Օրվա լրահոսը
Կասկածելի լեգիտիմություն՝ Աֆղանստանում
Օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հակասական գնահատականների են արժանանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, մի կողմից՝ համաշխարհային հանրությունը (Վաշինգտոնը, Մոսկվան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն) դրական է գնահատում ընտրությունների փաստը, մյուս կողմից՝ Քաբուլից տեղեկատվություն է ստացվում հօգուտ Համիդ Կարզայի բազմաթիվ ընտրակեղծիքների վերաբերյալ: Պարզ չէ նաեւ ընտրողների մասնակցության խնդիրը. Հիլմենդ գավառում այն կազմել է ընդամենը 5 տոկոս, ինչը
ՊՏՈՒՅՏ ՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԹԱՂԵՐՈՒՄ»
Գերմանական ճշտապահությունից հայկական անկարգապահություն՝ մեկ քայլ է Գերմանական ճշտապահություն. այս բառակապակցությունը երբեմն չափազանցություն է թվում, սակայն մեկամսյա ուղեւորությունս դեպի Գերմանիա՝ ցույց տվեց, որ գերմանական իրողությունը չափազանցությունների կարիք չունի: Հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը Համբուրգ քաղաքում կայացավ Լրագրության միջազգային ինստիտուտի Inwent ծրագրի հերթական ամառային դպրոցը՝ «Մամուլի ազատություն եւ էթիկա», որին աշխարհի 21 երկրների 23 լրագրողների թվում մասնակցում
ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ
Չկա ճիշտն ու սխալը տարբերելու չափանիշ Էս արդեն քանի՜ տարի է, ինչ հայ բոլոր-բոլոր ծնողները դժգոհ են թե՛ հայերենի դասագրքերից, թե՛ մնացած դասագրքերի հայերեն լեզվից, թե՛ հայոց լեզվի ու գրականության քննություններից, լինեն սրանք ավարտական, թե ընդունելության։ Հայ ծնողները, լրիվ իրավացի, ուզում են, որ հայերենի մեր «մասնագետները» լավ դասագիրք գրեն ու ճիշտ ու արդար քննություն կազմակերպեն
Արագածավանն ու Արտենին գազիֆիկացվում են
Թալինի տարածաշրջանի խոշոր համայնքներից են Արագածավանը եւ Արտենին: Երկու համայնքում հաշվվում է շուրջ 10 հազար ընտանիք եւ շուտով այս համայնքները եւս կօգտվեն երկնագույն վառելիքից: Արդեն պատրաստ է Արեգից Արտենի ձգվող խողովակաշարի 7 կմ-անոց հատվածը: Արտենի-Արագածավան 8 կիլոմետրանոց հատվածից վերանորոգված է 2 կիլոմետրը: 20 կիլոմետրանոց գազատարի վրա ծախսվելու է 200 միլիոն դրամ, որից 70 միլիոնը տրամադրել
Դեսպանը տպավորված է Տավուշից
Հանգստյան օրերին Տավուշի մարզում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ ամերիկյան կառավարության եւ կազմակերպությունների միջոցներով իրականացված եւ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Ըստ Տավուշի մարզպետարանի, դեսպան Յովանովիչը շատ է հավանել մարզկենտրոն Իջեւանը եւ նկատել, որ քաղաքը գեղեցիկ է: Տավուշի մարզում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով ստեղծվել է Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, նորոգվել է Իջեւանի
Յոթ օր հայրենիքում-1 Ինքնաթիռում
Այս գրառումները շատ անձնական են եւ դրանով հենց խախտում են ռեպորտաժի ոճը: Սա տպավորությունների ռեպորտաժ է: Ծանր սրտով էի Հայաստան մեկնում: Շատ, շատ վաղուց չէի եղել: Վախենում էի հիասթափությունից: Հենց այդ վախն էր ծանրացնում սիրտս: Ոմանք ասում էին՝ վաղուց չես եղել, չգիտես, թե ինչքան լավ է հիմա Հայաստանում. Երեւանի կենտրոնը կարգի են բերել, մաքրել են,
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Սոցիալական պայմանները ծնողներին ստիպում են շատ երեխաներ չունենալ 2008 թվականի առաջին կիսամյակում Սյունիքում ծնվել է 848 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 12-ով քիչ: 2009 թվականի հունվար-հունիս ամիսներին ամենաշատ ծնունդները գրանցվել են Գորիսի տարածաշրջանում՝ 311: Կապանում այս ընթացքում ծնվել է 286 երեխա: Սիսիանում տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը հասնում է 166-ի, 77 երեխա էլ ծնվել
ՄՏԵԼ ԵՆ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ
Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: 11 տարի շարունակ նկարիչն այն օգտագործել է առանց վնաս հասցնելու նույն շենքի «կենվորներին», կատարել հարդարման աշխատանքներ: Սակայն օրեր առաջ նրա արվեստանոցի պատուհանները ջարդվել են «Օրանժ» բջջային կապի նոր օպերատորի կողմից, որը մալուխներ է անցկացնում շենքի տանիքին: Բացի դրանից, կապավորները փակել
«Անամոթաբար խլել են տունս»
ՀՀ նախագահին ուղղված հերթական նամակը տեղ չի հասել «Առավոտ» այցելած Ռուդոլֆ Սաֆրազբեկյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր 15.07.2009թ. դիմումի, հայտնում եմ, որ քաղաքացիական իրավահարաբերություններից ծագող վեճերի լուծումը դուրս է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավասությունների շրջանակներից եւ կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Վտանգված է հայցադիմումների շարժը «Եթե ԱՄՆ Կոնգրեսը եւ նախագահը դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ այն չի ընդունվել ամերիկյան հասարակական, գիտական շրջանակներում»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի՝ Ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության փոխհատուցում կատարելու մասին օրենքի մերժումը
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԸ Էջմիածնի հրապարակում՝ Մայր աթոռ տանող ճանապարհահատվածում տարիներ առաջ տեղադրվեցին Հայաստանի նշանավոր հուշարձանների մանրակերտները: Տուֆակերտ աշխատանքները տեղադրվեցին ապակյա «պահարաններում»: Բաց երկնքի տակ դրանք ապահով էին, անձեռնմխելի ու գեղեցիկ շուք էին հաղորդում քաղաքին: Երեկ «պահարանները» հայտնաբերեցինք դատարկ: Եկեղեցիների մանրակերտները չկային: Ապակյա «պահարաններից» շատերը կոտրված էին, անխնամ, եղածներն էլ՝ փոշոտ ու անլվա, միայն մի «պահարան»
ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես, ապա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ուրբաթ օրվա մամուլի ասուլիսում, խախտելով անմեղության կանխավարկածը, այն, որ մարդը մեղավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ չի կայացվել դատավճիռ, հաստատված համարեցին «Թեղուտ» բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղավորությունը՝ «զրպարտությունը»: «Զրպարտությունն» առնչվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի
ՄԻՐԳՆ ԱՌԱՆՑ ԼՎԱՆԱԼՈՒ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկ տարվա ընթացքում գրանցվել է աղիքային, մարսողական խնդիրներ ունեցած մարդկանց 50 դեպք: Տուժածների մեծ մասը երեխաներ են: «Երբ որեւէ երեխայի մոտ մարսողական որոշակի խնդիր է լինում կամ բարձր ջերմություն է ունենում, ծնողները դիմում են բժշկի: Բժշկական զննումից հետո հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնից զանգում են մեզ եւ հայտնում դեպքի մասին: Այնուհետեւ հակահամաճարակաբանական բաժնի
2539 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է
A/H1N1 գրիպից մահացածների թիվը աշխարհում հասել է 2 539 մարդու: Իսկ հիվանդների թիվը հասել է 250 հազարի: Վկայակոչելով Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալները՝ հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ news.ru-ի՝ Ռուսաստանում խիստ հսկողության տակ են այն անձինք, որոնք վերադառնում են A/H1N1 գրիպի առումով խոցելի երկրներից: Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, մինչեւ օգոստոսի 21-ը խոզագրիպով հիվանդացել է 187 մարդ:
Ամրագոտին անհրաժեշտություն է
Դրանց վտանգավորության մասին խոսակցությունները անհիմն են եւ չապացուցված «Ինչո՞ւ Հայաստանում միայն վերջերս կարեւորվեց ամրագոտիների գործածումը»,- օրական 30-40 վարորդ է զանգում «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպություն ու այս հարցն ուղղում հ/կ-ին: Հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, վարորդների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ նախապես տեղյակ չեն եղել. «Նրանք զարմացած են, թե ինչո՞ւ այդ գործընթացը այդքան
ԱՍՈՒՄ ԵՆ 90 ԴՐԱՄ, ԳՆՈՒՄ ԵՍ 160 ԴՐԱՄՈՎ
Մեր հեռուստաեթերում գովազդի խախտումներն ավելի շատ են, քան գովազդները «Ես չգիտեմ՝ դուք ուր եք գնում, բայց ես հաջորդ կանգառում իջնում եմ». «Հայ լոտոյի» գովազդում մոտ 60-65-ամյա տատը այսպես է արձագանքում երիտասարդ տղայի էրոտիկ շարժումներին, երբ նա մետրոյի վագոնում «ձեռք է գցում» տատի ազդրերին ու մի լավ շոյում դրանք: Երիտասարդի շոյանքներից տատն իրեն այնքան լավ է
ՓՐԿՈՒՄ ԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ»
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» իր բոլոր 7 մասնաճյուղերում հայտարարել է միջոցների հավաքագրում՝ «Փրկենք «Կիլիկիա» առագաստանավը» կարգախոսի ներքո։ Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», լրագրողներին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։ «Մենք ակնկալում ենք, որ ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ հաճախորդներն իրենց ավանդը կներդնեն միջոցների հավաքագրման գործում»,- ընդգծել է Թիմ Սլեյթերը: Նա նշել է, որ «Կիլիկիա» առագաստանավը,
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ռուբեն Սինոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԿՀԱՋՈՂԱՑՆԵ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼ «ԵՎՐԱԶԷՍ»-ԻՑ
Հայաստանը մտադիր է գումարներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը: Վ. Արամյանի խոսքերով, խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն
100 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ
Հայաստանի կենտրոնական բանկն արձանագրել է, որ մեր երկրում խոշոր գործարքների քանակի աճ է նկատվում, ինչով էլ պայմանավորված՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել թողարկել մինչ այժմ գործածության մեջ եղած թղթադրամներից արժեքով ավելի մեծ արժույթ: Երեկ ասուլիսում ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրեց 100 հազար անվանական արժեքով նոր թղթադրամի թողարկման մասին: ԿԲ-ում հույս ունեն, թե այս քայլով կնպաստեն,
Համբերե՛ք, մի օր աշխատավարձ կստանաք
Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» քիմիական գործարանի աշխատողները երեկ ընկերության դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ չստացած աշխատավարձերի համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բանվորներից մեկն ասել է. «Մենք ուզում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ ամեն ամիս աշխատավարձը պիտի ստանանք, կատարվի: Բայց այսօրվա դրությամբ մենք 6 ամիս աշխատավարձ չենք ստացել»: «Վարչապետը սկզբից խոստացավ, որ մեզ փող են
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Արդեն մի քանի օր խանութներում նկատվող գնաճը վաճառողները պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Դոլարի փոխարժեքը օգոստոսի սկզբին 360-361 դրամ էր, մինչեւ ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ը, փոխարժեքը դարձել էր մոտ 365 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Սակայն ուրբաթ օրը դոլարը կտրուկ թանկացավ՝ կազմելով 375.80 դրամ: Սա՝ Կենտրոնական բանկի տվյալներով, իսկ փոխանակման կետերում դոլարը ուրբաթ օրվանից սկսած վաճառվում
ԱԺ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգոստոսի 21-ին ստորագրած որոշումը՝ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին, «Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է երեկ: Ըստ այդմ՝ այն այսօրվանից ուժի մեջ է: Սակայն ենթադրում ենք, որ այս կարգի վերաբերյալ խոսակցությունը դեռ նոր է սկսվում, եւ օգոստոսի 22-ի մեր քննադատական հրապարակումն այդ շարքում ընդամենը առաջինն էր: ԱԺ արձագանքը ԱԺ-ում խորը տարակուսանք
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԽՆԴՐԵԼ
Նիկոլ Փաշինյանի 15 հատորանոց քրեական գործին ծանոթանալու համար նրա փաստաբանները նախաքննության մարմնից եւս 10 օր են խնդրել: Նախաքննության մարմնի կողմից Փաշինյանի փաստաբաններին տրամադրած 20 օրը լրանում է օգոստոսի 26-ին: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործը որ դատարանն է ուղարկվելու եւ որ դատավորն է լսելու՝ այս պահին փաստաբաններին հայտնի չէ: Փաշինյանի փաստաբաններից Սուրիկ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԵԼ ԱԺ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻՑ
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը երեկ ասուլիսում արձագանքելով news.am-ի թղթակցի դիտարկմանը, թե թերթերի խմբագիրները՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, իրավունքների սահմանափակում են գնահատում լրագրողների համար ԱԺ սահմանած հավատարմագրման նոր կարգը՝ մեջբերեց Պուտինին. «ԾցւՌ ՏՑՊպսՖվՏ, ՍՏՑսպՑօ ՏՑՊպսՖվՏ», ու հավելեց. «Կան փաստեր, եւ կան շահարկումներ: Փաստն այն է, որ կա աշխատանքային նոր կարգ, որը պետք է գործի: Եվ
ԶԻՆԿՈՄՆԵՐԻ «ՓԱՅԼՈՒՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ
«Առավոտի»՝ «Հիվանդ զինվորը մահացել է զորամասում» (հուլիսի 7), «Պաշտպանության նախարարի պատասխանին սպասելիս» (հուլիսի 15) հրապարակումներից հետո պաշտպանության նախարարի կարգադրությամբ սկսվել էր ծառայողական քննություն: Մենք, մասնավորապես, տվյալ հրապարակումներում անդրադարձել էինք զորակոչի ընթացքին, այն զորակոչիկների խնդրին, որոնք տառապել եւ դեռ տառապում են այս կամ այն հիվանդությամբ: Հիշեցնենք, որ մեր թերթը բարձրաձայնել է Արաբկիր համայնքի զինկոմիսարիատից զորակոչված՝ Սլավոնական
«ԱՐԱԳ ԼՈՒԾՄԱՆ» ՄԱՍԻՆ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանը շատ արագ կարող է լուծել ռազմական ճանապարհով», ասել է. «Առաջին հերթին այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Սա միանշանակ է: Եվ հետո՝ ինչ վերաբերում է արագ լուծմանը, ապա ես ստիպված
Հասարակության համախմբման առանցքը
Երեկ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որ ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին, մեր երկրի անկախության հիմնադիր փաստաթուղթն է։ Դրանով սկիզբ դրվեց իր ազատության գրավականը՝ անկախ պետականությունը կորցրած հայ ժողովրդի հազարամյա երազանքի իրականացմանը։ Հռչակագիրն ընդունեց կոմունիստական ամբողջատիրության դեմ հաղթանակ տարած ժողովրդավարական ուժերի խորհրդարանը՝
«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐ ՄՏԱԾԵԼ»
Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի՝ այն դեպքում, երբ մեր երկրի շահերը «սարսափելի կստորադասվեն» – Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խիստ քննադատական վերաբերմունք ունի այն ամենի հանդեպ, ինչ իրականացնում է Տիգրան Սարգսյանի կառավարությունը, եւ ըստ նախկին վարչապետի՝ այս քաղաքականությունը տնտեսությունը տանում է կործանման: Դուք ի՞նչ կարծիքի եք: – Ես գերադրական բառեր չեմ կիրառի՝ կործանել եւ այլն,
ԱՐԹՆԱՑԵՔ, ՇՈՒՐՋՆԵՐԴ ՆԱՅԵՔ
Կոչ է անում Սամվել Գեւորգյանը՝ «պատմության ու սերունդների աչքերին ուղիղ նայելու համար» «Այստեղ հավաքված մարդիկ այն կորիզն են, ովքեր շուրջ երկու տարի հաշվի չառնելով բռնություններ, ծեծուջարդ, սպառնալիքներ, անձրեւ-կարկուտ, ցուրտ ու շոգ՝ չլքեցին Կոնգրեսն ու գաղափարները: Այս մարդիկ արդեն ձեւավորել են ողնաշարը: Ըստ իս, ոչ միայն քաղբանտարկյալներն են, որ հերոսաբար դիմացան բանտերում, այլ նաեւ այս մարդիկ,


















































