Օրվա լրահոսը

Ծերանոցը փակ հիմնա՞րկ է

Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրինությունը ծերերի եւ լրագրողների «անվերահսկելի» շփումն արգելում է «Առավոտը» տեղեկություններ էր ստացել, որ Չորրորդ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատում ծերերի հետ շատ վատ են վարվում: Ճաշը դույլերի մեջ լցրած են բաժանում, բարեգործների տրամադրած օգնությունները ծերերին չեն հասնում, ծերանոցի տնօրինությունը նույնիսկ նրանց թոշակն է տնօրինում: Այդ տեղեկությունը ճշտելու համար օրերս առանց տնօրինությանը զգուշացնելու

ՀԱԿԱԴԱՐՁ «ԱՆԱՏԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, ինքնապաշտպանության ղարաբաղյան ջոկատների առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի եւ այլոց օրերս հրապարակած հայտարարությանը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն ասաց. «Բավական անատամ հայտարարություն էր, այն իմաստով, որ ոչ միայն չէր պարունակում որեւէ նորություն ընդդիմադիր հռետորական արվեստի եւ գաղափարների իմաստով, այլ նաեւ՝ ասվածն այնքան վատ էր շաղկապված իրար եւ

«Գժի թղթով» մարդասպան են ուզում ազատել

«Ամենայն հավանականությամբ» կատարված գործողությունը սպանությո՞ւն է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի դատավճիռը դեռ չի հրապարակվել: Դատախազը միջնորդել է մարդասպանին տալ ընդամենը 3,5 տարի ազատազրկում: Դատական հաջորդ նիստի օրը հայտնի չէ: Արզնիի էլեկտրացանցի նախկին տնօրեն, 37-ամյա Աշոտ Մխիթարյանի սպանությունն իրականացնողի գործողությունները դատահոգեբանները որակել են «ամենայն հավանականությամբ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարված գործողություն: Այդ «հավանական եզրակացությունը»

ՊԱՅՔԱՐԻ ՀԻՆ ՁԵՎԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԶՐՈՅԱԿԱՆ Է

Ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Օրերս հասարակական ու քաղաքական մի քանի գործիչներ ու անհատներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով հասարակական ու քաղաքական ուժերին, անհատներին կոչ էին արել «երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, անխուսափելի դեստրուկտիվ զարգացումներից երկիրը զերծ պահելու եւ օրինական իշխանություններ ձեւավորելու համար» քաղաքական պայքարի նոր ձեւեր եւ մեթոդներ մշակել ու դրա շուրջ քննարկումներ սկսել: Հայտարարության

ՓՆՏՐՎՈՒՄ Է 1000-1500 ՀՈԳԱՆՈՑ ԴԱՀԼԻՃ

Դեռեւս օրեր առաջ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ ինքը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում են հոկտեմբերի 15-ին հայտարարել իրենց համատեղ նախաձեռնության ստեղծման մասին: Առայժմ նման հայտարարություն չկա, եւ մենք երեկ պարոն Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե երբ կլինի: Վազգեն Մանուկյանն ասաց, որ այս պահին ընթանում են մոտ 1000-1500 հոգանոց դահլիճի որոնումները, քանի

«ԱՓՍՈՍ ԼՍԵՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, ով հոկտեմբերի 7-ին Լաս Վեգասում հինգերորդ անգամ պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր գոտին, ուրբաթ ուշ գիշեր Լոնդոն-Երեւան չվերթով ժամանեց Հայաստան: Վախթանգի հետ էր նաեւ այս ընթացքում մշտապես նրա կողքին գտնվող օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Յուրի Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանում օրվա հերոսին դիմավորեցին նրա հարազատները, ընկերները, երկրպագուները, մի քանի

Ջիգարխանյանի «Ստախոսը»

Այսօր Ազգային օպերային թատրոնում Արմեն Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կներկայացնի «Պահանջվում է ստախոս» կատակերգությունը: Բեմադրությունը նվիրված է վերոնշյալ թատրոնի 10-ամյակին: Այս ներկայացման գլխավոր դերը Արմեն Ջիգարխանյանը խաղացել է ուղիղ 45 տարի առաջ: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողները հանդիպեցին սիրված դերասանին: «Ժամանակն ու տարածությունը մարդուն կարող են շոկային վիճակի հասցնել: 45 տարին քիչ չէ, սակայն

Ջրմուղը աչք է դրել թանգարանի փողերի՞ն

«Երեւանջուր» ՓԲԸ Արաբկիր, Քանաքեռ, Զեյթուն մասնաճյուղը միշտ մի պատճառաբանություն գտնում է տուգանելու: «Երեւի թե կարծում է՝ տուն-թանգարանի վերանորոգման եւ շինարարական աշխատանքների համար տրամադրած գումարները իրենց համար ենք բերում»,- ասում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը: Այնինչ, «Երեւանջուր» ՓԲԸ մասնաճյուղի «աչքը կուշտ» տնօրեն Գագիկ Մխիթարյանը պնդում է, որ իրենք գործում են օրենքի սահմաններում: Երբ շինարարական

ԱԺՄ-ն հաղթեց դաշնակցությանը

Արեւիկցիները դաշնակցականին չընտրեցին անփորձ լինելու, քարոզարշավ չանելու եւ խոստումներ չտալու պատճառով: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Արեւիկ գյուղում համայնքապետի ընտրություններ էին: Առաջադրված երկու թեկնածուներից 210 ձայնի առավելությամբ գյուղապետ ընտրվեց ԱԺՄ-ական Դավիթ Թումիկյանը: Նրա հակառակորդը 26-ամյա դաշնակցական Վարդգես Մելքոնյանն էր, որին ընտրություններում սատարում էր Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Նա, մարզի դպրոցներում ու հիվանդանոցներում «բարեփոխումներ»

ԻՆՉՈ՞Ւ ԼՈՂԱԼ ՉԳԻՏԻ ԴՈԼԱՐԸ

Այս հարցին տրամագծորեն տարբեր պատասխաններ տրվեցին երկու քննարկումների ընթացքում, որոնք երեկ անցկացրին ե՛ւ խորհրդարանականները, ե՛ւ հակաքրեականները: «Դրամի արժեւորումը ու տնտեսական իրավիճակը Հայաստանում» թեմայով խորհրդարանական երեկվա լսումներն արդեն երրորդ համանման քննարկումն էին ԱԺ-ում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ հիմնական զեկուցողն էր լսումներում, նշեց, թե դրամն անցած 3 տարում արժեւորվել է 37%-ով, եւ դա հասարակության զգալի

ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

Երեկ մայրաքաղաքի Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքների, Արարատի մարզի Մասիսի, Արտաշատի եւ Արարատի տարածաշրջանների բոլոր դպրոցներում կազմակերպվել էր պետական ավարտական եւ միասնական քննությունների նոր համակարգի փորձարկում՝ քիմիա առարկայից: ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմակերպել էր լրագրողների շրջայց՝ տարբեր դպրոցներ: Ավարտական քննությանը մասնակցող 2676 10-րդ դասարանցիներն առավել պարզ՝ «ա» տարբերակի թեստեր էին հանձնում իրենց դպրոցներում, իսկ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ

Մյուսը մտադիր է գնալ «մինչեւ վերջ» Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, «Ոգու փորձություն» հ/կ անդամ Նորիկ Գալստյանն ինքնաբացարկ է հայտնել: Վերջինիս այդ որոշումն անակնկալ համարել չէր կարելի, մանավանդ, երբ արդեն հայտնի էր, որ անցյալ շաբաթ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի նիստը, որի անդամն է պարոն Գալստյանը, որոշում էր ընդունել այդ համայնքում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանմեկերորդ ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ – Էրեխեքը մեղք են, ա՛յ Հրանտ,- ասաց տիկին Լենան։ – Ի՞նչ էրեխեք,- հարցրեց Թամրազյանը։ – Լիզիկն ու մանավանդ Ժաննան,- ասաց կինը.- հիմի էն խեղճի աչքը ջուր դառավ։ – Ավելի լավ է՝ սուրճ դնես,- կնոջն ասաց Թամրազյանը.- էս մեկից բան չհասկացանք։ – Հա,- ասաց տիկին Լենան ու

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ՞Ց ԵՔ ԽՈՍՈՒՄ

Հարցրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որին խորհրդարանը երեկ համաձայնություն տվեց որպես մեղադրյալ ներգրավելու համար: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստի սկզբում ազդարարեց, որ Հակոբ Հակոբյանը նախօրեին իրեն ասել էր, թե նպատակահարմար չի գտնում մասնակցել քննարկմանը: Եվ առաջին նիստին պրն Հակոբյանը հետեւում էր ՀՀԿ խմբակցության քարտուղարի սենյակից: Սակայն երբ սկսեցին ելույթները՝ նա հայտնվեց դահլիճում: Արդեն խմբակցությունների ներկայացուցիչները

ՎԻՐԱԲՅԱՆՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

Հայտարարում է նրանց պաշտպան Հովիկ Արսենյանը Մի քանի ամիս առաջ սպանվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը: Սպանության փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում սեպտեմբերի 16-ին որոշում էր կայացվել 2 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ այդմ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հարկայինի 7-րդ վարչության պետ Արմեն Վիրաբյանին ու

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՊԵՍ ԲԱՆԱՍՏԵՂԾ Էդ գիշեր էդ հյուրընկալ օջախում միանգամայն ջերմ ու միանգամայն տրամադրող մթնոլորտ էր, ու էդ ողջ ջերմության ակունքը Թամրազյանի տիկնոջ բարությունն էր, իսկ ավելի ճշգրիտ՝ Թամրազյանի տիկնոջ ողջ բարությունն ու ողջ ջերմությունը բխում էին թամրազյանակա՛ն դրվածքից, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ՝ եթե տանտիկինը հյուրերին նեխած ու նամռոտ է ընդունում՝ էդ

Աջափնյակում «վատ երեւույթները» վերացվել են

Ասում է չառաջադրված թեկնածու Արման Սահակյանը Թեեւ հոկտեմբերի 4-ին արդեն վերջնականապես հայտնի է դարձել, որ Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնի համար մրցակցությունը ծավալվելու է չորս թեկնածուների միջեւ, որոնց թվում չեն ո՛չ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը՝ «Ծիվոն», ո՛չ էլ ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արման Սահակյանը, այդուհանդերձ, հեռակա բանավեճն ու մրցակցությունն այս երկուսի միջեւ շարունակվում են ոչ պակաս

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Մելինե Դալուզյանն աշխարհում երրորդն է Ընդամենը մեկ ամիս առաջ գյումրեցի Մելինե Դալուզյանը Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 63 կգ քաշայինների պայքարում երկամարտի 222 կիլոգրամ արդյունքով գերազանց հաղթանակ տոնեց՝ իր հետ տուն բերելով այդ տարիքային խմբի չեմպիոնուհու ոսկե մեդալը: Այդ ժամանակ Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչները ֆեդերացիայի ղեկավարության հետ որոշեցին մարզուհուն հնարավորությունները

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՇՈՒՇԻՆ

Դրա համար համախմբում են նյութական ու հոգեւոր ռեսուրսները 14 տարի է անցել Շուշիի ազատագրումից, սակայն մինչեւ այժմ հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր նշանակություն ունեցած քաղաքն ավերակների մեջ է: Նրա՝ համահայկական մշակութային, կրթական եւ հոգեւոր կենտրոնի կարգավիճակը վերականգնելու նպատակով գարնանը ստեղծվել էր «Շուշիի վերածնունդ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անդամները՝

ԿԱԼԱՆՔԸ «ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿՈՎ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակից Արամ Հակոբյանը թմրանյութ էր մատակարարում դատապարտյալներին: 2006թ. հունվարի 21-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) կալանավոր Աշոտ Չիլինգարյանին տրվող՝ Հայկ Վարդանյանի եւ Սվետլանա Մարտիրոսյանի հանձնուքի մեջ հայտնաբերվել ու առգրավվել էր 3,2 գրամ ափիոն (այս քանակը տվյալ թմրանյութի դեպքում համարվում է առանձնապես խոշոր չափի): Անձնական խուզարկության ժամանակ Վարդանյանի եւ Մարտիրոսյանի մոտ գտնվել էր

Նախագահներին տակառները պետք չեն

Երեկ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն այցելեց Երեւանի կոնյակի գործարան (ԵԿԳ): Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ռումինիայի միջեւ տնտեսական ակտիվ համագործակցություն չկա (2006-ի յոթ ամիսների կտրվածքով երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը $ 46, 2 մլն), մեր երկիրը Ռումինիայի հետ քաղաքական դաշտում էլ, ըստ էության, տալիք-առնելիք չունի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ չէր համարել իր ռումինացի

ՇԻՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆԸ

Դատարանը չի կասեցնում այդ գործընթացը Մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում՝ Մարմարաշենում, Գետքում, Կապսում, Ջրաձորում, Վահրաբերդում, Բանդիվանում, սկսվել է ջրագծերի անխնա թալան: Այդ թուջե խողովակները միջազգային շուկայում բավականին թանկ են գնահատվում, եւ քանի որ խողովակաշարերի թալանը եկամտաբեր է, այդ բիզնեսում մեծ «թափ» ունեցող պաշտոնյաներ են ընդգրկված: Ոչ պաշտոնական աղբյուրները ամենից հաճախ մատնանշում

«ԹԻՐԱԽՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՈՒԺԵՂԻ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴԵՄ»

Վստահ է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը – ՀՀԿ արտահերթ համագումարից հետո Հանրապետականի գլխին սեւ-մութ ամպեր կուտակվեցին, եւ եթե մինչ այդ թվում էր՝ նոր ուժերով համալրումը պետք է բարձրացնի կուսակցության վարկանիշը, կարծես հակառակը կատարվեց, եւ այսօր Հանրապետականը մեղադրվում է կրիմինալ տարրերով համալրվելու եւ այլնի մեջ. դուք, որ ներկայացնում եք Հանրապետականի չքաղաքականացված մասը, ինչպե՞ս եք գնահատում

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Ասում է Աջափնյակի համայնքապետ առաջադրված Ռուբեն Հովսեփյանը – Կարելի՞ է գնահատել, որ Ձեր առաջադրումը զուտ քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք էր: Այսինքն, եթե չլիներ Արման Սահակյան-Արծրուն Խաչատրյան հակամարտությունը որեւէ կերպ հարթելու խնդիրը՝ չէի՞ք ունենա Աջափնյակին առնչվող ծրագրեր: – Այս համայնքը միշտ հարազատ է եղել ինձ: Բայց ինձ չեմ տեսել իբրեւ համայնքապետի թեկնածու: Արծրուն Խաչատրյանի եւ Արման Սահակյանի

Կուսակցական կրքեր մանկապարտեզում

Նժդեհական տնօրենի դեմ խաղ չկա Օրերս մեզ դիմեց թիվ 172 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Լուսյա Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ իր տնօրեն Քնարիկ Գասպարյանն ստիպում է ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից. «Նա վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10 աշխատակցի այս նույն եղանակով ազատել է, հիմա հերթն իմն է: Սակայն ես նրան ասել եմ, որ իմ

Կուսակցական կրքեր մանկապարտեզում

Նժդեհական տնօրենի դեմ խաղ չկա Օրերս մեզ դիմեց թիվ 172 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Լուսյա Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ իր տնօրեն Քնարիկ Գասպարյանն ստիպում է ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից. «Նա վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10 աշխատակցի այս նույն եղանակով ազատել է, հիմա հերթն իմն է: Սակայն ես նրան ասել եմ, որ իմ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ

Արթուր Բաղդասարյանի փոխարեն կարող էր ԱԺ նախագահ դառնալ Արտաշես Գեղամյանը, եւ ՕԵԿ-ի փոխարեն՝ ԱՄ-ն կլիներ կոալիցիայի անդամ: Վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատմեց, թե քանի որ իրենք ցանկանում էին հաշվի առնել ընդդիմության ձայները՝ խորհրդարանական ընդդիմադիրներին 2003-ին առաջարկել էին պաշտոն՝ անգամ ԱԺ փոխնախագահի, սակայն նրանք հրաժարվել էին: Այս փաստի մասին մինչ այժմ հայտնի

ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԶՐԿՎԵՑ ԿՈՉՈՒՄԻՑ

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Աբոիմովը Վորոնեժի զինվորական դատարանի որոշմամբ զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: Հիշեցնենք, որ 2000-2003 թթ. Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտ Աբոիմովը մեղադրվում էր մի շարք դրամական մեքենայությունների մեջ: Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 4.5 տարվա (պայմանական) ազատազրկման եւ պարտավոր է պատճառված նյութական

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՈՍՏ Երբ ես ու Ռոլանդը փոստատար Սողոմոնին հարցրինք՝ ինչպե՞ս են էդ անկնիք ու անանուն նամակները «Ծիծեռնակ» հասնում, Սողոն մանրամասն բացատրեց, եւ մեզ համար պարզ դարձավ, որ էդ անանուն ծրարներն ամեն առավոտ գցվում են «Ծիծեռնակի» դիմացի փոստատան փոստարկղը, որը հենց փոստատան պատին էր դրսի կողմից ամրացված, ու Սողոն էլ՝

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031