Օրվա լրահոսը
Մեղքը բարդեցին մահացածի վրա
Քննիչը հանդես եկավ որպես մահվան ելքով վիրահատություն արած բժիշկների «փաստաբան»: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) շարունակվեց համայնքի դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի կայացրած 16.11.2005թ. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Սյուզաննա Բադալյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով արված ծննդաբերությունից 5 րոպե հետո ուրոլոգ Երվանդ Հարությունյանը,
«40 ՏԱՐԻ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»
Ասում է 55-ամյա դիմորդ Մելանյա Շարբաթյանը Երեկ մեկնարկեցին բուհական ընդունելության քննությունները: 13 առարկաների գծով երեկ քննություն հանձնեց նախնական թվով 1647 հոգի: Հայոց լեզու-1-ին ներկայացել էր 215 հոգի, բացակա էր 15-ը: Մտնելով քննական դահլիճ՝ նկատեցինք, որ, ի տարբերություն նախորդ տարվա աղմուկի, երբ հանձնաժողովի անդամներն ակտիվ կերպով բացատրություններ էին տալիս դիմորդներին, այս անգամ հայոց լեզվի այս դահլիճում
Դիմիտրովի հողերն անջրդի են
Ասորիները ջուր, գյուղտեխնիկա եւ մշակույթի տուն չունեն Արարատի մարզի Դիմիտրովը ասորիներով բնակեցված գյուղ է, ունի 1250 բնակիչ: Ասորիների խնդիրները գրեթե չեն տարբերվում հարեւան հայաբնակ գյուղերի խնդիրներից: Դիմիտրովի գյուղապետ Անդրյուշա Լաչինյանի ներկայացմամբ, առաջնահերթ լուծման կարոտ է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Մեր գյուղում խմելու ջրի վիճակը շատ վատ է: Խողովակները 30-40 տարվա են, ամբողջ համակարգը պիտի
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ
Գյումրիում օլիգարխների կուսակցությունները կուսակցական պատկանելություն ունեցող գյումրեցիներին համոզում են դավաճանել իրենց «դավանած» կուսակցությանն ու համալրել իրենց շարքերը: Ոչ պաշտոնական տվյալներով, Շիրակի մարզում գործող կուսակցությունների թիվը վերջին շրջանում հասել է մոտ 30-ի: Սակայն մարզում, հատկապես Գյումրիում ակտիվ են նորաստեղծ կուսակցությունները, որոնք իրենց բուն ծրագրերից մեկ բառ անգամ չխոսելով՝ հաջողացնում են հասարակության համակրանքը շահել ու անդամներ հավաքագրել՝
Սահակաշվիլին եւս չի մեկնի Մոսկվա
Սահակաշվիլին եւս չի մեկնի Մոսկվա Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պաշտոնապես մտահոգություն է հայտնել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Եվրոպական միությունը խորապես մտահոգված է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների շարունակվող լարվածությամբ եւ Հարավային Օսեթիայի վերջին
«Ժառանգությանը» կրկին զրկեցին
Երեկ «Ժառանգություն» կուսակցության՝ Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող գրասենյակի մոտ կրկին հերթական իրավական պարզաբանման խնդիր էր առաջացել: Օրերս դատարանը որոշել էր վերականգնել «Ժառանգություն» կուսակցության՝ իր գույքը տիրապետելու խախտված իրավունքը: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցներն այլ կերպ էին հասկացել դատարանի որոշումը: «Ժառանգություն» կուսակցության կանոնադրական հանձնաժողովի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց. «Դատարանի որոշումից պարզ է դառնում, որ «Ժառանգություն» կուսակցության պայմանագիրը
«ՎԱԽՆ Է ԻՐԵՆՑ ՄՂՈՒՄ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Գնահատելով իշխանական ուժերի այսօրվա գործողությունները՝ ասում է կոմունիստ (բայց ոչ ՀԿԿ անդամ) Խորեն Թռչունի Սարգսյանը: – Խորեն Թռչունիչ, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այսքան ակտիվ իշխանական ուժերը եւ ի՞նչ եք մտածում պաշտպանության նախարարի՝ Հանրապետական դառնալու մասին: – Իրոք, իշխանությունները ավելի են արագացրել քաղաքական գործընթացները, քան ընդդիմությունը, եւ եթե այս իրավիճակը վերլուծենք, կստացվի, որ առաջ, երբ ընդդիմությունն
25 ՏՈԿՈՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ
Սերժ Սարգսյանը սթափ է գնահատում կուսակցության հնարավորությունները Հուլիսի 20-ին Vox Populi հասարակական կարծիքի հետազոտման կենտրոնն ամփոփել է այս տարվա փետրվարից անցկացվող on-line մոնիտորինգային հարցման վերջին արդյունքները: Կենտրոնն ինտերնետից օգտվողներին առաջարկել էր պատասխանել «Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք ամենաշատը համակրում» հարցին: Հուլիսի 20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 10009 մարդ: Ընդ որում, յուրաքանչյուր ամիս արձանագրվել է գործիչների վարկանիշների
Երկու «բրոնզ» արդեն ունենք
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականն իր հաշվարկում արդեն առնվազն երեք բրոնզե մեդալ է գրանցել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը քառորդ եզրափակիչում ուժերը չափելու էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ժեյբուն Աբիեւի հետ, որը EABA-ի փոխնախագահ Աղաջան Աբիեւի եղբոր որդին է: Սակայն հայ բռնցքամարտիկը ցույց տվեց, որ ինքը
ՍՊՈՐՏԸ ԱԶԳԻ ԷՈՒԹՅԱՆ ԼԱԿՄՈՒՍՆ Է
Հարցազրույց սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, «Բարեկամության շքանշանի» արժանացած միակ հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ: – Ինչպե՞ս եք տեսնում սպորտի այսօրվա վիճակը Հայաստանում: – Տարիներ առաջ բավականին երկար ժամանակ սպորտը բարձիթողի վիճակում էր, ինչի արդյունքում զգալիորեն ետ նահանջեցինք: Բարեբախտաբար, այսօր սպորտը թե ժողովրդի, թե իշխանության ուշադրության կենտրոնում է եւ առաջընթացը նկատելի է,
Ֆրանսիայում՝ ինչպես Հայաստանում
Ֆրանսաբնակ ճանաչված ջութակահարն ու դիրիժորը մեղադրում է երկու երկրների պետական հեռուստատեսության ղեկավարներին: 1991-ից Փարիզում հաստատված՝ երաժիշտ Հայկ Դավթյանի երրորդ համերգային այցն է հայրենիք: Առաջին անգամ նա 99-ին ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, 2004-ին նույն նվագախմբի հետ հանդես է եկել որպես ջութակահար: Երեկ Ազգային օպերային թատրոնում նա ղեկավարեց Վերդիի «Տրավիատան»: Մեներգերով հանդես եկան Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա),
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԸ
Ջոն էվանսն ասում է, որ Սահմանադրությունը համազգային «խոշոր» երկխոսության դաշտ է բացում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ասում է, որ ամեն մի սերունդ նորովի է ընկալում պայքարը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կերտմանն ու ժողովրդավարական գործելակարգի հաստատմանը: «Ժողովրդավարություն կերտելը անընդհատ ու շարունակական գործ է,- ասաց Ջ. Էվանսը հուլիսի 10-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին,-
Մեղքը բարդեցին մահացածի վրա
Քննիչը հանդես եկավ որպես մահվան ելքով վիրահատություն արած բժիշկների «փաստաբան»: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) շարունակվեց համայնքի դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի կայացրած 16.11.2005թ. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Սյուզաննա Բադալյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով արված ծննդաբերությունից 5 րոպե հետո ուրոլոգ Երվանդ Հարությունյանը,
«40 ՏԱՐԻ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»
Ասում է 55-ամյա դիմորդ Մելանյա Շարբաթյանը Երեկ մեկնարկեցին բուհական ընդունելության քննությունները: 13 առարկաների գծով երեկ քննություն հանձնեց նախնական թվով 1647 հոգի: Հայոց լեզու-1-ին ներկայացել էր 215 հոգի, բացակա էր 15-ը: Մտնելով քննական դահլիճ՝ նկատեցինք, որ, ի տարբերություն նախորդ տարվա աղմուկի, երբ հանձնաժողովի անդամներն ակտիվ կերպով բացատրություններ էին տալիս դիմորդներին, այս անգամ հայոց լեզվի այս դահլիճում
Դիմիտրովի հողերն անջրդի են
Ասորիները ջուր, գյուղտեխնիկա եւ մշակույթի տուն չունեն Արարատի մարզի Դիմիտրովը ասորիներով բնակեցված գյուղ է, ունի 1250 բնակիչ: Ասորիների խնդիրները գրեթե չեն տարբերվում հարեւան հայաբնակ գյուղերի խնդիրներից: Դիմիտրովի գյուղապետ Անդրյուշա Լաչինյանի ներկայացմամբ, առաջնահերթ լուծման կարոտ է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Մեր գյուղում խմելու ջրի վիճակը շատ վատ է: Խողովակները 30-40 տարվա են, ամբողջ համակարգը պիտի
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ
Գյումրիում օլիգարխների կուսակցությունները կուսակցական պատկանելություն ունեցող գյումրեցիներին համոզում են դավաճանել իրենց «դավանած» կուսակցությանն ու համալրել իրենց շարքերը: Ոչ պաշտոնական տվյալներով, Շիրակի մարզում գործող կուսակցությունների թիվը վերջին շրջանում հասել է մոտ 30-ի: Սակայն մարզում, հատկապես Գյումրիում ակտիվ են նորաստեղծ կուսակցությունները, որոնք իրենց բուն ծրագրերից մեկ բառ անգամ չխոսելով՝ հաջողացնում են հասարակության համակրանքը շահել ու անդամներ հավաքագրել՝
«Ժառանգության» գրասենյակի ճակատագիրն անորոշ է
Դատարանը «լղոզված» որոշում ընդունեց Թե դեռ որքան ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամները կարող են գտնվել իրենց կուսակցության գրասենյակում՝ պարզ չէ: Այս տարվա մարտի 4-ից Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող գրասենյակը փակ էր կուսակցության առջեւ: Մուտքի դուռը կնքված էր ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից, եւ ոչ ոք չէր համարձակվել մտնել կնքված դռան հետեւում գտնվող տարածքը մինչեւ երեկ, երբ «Ժառանգության»
ՊԱՅՔԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ
Ըստ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, սա պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը – Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք բացատրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս պահին. արդեն ակնհայտ է, որ իշխանության մաս կազմող կուսակցությունները եւ քաղաքական ուժերը շատ ավելի ակտիվ են նախապատրաստվում առաջիկա ընտրություններին, քան ընդդիմադիր դաշտը: Ինչո՞ւ է այդպես: – Նախընտրական տարի է, եւ ընտրություններին պատրաստվում են
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ՉԻ»-ԻՆ
Երեկ առավոտյան փորձ է արվել հրդեհել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները հայաստանյան մի շարք լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների, թերթերի խմբագիրների ստիպել էին հայտարարությամբ հանդես գալ՝ իրենց մտահոգությունը հայտնելով տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ միաժամանակ պահանջելով, որ լրագրողների նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք հայտնաբերվեն ու պատժվեն: Տվյալ դեպքում խոսքը
Պայքարը լրջանում է
Պլովդիվում շարունակվող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունում իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ հայաստանցի 54 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանը մեկնարկային մենամարտում 29:32 հաշվով տանուլ է տվել Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտ Բեդակին ու դադարեցրել պայքարը: Ցավոք, նույն օրը մեր ազգային հավաքականը եւս մի կորուստ է ունեցել: 75 կգ քաշային կարգում վրացի Ռեւազ Կարելիշվիլու
ՄԱՅՔԼ ԹԻԲՈ ՈՒՍԱՄԱ բեն ԼԱԴԵՆ.
վերջին փոխակերպումը Ով ավելի բարձր (Հատված վեպից) Մենք հասցրինք երեք ժամում մտնել Փեշավար, քանի որ վարորդն, այնուամենայնիվ, նույն արագությամբ քշեց, ինչ՝ գալուց: Ես սկսեցի Սունեհրի Մեսջիթ փողոցում վերուվար անել: Սրճարաններից հեռու մնալով՝ նոր անակնկալների ցանկություն չունեի, հյուրատուն գնալն էլ անիմաստ էր՝ մի ժամը ճանապարհի վրա կծախսվեր: Մի քանի անգամ թեքվեցի փողոցը հատող նրբանցքներն ու հետ
Իրավաբանական գրասենյակները շատ են
Բայց երիտասարդները, միեւնույն է, չգիտեն իրենց իրավունքները Հայաստանում օրեցօր ավելանում է իրավաբանական ծառայությունների թիվը։ Սակայն երիտասարդներն այս կառույցները հուսալի եւ վստահելի չեն համարում։ «Այն, որ դրանք սնկի նման աճում են, փաստում է, որ փող աշխատելու միջոց են։ Մի քանի փողատեր տարածք է վերցնում, սեփական գործը կազմակերպում։ Սակայն դա մեզ օգուտ չի բերում»,- ասում է մեր
ԹԵԺ ԱՄԱՌ-2006
Այսօր հանրապետությունում սկսվում են ընդունելության քննությունները: 12 առարկաների գծով առաջին օրը տարբեր բուհերում քննություններ կհանձնեն հազարավոր դիմորդներ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը խոստանում է աշխատել հնարավորինս թափանցիկ եւ պաշտպանել բոլոր դիմորդների շահերը: Լրագրողներս նույնպես առաջիկա մեկ ամսում կհետեւենք քննությունների ընթացքին եւ կփորձենք համակողմանիորեն անդրադառնալ մեր ընթերցողներին ու դիմորդներին հուզող հարցերին: Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին եւ անդրադառնում
Բաղնիք՝ տուրիստների համար
Պատմական Շուշին վերակառուցում են Խորհրդային տարիներին Շուշիում գործել է առողջարանային մեծ համալիր, որը տարեկան սպասարկել է մոտ 30 հազար այցելուի: Այդ ժամանակ Շուշին 16 հազար բնակիչ է ունեցել: Այժմ 2500 բնակիչ ունեցող Շուշիում էքսկուրսիայի նպատակով օրական 100-150 տուրիստ է այցելում: Այստեղ այսօր գործում է մեկ հյուրանոց, 2-րդը կառուցվում է: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի կարծիքով, եթե կարողանան վերադարձնել Շուշիի պատմական կերպարը, որը
ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ՝ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Գանձաքարի եւ Գետահովտի շուրջ 2000 հա հողերը հատկացվել են Իջեւանին Տավուշի մարզի Գանձաքար համայնքից 1801.02 հա, իսկ Գետահովտից 84.2 հա մտցվել են Իջեւան քաղաքի վարչական սահմանների մեջ: Այս ամենն արվել է «ճարպիկ» ձեւով: Այս մասին կառավարության ուղղակի որոշում չկա: Փոխարենը կառավարությունը 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունել է թիվ 2417-Ն որոշումը, որով Իջեւանի վարչական տարածքի ընդլայնման
Ցամաքային ներխուժում
Ցամաքային ներխուժում Երեկ առավոտյան Իսրայելի ցամաքային զորքերը մուտք են գործել Հարավային Լիբանան՝ «Հըզբոլլահի» ամրությունները ոչնչացնելու նպատակով: Ըստ այդմ, նախատեսվում է գործողությունների ընթացքում կետային հարվածներ հասցնել լիբանանյան գրոհայինների դիրքերին: Ինչպես հաղորդում է «AP»-ն, իսրայելական հետեւակի առաջադրանքն է փնտրել եւ գտնել Իսրայել ներթափանցելու համար նախատեսված թունելներ եւ զենք: Իսրայելական հրամանատարության հաղորդմամբ, չի բացառվում, որ հետագայում առավել մասշտաբային
«ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ»
Ասում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Պարոն Թորոսյան, մեր թերթին տրված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նկատել էր, որ ՀՀԿ-ն սովորաբար իր դիրքորոշումը հայտնում է միայն վերջին պահին, եւ սա առաջին անգամն է, որ ՀՀԿ-ն իրադարձություններից առաջ ընկնելով՝ քաղաքական հայտարարություններ է անում: Համամի՞տ եք այս գնահատականին, եւ եթե իրոք առաջ եք
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Քաղաքացիական շարժման միասնական շտաբն այսօր իր առաջին ակցիան կկազմակերպի ՀՀ կառավարության շենքի մոտ: Այսօր ժամը 10:00-ին Կենտրոնի կառուցապատման ու «պետական կարիքների» անվան տակ իրենց տներից տեղահանված քաղաքացիները՝ Հյուսիսային պողոտա, Բուզանդի, Արամի փողոցներ, «Կոզեռն» թաղամաս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց իրենց առաջին միասնական բողոքի ցույցն են անելու: Ինչպես ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, այդ ակցիան
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՆԻՍՈՒՄ ՆՈՐ Ա՞ՍՏՂ Է ԾԱԳՈՒՄ
Օրերս Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված թենիսի պատանեկան միջազգային մրցաշարում 16-ամյա թենիսիստուհի Զարուհի Հարությունյանը, հանդես գալով Հայաստանի մարզական դրոշի ներքո, գրավեց առաջին տեղը: Եզրափակիչում նա 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց կորտի տերերից Բրիտանիայի մինչեւ 18 տարեկանների առաջին ռակետ Նեբոջանկոյին: Տաղանդաշատ հայ մարզուհին, ում մասնագետները մեծ ապագա են կանխագուշակում, միջազգային մրցաշարերին իր առաջին լուրջ մասնակցությունն ըստ էության
Լրագրողները պարգեւատրվեցին
Երեկ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նշեց իր հիմնադրման 11-րդ տարեդարձը Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ ցանակացած կազմակերպություն, որն արդեն 10-11 տարվա պատմություն ունի, կարող է որպես վետերան զգալ իրեն. «Առանց համեստության պիտի ասեմ, որ ԵՄԱ-ն այս ընթացքում շատ բան է հասցրել անել: Այսօր հայաստանյան լրագրողների միակ խոչընդոտը պառակտումն ու բաժանումն է տարբեր քաղաքական ճամբարների: