Օրվա լրահոսը
«ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ»
Ֆինանսների նախարարության մասնագետը համոզված է, որ Հայաստանը նոր վերցրած պարտքերի դիմաց այլեւս որեւէ գործարան կամ ՋԷԿ ռուսներին չի տա: Վերջին շրջանում ամենատարբեր միջազգային կազմակերպություններից, բանկերից ու հարեւան երկրներից մեր կառավարությունը բավականին խոշոր պարտքեր վերցրեց. 30 մլն դոլար՝ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեից, 500 մլն՝ ՌԴ-ից, 80 մլն՝ Ասիական զարգացման բանկից, 305 մլն՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, 60
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ
Երեկ Լոս Անջելեսի «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին: Ընկերակցությունը արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները, հակառակ ՀՀ օրենսդրության եւ բանաձեւի պահանջների, շարունակում են քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Որպես այդ գնահատականի
«ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ»
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի «անիմաստ աղմուկ եւ աժիոտաժ» որակեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայ հեղափոխական դաշնակցության հնչեցրած բացասական կարծիքները, որոնք ուղեկցվում էին Նալբանդյանի հրաժարականի պահանջներով: «Եթե մինչեւ հիմա չենք մեկնաբանել Դաշնակցության՝ իմ հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը, ուրեմն այդ պահանջը մեկնաբանության կարիք էլ չունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի
«ԼԵՎՈՆԱԿԱՆԻՆ» ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, կիրակի օրը «Զվարթնոց» օդակայանում հայրենիք վերադառնալիս կալանավորել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նա գտնվում էր ընդհատակում, եւ Պետրոս Մակեյան-Շոթա Սաղաթելյան-Աշոտ Զաքարյան եռյակի հետ համատեղ մեղադրվում էր Գյումրիի 34/06 ընտրատեղամասում ընտրական գործընթացը իբրեւ թե սպառնալիքներով խոչընդոտելու մեջ: Երեկ Մուրադ Գրիգորյանը «Առավոտին», հայտնեց, որ փոխել են իր խափանման
«Բանակցությունները նորմալ են ընթացել»
Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ անդամներին տեղեկատվություն է տրամադրել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին: ԱԱԽ նիստից հետո կայացած ասուլիսում այս մասին լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը ծավալվում է բնականոն հունով, եւ այն 3 հիմնական խնդիրները, որ մշտապես
«Ադրբեջանական կողմը ջղաձգային հայտարարություններ է անում»
Նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախորդ օրը հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը հակադարձելով՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտին» ասաց հետեւյալը. «Նախ նշեմ, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումը հստակ
ԱՖՅԱՆԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵ՞Ն ԴՐԵԼ
Այդ դեպքում ո՞վ է իրականում ղեկավարել ոստիկանության ուժերը մարտի 1-ի առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ Այն, ինչ մի քանի ամիս առաջ 2008թ. մարտի 1-ի, մասնավորապես՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում ծավալված իրադարձությունների մասին պատմել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը Փորձագետների փաստահավաք խմբում, ենթադրաբար պիտի որ ներկայացրած լիներ նաեւ «Մարտի 1»-ի գործը վարող ՀՀ հատուկ քննչական
Ո՞Վ Է ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԻԱԶՈՐԵԼ
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ ՀՅԴ-ի համաժողովի եւ մադրիդյան սկզբունքների մասին Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Ղարաբաղի հարցով անցկացրած համահայկական համաժողովին՝ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հարկ համարեց հիշել ժամանակին արդիական, բայց երկրի իշխանությունների, այդ թվում նաեւ՝ Դաշնակցության կողմից մոռացված մի քանի որոշումներ. «Խոսքս 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման մասին է, երբ Ղարաբաղը հայտարարեց
ՆՈՐԻՑ ԵՆ «ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ»
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որն անդրադառնում է անցած շաբաթ տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանը: Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի, հայտարարության մեջ նշված է, որ քննարկումներն անցել են անկեղծ եւ կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել բանավիճել հիմնարար սկզբունքների այն մի քանի տարրերի վերաբերյալ, որոնց հետ կապված տարաձայնություններն առայժմ պահպանվում են: Այնուհետեւ փաստաթղթում ասվում
Հուլիսի 18 ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնվեցերորդ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ Եվ արդեն գիշերվա չորսն էր դառնում, եւ կինս աղջիկներիս հարցրեց՝ «չեք քնելո՞ւ», եւ ես աղջիկներիս փոխարեն ասացի՝ «քնե՞լ կըլնի» եւ լուսամուտից նայեցի ու տեսա՝ դեպքի վայրի երկինքն արդեն սեւ-սեւ էր, եւ կինս հարցրեց՝ «էդ ի՞նչ ես նայում», եւ ես ասացի՝ «հեչ», եւ կինս նորից աղջիկներիս
«ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ՍԵ՞Խ, ԹԵ՞…» Հոգեբանական կատակ-թեստ Առաջարկվող այս կատակ-թեստը հիմնականում աչքի է ընկնում իր յուրահատկությամբ։ Այն պարունակում է անսպասելի հարցեր, պարզ պատասխաններ եւ անբացատրելի արդյունք։ Սակայն, չնայած իր թվացյալ անտրամաբանությանը, այնուհանդերձ, հաճախ համընկնում է իրականության հետ՝ մատնանշելով անձին բնութագրող կարեւոր գծերը: Եվ այսպես, վստահեք ձեր ներքին ձայնին եւ փորձեք հստակ ընտրություն կատարել ու ձեզ համար
Կառավարությունը կխթանի խաղամոլությունը
Մի շարք հասարակական քաղաքական գործիչներ կանխատեսում են, որ կազինոները մարզեր տեղափոխելով՝ երիտասարդներ կկործանվեն ու ընտանիքներ կքայքայվեն: Հայրենի կառավարությունը մարզերում սոցիալական խնդիրներ լուծելու եւ այդ տարածքներում տուրիզմը զարգացնելու պատրվակով՝ որոշել է այսուհետեւ խաղատներ բացելու թույլտվություն տալ նաեւ Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքում: Հետաքրքիրն այն է, որ այս քաղաքները նախատեսվում
Փաշիկյանը պահպանում է դիրքերը
Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը: Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով միանձնյա գլխավորում է հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հունգարացի Ֆերենց Բերքեշը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Մեր մյուս մասնակիցներից համեմատաբար հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ
Արեւ, ավազ, լողափ ու անսահման կիրք
Արձակուրդների այս շրջանում շ ատերը նախընտրում են ծովափի փափուկ, տաք ու ջերմացնող ավազներում անհոգ պառկելը: Սակայն մարդիկ էլ կան, որոնց համար այդ նույն ծովափնյա ավազն աշխատանքի վայր է: Այդ երջանիկները ծովափնյա վոլեյբոլիստներն են՝ սլացիկ ու գեղեցկատես մարմնով եւ, որպես կանոն՝ արեւահարված: Ծովափնյա վոլեյբոլը ամենադրական լիցքեր պարունակող մարզաձեւերից է, որում մարզիկ-հանդիսական կապն անկաշկանդ է, կրքով լի,
«Բրեդա»-«Գանձասար»՝ 6:0
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի մեկնարկային հանդիպումը մրցակցի դաշտում տանուլ տվեց Հոլանդիայի «Բրեդային»՝ սեփական դարպասն ընդունելով վեց անպատասխան գնդակ:
Գաբին կխաղա Դանիայում
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնել է Դանիա, որտեղ հուլիսի 18-26-ը հանդես է գալու «Պոլիտիկայի գավաթ» միջազգայինբաց մրցաշարում: Հելսինգոր քաղաքում խաղատախտակների առջեւ պայքարելու են 300 շախմատիստներ: Նրանցից Գաբրիելի հիմնական մրցակիցներ կլինեն գրոսմայստերներ Մալախովը, Դրեեւը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Նիլսենը (Դանիա), Տիվյակովը (Հոլանդիա), Պոստնին, Ավրուխը (երկուսն էլ՝ Իսրայել), Կուզուբովը (Ուկրաինա) եւ Բերգը (Շվեդիա):
Մեկնեցին Տամպերե
Այսօր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկում է Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնը, որին մեր հանրապետությունից մասնակցելու են 20 մարզիկներ: Նրանք հանդես են գալու վեց մարզաձեւերում: Դրանք են: Ձյուդո. Աշոտ Ղազարյան՝ 66 կգ, Գեւորգ Թորոսյան՝ 60, Գարիկ Հարությունյան՝ 50, Մհեր Թավաքալյան՝ 73, Արթուր Կրոյան՝ 81, Ռոզա Խաչատրյան՝ 48: Աթլետիկա՝ հեռացատկ, եռացատկ, արգելավազք. Թամար Բաղդասարյան, Գոռ Ներկարարյան, Էրիկ Հակոբյան:
ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հուլիսի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Հասմիկ Թորոսյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված է լինելու 25 աշխատանք, հիմնականում՝ դիմանկարներ: Հասմիկն ասում է, որ լուսանկարների հերոսները հատուկ դիրք չեն ընդունել նկարվելիս, ինքն ուղղակի որսացել է հետաքրքիր պահը՝ նրանց խորհումների ժամանակ: Սա Հ. Թորոսյանի առաջին ցուցահանդեսն է: Հեղինակը սովորում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի գրաֆիկայի եւ դիզայնի բաժնում:
ՄԵԴԱԼԸ БОМБОНЕРКА ՉԷ
Երեկ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեց նախկին նախարար Թամար Պողոսյանը: Ճիշտն ասած, այս հարգելի տիկնոջ դեմ անձամբ ես ոչինչ չունեմ, որովհետեւ տիկին Պողոսյանը շատ լավ մարդ է, ունի դրական որակներ, որոնցից իսպառ զուրկ են մշակույթի նախկին նախարարներից մի քանիսը: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ մեդալով պարգեւատրել մեկին, որի պաշտոնավարության շրջանում մշակույթի նախարարությունը պակաս ծաղրուծանակի առարկա
«Փարոսը» պետական աջակցություն է ակնկալում
Երգչախմբի անդամները այլ աշխատանք չունեն Խմբավար Րաֆֆի Միքայէլեանը՝ փորձի ժամանակ: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա «Փարոս» կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ: 1993թ. հիմնադրված Հայաստանում միակ՝ սայլակավոր, հենաշարժողական խնդիրներ ունեցող արտիստների այս երգչախմբին 2004-ից աջակցում է ամերիկաբնակ Քուլհանջյան-Շտրաուխ ընտանիքը: Նպատակն է ոչ միայն նպաստել հաշմանդամների ինտեգրմանը հասարակության մեջ, այլեւ
ՔԱՎՈՐՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ
ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ իբրեւ նրա պաշտոնի հնարավոր հավակնորդ, շրջանառվում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի անունը: Վերջինիս այդ պաշտոնին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ որպես «վերեւից» իր վրա քաղցր աչքով նայելու գրավական: Բանն այն է, որ Ա. Ծատուրյանը ՀՀ նախագահի նախկին օգնական եւ ներկայումս նրա
«ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ»
Հայոց ցեղասպանության մասին ասաց թուրք ռեժիսորը, բայց «չբացեց» փակագծերը «Ամեն ինչ գիտեմ…»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին այսպես ասաց «Ոսկե ծիրանի» շրջանակներում Թուրքիայից Հայաստան ժամանած «Աշուն» ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Օզջան Ալփերը: Դեռեւս մեկ տարի առաջ՝ «Ոսկե ծիրանի» 5-րդ միջազգային փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանի» ֆորումի ընթացքում որոշում կայացվեց հաջորդ՝ այս տարվա փառատոնի
Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի Արագածոտնի համայնքապետերը հուսով են, որ մարզպետի փոփոխությունը այլ փոփոխությունների կբերի Արագածոտնի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզերից է։ Իսկ գյուղացուն պետք է վստահություն եւ երաշխիք, որ աճեցրած վարունգը, լոլիկը կամ չարչարանքով պահած կովից ստացած կաթը չի մնա իր իսկ ամբարում՝ կմթերվի: Քաղաքացուն էլ՝ կայուն ու գոնե նվազագույն կարիքները ու ապրուստը հոգալու համար աշխատանք
ՎԵՐՋԱՊԵՍ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ
Սյունիքի մարզային գրադարանը լավ վիճակում է, իսկ համայնքայինները դեռ խնդիրներ ունեն 20 տարուց ավելի է՝ ինչ Կապանում գործող Սյունիքի մարզային գրադարանը հիմնանորոգման կարիք էր զգում, սակայն միայն վերջին տարիներին կառավարությունը դրա համար գումար հատկացրեց պետբյուջեից՝ 40 միլիոն դրամ: Աշխատանքը դեռեւս 2008 թվականին էր սկսվել եւ միայն բոլորովին վերջերս ավարտվեց, քանի որ մարզային գրադարանի որոշ բաժիններում
ՌՈՒՍԵՐԵՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից երեկ տեղեկացանք, որ ռուսաց լեզվի լրացուցիչ միասնական քննության միջին գնահատականը 13,5 է: Քննությանը հայտագրված 38 դիմորդներից մասնակցել է 27-ը: 20 միավոր ոչ ոք չի ստացել: 17,5-20 միավոր է ստացել 7 հոգի: Եվս 7-ը ստացել է 13,5-17,25: 7,5-13,25 միավորի արժանացել է 12 դիմորդ, իսկ դրական շեմը չի հաղթահարել
ՀԱՎԱՏԸ ԽԱԹԱՐՎԵԼ Է
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը ուշի-ուշով հետեւել է 2009թ. ավարտական եւ միասնական քննությունների ընթացքին: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա քննությունները լուրջ հոգեբանական եւ բարոյական հարված են հասցրել հազարավոր ծնողների, ուսուցիչների եւ, որ ամենավտանգավորն է, խաթարել են շրջանավարտների հավատը պետության ու կառավարության գործունեության հանդեպ: Ուսումնասիրելով մամուլում եւ հեռուստատեսությամբ հրապարակված կարծիքները, հասարակության մեջ շրջանառվող խոսակցությունները,
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՅՍՆ» ՈՒ «ՍՏՎԵՐԸ»
Քննարկում են մանկավարժները, ծնողները, դիմորդները Ավարտվեցին միասնական պետական քննությունները, որոնք վերջին շրջանում դարձել էին հասարակության ամենաթեժ քննարկումների առարկան: «Առավոտին» իրենց կարծիքները փոխանցեցին տարբեր օղակներ: Զրուցեցինք «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի եւ փոխտնօրեն Լեւոն Ասատրյանի հետ: Նրանք խոսեցին բուհական ընդունելության քննությունների միասնական համակարգի դրական կողմերից եւ թերություններից՝ գալով այն եզրակացության, որ համակարգը դրական է, բայց դեռ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԱԿԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽ
Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի պատգամավոր Յուլի Թամիրը դարձել է համակարգչային հակերների զոհ: Խաբեբա ծրագրավորողները «ջարդել» են Յուլիի էլեկտրոնային փոստը եւ պատգամավորի անունից նրա բոլոր ծանոթներին ուղարկել են միեւնույն բովանդակությամբ նամակ. «Ես ճանապարհորդում եմ Մեծ Բրիտանիայում, ցավոք, հյուրանոցում գողացել են իմ ողջ ունեցած փողը, բջջային հեռախոսը: Ստիպված եմ ձեզ դիմել նամակով, խնդրում եմ ինձ ուղարկել 1500 ֆունտ
«ՁԵՌՆԵՐԵՑ» ԿԱԽԱՐԴՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 հեռախոսային խաբեբայի: Նրանք զանգում էին իրենց համաքաղաքացիներին եւ ներկայանալով «չար ոգիներ», սնահավատներից փող էին կորզում՝ սպառնալով անհնազանդներին պատժել անեծքներով: Խաբեբաները նախապես պարզում էին բաժանորդների անձնական տվյալները: Զանգելով զոհերին՝ նրանք խոսում էին արաբերեն. «Ջիները կարգադրել են իրենց փող փոխանցել, հակառակ դեպքում ձեր ողջ ընտանիքը կանիծվի»: «Սա իսկական համաճարակ է»,-


















































