Օրվա լրահոսը
Մածունի տակ սի՞գ են թաքցնում
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի վերջին արգելքն էլ, ըստ էության, չի գործում Բնապահպանության նախարարի որոշմամբ, նոյեմբերի 20-ից Սեւանա լճում սիգի որսն արգելվեց: Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս արգելքին ձկնորսները բոլորովին չեն ենթարկվում: Թե՛ Սեւանի ճանապարհին՝ հատկապես Մարտունիի շրջանում, թե՛ մայրաքաղաքի շուկաներում եւ փողոցներում սիգը շարունակում են բացեիբաց վաճառել՝ հետն էլ գովերգելով, թե Սեւանի թարմ սիգ
ԲՅՈՒՋԵՆ ԵՐԲԵՎԷ ԿԳՈՀԱՑՆԻ՞
Եթե ստվերային տնտեսությունը կրճատվի, բյուջեում ունենաք ավելցուկ եւ ոչ թե պակասուրդ, արտահանումը գերազանցի ներմուծմանը, թերեւս, դա հնարավոր է: Այդ ինչպե՞ս է պատահում, որ վերջին տարիներին երկնիշ տնտեսական աճ արձանագրող Հայաստանում աղքատությունը գնալով աճում է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրամիության երկրներում այդ նույն տարիներին արձանագրված միանիշ՝ 1-4% տնտեսական աճի պայմաններում ե՛ւ գործազրկությունն է կրճատվում, ե՛ւ
Մուծվիր, որ նպաստ ստանաս
Գյումրիում նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար ամենաքիչը 10 հազար դրա՞մ է պետք: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարի Գյումրիում նպաստառուների թիվը նվազել է, ինչը հայրենի կառավարությունը բացատրում է գյումրեցիների սոցիալական վիճակի բարելավմամբ: Մինչդեռ գյումրեցի որոշ երբեմնի նպաստառուներ, որոնց սոցիալական վիճակը տարեցտարի դեռ մի բան էլ վատացել է, վստահեցնում են, որ Գյումրիի սոցիալական ծառայությունների գործելաոճը դարձել է անվերահսկելի,
ԵՐԵՎԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ՎԱՇԻՆԳԹՈՆ ՉԷ
ԱՄՆ-ի փողոցներում էլ «նախընտրական ասֆալտապատումներ» են լինում Ինձ համար Հայաստանի մայրաքաղաք Երեւանն աշխարհի ամենալավ քաղաքն է ու այդ թեմայով կարելի է ժամերով խոսել: Ես այդպես չեմ վարվի, ընդամենը մի քանի զուգահեռ կանցկացնեմ մեկ այլ երկրի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի հետ, ուր 5 օր ապրել եմ: Ի տարբերություն Երեւանի, Վաշինգթոնն ավելի մաքուր ու կոկիկ է: Բայց նրա
Երկու եղբայր՝ երկուսն էլ մի օրի
Բյուրականում աստղերին թիվ կա, աղքատներին թիվ չկա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ Ռաֆիկ Ստեփանյանն արդեն երկու տարի անկողնային հիվանդ է: Նա դեղերով է ապրում: Սակայն արդեն քանի օր է՝ Ռ. Ստեփանյանը հրաժարվել է իր համար անհրաժեշտ դեղերից: Ընտանիքի ծայրահեղ աղքատությունը հոգեպես ճնշում է նրան եւ տնեցիների ուսերին բեռ չդառնալու համար որոշել է դեղ չընդունելով ինքնասպան
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԻ ԳՈՎԱԶԴՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Սակայն այդ արգելքը ոչ մի կերպ չի գործում, քանի որ դրանց բիզնեսն օլիգարխների ձեռքում է Առողջապահության նախարարությունը, սկսած 1993-ից, մեր երկրում մայրական կաթով սնուցումը խրախուսելու համար ռազմավարական ծրագիր է իրականացնում: Այդ ծրագրի արդյունավետությունը, հատկապես վերջին տարիներին, նվազել է: Պատճառն այն է, որ Հայաստան է ներկրվում մանկական արհեստական սննդի բավականին մեծ խմբաքանակ, եւ քանի որ դրանց
ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ ՆՈՐ ԿՐՔԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքից առավելագույնս կօգտվեն «անտեր մեռելները»: Սա 3-րդ գյուղի պարապ հողերից է: Ամենայն հավանականությամբ, այստեղ կկառուցվի Հայաստանի առաջին դիահերձարանը: Դիահերձարանի կառուցումն առաջին հերթին հարվածելու է դագաղագործների բիզնեսին: Չնայած օրենքով ապրիլից արգելվում է դագաղների, սգո ծաղկեպսակների եւ սգո այլ պարագաների բացեիբաց վաճառքը, բայց մինչ օրս այդ արգելքը չի գործում: Սա համալիրի
«Եռապատումը»՝ 88 տարի անց
ԱՊՀ երկրներից առաջինը Հայաստանն է, որտեղ բեմադրվեց Պուչինիի այս օպերան Այն իրականացրել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան՝ հայ-իտալական միջպետական համաձայնագրերի շրջանակում: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին: «Եռապատումը» բաղկացած է երեք՝ մեկ գործողությամբ օպերաներից, որոնցից երկուսը՝ «Քույր Անժելիկան» եւ «Ջանի Սկիկին», ժամանակին բեմադրվել է օպերային ստուդիայում: Արդեն ավարտվել են երրորդի՝ «Թիկնոցի» բեմադրական
ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ
Կոզեռն թաղամասի հնամյա մատուռը, որն ամփոփում է Հովհաննես Կոզեռնի եւ այլ հոգեւորականների աճյունները, հնարավոր է փոխարինվի էլիտար շենքով: Ներկայիս Կոզեռն թաղամասում՝ իրացման գոտում, գտնվում է 11-րդ դարի մի մատուռ, որի ներսում ամփոփված է Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունը: Հովհաննես Կոզոռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը կիսախարխուլ վիճակում պահպանվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Ժամանակին, երբ եղեռնից մազապուրծ
Դատվում է 11 համատիրություն
«Քլիը Սիթիի» «ոչ քլիը» գործերը Արաբկիր համայնքի 11 աղբահանող համատիրությունների դեմ դատեր են սկսվել: Դրանք այս օրերին ընթանում են ՀՀ տնտեսական դատարանում: «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն, որի հետ համայնքի 11 համատիրություն աղբը մաքրելու համար պայմանագիր էր կնքել, 908,0 հազար դրամի բռնագանձման հայցով դիմել է տնտեսական դատարան եւ նրա հայցն արդեն իսկ բավարարվել է: Համատիրությունները դիմել են
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԵՂԱԴՐԵՑ
Ըստ փաստաբան Սիմոն Ծատուրյանի, չկա հիմք ասելու, որ սպանությունները հատուկ հայերի դեմ են արվում, քանի որ ազգայնամոլներն առաջնորդվում են մաշկի գույնով: Երեկ Ռուսաստանի պատվավոր փաստաբան, «Լեքս» փաստաբանական միության նախագահ Սիմոն Ծատուրյանը, որը վերջին շրջանում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից դաժանաբար սպանված Վիգեն Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Նարեկ Քոչարյանի շահերի պաշտպանն է, Ժուռնալիստների տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
Մի «քսիֆի» պատմություն
Պարույր Հայրիկյանը նախահարձա՞կ է լինում Վերջին շրջանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկախ նրանից, թե որ թեմային է վերաբերվում նրա ելույթը կամ քննարկումը, անպայման «շեղվում է» ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թեմայի վրա: Ասվում է, որ վարչապետն ուղղորդում է կուսակցության հետապնդումը, զրկում է կուսակցությունը գրասենյակային տարածքներից ու գույքից: Պ. Հայրիկյանը ՀՀ վարչապետին մեղադրում է նաեւ նախկինում ԽՍՀՄ
ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՎԵՐԵՎՆԵՐԻ ՀԱՅՑԸ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն անձամբ է զբաղվել Եվրոպական ակադեմիայով Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին: Առաջինը վերաբերում է հոգաբարձուների խորհրդի 4 արտասահմանցի անդամների լինել-չլինելու հարցին, իսկ երկրորդը՝ որ առանց քվորում ապահովելու Եվրոպական ակադեմիայի ռեկտոր
Կոզեռնը՝ Մանուկ Վարդանյանի դեմ
Քաղաքապետարանի հետ հաշիվները մաքրելուց հետո Կոզեռնի բնակիչները կադաստրի դռներն են ընկել Երեկ առավոտյան ժամը 11-ից Կոզեռն թաղամասի բնակիչները նախագահի նստավայրի առջեւ նորից բողոքի ցույց էին կազմակերպել, այս անգամ՝ ոչ թե նախագահի, քաղաքապետի կամ վարչապետի, այլ՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի դեմ: Կոզեռնցիները կադաստրի շենքի փոխարեն նախագահականի առջեւ էին հավաքվել, որովհետեւ, նրանց տեղեկություններով՝ պարոն Վարդանյանը
ՀԵՄՈՖԻԼԻԿՆԵՐԸ ԴԵՂ ՉՈՒՆԵՆ
Իսկ պետությանն առանձնապես չի հուզում Արդեն քանի տարի է՝ Հայաստանի հեմոֆիլիկները (մարդիկ, որոնց արյունը չի մակարդվում) իրենց կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցի (8-րդ եւ 9-րդ «ֆակտոր») լուրջ խնդիր ունեն: Դեղամիջոցը բավականին թանկ արժե եւ չնայած նրան, որ 8-րդ եւ 9-րդ «ֆակտորը» պետականորեն գրանցված է եւ ներկրումը թույլատրելի է, դեղ ներկրողներն այդ դեղամիջոցը չեն բերում՝ մտավախություն ունենալով,
ԻՆՉՈ՞Ւ ՆԱ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Երեկ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի ներկայացման ժամանակ պատգամավոր Շավարշ Քոչարյանի հարցադրումներին պատասխանելիս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նրան 2 անգամ դիմեց «Կարապետյան» ազգանունով: Պատգամավորի նյարդերն ի վերջո տեղի տվեցին, եւ նա բավական խիստ ձայնով տեղից բացականչեց. «Պարոն Սարգսյան, ինչո՞ւ չեք սիրում իմ ազգանունը»: «Վա՜յ, Շավարշ ջան, կներե՛ս,- ձեռքը դնելով կրծքին՝ ասաց պաշտպանության նախարարը:- Ես կարող
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից լրագրողներն ակնկալում էին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին վերաբերող գնահատականներ ու մեկնաբանություններ: ՀՀ ԱԳ նախկին նախարարի համոզմամբ, 1998թ.-ից ի վեր կողմերի միջեւ որեւէ բանակցություն չի վարվում. «Տեղի են ունենում ընդամենը եռանախագահության այցելություններ, վարվում է մակոկային դիվանագիտություն: Արդեն 8 տարի միջնորդներն իրար հետ բանակցում են եւ կողմերին հրամցնում իրենց
«Չեմ ուզում լինել նախարար»
«Եթե ադրբեջանական կողմը համարում է, որ ղարաբաղյան բանակցությունները վերջին փուլում են, ապա դրանց արդեն պետք է մասնակցի նաեւ ինքը՝ Լեռնային Ղարաբաղը»,- մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ Մինսկի հանդիպման արդյունքներով արած հայտնի դիտարկումը, երեկ կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ այդպիսով, փաստորեն, չհամաձայնելով Ալիեւի հետ: Եվ ընդհանրապես, ըստ նախարարի, նման գնահատականները պայմանական են: Ըստ այդմ՝ «նախկինում
Մասնակի պատասխանատու՝ հոռի երեւույթների համար
Այս պատասխանատվությունը երեկ ստանձնեց Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ: Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի 8-րդ կետում որպես ներքին սպառնալիքներ նշված են աղքատությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, արտագաղթը, իշխանության հանդեպ հանրության զանգվածային անվստահությունը եւ այլն: Վիկտոր Դալլաքյանը երեկ սա անվանեց «գործող իշխանությունների ինքնախոստովանություն» եւ հարց ուղղեց ռազմավարության նախագիծը ներկայացնող Սերժ Սարգսյանին. «Համարյա 10 տարի կառավարության
ԿՐԻՄԻՆԱԼԻՆ ԾՆՈՂՆ ՈՒ ՍՆՈՂԸ
«Հակակրիմինալ» շարժման մասնակիցների դիտարկմամբ, կրիմինալին ծնում, սնում եւ իր «տանիքի» տակ է առել հենց իրավապահ համակարգը: Երեկ «Հակակրիմինալ» շարժման քննարկման թեման՝ «Ուժային կառույցների ապօրինի միջամտությունը քաղաքական գործընթացներում», դեռ անցյալ շաբաթ հուշել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ստանձնելով դրա վերաբերյալ անհրաժեշտ նյութերի ու փաստերի ներկայացման պատասխանատվությունը: Այս թեմային առնչվող կոնկրետ փաստերը, որոնք հրապարակեց Ա.
ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ ՏԱՐԲԵՐՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՑ
ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց «ՀՀ օրհներգի մասին» թե՛ կառավարության, թե՛ ՀՅԴ խմբակցության հեղինակած օրինագծերն օրակարգում ընդգրկելուն: «ՀՀ օրհներգի մասին» կառավարության հեղինակած նախաձեռնությունը 1-ին ընթերցմամբ քննարկելիս ոչ մի տարբերություն չուներ «Ռուսաստանի Դաշնության պետական հիմնի մասին» օրենքից, որը Պետդուման ընդունել է 2000-ի դեկտեմբերի 25-ին: Հենց այս օրենքից է մեր օրինագիծ թարգմանաբար անցել
ՄԵՆՔ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՈՂՆԵՐԻ ՍԵՐՆԴԻՑ ԵՆՔ
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ խորհրդարանում գովեստի անթիվ-անհամար խոսքեր լսեց ազգային անվտանգության ռազմավարության նախագծի հասցեին: Ասենք, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, թե Սահմանադրությունից հետո՝ ազգային անվտանգության ռազմավարությունն ամենակարեւոր փաստաթուղթն է: Իսկ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը հայտարարեց, թե մենք բոլորս պիտի հպարտանանք, որ պատկանում ենք այն սերնդին, որին հենց վիճակվեց ընդունել այս
ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատի մարդկանց անձնական խնդիրները լուծելուն մի խառնվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Աշխատեք կրքերի ազդեցության տակ քայլեր չանել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընկերների հետ շփվելու հարմար օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկային հարաբերությունները պահպանելու համար պետք չէ անազնիվ մեթոդների դիմել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը ձեզ գրավիչ տեսք կպարգեւի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բացառեք բանականությանը չհամապատասխանող գործարքները: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր աստղակերպի համար օրը
«Չզբաղվել պոլիտիկա»
Երեկ հայտարարեցին Ավագյան կրկեսային ընտանիքի անդամները Երկարամյա ընդմիջումից հետո այս տարվա հոկտեմբերին հայ հանդիսատեսը մեր կրկեսում կրկին ականատես եղավ երաժշտական էքսցենտրիկների եւ վարժեցված շներով համարների՝ շնորհիվ Ադրբեջանում ծնված, բայց երկար տարիներ Կրասնոդարում ապրող Ավագյան ընտանիքի անդամների, որոնք առաջին անգամ են ներկայանում հայրենիքում: Արտիստները Հայաստանում կաշխատեն մինչեւ 2007թ. հունվարի 15-ը: Նշենք, որ երաժշտական էքսցենտրիկներ հայկական կրկեսում
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇԱՐԺԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
Հարցազրույց անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ Եվրոպայի եւ Ամերիկայի հեղինակավոր օպերային թատրոնների ու բեմերի ցանկալի հյուրը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսից հետո առանձնազրույց ունեցավ «Առավոտի» հետ: – Ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի՝ օրերս մեր թերթին տված հարցազրույցից ստացանք տպավորություն, թե օպերային արվեստը աշխարհում նահանջում է: Դուք է՞լ եք այդ կարծիքին: – Օրինակ, ավանդական իտալական
Առաջին տեղում՝ դատարաններն ու դատախազությունը
«Առավոտի» նամակագիրները ցախավելի փոխարեն օրենք են ուզում «Առավոտի» իրավական բաժինը նոյեմբերին ստացել է 47 նամակ, որից 25-ը մարզերից է, 16-ը՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից («Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Գորիս»), 6-ը՝ Երեւանից: Նամակագիրներից 30-ը թոշակառու է, 16-ը՝ դատապարտյալ՝ 27-48 տարեկան, 1-ը՝ մասնավոր բուհի ուսանող: Նամակագիրներից 40-ի խնդիրն առնչվում է դատարանների, դատախազության, նոտարական գրասենյակների, պաշտպանության նախարարության, մեկուսարանների, սոցապնախարարության
ԱԿԱԴԵՄԻԱՆ «ԿԱՂՏՈՏՎԻ՞» ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐՈՎ
Դեկտեմբերի 14-ին եւ 15-ին տեղի կունենան ԳԱԱ թղթակից անդամների ընտրությունները: Տարբեր մասնագիտություններով 38 տեղի համար կպայքարի 129 հոգի: Նոյեմբերի 10-28-ը ԳԱԱ բաժանմունքների փորձագիտական հանձնաժողովներում տեղի են ունեցել լսումներ եւ քննարկումներ՝ առաջադրված թեկնածուների վերաբերյալ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, 129 թեկնածուների 70-80 տոկոսը արժանի գիտնականներ են: Իսկ թեկնածուների ցանկը բավական հարուստ է պաշտոնյաներով (Պետական գույքի կառավարման
Դպրոցի ճամփան մահաբեր է
Սեբաստիայի փողոցում պետավտոտեսուչների գործը դպրոցականներն են անում Օրերս թիվ 92 դպրոցի երկու ուսուցչուհի Սեբաստիա փողոցում ավտովթարի են ենթարկվել եւ տեղում մահացել են: Մայրաքաղաքի այս եւ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի աշակերտներն ու աշխատակազմը դպրոց հասնելու համար ամեն օր վտանգում են իրենց կյանքը: Երկու դպրոցն էլ գտնվում է Սեբաստիա փողոցի սկզբնամասում՝ անմիջապես փողոցի եզրին: Այդ
ԲԻԶՆԵՍ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
Եկեղեցին կազդի՞ արական սեռի հայ մանուկների սեքսուալ կողմնորոշման վրա Հայաստանում մանկական կերերի բիզնեսը կենտրոնացած է մի քանի օլիգարխների ձեռքին: Այդ է պատճառը, որ մեր երկրում գործող առողջապահական կազմակերպություններին չի հաջողվում ինչպես կարգն է վերահսկել այդ շուկան: Մանկական կերերի բիզնեսը խիստ եկամտաբեր է, այն գերշահույթներ է ապահովում արտադրողների ու ներկրողների համար, ուստի նրանք, հաշվի չառնելով ՀՀ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում նոյեմբերի 30-ին ավարտվեց փաստաթղթեր կեղծելու միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող, «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ գործով դատաքննությունը: Մինչ այդ փուլի ավարտը, դատարանը լսեց դատաքննությունը լրացնելու նպատակով կողմերի արած միջնորդությունները: Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գործին կցել զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցնելու


















































