Օրվա լրահոսը

Չեն փոխհատուցում չեռնոբիլյան վնասները

«Առավոտն» արդեն մեկ անգամ անդրադարձել է 2-րդ խմբի հաշմանդամ Վարազդատ Հովսեփյանի խնդիրներին: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի գործկոմի հասարակական սննդի տրեստում, որտեղից էլ 1988-ին գործուղվել է Չեռնոբիլ: Վերադարձից հետո Վ. Հովսեփյանի առողջությունը սկսվել է քայքայվել: «Երիկամներս դարձան անբուժելի` պատված կոշտ քարերով, լյարդս մեծացավ, լեղապարկս դեֆորմացվեց եւ առաջացան քարեր, թոքերիս մեջ առաջ եկան հեղուկային

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բողոքում է դատավոր Սամվել Ուզունյանը Երեկ Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանի դատական նիստերի դատարկ դահլիճում շարունակվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (Սերգեյ Իվանով) եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հանդեպ 2001 թվականի դեկտեմբերի 29-ին կազմակերպված, իրականացրած մահափորձի համար։

Խոսում են քիչ, վճարում՝ շատ

Հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություններում խոսելավարձի չափը որոշում է ոչ թե կոմպյուտերը, այլ՝ «կոմպյուտրշիցան»: Ագաթանգեղոսի 29 հասցեում «Միջազգային հեռախոսակապ» կոչվող մի հիմնարկ է գործում, որտեղից մարդիկ կարող են զանգել ինչպես միջազգային, այնպես էլ քաղաքային հեռախոսահամարներով: Ծառայության արժեքը, ըստ հիմնարկի պատին փակցված գնացուցակի, բավականին մատչելի է, սակայն երբ օգտվում ես հեռախոսներից, աշխատակիցներն ավելի շատ են գանձում հաճախորդներից,

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա-ն տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը: «Մի հեկտար ցանելու համար, եթե ամեն ինչ տեղը տեղին անի՝ պարարտանյութ եւ այլն, 100 հազար դրամ է անհրաժեշտ: Գյուղացուն չորս-հինգ տարի ապրելուց հետո

Մարտակերտի զարգացման ծրագիրը գործում է

Այդ մասին են վկայում «Հայաստան» հիմնադրամի ներկայացրած տվյալները «Կարծում ենք, որ այնպիսի «հայտնի ու հմուտ» քաղաքագետ, որը ոչ մի տեղեկություն չունի ո՛չ շինարարությունից, ո՛չ էլ ֆինանսական կառավարումից՝ չի կարող գնահատել մեր աշխատանքը»,- այսպես պատասխանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեր հարցին, թե ինչով են բացատրում ԼՂՀ նախագահին առընթեր պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի դժգոհությունը

ՆԱԽ՝ ՔԱՎԱՐԱՆՈ՛Վ ԱՆՑԵՔ

Նաեւ այսպես են արձագանքում ընդդիմադիրներն ՕԵԿ նախաձեռնությանը՝ սկսել «Հանուն օրինական ընտրությունների» քաղաքացիական շարժում: Շարժման նախաձեռնության էությունն, ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի, հետեւյալն է. «Այսօր բոլորը խոսում են ընտրությունների ընթացքում օրինականության ապահովման անհրաժեշտության մասին, եւ ՕԵԿ նախաձեռնած քաղաքացիական գործընթացը հասարակության մեջ առկա պահանջի արտացոլումն է: Ի վերջո, հարկ է գիտակցել, որ հնարավոր չէ բարձրագոչ

ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ

ԱԻՄ-ը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ «Գաղափարակիր կուսակցությունների դերակատարությունը 2007-ի խորհրդարանական ընտրություններում» թեմայով: Բացման խոսքում Պարույր Հայրիկյանը նշեց. «Ցանկացած ընտրությունից առաջ կուսակցություններն ունեն զուտ կուսակցական պատկերացումներ։ Այս ընտրությունների նախաշեմին ակնհայտ է դառնում, որ կան նաեւ ընդհանրական, կարելի է ասել վերկուսակցական մտահոգություններ: Այսօր դրանցից կարեւորագույնն է ընկալվում մեր հասարակական եւ մանավանդ քաղաքական կյանքի քրեականացումը»։ Ըստ նրա՝

«ԺՈՂՈՎՐԴԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

Հայտարարում է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը Եթե հավատանք Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարություններին, ապա չի բացառվում, որ այս տարվա սեպտեմբերին ԼՂ հակամարտության հարցի կարգավորմամբ արդեն 12 տարի զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միանգամայն նոր առաջարկներ ներկայացնեն հակամարտող կողմերին: Հիշեցնենք, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ

ՀՄՈՒՏ ՄԱՐԶԻՉԸ ՆԱԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿ Է

ՀՀ վաստակավոր մարզիչ Լեւոն Միսակյանի կարծիքով,միայն լավ մարզիչը կարող է նպաստել, որպեսզի երեխան իսկականսպորտային հոգեբանություն ձեռք բերի եւ զերծ մնա իր ուժերը դրսում«ռազբորկաների» ժամանակ ի ցույց դնելուց: «Ոչ մեկի խոսքը այնքան ուժեղ չէր կարող ազդել երեխայի վրա, որքան մարզչինը: Գուցե սա էր պատճառը, որ մեզ մոտ ԽՍՀՄ տարիներին ուղարկում էին դժվար դաստիարակվող երեխաների»,- ասաց վաստակավոր

Գյումրիի նկարիչները տնանկ են

Ստեղծագործական միությունների ունեցվածքի թալանի ու չարդարացված օտարումների թեման կարծես սպառվելու ցանկություն չունի: Չունի, որովհետեւ տեւական ժամանակ այս միությունները յուրատեսակ պատնեշներ են դրել իրենց եւ հրապարակայնություն հասկացության միջեւ, պարտակելով բազմաթիվ անօրինականություններ, տասնամյակներով ձեւավորված ունեցվածքի կորուստներ: Եթե չեն լռում խոսակցությունները Թատերական գործիչների միության ունեցվածքի կորուստների շուրջ, ապա նկարիչները լռում էին՝ չցանկանալով հանրությանը «վերադարձնել» միության էքսնախագահ Պողոս Հայթայանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Մշակութային օջախների ներկայացուցիչները բողոքում են տուրիստական գործակալությունների վատ աշխատանքից «Ինչքա՞ն կարելի է եկեղեցի ու քար տեսնել»։ Ազգային պատկերասրահի աշխատակիցները հաճախ այսպիսի դժգոհություններ են լսում արտասահմանցի զբոսաշրջիկներից։ «Հետո, երբ ծանոթանում են Պատկերասրահին, խոստովանում են, որ այն իրենց համար հայտնություն էր: Հիմնականում մեզ այցելում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած հյուրեր, բայց, ցավոք, այս տարի նրանց թիվը նվազել

Ո՞ւր էր հայցվորը «հեղափոխությունից» առաջ

Հերթական սթարը քաղաքացու իրավունքն է փորձում խլել Երկու օր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում քննության դրվեց «Հենզսթար» ՍՊԸ-ի հայցը։ Վերջինս պատասխանող է ճանաչել Դ. Անհաղթի 19/1 շենքի 26 բնակարանի բնակիչ Վանիկ Աթաբեկյանին եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանը։ ՍՊԸ-ն վիճարկում է 1998-ին սեփականաշնորհված քաղաքացու ավտոտնակի վկայականը։ ՍՊԸ-ն պնդում է, որ երկու տարի

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐ ՀԱՐՑԵՐՈՎ ՔՐՔՐՈՒՄ ԷՐ ՄԵԶ»

Այսօր ավարտվում ենբուհական ընդունելության քննությունները Երեկ փորձեցինք պարզել դիմորդների տպավորությունները քննությունների ողջ ընթացքից: Նրանցից շատերը խուսափում էին ներկայանալ, ոմանց էլ ծնողները չէին թույլ տալիս. «Եթե ընդունվելուց հետո դասախոսները երեխայի ասածները հաշվի առնեն ու սկսեն նեղե՞լ»,- «Առավոտին» ասաց ծնողներից մեկը: Նրանք պատմում էին, որ թեեւ քննությունները բավականին խիստ մթնոլորտում են անցնում, սակայն «լավ պարապածները հաստատ վախենալու

Ջրաչափի թվերը «կրակում» են

Բողոքում են սպառողները «Օգտագործում եմ մաքսիմում երկու խորանարդ մետր ջուր, բայց համակարգչում գրում են 5-6 խորանարդ: Ջրաչափի ծախսած գումարն արձանագրող աշխատողին իմ առաջին բողոքից հետո չեմ տեսել (մեկուկես տարի)։ Ես իմ օգտագործած ջրի գումարը վճարում եմ, ինչը ցույց է տալիս ջրաչափը, սակայն համակարգչում մնում են նրանց կողմից հորինած թվերը, որը ես չեմ պատրաստվում վճարել: Այս

ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻԲԻԶՆԵՍԻՆ ԱՉՔ ՈՒՆԵ՞Ն

Ինտերնետային կապի մենատեր դառնալու համար, ըստ պրովայդերների, «ԱրմենՏելն» իրենց ուզում է արանքից հանել Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանում ինտերնետային կապի որակը վատացել է: «ԱրմենՏելը» խնդիրը բացատրում է Սեւ ծովի հատակում մալուխի վնասվածքով: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժամանակ առ ժամանակ զրկվում է ինտերնետից, եւ «ԱրմենՏելը» միշտ նույն պատճառաբանությունն է տալիս: Թե ինչու են հունական ընկերության

ԼՂՀ-ում դժգո՞հ են «Հայաստան» հիմնադրամից

Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը դժգոհում է Մարդակերտի համար հավաքված գումարների ճակատագրից: ԼՂՀ նախագահին առընթեր այս հանձնաժողովի նախագահ, «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը պարբերականի վերջին համարում խոստովանել է, թե քիչ էր մնում խելքը թռցներ, երբ տեղեկացավ, որ մինչ այժմ որեւէ աշխատանք չի տարվել ողջ աշխարհում գովազդված՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի վերականգնման ուղղությամբ. «Ինչպե՞ս է

ՉԻՄԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը դեմ է «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող շատ փոփոխությունների: Մատը չթանաքոտե՛լ «Ընտրողների մատները թանաքոտում են այն երկրներում, որտեղ չկան ընտրական ցուցակներ, կամ էլ դրանք բարվոք վիճակում չեն»,- ասում է ԿԸՀ նախագահը: Մեր հիշեցմանը, թե մատները թանաքոտում էին նաեւ Վրաստանում, ուր կային ընտրացուցակներ՝ Գարեգին Ազարյանը հակադարձեց. «Չկայի՛ն: Վրաստանի ընտրություններին ներկա էին մեր

ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Բայց 37 թիվ չի լինելու»,- երեկ հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Օրերս «Առավոտը» վկայակոչելով «Lragir.am»-ին՝ տեղեկացրեց, որ Հայաստանում ծավալվող հակակրիմինալ շարժումն ունենալու է նոր դրսեւորումներ: Շարժման նախաձեռնողները, որոնց անուններն աղբյուրը չէր մատնանշել, ստեղծելու են մի հանձնախումբ, որը քննելու է կրիմինալի վերաբերյալ շարժման հանձնախմբերի հավաքած բոլոր տվյալները, եւ ամեն մի «մոլորյալի» համար կայացնելու է իր

«Սպորտ եւ Մեդիա 2006» փառատոնը՝ Սեւանա լճում

Օգոստոսի 25-30-ը Սեւանա լճի ափին կանցկացվի «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը, որին կմասնակցեն հանրապետության գրեթե բոլոր ԶԼՄ-ների աշխատակիցները: Սպասվում է, որ փառատոնը լուսաբանելու նպատակով Հայաստան կժամանեն նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Թուրքիայի եւ այլ երկրների առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Գլխավոր կազմակերպիչը «Միր սպորտա» հանդեսն է, որին աջակցում են «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը, ՀՀ սպորտպետկոմը, ՀԱՕԿ-ը:

ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ

Սկիզբը՝ թիվ 96, 101, 106, 111, 116, 121, 126, 131, 136, 141, 146-ում: Գլուխ տասներկուերորդ ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի դնդնում, որովհետեւ էդ օրը եկեղեցի չէի գնացել ու աղոթքս չէի արել, եւ երբ «Հայր մերից» հետո արդեն երրորդ անգամ կրկնեցի՝ «փառքդ շատ, Տե՛ր Աստված», հենց էդ ժամանակ տուգանայինի

Գյումրին միջազգայնանում է

5-րդ միջազգային Բիենալեի արտասահմանցի հյուրերը պատրաստվում են աշխարհին պատմել հայերի արտասովոր հյուրընկալության մասին: Արդեն տասը տարի է՝ Գյումրին հայտնի է որպես Բիենալեի միջազգային կենտրոն. երկու տարին մեկ այստեղ հավաքվում են ավանգարդ, ազատ մտածելակերպ ունեցող արվեստագետներ՝ յուրատեսակ աշխուժություն հաղորդելով մեռած քաղաքին: Շաբաթ օրը հերթական Բիենալեն՝ «Ծով, երազանքներ, պատրանքներ» խորագրով սկսվեց Գյումրիի ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահում, Ասլամազյանների

ԱԿՈՒՆՔՑԻՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԻ ԱԿՈՒՆՔԸ

Այս գյուղում հույս ունեն, թե կառավարությունում իրենց խնդիրներով մտահոգ են Վարդենիսի շրջան, Երեւանից 165 կմ հեռավորություն, Ակունք գյուղ։ Այս գյուղի մասին հիշատակություն է պահպանվել նախիջեւանցի Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում, որը Ակունքի ներկայիս գյուղապետ Արծրուն Ղարիբյանը սուրբ գրքի նման պահպանում է։ Ըստ այս աղբյուրի՝ Ակունքը նախկինում Վարդանաբակ է կոչվել։ Իբր Վարդան զորավարն

Պետությունը փող չի՞ ծախսում

Գագիկ Սլոյանը զգուշացրել է, որ կդիմի դատարան Գագիկ Սլոյանը Քաղծառայության թերթում կարդացել է, որ մագիստրոսի որակավորման համար ակադեմիա կարելի է դիմել հանրային կառավարում, իրավագիտություն, կառավարում, քաղաքագիտություն եւ հոգեբանություն մասնագիտություններով։ Ընդունելության քննություններն ընթացել են երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Գ. Սլոյանի դժգոհությունը կապված է հարցազրույցի հետ: «Սրան առնչվող անհանգստություն առաջացավ ինձ մոտ եւ դիմեցի հանձնաժողովի անդամներին,

ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարարների մեջ էլ կան քյասիբներ եւ սուպերհարուստներ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Բացառություն է կազմել միայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, որը նորանշանակ էր եւ նրա հայտարարագիրը չկար։ Տեղեկացնենք, որ տեղեկանքն ընդգրկում էր 2005 թ. հունվարի

Գուրգենի «խաթրին» չեն կպչում

5-6 տարի է՝ քաղաքապետարանը քննարկում է Արշակունյաց 44/1 շենքի բակում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակների հարցը եւ ձեռքը չի գնում այն ապամոնտաժել: «Երեւանի բազմաբնակարան շենքի հարեւանությամբ գտնվող 42/2 շենքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը, արհամարհելով հանրային համակեցության տարրական սկզբունքները, Շենգավիթի  թաղապետարանի լռելյայն համաձայնությամբ, 44/1 շենքի կանաչապատ նեղլիկ բակում ապօրինաբար տեղադրեց 2 մետաղյա ավտոտնակ, դրանով ընդլայնելով իր կողմից մինչ

ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ

Ըստ գլխավոր անասնաբույժի՝ կովերը ոչ թե դաբաղով են հիվանդացել, այլ «սկվազնյակի» տակ են ընկել Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության պատճառով հարյուրից ավելի անասուն է սատկել, եւ այժմ էլ գյուղերում բազմաթիվ հիվանդ անասուններ կան: Գյուղացիները խուճապի մեջ են, քանի որ կովերն իրար հետեւից հիվանդանում ու սատկում են: Գյուղացիների եւ տեղի անասնաբույժների

Կրիմինալը համախմբվում է ՀՀԿ-ի՞ շուրջ

Ակնհայտորեն՝ նաեւ իր նախկին գործընկեր կուսակցությանն է նկատի ունեցել ՕԵԿ նախագահը Հայաստանում տեղի է ունենում փողի եւ զոռբայության, ուժի եւ կեղծիքի համախմբում, որի արդյունքում «կրիմինալը մտնում է քաղաքական դաշտ եւ համախմբվում հայտնի կուսակցությունների շուրջ»՝ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանը, որ կայացավ շաբաթ օրը

«ԱՂՄՈՒԿԸ ՇՈՒՏՈՎ ՁԱՅՆ ԿԴԱՌՆԱ»

Ասում է «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը – Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: – Հայաստանում հասարակական գիտակցության նույնականությունը հասունացրել է հանրության հավատը՝ մնում է ստույգ ձեւակերպել այդ վիճակն ու համարժեք քայլեր կատարել: Հրանտ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ՝ պետք է արվի այն, ինչը արեց Մովսեսը. Մովսեսը աղմուկը տարավ Սինա լեռ եւ այնտեղից ՁԱՅՆ բերեց: – Այդ դեպքում

ՀԱՅ ԴԱՏԸ

ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ Վերջին շրջանում Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զորախումբ ուղարկել Լիբանան՝ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ի պատասխան այս հայտարարությունների, ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը դեռեւս օգոստոսի 9-ին նամակ էր ուղղել նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով թույլ չտալ, որպեսզի Լիբանանում տեղաբաշխվելիք խաղաղարար կամ տարանջատիչ ուժերում նաեւ թուրքական զորամիավորումներ ներգրավվեն: Ամերիկայի

ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ

Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործընթացը սկսվելուց հետո ստանձնեց ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման գործառույթը. մինչ այդ այն իրականացնում էր Պետական կառավարման ակադեմիան: Ո՞րն էր այդ փոփոխության իմաստը: Ուսուցման արդյունավետության առումով ի՞նչ տվեց այն, որ ԿԸՀ-ն սկսեց կազմակերպել այդ դասընթացները: – Երբ մի գործի համար պատասխանատվություն են կրում 1-ից

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930