Օրվա լրահոսը
«Միսս ինտերնետ Հայաստան. գարուն 2006»
Կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանի մտահղացմամբ, «Armenia Travel Guide» ծրագրի ինտերնետ կայքում կազմակերպվել էր «Միսս ինտերնետ Հայաստան. գարուն 2006» մրցույթը: Մայիսի 31-ին այն ավարտվեց եւ արդյունքներն ամփոփվեցին օրերս: Երկու փուլով անցկացված մրցույթին մասնակցել են 300 աղջիկ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից եւ նույնիսկ Չինաստանից: Առաջին փուլի հաղթողների համար նախատեսված էր մրցանակ («Armenia Travel Guide»-ի խտասկավառակ եւ հավաստագիր)՝ համացանցային
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ-1
Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Թեպետ ավանդաբար ասում են, որ երկուշաբթին ծանր օր է, բայց քաղաքական հայ գործիչները դժվարություններից ե՞րբ են վախեցել: Նրանց համար կարեւորը՝ որ շարժում լինի, դեպի ուր՝ «ըդիք կարեւոր չէ»: Այս հիվանդությունը, իհարկե, կարելի է ախտորոշել իբրեւ մանկապատանեկան անցման
Դասական երաժշտությունն Արցախում հարգի է
Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում երաժշտասեր հասարակայնությանը ներկայացավ Արցախի պետական կամերային նվագախումբը: Մինչ Երեւան ժամանելը, նվագախումբը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ Սբ. Հովհաննես Մկրտչին նվիրված ուխտ է կատարել դեպի Մարտակերտ, որտեղ հանդես գալուց հետո ուղեւորվել Բերձոր: Կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հետ մեր հանդիպումը պայմանավորված էր Երեւան քաղաքի երաժշտական դպրոցներում տարեցտարի լարային
ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՄԻՇԻԿԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՏԱՐԱԾՔՈ՞ՒՄ
Թոխմախում գտնվող ազգային հերոսների փառքի ծառուղին հնարավոր է «օբյեկտի» վերածվի Այս տարի կառավարությունը զգալի գումար է տրամադրել քաղաքային գերեզմանատները եւ դրանց հարակից տարածքները բարեկարգելու նպատակով, ինչը եւ այժմ ինտենսիվ արվում է: Ասֆալտապատվում են հատկապես այն գերեզմանատների (Թոխմախի, Նուբարաշենի) հարակից փողոցները, որտեղ գերեզմանատեղերը թանկ արժեն: Թոխմախի գերեզմանատանը կից գտնվում է Հայ հերոսների փառքի ծառուղին, որտեղ տեղադրված
Կաշառքի գործը դատարանում է
Հաշմանդամության կարգ տալու համար պահանջել են գումար Օրեր առաջ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան ուղարկվեց Կարինե Ասրյանի եւ Արտաշես Անանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Գլխավոր դատախազության քննչական վարչությունը, որը մայիսի 15-ից իրականացրել էր նախաքննությունը, պարզել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության այրվածքաբանության, վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ ճառագայթաբանության կենտրոն ՓԲԸ դիսպանսերի վարիչը՝ Կարինե Ասրյանը 3-րդ
ՆՎԱԳ՝ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀԵՏՈ
Ժողովրդական այս խոսքն էր հիշեցնում երեկ խորհրդարանում կազմակերպված լսումները՝ 12-ամյա կրթության թեմայով: Արդեն հայտնի է, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, անցել ենք 12-ամյա կրթական համակարգի: Այդ փոփոխություններն ընդունել է ԱԺ-ն, եւ մնում է՝ ՀՀ նախագահը վավերացնի այն: Սակայն երեկվա ելույթներից տպավորություն էր ստեղծվում, թե այս ամենը դեռ առաջիկա պլանների մեջ է: Հանդիպմանը ներկա
Սով՝ Շիրակի մարզում
Երաշտն ու կարկուտը գյուղացիներին միլիոնների վնաս են հասցրել Շիրակցիները խուճապի մեջ են: Շիրակում կարկտախառը երաշտ է եւ, գյուղացիների կանխատեսմամբ՝ մարզում այս տարի սով է սպասվում: Հունիսի 26-ին տեղացած կարկուտը վնասել է շուրջ 23 համայնք, որոնցից մի քանիսի հացահատիկային ու բանջարաբոստանային ցանքատարածությունները ամբողջովին ոչնչացել են: Շիրակի մարզպետարանում կազմվել է վնասների չափը ուսումնասիրող հատուկ հանձնաժողով, որը առաջիկայում
«ՏՈՆՈՒՍԻՆ» ՎՌՆԴԵՑԻՆ ԱՐԱԲԿԻՐԻ ԱՅԳՈՒՑ
Երեկ միասնական բողոքի ակցիայի դուրս եկած արաբկիրցիները սպառնում էին «պաժառ տալ ու տրաքացնել Արաբկիրի այգի մտնող ցանկացած մեխանիզմ, որը կփորձի կանաչ տարածքը ոչնչացնելով՝ կառուցապատում անել»: Արաբկիրի այգուն հարակից շենքերի ու սեփական տների բնակիչների ներկայացմամբ, մի քանի օր առաջ «Տոնուս» կազմակերպությունը տեխնիկա է բերել եւ սկսել է այգում ծառեր արմատախիլ անել՝ 9 հարկանի 7 մուտքանի էլիտար
«Երկու նախագահներն էլ պատասխանատու են»
«Ազատություն» ռ/կ-ի վաշինգթոնյան թղթակից Ջուլի Քորուինը հունիսի 29-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: «Ազատություն».- Հայկական եւ ադրբեջանական ծառայությունների իմ գործընկերներին հետաքրքրում է, թե որքանո՞վ է ձեզ զարմացրել տարածաշրջանում հարցազրույցի հարուցած իրարանցումը: Բրայզա.- Ճիշտն ասած՝ ինձ դա չի զարմա ցրել, քանի որ մենք գիտեինք, համանախագահները գիտեին, որ
«ՎԵՆԴԵՏԱՅԻ» ԱՐՄԱՏՆԵՐԸ
Իրավապահներն իրենց անգործությամբ ինքնադատաստաններ են սադրում Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած սպանությունից հետո մամուլի առաջին արձագանքների առանցքն այն էր, որ Հայաստանում շարքային քաղաքացին անվտանգ ու պատահական փամփուշտի զոհ դառնալուց երաշխավորված չի կարող լինել։ Տեղի ունեցող սպանությունները, մասնավորապես հանրությանը ոչ անհայտ գործիչների կամ նրանց յուրայինների մասնակցությամբ, իրավապահ մարմինների անգործության կամ քրեածին տարրերի դեմ պայքարելու փոխարեն
ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) պաշտոնական կայքի (տես՝ https://www. cia.gov/cia/ publications/factbook/geos/am.html) Հայաստանի մասին փաստագրական տեղեկատվության էջում գրված է, որ Հայաստանի բնակիչների թիվը 2006-ի տվյալներով 2 միլիոն 976 հազար 372 է: Այս թիվը խիստ հակասում է ՀՀ իշխանությունների հրապարակած վերջին՝ 2001-ին անցկացրած մարդահամարի արդյունքներին: Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում
Նախանձելի հետեւողականություն
Ռուբեն Թորոսյանը շարունակում է խոսել 2005-ի հանրաքվեի անօրինականությունների հետեւանքների մասին: Երեկ «Ազգային միաբանության» գրասենյակում գումարվել է «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել հանրաքվեի անօրինականության հետեւանքների մասին հարցը: Նիստին չեն մասնակցել «Նոր ժամանակներ»-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչները, իսկ կոալիցիայի եւ ՄԱԿ-ի անդամներն էլ չեն արձագանքել հրավերին: «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովն այս տարվա ընթացքում
ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՐՈՇ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Հայերի նկատմամբ բռնությունների վերաբերյալ ՌԴ փոխարտգործնախարարի այս խոսքերն է մեջբերում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: – Մանրամասնեք, խնդրեմ, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունների խորհրդակցությունների վերաբերյալ պաշտոնական այն տեղեկությունը, թե հայկական կողմը ստացել է ռուսական կողմի հավաստիացումները, որ ձեռք են առնվել անհրաժեշտ բոլոր քայլերը հետագայում նման երեւույթների, այն է՝ հայերի նկատմամբ բռնությունների կրկնումը
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԱԹՈՌԻՑ»
Ասում է Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ վստահ է, թե ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի վերցնել այդ իշխանությունը: – Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահների հայտարարությունը, թե իրենք այլեւս լվանում են ձեռքերը՝ Ղարաբաղի հարցի լուծումը թողնելով կողմերին: – Այդ հայտարարությամբ համանախագահները ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը լցված է եւ
Ի՞նչ են գրում ջահելները
Ծաղկաձորում հունիսի 28-ին մեկնարկած Երիտասարդ գրողների երկրորդ համահայկական համաժողովի ընթացքում վերջիններս ավագ գրչակիցների հետ քննարկեցին երիտասարդական գրական դաշտում գոյություն ունեցող խնդիրներ։ Այս առումով այլ է իրավիճակը Սփյուռքում։ «Ցավոք, Պոլսի, ԱՄՆ-ի, եվրոպական գաղթօջախներում երիտասարդները դարձել են օտարագիր: Բեյրութում վերջերս հնարավորություն ունեցանք առնչվելու Միջին Արեւելքի երիտասարդության գրական շրջանակների հետ»,- պատմեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Վրաստանից
«ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՆ»
Պետությանը կոչ է անում անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հունիսի 28-ին ավարտվեց ապրիլի 20-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը: Փառատոնին, բացի տեղական ճանաչված ուժերից, հրավիրված էին նաեւ նախկին հայաստանցիներ, այսօր արտերկրում ճանաչված անուններ: «Ազգային պատկերասրահ» փառատոնն առանձնացավ մեզանում անցկացվող նման միջոցառումներից առաջինը նրանով, որ այս տարի ստեղծվել էր փառատոնի գեղարվեստական խորհուրդ,
Երիտասարդները չեն հասցրել «փչանալ»
Ընտրություններին պատրաստվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» ու «Ծառերի» կուսակցությունները Ավարտվեցին «Երիտասարդ առաջնորդների ամառային ակադեմիա-2006»-ի պարապմունքները: Ընտրված 30 լավագույն մասնակիցները հոլանդացի փորձագետներ Լիաննե Րաափի եւ Սիմոն վան Մելիքի հետ միասին կազմակերպեցին քաղաքական ընտրություններ Ծաղկաձորում: Երիտասարդերը բաժանվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» եւ «Ծառերի» կուսակցությունների: Նրանք ընտրեցին կուսակցությունների առաջնորդներ, պատրաստեցին ուղերձներ, զինանշաններ, ոմանք նույնիսկ կրծքանշաններ, հրավիրեցին մամլո ասուլիսներ, նկարահանեցին գովազդային
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ
ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը նախորդ օրը հանդիպելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել էր, որ Ռուսաստանում այս տարվա 5 ամիսների ընթացքում 4 սպանություն է եղել: «Սպանություններից 2-ը բացահայտվել է, քննության ընթացքում որեւէ փաստ չի հայտնաբերվել, որը կվկայեր, թե սպանությունները տեղի են ունեցել ազգամիջյան հողի վրա»,- ասել էր նա եւ իբրեւ շարժառիթ նշել էր դրանց
3-4 ամիս՝ առանց ջրի
Անօթեւանների պատճառով գիշերօթիկի երեխաներն էլ են ջրից զրկվել Արդեն քանի տարի է՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող երեք գիշերօթիկների շենքում բնակվում է երկրաշարժից տուժած ու անտուն հինգ ընտանիք: Նրանց ու գիշերօթիկների տնօրենների միջեւ անընդհատ վեճեր են ծագում, քանի որ բնակիչները ոչ միայն փաստացիորեն զբաղեցրել են նրանց տարածքը, նաեւ իրենց զգում են ինչպես սեփական
«ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ»
Մոտ 5 տարի աշխատելուց հետո «Հայջրմուղկոյուղի» ընկերության նախկին աշխատակիցը նախկին «շեֆի» ցոփ ու շվայտ կյանքի, անտեղի շռայլությունների մասին բարձրաձայնում է: «Ինձ ուղղակի պարտադրեցին քողազերծել այն ընկերության գործունեության առանձին ստվերները, որտեղ ես աշխատել եմ ու բացահայտել նրա վարք ու բարքի արատավոր կողմերը, որոնք ծածուկ են պահվում: Ինձ համար, օրինակ, ներքին խոհանոցի մութ կողմերը փոքր-ինչ լուսավորվեց բոլորովին
ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն
ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտումները նաեւ լակմուսի թուղթ էին՝ պարզելու, թե մեր երկրում քանի՞սն են իրականում տեղյակ բանակցային գործընթացի մանրամասներին: Ասենք, խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հունիսի 7-ին հայտարարել էր. «Մենք կանցկացնենք կրկնակի հանրաքվե միայն այն պայմաններում, եթե Ադրբեջանը նախապես ասի, որ ինքը ճանաչելու է այդ հանրաքվեի արդյունքները, այսինքն՝ ճանաչելու
Քելբաջարը՝ հանրաքվեից հետո
Մեկնաբանում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի հայտարարությունը՝ ասել է, թե «ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաեւ ցանկացած այլ հարց, որն անհրաժեշտ է հակամարտության
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԽՈՍՔԸ ՉԱՍԵԼ»
Մեր թերթին տրված հարցազրույցում ասաց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, ինչո՞վ է պայմանավորված Հանրապետական կուսակցության այսքան շուտափույթ ակտիվացումը, երբ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, եւ թվում է, որ ամռան ընթացքում գոնե քաղաքական դաշտը համեմատաբար պասիվ պետք է լիներ: Ի՞նչն է անհանգստացնում Հանրապետականին, որ այսքան արագ սկսեց ակտիվացման գործընթացը: – Հանրապետական կուսակցությունը միշտ էլ
ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ
ԵԱՀԿ Մինսկի խմբի հիասթափությունն է արձանագրում ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը եւ համանախագահողների միասնական հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում դիտարկվում են նաեւ իբրեւ փորձ՝ հասարակությանը ներքաշելու բանավեճի մեջ: – Մեթյու Բրայզայի հանկարծակի ելույթը նախ մի քիչ անփորձություն էր թերեւս. առաջին անգամ էր նա
«ԻՄԱՍՏ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ»
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում Վիեննա, 22 հունիսի, 2006թ. Պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք. Անցած տարվա նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը զեկուցեց այս խորհրդին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը հակված են բանակցային փուլից անցում կատարել դեպի որոշում ընդունելու փուլ եւ այն, որ հակամարտության կարգավորման պատմական հնարավորություն կա 2006թ.-ին: Վերջին 7 ամիսների
«Առաջնությունը կտայի հայերին»
Ասում է Լոնդոնի Russan Orchestra եւ East European Virtuosi նվագախմբերի գլխավոր դիրիժոր Ջուլիան Գալանտը, ով ծանոթ է նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախմբերին: Արտերկրում հայտնի Ջ. Գալանտը համերգներով (որպես դաշնակահար եւ դիրիժոր) հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Զրույցի սկզբում նա տեղեկացրեց, որ 1997-ին Վրաստանում, 1999-ին՝ Ադրբեջանում ղեկավարել է տեղի սիմֆոնիկ նվագախմբերը: Մեր ֆիլհարմոնիկի հետ փորձից
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ
Բարձրաշենի մշակույթի տունը մշակույթի հետ բոլորովին չի ասոցացվում ´³ñÓñ³ß»ÝáõÙ ·ñù»ñÇ Ñ»ï ãáõÝ»Ý:ä³ï³éáïí³Í ¹»ÏáñÝ»ñÝ áõ ÏïáõñÇó µ³óí³Í ³ÝóùÁ §ëÛáõñ黳ÉÇëï³Ï³Ý¦ Ý»ñϳ۳óáõÙÝ»ñ µ»Ù³¹ñ»Éáõ ѳٳñ »Ý ݳ˳ï»ëí³Í:î»ëÝ»ë áñï»±Õ »Ý ÝëïáõÙ ³Ûë ¹³ÑÉÇ×áõÙ ÙÇçáó³éáõÙÝ»ñÇ Å³Ù³Ý³Ï: Այս օրերին հանրապետությունում անցկացվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Նման մի միջոցառում կայացել է Արարատ քաղաքում: Բայց, օրինակ,
Տեղը տվել են, հետո՝ հետ վերցրել
Ո՞վ է պատասխան տալու հոգեկան սթրեսի համար Երեկ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Կարո Բրուտյանի ծնողները, որոնք ցանկանում էին հանդիպել նախագահի օգնական Վիգեն Սարգսյանին: Ըստ նրանց, պրն Սարգսյանը խոստացել էր ընդունել ու լսել իրենց, սակայն հետո ծնողներին տեղեկացրել էին, որ նախագահի օգնականն իրենց ասելիք չունի: Խնդիրը հետեւյալն է: Կ.
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՎԱՐԿԱԾ
Պատճառը Զատիկյանի անվան զբոսայգում կառուցվող սրճարա՞նն էր Հունիսի 22-ին Սեբաստիայի փողոցում կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ շարունակում են նոր լուրեր ու վարկածներ շրջանառվել: Նախ ասվում է, թե փոխհրաձգություն է եղել եւ իբր Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի, որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ դիմել փախուստի: Սակայն դա անտրամաբանական է հետեւյալ
Աղվերան մի՛ գնացեք
Մարդիկ թունավորվում են, իսկ մասնագետները չեն կարողանում պարզել՝ ինչից Այս օրերին էլ մարդիկ հանգստանալու նպատակով Աղվերան են գնում եւ քորով, ցանով ու բշտիկներով հետ գալիս: Բժիշկներն այդ երեւույթը բացատրում են մարդկանց օրգանիզմի վրա թունաքիմիկատների ազդեցությամբ եւ առայժմ չեն կարողանում հստակ ախտորոշել, թե այդ քորը, ցանն ու ալերգիան ինչից են, միայն հանգստացնող ու հակաալերգիկ դեղամիջոցներ են


















































