Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

Հունիս 29,2006 00:00

Բարձրաշենի մշակույթի տունը մշակույթի հետ բոլորովին
չի ասոցացվում ´³ñÓñ³ß»ÝáõÙ
·ñù»ñÇ Ñ»ï ãáõÝ»Ý:ä³ï³éáïí³Í
¹»ÏáñÝ»ñÝ áõ
ÏïáõñÇó µ³óí³Í
³ÝóùÁ §ëÛáõñ黳ÉÇëï³Ï³Ý¦
Ý»ñϳ۳óáõÙÝ»ñ
µ»Ù³¹ñ»Éáõ ѳٳñ
»Ý ݳ˳ï»ëí³Í:î»ëÝ»ë
áñï»±Õ »Ý ÝëïáõÙ
³Ûë ¹³ÑÉÇ×áõÙ
ÙÇçáó³éáõÙÝ»ñÇ
ųٳݳÏ:  Այս
օրերին հանրապետությունում անցկացվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը,
որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Նման մի միջոցառում կայացել
է Արարատ քաղաքում: Բայց, օրինակ, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մշակույթի տանը
հաստատ «Մեկ ազգ, մեկ մշակույթը» չի հյուրընկալվի, այն քարուքանդ է՝ 1988-ից բնակեցված
փախստական ընտանիքներով: Ի դեպ, նույն գյուղի բուժկետում ու անգամ գյուղապետարանում
փախստականներ են ապրում, ովքեր հոգնել են այս ու այն ատյանին նամակ գրելուց: Բարձրաշենի
մշակույթի խարխուլ տանը այժմ ուրույն «հմայք» են տալիս բնակիչների լվացքի պարանները,
ջարդված աթոռներով դահլիճը, պատառոտված դեկորները, նաեւ գարշահոտությունը: «Նկարի,
ցավդ տանեմ, ինչ ունենք-չունենք փլվում է… ճիշտ է, մեզ հողատարածք են տվել, բայց
ինչո՞վ տուն սարքենք, կամ թոշակառու ենք, կամ գործազուրկ»,- մեր այցելության պահին
խնդրում էր բնակիչներից տիկին Հրանուշը: Քիչ թե շատ նորմալ սենյակում նրա ընտանիքի
7 անդամն է ապրում: Տիկին Հրանուշի «բնակարանի» հարեւանությամբ նախկին գրադարանն
է՝ չորացող ավելուկների հյուսքերով եւ գրքազուրկ դարակներով: Հավանաբար այստեղ էլ
հույս չկապելով երիտասարդների ընթերցասիրության հետ, դաշնակցական գյուղապետ Կամո
Բաբայանը կողպել է դափ ու դատարկ գրադարանը, որտեղ մի ժամանակ, ըստ նշված կատեգորիաների՝
«անկախություն», «նոր գրքեր», «հողի սեփականություն» գրքեր են եղել: Թե ո՞ւր են դրանք
անհայտացել, ոչ ոք չգիտե: Փոխարենը փորձ է արվել «մշակութային» կոլորիտ ստեղծել գյուղապետարանում՝
փակցրել են Նժդեհի նկարը, ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մի պլակատ
եւ այլն: «Սա՛ պետք է լինի քո սերունդի նոր կրոնը Հայ երիտասարդ-
ՆԺԴԵ»,- տառասխալներով ազդարարում է գյուղապետի աշխատավայրի պատին փակցված պլակատը:Պատրաստեց
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ, լուսանկարները՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել