետագայում

Լեռներից լավ՝ միայն լեռներն են

Ալպինիզմը եւ նրա տարատեսակներից մեկը՝ լեռնագնացությունը, նույնքան հին են, որքան մարդ արարածը: Իր առաջացման ակունքներից՝ մարդը կապված է եղել լեռների հետ. բնակվել է քարանձավներում, կրակ արել ու այն աչքի լույսի պես պահպանել իր քարակերտ կացարանում, որսի ետեւից վազել ու մագլցել քարափներին կամ զոհին դարանակալել դժվար, անանցանելի ժայռերի արանքում: Ավելի ուշ, երբ մարդն արդեն մարդ դարձավ

Հուշաքար՝ Թբիլիսիում

Աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը եւ Նոնա Գափրինդաշվիլին: Հայաստանում Վրաստանի դեսպանատան տարածած տեղեկության համաձայն, Թբիլիսիում կտեղադրվի շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: Նախաձեռնությունը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանինն է, գործին աջակցել է Վրաստանի շախմատի ֆեդերացիան: Հուշատախտակը տեղադրվելու է այն տան պատին, ուր 1929-1946 թվականներին բնակվել է Տիգրան Պետրոսյանը: Նախքան հուշաքարի բացումը՝ դեկտեմբերի

Եռակի չեմպիոնն ու մարմնամարզությունը

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը: 80-ամյա չեմպիոնը հայ մարզիկներից միակն է, ում հաջողվել է երեք անգամ Օլիմպոսի գագաթ բարձրանալ: Նրա անվամբ կա նաեւ վարժություն՝ «Ազարյանական խաչ», Ալբերտ Ազարյանին նաեւ կոչում են «Օղակների արքա»: 1964-ին Ազարյանը հիմնադրել է մարմնամարզության դպրոց, որն այժմ ունի շուրջ 400 սան, որոնց մեջ կան

Մրցավարները «Հատիսին» գցեցին

Մրցավարների աչառու խաղավարությունն ընթացավ ամենայն հավանականությամբ՝ «Չեվակատայի» սեփականատեր Արկադի Պողոսյանի գիտությամբ կամ հրահանգով: Բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ փուլում Երեւանի «Հատիս» կանանց թիմը Վոլոգդայում հյուրընկալվեց տեղի «Չեվակատային» եւ պարտվեց 82:91 հաշվով: «Հատիսի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տանտերերը մեր թիմի նկատմամբ առավելության հասնել կարողացել են միայն բացահայտ մրցավարական կողմնակալության շնորհիվ, ինչում հայ մարզասերներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031