Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Օգոստոս 08,2006 00:00

«Նիգը» դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի «Նորվեգիայի գավաթի» խաղարկությունում Երեւանի «Քոլեջ» մարզական ակումբի «Նիգ»՝ մինչեւ 19 տարեկան աղջիկների թիմը 1/16 եզրափակիչում 0:1 հաշվով զիջելով Նորվեգիայի «Ֆարտ» թիմին՝ դուրս մնաց հետագա պայքարից:

Խաղը նախապես նշանակված էր «Էքիբերգի» 4-րդ խաղադաշտում: Սակայն նախորդ օրը տեղացած հորդառատ անձրեւի եւ գազոնը ժամանակավորապես անօգտագործելի դառնալու պատճառով մրցաշարի քարտուղարությունը որոշեց այն տեղափոխել Ռուսդադի արհեստական ծածկով խաղադաշտ:

«Նիգի» ֆուտբոլիստուհիները, ունենալով տարածքային ու խաղային նկատելի առավելություն, չկարողացան օգտագործել ստեղծված բազմաթիվ գոլային պահերը եւ հանդիպման առաջին րոպեներին անկյունայինի խաղարկումից խփած «Ֆարտի» անհեթեթ գոլը վճռորոշ դարձավ:

Արաբկիր թաղապետարանի ինֆորմացիոն աջակցությամբ՝
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Օսլո
Հաղթեց Կրամնիկը
Դորտմունդում օգոստոսի 6-ին ավարտվեց աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ 19-րդ կարգի շախմատի միջազգային գերմրցաշարը: Հայաստանցի Լեւոն Արոնյանը 4 անընդմեջ ոչ-ոքիից հետո վերջին 3 պարտիաները տանուլ տվեց: Նա 2 միավորով գրավեց 7-րդ տեղը: 7 հնարավորից 4,5-ական միավոր վաստակեցին Կրամնիկը եւ Սվիդլերը: Հաղթող ճանաչվեց ավելի բարձր գործակիցներ ունեցող Կրամնիկը:

Առաջատարը «Փյունիկն» է
Օգոստոսի 5-ին եւ 6-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ»-«Գանձասար»՝ 5-1, «Շիրակ»-«Միկա»՝ 0-0, «Արարատ»-«Բանանց»՝ 3-0 եւ «Ուլիս»-«Կիլիկիա»՝ 2-3: Մրցաշարային աղյուսակը 43 միավորով գլխավորում է Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 16-րդ փուլի հանդիպումները նշանակված են օգոստոսի 12-ին եւ 13-ին:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել