Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ԳՏԱՎ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Փետրվար 02,2007 00:00

\"\"

Ըստ «Նոյյան տապանի», Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին «Թրենդի» թղթակցի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա ասուլիսում Հայաստանին եւ Ադրբեջանին խորհուրդ է տվել ինքնուրույն կարգավորել հարաբերությունները: Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, որ երկու հանրապետությունները կարող էին, օրինակ, միասին արտադրել ոչ թանկ ոգելից խմիչք, ինչպես օրինակ՝ ԽՍՀՄ տարիներին սիրված «Աղդամ» պորտվեյն: Մնում է, որ ռազմավարական դաշնակցի հորդորին հետեւեն մեր «ալկոհոլային» օլիգարխ պատգամավորները եւ Աղդամում կազմակերպեն համապատասխան արտադրություն՝ որպես հայ-ադրբեջանական բարեկամության խորհրդանիշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել