Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Շոթան լրատվամիջոցներից «ահաբեկվել» է 2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանվեց Ռուսաստանից հայրենիք եկած ձյուդոիստ, զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա պարանոցին առկա էր 19,6 սմ կտրվածք, որը հիմք էր տվել ենթադրել, թե զինվորն էլեկտրահարվել է: Իրականում, ըստ ծնողների, իրենց որդուն ոչ թե էլեկտրահարել էին, այլ՝ խեղդել: Գեղարքունիքի մարզի դատարանում դեռ շարունակվում է կապի հանգույցի պատասխանատու Ռոստամ Ասատրյանի

ՊՈՄՊԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ

Բագրատունյաց 17 շենքի բնակիչները մի քանի օր ջուր չունեին. պոմպը փչացել էր: ««Երեւան ջրի» մեր տարածքային մասնաճյուղի աշխատակիցները շենքի բնակիչներից 1000 դրամ հավաքեցին, որպեսզի վերանորոգեն: Այս ամառվա տապին մի քանի օր մի կերպ յոլա գնացինք առանց ջրի, մինչեւ սարքեցին: Սակայն երեկ պոմպը նորից փչացավ եւ կրկին ջուր չունենք: Մեր բնակիչներից մեկը զանգել էր ջրմուղ, ասել

ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է

Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Ֆերմերների շարժում» հ/կ-ի նախագահը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները. ՀՀ բոլոր մարզերից նվազագույնը 3 գյուղական համայնք մասնակցել է ուսումնասիրությանը: Յուրաքանչյուր համայնքից վերցվել է 100 պատահական գյուղացի՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից: Հարցումներից ստացված որոշ տվյալներ համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ: «Գյուղերում աղքատությունը ոչ թե նվազում, այլ ամեն

«Սաղից նեղը ես եմ»

Վարդուհին երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա իր 2 տղաներին մանկատնից տուն բերել «Էս ճաշարանը մեզ բոլորիս շատ ա օգնում: Բոլորս էլ մի տնից չենք, մի օրից ենք: Գալիս ենք ստեղ, մարդու դեմք ենք տենում, մի երկու բառ ենք փոխանակում, մի քիչ թեթեւանում ենք օրվա հոգսերից»,- մեզ հետ զրույցում պատմում էր Վարդուհին: Արդեն վեց

«ԱՐՓԻՄԵԴԻ» ԴԵՂԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ

Պարզապես հոգեկան հիվանդներն իրենց ներշնչում են, որ հայկական արտադրության է՝ ուրեմն վատն է Սա հայկական արտադրության դեղամիջոցն է: Հոգեկան հիվանդների հարազատների եւ որոշ հոգեբույժների կարծիքով, հայկական արտադրության հոգեմետ դեղերը որակապես շատ են զիջում նույնանուն եվրոպական կամ, ասենք, ռուսական արտադրության դեղերին: Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է «Հոգեբույժներին թույլ չեն տալիս «ռեցեպտ» գրել» (20.06.09) հոդվածում: Երկար

ԱՐՑՈՒՆՔԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ՝

Մի այլ հիշողության մասին Մարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում է, թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ տեղավորվելը, այլ թերեւս նաեւ գիտակցված եւ հաճախ անգիտակից հասարակական օգտակարության տարտամ ձգտումն է: Այսինքն թե՝ ինչպես օգնել մերձավորին, ինչպես անել, որ չմոռանալ

Տուգանք չէ, թալան է

Օրերս «Առավոտին» է դիմել «Արմավիա» ավիաընկերության մի ուղեւոր՝ բողոքով, որ ինքնաթիռի տոմսի մեջ նշված չէ, թե տոմսը հետ վերադարձնելու դեպքում տոմսի արժեքի քանի՞ տոկոսը պետք է պահվի՝ որպես տուգանք: «Ես Մոսկվայի չվերթի տոմս գնեցի՝ 100 հազար դրամով, հետո հարկ եղավ այն հետ տալու: Ինձնից գանձեցին 30 հազար դրամ ու վերադարձրին 70 հազարը: Դա հակամարդկային քայլ

Թոշակ կստանան քարտով

2009 թ. մայիսից, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվել է նաեւ այլ համակարգերի կենսաթոշակառուների տեղեկատվական բազա, ինչը կնպաստի միասնական կենսաթոշակային քաղաքականության մշակմանը, հնարավորություն կտա մեծացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ հետագայում ներդնել կենսաթոշակի անկանխիկ վճարման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:

Նորից «Բջնի» կխմենք

Մոտ ապագայում «Բջնի հանքային ջրերի գործարանը» կվերագործարկվի պետության կողմից: Երեկ տարածած հաղորդագրության մեջ, գործարանի սնանկության հարցերով կառավարիչ Արսեն Չիկչյանը տեղեկացրել է, որ դեռեւս նախորդ ամսվանից հանքային ջրերի գործարանը վերագործարկելու ուղղությամբ կատարվում են նորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ վերականգնվում են ձմեռային պարապուրդի հետեւանքով ոչ պիտանի դարձած հոսքագծերը: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին «Բջնի հանքային ջրերի գործարանը» ճանաչվել է

Սեւ արկղերը գտել են

Հուլիսի 15-ին վթարի ենթարկված «ՏՈՒ-154» Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի 3 սեւ արկղերից 2-ը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում է «iran.ru»-ն: Իրանի տրանսպորտի նախարարության կողմից ստեղծված ճգնաժամային խմբի ղեկավար Ախմադի Մաջիդի ներկայացմամբ՝ սեւ արկղերի ինքնագրիչները բավականին վնասված են: Ա. Մաջիդը վստահեցնում է նաեւ, որ իրանյան մասնագետները կանեն հնարավորը, որպեսզի վերծանեն արկղերի տեղեկությունները եւ գտնեն վթարի պատճառը: «Եթե

Ապահովագրավճար՝ զոհվածների հարազատներին

Կառավարության երեկվա նիստում որոշվել է 7 մլն 500 հազար դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով: Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն էլ նիստում տեղեկացրեց, որ «Կասպյան ավիաընկերությունը» զոհվածների ընտանիքներին ամեն անձի համար կտրամադրի շուրջ 32-42 հազար եվրո ապահովագրավճար: Ա. Մովսիսյանը նշեց նաեւ,

«ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏԱԿ ՄԵԾ ԿՐԻՄԻՆԱԼ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ»

Կարծում է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են արդյունավետ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը: – Իսկ մի՞թե այդպիսիք կան: Նախ՝ ես չեմ տեսնում հակաճգնաժամային քայլեր, ուղղակի տեսնում եմ կառավարության կողմից իրականացվող հարկադրված միջոցառումներ: Որովհետեւ իրապես հակաճգնաժամային քայլեր հնարավոր կլիներ անել այն դեպքում, եթե կառավարությունը դեռեւս անցած դեկտեմբերին ընդուներ,

Թուրքիային էլ է «պերեստրոյկա» սպասվում

Հայկական որոշ քաղաքական շրջանակներ հույս ունեն, որ այդ ընթացքում կվերականգնվեն այդ երկրում հայերի խախտված իրավունքները: «Հայերի իրավունքները Թուրքիայում խախտվել են եւ մնում են խախտված». հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց էությունը հասկանալու համար անցկացված մի շարք քննարկումների արդյունքում այս կարծիքին են հանգել Սոցիալիստական կոնֆերանսի անդամները: «Երբ օսմանյան կայսրությունը փլուզվեց, կայսրական ժառանգությունը խաղաղ բաժանվեց թուրքերի եւ արաբների միջեւ,

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳՏԱՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՎԸ

«Լեւոնականներին» պատժում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ դրանց արանքում 2000թ.-ից արդարադատության նախարարի հրամանով Արուսյակ Աթանեսյանը նշանակվել էր Արագածոտնի մարզի Թալինի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության (ՔԿԱԳ կամ ավելի հայտնի է որպես ԶԱԳՍ) պետ: 2009թ. մարտի 16-ին Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Հրամանը այնքան էլ անսպասելի չի եղել եւ նախապատմություն է ունեցել:

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ՞ ԵՆ ՄՏՑՆՈՒՄ

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ. «Մադրիդյան սկզբունքները թերեւս ոչ այլ ինչ են, քան կոնֆլիկտների լուծման նախապես մտածված, որոշակիություն չպարունակող եւ, անհրաժեշտության դեպքում, յուրովի մեկնաբանվող սկզբունքների ամբողջություն, որոնք, որպես կանոն, օգտագործվում են գերտերությունների կողմից առկա կոնֆլիկտների լուծումը ձգձգելու եւ փակուղի մտցնելու համար: Նման մոտեցման կարեւորությունը, մեր կարծիքով, պայմանավորված է

ՔՐԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Երեկ հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ մանրամասնելով, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրեական

ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, ովքեր հուլիսի 6-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել իրենց ընկերոջը՝ հուլիսի 1-ին հանրահավաքի իրազեկող թռուցիկներ տարածելու ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյանին, ազատ արձակելու պահանջով, երեկ դադարեցրել են հացադուլը: Հիշեցնենք, որ հացադուլին տարբեր ժամանակահատվածներում մասնակցել է ընդհանուր թվով ավելի քան 10 հոգի:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ, ԱԼԻԵ՞ՎՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր նախագահի օրոք ու ո՞ր սխալի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: News.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ դեռեւս 1997 թվականին Ադրբեջանը դադարեցրել էր բանակցությունները հենց այդ տրամաբանությամբ, որպեսզի դուրս մղի Ղարաբաղին բանակցային գործընթացից։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին սկսվեց բանակցությունները վերակենդանացնելու

ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» եւ զուգորդվել է «իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով», մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի

«Մենք ուզում ենք, որ նախագահը չձախողի»

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ կան քայլեր, որոնք ետ պտտելը դժվար է Դաշնակցությունը երեկ պետք է հանրահավաք անցկացներ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց եւ պահանջեր Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը, նաեւ՝ իր անհամաձայնությունը հայտներ Մադրիդյան հրապարակված սկզբունքների վերաբերյալ եւ կոչ աներ համայն հայությանը՝ միանալ իրենց եւ թուլ չտալ, որ Ղարաբաղի հարցը լուծվի ոչ հայանպաստ ճանապարհով: Սակայն

«ՓՈՒԼԱՅԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»

ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես է բնութագրում գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները «Սա պարտադրված պատերազմում հաղթանակած հայ ժողովրդի համար ուղղակի փուլային կապիտուլյացիայի ակտ է, եթե մենք գնում ենք այս ճանապարհով՝ անկախ նրանից, թե իշխանություններն ու նրանց ենթակայության տակ գտնվող էլեկտրոնային քարոզչամիջոցներն ինչ մեկնաբանություններ են հրամցնում հանրությանը»,- հրապարակված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի

ՄԵՆՔ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ ԵՆՔ ԿՐԵԼ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցանկանում է ազատ առեւտուր տարածաշրջանում, խաղաղություն հարեւանների հետ եւ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդում: «Շպիգել» օրաթերթի հետ նա խոսում է ընկերների, թշնամիների եւ պատմական հաշտության մասին: – Ձեր հարեւան երկիր Վրաստանը ձգտում է մուտք գործել ՆԱՏՕ, իսկ Ձեր մյուս հարեւանը՝ Թուրքիան, արդեն ՆԱՏՕ-ի անդամ է: Տարածաշրջանում, որպես Ռուսաստանի

ԴԵ-ՖԱԿՏՈ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

«Մադրիդյան սկզբունքների» մասին միակ գովեստով խոսողը Հանրապետական կուսակցությունն է: «Առավոտը» հարցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, թե ինչո՞ւ է իր կուսակցությունը շահեկան համարում այդ փաստաթուղթը: Ի պատասխան՝ պարոն Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն մեզ համար շահեկան է համարում արդեն հրապարակված սկզբունքները, քանի որ դրանցում տեղ են գտել հայկական կողմի համար սկզբունքային հայտնի երեք

ՊԵՏԴԵՊԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՅՑԸ ՑԽԻՆՎԱԼ «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ չի հանդիսանում մեկ քայլ դեպի տարածաշրջանային կայունություն»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իան Քելլին՝ երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի առաջին անգամ այցելել է Հարավային Օսիա, որի անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008թ.-ին:

ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՀՈՆԴՈՒՐԱՍՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ ԱՄՆ-ի բանակն է կանգնած Հոնդուրասի հեղաշրջման ետեւում: Այս հայտարարությամբ է հանդես եկել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրի հանրային ռադիոընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: «Ես ունեմ տեղեկատվություն առաջին ձեռքերից, որի համաձայն՝ կայսրությունը (ԱՄՆ) Հարավային զինվորական հրամանատարության միջոցով Հոնդուրասում պետական հեղաշրջում է իրականացրել: Եվ այդ հեղաշրջումը ագրեսիայի եւ

ՄՈՒՍԱՎԻՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼ

Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում պարտություն կրած Միր-Հոսեյն Մուսավին մտադիր է ընդդիմադիր ճակատ ստեղծել, որն օժտված կլինի քաղաքական կուսակցությունների իրավունքների մեծամասնությամբ: Այս մասին, ըստ Interfax-ի, հայտնել է Los Angeles Times ամերիկյան պարբերականը՝ հղում անելով Մուսավիի օգնականին: Ըստ նրա՝ քաղաքական ճակատ ստեղծելու իմաստը պահպանողականներին հակազդելն է, որոնք գտնվում են Իրանի իշխանության ղեկի մոտ, մասնավորապես՝ նախագահ Մահմուդ

ՀԱՅԴԱՏԱԿԱՆԸ՝ ԴԱՏԱՎՈՐ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախկին գործադիր տնօրեն Արիս Պապիկյանը երեք տարի ժամկետով ընտրվել է քաղաքացիության հարցերով դատավոր: Այս մասին հայտնել է Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենեյը, հաղորդում է «Նոյյան տապանը»: Նա կընդունի քաղաքացիությանը վերաբերող դիմումներին առնչվող որոշումներ, կկառավարի քաղաքացիական միջոցառումները եւ կկազմակերպի նոր քաղաքացիություն ստացողների երդման արարողությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում

Երեւանում կկառուցվի Hilton Garden Inn-ը

Հայկական ծագումով ամերիկացի գործարար Գարրի Բեդյանը պատրաստվում է 25 մլն դոլար ներդնել Երեւանի կենտրոնին մոտ գտնվող Hilton Garden Inn հյուրանոցի եւ ցուցահանդեսային համալիրի շինարարությանը: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», Երեւանում հայտարարեց Գ. Բեդյանը, ելույթ ունենալով Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատում: Գ. Բեդյանը հանդիսանում է Bedyan Group (ԱՄՆ) կորպորացիայի նախագահը եւ Լոս Անջելեսում գտնվող մի շարք խոշոր հյուրանոցների համասեփականատերը:

Թալիշները նույնպես դեմ են

Հակամարտության կարգավորման ներկայիս տարբերակը Ադրբեջանի ոչ թյուրք ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարացիների եւ այլն, կամքի լիակատար եւ վերջնական ճնշման հնարավորություն կտա Ադրբեջանում կառավարող ավտորիտար վարչակազմին: Ըստ «Արմինֆոյի», այդ մասին ասվում է Evrazia.ru կայքում զետեղված Թալիշական շարժման հայտարարությունում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հրապա րակման հետ: «Դա ամենեւին չի նշանակի ղարաբաղյան հակամարտության կարգավորում, այլ ավելի մեծ հող

Վերաբեռնավորել բանակցային գործընթացը

Երեկ ԼՂՀ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը՝ անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930