Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Նոյեմբեր 11,2025 11:32 Share

ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը.
ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐ
📍Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։

📍Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։

❗Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։

📌Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։
❗Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։

❗Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։
❗Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը:

ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930