Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 20. «Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով»

Նոյեմբեր 11,2025 09:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով», հնչեցին որպես նոր Հայաստանի խորհրդանիշ։ Հնչեցին Հանրապետության հրապարակում, որտեղ մարդիկ հավատացին՝ սա այլեւս իշխանություն չէ, այլ ժողովուրդ։ Հավատացին, որ այս խոսքերի հետեւում կա ազնվություն, մարդասիրություն, հայրենասիրություն։ Բայց տարիների ընթացքում պարզ դարձավ՝ այդ խոսքերը չէին միավորում, այլ թմրեցնում էին։

Փաշինյանը կառուցեց պոպուլիզմի ամենամեծ բեմը, որտեղ «սիրո խոստումները» դարձան մանիպուլյացիայի գործիք։ Երբ ժողովուրդը լսում էր, որ «վարչապետը խոնարհվում է», իրականում նա սկսում էր հավատալ, թե իշխանությունը իր ձեռքում է։ Իսկ իրականում այդ «խոնարհությունը» դարձավ հոգեբանական թակարդ՝ իշխանությունն անպատասխանատվության քողի տակ պահելու համար։

Երբ ժողովուրդը բողոքում էր, նրան ասում էին՝ «մենք բոլորս ենք ժողովուրդը», երբ պատերազմում էին մեր զինվորները, Փաշինյանը կրկին խոսում էր սիրո մասին։ Երբ հայրենիք էինք կորցնում, նա կրկին «խոնարհվում էր»։ Բայց այդ խոսքերը այլեւս սրտից չէին հնչում։ Դրանք դարձել էին բառեր առանց բովանդակության, որոնք օգտագործվում էին մեղմելու, շեղելու, մարդկանց հավատը պահելու համար։

Արդյունքում, «սիրո հեղափոխությունը» դարձավ հիասթափության հեսղափոխություն։ Սեր, բայց առանց հայրենիքի։ Խոնարհում, բայց առանց պատասխանատվության։ Հպարտություն, բայց առանց հաղթանակների։

Այսօր, երբ նա կրկին ասում է՝ «սիրում եմ ձեզ», ժողովուրդն այլեւս չի հավատում։ Որովհետեւ սիրո խոսքերը, երբ բաց են թողնում Արցախը, բանակը, եկեղեցին ու զոհվածների հիշատակը, այլեւս սեր չեն։ Դա նույնքան սառն է, որքան անսիրտ հաշվարկը՝ «հաղթելու ենք սիրով»։

Ի վերջո, պատմությունը հիշում է ոչ թե նրանց, ովքեր սիրեցին խոսքով, այլ նրանց, ովքեր սիրեցին գործով։ Իսկ այսօր ժողովուրդը այլեւս չի ուզում լսել այդ բառերը։ Նա ուզում է հայրենիք։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930