Օրվա լրահոսը
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս
Նամակ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին Հարգարժան նախարար. Մեծն Թումանյանն է դեռեւս հարյուր տարի առաջ ցավով գրել՝ լեզու ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում… Էնքան բա՜ն ունենք, որ չենք ճանաչում: Եթե ճանաչեինք՝ էս օրում չէինք լինի: Ուսուցիչը աշակերտին չի ճանաչում, աշակերտը ուսուցչին չի ճանաչում: Նախագահը ժողովրդին չի ճանաչում, ժողովուրդը նախագահին չի ճանաչում: Քվեաթերթիկը քվեատուփ
ՍՊՈՐՏԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ
Դիմորդների հետաքրքրությունը սպորտաձեւերի նկատմամբ աճել է, իսկ փողային եւ էստրադային գործիքների նկատմամբ՝ նվազել: Վերջինի պատճառը, որոշ մասնագետների կարծիքով, երեխաների «ուրիշ գործերով զբաղված լինելն է»: Մինչ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Վահրամ Առաքելյանը մտածում է ԿԳ նախարարությանը առաջարկել դիմորդների հետաքրքրությամբ պայմանավորված լրացուցիչ, առանց տարկետման իրավունքի տեղեր տրամադրել, Հայկական պետական մանկավարժական համալսարանի փողային
Թիկունք ունեն՝ սարքում են
Այսօր ով վերեւների «բերանը փակի»՝ շենքի վրա նոր շենք կկառուցի, իսկ քաղաքապետարանի բանուգործը միայն շինթույլտվություն տալն է: Օրերս մեր պետական այրերի թեթեւ ձեռքով հրամանագրված հերթական ապօրինի կառույցի առնչությամբ «Առավոտին» են դիմել Արաբկիր համայնքի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակիչները: Նրանց պատմելով՝ այս տարվա հունիսի 20-ից անհայտ մարդիկ մտել են թիվ 84 բնակարան եւ նրա ներսում
ԳՅՈՒՄՐԻՆ ՕՐԵՑՕՐ ԳԵՂԵՑԿԱՆՈՒՄ Է
Բայց դա տեսնում են միայն քաղաքաշինության փոխնախարարի աչքերը Վթարային շենքերում անձրեւների ժամանակ կաթկթում է, մարդիկ իրենց տներում կահույքի փոխարեն դույլեր են դնում, ճեղքված պատերն էլ մշտապես փաթաթում են չուլ ու փալասով: Բնակիչները բողոքում են, որ հայրենի կառավարությունն իրենցով շատ քիչ է հետաքրքրվում, որ նախագահական հանձնաժողովը հազար տարին մի անգամ է գալիս, այն էլ՝ ձեւական թղթեր
Ադրբեջանի բանակը մերից լավը չէ
Բայց մերն էլ, մեր մեջ ասած, մի բան չէ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական շրջանակներն ու մամուլը հատկապես զգայուն են «հակառակորդ» կամ «թշնամի» կողմ համարվող երկրի չինովնիկների հայտարարությունների նկատմամբ, մանավանդ, երբ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որեւէ հարցի: Ահավասիկ, երեկ ադրբեջանական «Day.az»-ն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի այն
ՕԵԿ-Ի ՀԱԿԱԴԱՐՁԸ
Այն ներկայացնում է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը Տարին ունի՞ 13 ամիս Գլխավոր դատախազությունն ավարտելով մայիսին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից ուղարկված 2001-2003թթ. մասնավորեցման գործընթացի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրությունը՝ հայտարարեց, թե չկան մեղադրանք առաջադրելու հիմքեր: Հարցին ի պատասխան, թե համամի՞տ են այս եզրակացությանը՝ ՕԵԿ խմբակցության քարտուղարը մեջբերումներ արեց սեփականաշնորհման ժամանակ տեղի ունեցած խախտումների
ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Ի պատասխան «France-Armenie» ամսագրի հարցի՝ «Վերջերս երկու նոր քաղաքական կուսակցություններ են ի հայտ եկել՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միավորում հանուն Հայաստանի»-ն: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեղադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության հետեւում լինելու համար: Համաձա՞յն եք իր վերլուծության հետ»՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանել է. «Հնարավոր չէ ստեղծել
ԿՐԻՄԻՆԱԼՆ ԷԼԻ ԱԿՏԻՎԱՑԱՎ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասելով, իշխանությունն ու կրիմինալը սերտաճել են 1998-ից ի վեր: Այսօր շատերի համար է ակնհայտ, որ 1998թ.-ից ի վեր Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ: Ինչո՞վ
ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ
Ֆուտբոլի Նորվեգիայի գավաթի խաղարկությունը հատեց եզրագիծը եւ մասնակից թիմերը մեկնեցին իրենց երկրներ: Օսլոյին վերջինը հրաժեշտ տվողներից մեկը «Քոլեջ» մարզական ակումբի «Նիգ» աղջիկների թիմն էր: «Փլեյ օֆֆից» դուրս մնալը հայաստանցի ֆուտբոլիստուհիները ծանր տարան, քանի որ պարտվեցին մինչ այդ հանդիպած մրցակիցներից ամենաթույլին, հետեւաբար, 1/8 եզրափակիչ անցնելու հիանալի առիթը ձեռքից բաց թողեցին: Բայց աստիճանաբար համակերպվեցին կատարվածի հետ եւ
Երրորդն ենք «Սլավյանսկի բազարում»
Մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը Վիտեբսկում ներկայացրել է Հայաստանը Օրերս ավարտված «Սլավյանսկի բազար 2006»-ում Հայաստանը ներկայացնող մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ Ռուսաստանի լրագրողների կողմից սահմանված հատուկ մրցանակին: Շոու-բիզնեսում կատարվող առուծախը, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, նորություն չէ: Մեր մոսկովյան աղբյուրը կանխատեսել էր, թե «Սլավյանսկի բազարում» Գրան պրիի կարժանանա ռուս երգչուհի Օգսաննա Բոգոսլովսկայան,
ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ
ՆՓԱԿ-ում նկարահանված հերթական ֆիլմը «տանը մնացած» աղջկա ու հասարակության վերաբերմունքի մասին է: Օգոստոսի 8-ին կայացավ «Ակնթարթներ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Արմեն Տեր-Մկրտչյանը: Գլխավոր դերում նկարահանվել է գյումրեցի դերասանուհի Նառա Սանթոյանը: «Ակնթարթները» նկարահանվել է գյումրեցի գրող Տանյա Հովհաննիսյանի պատմվածքների հիման վրա: «Զրոյական բյուջեով ֆիլմ է, ուր 2 ժանրեր՝ խաղարկայինն ու վավերագրականը,
«Տեր կանգնենք մեր վաղվա օրվան»
Սա է հենց այն խտացում-եզրահանգումը, որին կարող է հանգել յուրաքանչյուրը՝ ծանոթանալով Էդուարդ Եգորյանի մտավոր-քաղաքական ժառանգությանը: Եվ դա ոչ միայն տեսական եզրակացություն է, այլեւ քաղաքական գործուն ծրագիր եւ հորդոր այլոց եւս՝ ընթանալու այդ ուղիով: Ուղի, որը ճշմարիտ արժեքների, խեղաթյուրումներից զերծ ու զուրկ սկզբունքների, առողջ եւ ի սկզբանե ու ընդհանրապես ստեղծարար մթնոլորտի հաստատման ճանապարհն է: Էդուարդ Եգորյանի
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՈՐՈՎ ՄՈՏԵՑԵՔ
Հարցազրույց հայոց լեզու 1 առարկայական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գրիգորյանի հետ – Օրերս հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թոփչյանը մաթեմատիկական գրաֆիկների միջոցով ապացուցեց, որ հայոց լեզվի (ինչպես եւ անգլերենի) թեստերը լավը չեն, այսինքն՝ շատ թույլ են եւ դիմորդների գիտելիքները ճիշտ չեն կարող գնահատել: Ըստ այդ գրաֆիկների, բացասական գնահատականները շատ են զիջում բարձր գնահատականներին, ինչը նորմալ չէ: –
Երաշտից տուժել է նաեւ մեղվաբուծությունը
Այդ մասին հավաստիացնում են մեղվաբույծները Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում մեղվաբուծությունը բավականին զարգացած է: Գյուղը հարուստ է ծաղկառատ դաշտերով եւ բնակլիմայական պայմաններն էլ խիստ նպաստառու են՝ բարձրակարգ եւ ոսկեգույն մեղր ստանալու համար: Սակայն այս տարի գյուղի բոլոր մեղվաբույծները հավաստիացնում են, որ սպասվածից քիչ են մեղր ստանալու: Արգամ Աբրահամյանը Դրախտիկի վարպետ մեղվաբույծներից է: Նրա ներկայացմամբ՝ «այս տարի
ԴԱՏԱԽԱԶԻ «ԹԱՓՆ» ՈՒՐԻՇ Է
Վրաստանի սահմանում հայ երեխաներին 3 օր սոված-ծարավ պահել են, հայկական ավտոբուսն էլ կալանքի տակ առել: Աջափնյակ համայնքի «Զարթոնք» պարային խումբը մոտ մեկ ամիս առաջ մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու միջազգային պարի փառատոնին: Լեհաստանում մեր երկրի ներկայացուցիչները 24 այլ մասնակից երկրների շարքում արժանացել են Գրան պրի մրցանակի: Այնտեղ նրանց ընդունել են հրաշալի, յուրաքանչյուր ելույթից հետո բուռն ծափահարել
Երբ վարչապետն ու ՊՆ նախարարը միասին են…
Այս միասնության հետեւանքների նորօրյա պատմական փորձն է հիշեցնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Թեեւ «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, թե «Բարգավաճ Հայաստանը» իշխանական կուսակցություն է, այնուամենայնիվ՝ բազմաթիվ են այս կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հակասությունների մասին պնդումները: Որպես ապացույց, մասնավորապես, մատնանշվում է, թե ԲՀԿ-ում առայժմ միայն մտավորականներ են, մինչդեռ հենց ՀՀԿ-ն նախընտրեց մեր պաշտոնեական վերնախավի մեծամասնությունը: Արդյոք
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ՝ ԾԱԾԿԱԹԵՐԹԻԿՈՎ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուրախացնում է այս իրողությունը Ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու նպատակով որակավորման ստուգարք հանձնելու համար ԿԸՀ-ն նախապատրաստել է հարցաշար՝ բաղկացած 106 հարցից: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 34 հոդվածի համաձայն՝ ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են միայն այն քաղաքացիները, որոնք անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ: Եվ ահա շրջանառության մեջ է
Ադրբեջանը կհարձակվի թաքո՞ւն
«Գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով ետ վերցնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատրաստակամությանն առնչվող իրավիճակը փոքր-ինչ անեկդոտային բնույթ է ձեռք բերում, երբ նախարարն ամեն անգամ պատրաստվում է ձեռնարկել այդ գործը»: Այս մասին, «Արմինֆոյի» փոխանցմամբ, հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում: «Նա չպետք է որեւէ հայտարարություն անի: Պաշտպանության նախարարը պետք է հարց բարձրացնի
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԷԼ Է ՀՀՇ-Ի ՄՈՏԱՄՈՐՖՈԶԸ
Համենայնդեպս, այդ հարցում վստահ է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Երեկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կանխատեսումները ՀՀ ներքաղաքական զարգացումների համատեքստում զարմանալիորեն համահունչ էին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների կանխատեսումներին, ըստ որոնց՝ առաջիկա ամիսների ընթացքում պետք է սպասել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին: Այսպես, Դ. Հակոբյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ին պաշտպանության նախարար Սերժ
ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
«Առավոտի» բացառիկ հարցազրույցը Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սոնդրե Քոֆյուրի հետ: Էքիբերգի խաղադաշտերում հայաստանցի ֆուտբոլիստուհիներին այցելեց Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սոնդրե Քոֆյուրը: Օգտվելով առիթից՝ հարցազրույց ունեցանք նրա հետ: – Պարոն Քոֆյուր: Այս մրցաշարի մասնակից թիմերի առնվազն 40 տոկոսը ներկայացնում է Նորվեգիան: Ո՞րն է այդքան մեծ մասսայականության գաղտնիքը: – Որ ֆուտբոլը թիվ մեկ մարզաձեւն է, հենց այնպես
«Վարժեցված» դիմորդները խաբուսիկ են
Գեղանկարչություն քննության դեպքում դիմորդների «վարժեցված լինելը» դժվարացնում է մասնագետների ընտրությունը, իսկ քանդակագործները դժգոհում են դրա բացակայությունից։ «Դիմորդները քննության են գալիս առանց պաշարի։ Նույնիսկ չեն տարբերվում Թերլեմեզյանի ուսումնարանից եկած դիմորդները։ Կա սիրո պակաս, ինչ-որ կիսատ-պռատություն»,- ասաց քանդակագործություն առարկայական հանձնաժողովի նախագահ Գետիկ Բաղդասարյանը։ Նա հիշեց, որ ժամանակի «կիսաքանդակագործ» դիմորդներն այսօր այդ որակը չունեն, փոխարենը, նախորդ տարիների հետ
ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԸ՝ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Այս տարվա դիմորդների ընդհանուր թիվը 12400 է: Օգոստոսի 6-ի դրությամբ, քննական մարաթոնից դուրս է մնացելանբավարար միավոր ստացած 2812 դիմորդ: 18-20 միավորներ այսընթացքում ստացել է 6122 հոգի, որից 1789-ը անգլերենից (գրավոր), 1325-ը՝ հայոց լեզու-2-ից, 1289-ը՝ հայոց լեզու-1-ից: Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանն արձանագրեց, որ, ըստ առարկաների առաջադիմության, նախորդ տարիներին նկատված միտումը պահպանվում
Երաշտ եղել է
Այդ մասին «Հայպետհիդրոմետը» կանխատեսել էր 10 օր առաջ, բայց գյուղնախարարությունըոչինչ անել չի կարողացել: Այս տարի Հայաստանում եղել է իր նախադեպը չունեցող երաշտ: Այն աննախադեպ է եղել այն առումով, որ սկսվել է ոչ թե հունիսի վերջին, ինչպես սովորաբար է լինում, այլ մայիսին: «Առավոտին» այսպիսի կարծիք է հայտնել «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանության էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ Համլետ Մելքոնյանը: Հիդրոմետի
«ԹԻԿՈՒՆՔՈՎ» ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ
Մարզպետարանը, ՊՆ-ի խաթր, դատարանում տանուլ է տվել բնակբաշխման հետեւանքով ապօրինաբար վտարվող բնակիչների գործը: Արդեն երկու տարի է՝ Գյումրիում ավարտվել է բարերար Քըրք Քըրքորյանի փողերով կառուցված շենքերի բնակբաշխումը, սակայն գյումրեցիներից շատերը դեռ շարունակում են բողոքել բնակարանները բաշխող մարզպետարանական հանձնաժողովի անդամներից: Բանն այն է, որ հիշյալ հանձնաժողովը երբեմն այնպիսի անտրամաբանական բնակհատկացումներ էր անում, որ գյումրեցիներն արդյունքում իրար
Օրենքով գո՞ղ էր Գիվոեւը
Հիշեցնենք, թե ով էր երեկ սպանված «Երեխաների իրավունքների պաշտպանություն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 52-ամյա Ալեքսանդր Գիվոեւը: Նրա մասին մամուլում բազմաթիվ էին հրապարակումները հատկապես 2001-ին, երբ նա մեկը մյուսի ետեւից ցույցեր էր կազմակերպում: Ասենք, երբ Ֆրանսիան ճանաչեց մեր Ցեղասպանությունը, նա երեխաներին «չոքացրեց» Հայաստանում այդ երկրի դեսպանատան մոտ: Ավելի վաղ՝ 2001-ի հունվարին նա ցույց էր կազմակերպել արդեն
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այժմ արձակուրդում է եւ անհասանելի, ուստի չի հաջողվում նրանից մեկնաբանություններ ստանալ իր քայլի վերաբերյալ: Փոխարենը մեկնաբանում են նրա գործընկերները: Արամ Սարգսյան. «Հավակնությունները չէին բավարարվել» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հիշեցրեցինք ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի ավելի վաղ արված դիտարկումը, թե առնետավազք կա ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության ճամբարում: Մանրամասնել էր,
ԼՐԱԳՐՈՂԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԶԲԱՂՎԵԼ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը օգոստոսի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված իր դեմ կիրառված գործողությունների հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2006 թվականի հուլիսի 12-ից ի վեր նախ Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի ու նրա բարեկամ-ընկերների կողմից իմ դեմ սկսված հալածանքները, որոնք բացառապես պայմանավորված են իմ՝ որպես ֆոտոլրագրողի մասնագիտական գործունեությամբ, եւ որոնց առնչությամբ ՀՀ
ԷԼԻ ԳԱՌԸ ԳԱՅԼԻՆ Ի ՊԱՀ ՏՎԻՆ
Այս անգամ ՆԱՏՕ-ն է հուսալու, թե ՀՀ իշխանությունները կհարգեն այն պարտավորությունները, որոնց մի հատվածն արդեն ստանձնել են ԵԽ առջեւ ու չեն կատարել: ՀՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների պաշտոնական կայքում տեղադրված է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների բովանդակությունը: Փաստաթուղթը, մանավանդ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունների շեմին, ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների, նաեւ
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Նիգը» դուրս մնաց պայքարից Ֆուտբոլի «Նորվեգիայի գավաթի» խաղարկությունում Երեւանի «Քոլեջ» մարզական ակումբի «Նիգ»՝ մինչեւ 19 տարեկան աղջիկների թիմը 1/16 եզրափակիչում 0:1 հաշվով զիջելով Նորվեգիայի «Ֆարտ» թիմին՝ դուրս մնաց հետագա պայքարից: Խաղը նախապես նշանակված էր «Էքիբերգի» 4-րդ խաղադաշտում: Սակայն նախորդ օրը տեղացած հորդառատ անձրեւի եւ գազոնը ժամանակավորապես անօգտագործելի դառնալու պատճառով մրցաշարի քարտուղարությունը որոշեց այն տեղափոխել Ռուսդադի
Շոու-բիզնեսը մեծ ներդրումներ է պահանջում
Վստահեցնում է Յուրմալայում մեր «մշտական» ներկայացուցիչ Նադեժդա Սարգսյանը Յուրմալայում հուլիսի 26-31-ը անցկացված «Նովայա վոլնա» ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 5-րդ միջազգային մրցույթին հայերս ռուսաստանյան հեռուստաալիքների շնորհիվ հնարավորություն ունեցանք դիտել մրցութային երեք օրերի աշխարհի 16 երկրների երգիչների ելույթները: Ինչպես հայտնի է, արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանը գրավեց 9-րդ տեղը եւ արժանացավ հատուկ մրցանակի՝ օրիգինալ երգի լավագույն կատարման համար