Օրվա լրահոսը
Հատուկ դպրոց՝ Ճապոնիայում
Խոսքը «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց» աշխատելու մասին է Տղամարդիկ մարմնավաճառների մոտ գնում են տարբեր պատճառներով, սակայն հիմքում սեռական ցանկությունների բավարարումն է: Իսկ կանայք օգտվում են «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց»-ների ծառայություններից: Կա կարծիք, որ այս տղամարդիկ սպասարկում են էլիտային եւ հիմնականում՝ հայտնի տղամարդկանց կանանց: Այդ «ժիգալոները» հնազանդորեն կատարում են իրենց «տիրուհու» բոլոր սեռական ցանկություններն ու հրահանգները՝ դրա դիմաց
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ
Ըստ հեղինակի, խաղն ուսանողներին կսովորեցնի հետաքննական լրագրություն «Երբ 2009 թ. «ԷՄ-ԷԼ-ԱՅ» լրատվական գործակալությունից ստացանք հաղորդագրություն, որ սույն թվականի փետրվարի 25-ին տնից դուրս է եկել հայտնի լրագրող Մարիամ Գրիգորյանը եւ այլեւս չի վերադարձել, «ՅՈՒ-ԷՍ-Ի-ԷԼ ՄԵԳԶԻՆ» լրատվական գործակալությունը միանգամից անցավ նրա որոնման աշխատանքներին: Օգնության միակ օղակը լրագրողի մայրն էր՝ տիկին Լաուրան, որը մեզ հանձնեց Մարիամի օրագիրը, որտեղ
Առաջընթացը տեսանելի է
«Առավոտին» տված հարցազրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: Օրերս ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց հանրապետության այդ տարիքային խմբի հավաքականը, որն սկսում է նախապատրաստվել մրցաշրջան 2009-ի պաշտոնական մրցումներին: – Գո՞հ եք առաջնությանը մասնակցած ըմբիշների մրցելույթների մակարդակից: – Միանգամից ասեմ, որ այս առաջնությունը կրկին ցույց տվեց, որ ըմբշամարտը մեզանում իրավամբ է
ՄԵԿԱԿԱՆ «ԱՐԾԱԹ» ԵՎ «ԲՐՈՆԶ»
Երեկ Վիլնյուսում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Յոթ քաշային կարգերում չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարելու հայտ ներկայացրել էին երեք տասնյակից ավելի երկրների ազգային ֆեդերացիաներ: Սպասվում էր, որ պայքարը լինելու էր անակնկալներով լի: Մրցավայր մեկնած մարզական լրագրող Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ առաջին սենսացիոն անակնկալը Լիտվայի մայրաքաղաքում գրանցվել է մինչեւ պայքարն սկսվելը: Եվ
Կոմպոզիտորների միության վարկանիշը զրո է
Համոզված է այդ միության անդամ Լեւոն Չաուշյանը Լ. Չաուշյանը արտահերթ համագումար էր պահանջում: Հայաստանյան ստեղծագործական որոշ միություններում, գարնան գալուն պես, էլ ավելի են թեժացել կրքերը: Չի բացառվում, որ Գրողների միությունում սկիզբ առած կռիվների, պարզաբանումների, մեկ-մեկ էլ՝ ձեռնամարտի ու «ռազբորկաների» ավանդույթը փոխանցվի նաեւ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն: Առաջնորդվելով հ/կ-ների մասին օրենքի դրույթներով՝ կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ
«ԷՐԳԻՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՎ ԷՐԳՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ»
ՀՅԴ մասին երեկ ասաց կուսակցության երբեմնի համակիր, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էին: Նրանց կարծիքով, այսօր մակերեսային վերաբերմունք կա ազգային արժեքների հանդեպ: Ս. Կարապետյանը, օրինակ, գտնում է, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները հաճախ վերածվում են շոուի, եւ Ծիծեռնակաբերդ այցելողներից շատերի
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են «Ալ-Ղաիդայի» հետ կապված 9 ահաբեկչական խումբ: Այդ մասին, ըստ «Ռեգնումի», երեկ հայտնել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմեդովը: Այդ պաշտոնյայի խոսքերով, ահաբեկիչները մեղադրվում են պետական դավաճանության, իշխանության բռնի յուրացման եւ պետության հիմքերի խարխլման համար: Նախարարը հայտնել է, որ այդ մեղադրանքներով 140 հոգի քրեական
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՊՈՌՆՈ ԷՐ ՆԱՅՈՒՄ
Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեկի Սմիթի կարիերան հարվածի տակ է հայտնվել ամուսնու պատճառով: Վերջինս, ինչպես պարզվեց, հակում ունի պոռնո ֆիլմեր նայելու՝ պետության հաշվին: 46-ամյա Ռիչարդ Քիմլին, որն իր տիկնոջ մոտ աշխատում է որպես օգնական՝ տարեկան 20 հազար ֆունտ աշխատավարձով, հեռուստատեսությամբ պոռնո ֆիլմեր էր նայում եւ դրանց համար վճարում էր խորհրդարանի կողմից հատկացվող օրապահիկներից: Ընդդիմությունն արդեն
ՎԱԼԵՆՍԱՅԻՆ ՆՈՐԻՑ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան երեկ իր ինտերնետ բլոգում հայտարարել է, որ այլեւս հրաժարվում է մասնակցել պաշտոնական միջոցառումներին ու հանդիպումներին: Բացի այդ, «Սոլիդարնոստ» հակակոմունիստական շարժման հիմնադիրը հայտնեց, որ վերադարձնելու է իր բոլոր շքանշաններն ու կոչումները եւ մեկնելու է երկրից: Վալենսայի զայրույթն է առաջացրել հերթական գիրքը, որի ավելի քան 600 էջում Հիշողության ազգային ինստիտուտի 24-ամյա պատմաբանը
Ուզում էին տապալել Լոնդոնի համաժողովը
Լոնդոնում ապրիլի 1-ին սկսվող 20 երկրների համաժողովից առաջ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու, որոնք, ինչպես ենթադրվում է, պատրաստվում էին տապալել միջոցառումը: Նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: 5 հոգի, այդ թվում՝ 16-ամյա մի պատանի եւ երկու 20-ամյա աղջիկ, ձերբակալվել են Պլիմուտ քաղաքի մոտակայքում: Ահաբեկչության մասին օրենքի համաձայն՝ նրանց կարելի է կալանքի տակ պահել
Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել
Երեկ Լիբիայի ափերի մոտ Եվրոպա ուղեւորվող նավ է վթարվել: Ըստ BBC-ի, նավի վրա են գտնվել ավելի քան 200 միգրանտներ: Լիբիայի իրավապահները հայտնում են 21 զոհվածի եւ մի քանի տասնյակ անհայտ կորածների մասին: Իրենց հերթին եգիպտական աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում կա առնվազն 10 եգիպտացի: Օգնության հասած լիբիական նավերին հաջողվել է փրկել 20 հոգու: Ըստ
Օբաման մեկնեց Եվրոպա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չեխիա, Lեհաստան եւ Թուրքիա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի դիրքորոշումը ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչեւ ահաբեկիչների դեմ պայքարը Աֆղանստանում եւ Պակիստանում: Ակնկալվում է, որ Lոնդոնում՝ աշխարհի 20 գերտերությունների գագաթաժողովի շրջանակներում, Օբաման
Հանրակացարանային ռոմանտիկա
Այստեղ ապրելով՝ համ ինքնուրույնություն ես ձեռք բերում, համ իսկական ընկերներ «2005 թվականին, երբ ընդունվեցի ԵՊՀ, Երեւանում մնալու խնդիր առաջացավ: Չէինք ուզում բարեկամի տանը մնալ, որովհետեւ դա իր դժվարություններն ունի»,- պատմում է Անժելան: Ծնողներն էլ չէին ուզում, որ նոր քաղաք եկած երեխան մենակ մնար: Այնուամենայնիվ, նա սկսեց ապրել մորաքրոջ տանը: Ընտանիքը մեծ էր, եւ Անժելան դարձավ
ԲԱՐՁՐԱՀԱՐԿԸ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարում է, որ այդ շենքը թիվ 145 դպրոցի համար վտանգ չի ներկայացնում: Արդյո՞ք նորակառույցի եւ դպրոցի միջեւ այս տարածությունը 18 մ է կազմում»: Արաբկիր համայնքի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի անմիջապես դեմ-դիմաց շինարարություն է ընթանում, ընդ որում՝ դպրոցից շատ փոքր հեռավորության վրա: Դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը «Առավոտի» հետ
Կյանքը բեսամթ լոքշ ա
Հավայի լռվել ենք Վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում հայոց լեզվի որակական անկման մասին: Այն տպավորությունն է ստեղծվում, թե հասարակության (հատկապես մեծ սերնդի) կողմից վերջապես պահանջ կա վեր բարձրացնելու մայրենի լեզվի անաղարտության խնդիրը: Սա ուրախալի փաստ է… Թվում է՝ սառույցը հալչում է… Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, այժմ ունի այլ պահանջներ, որոնք վերաբերում են նաեւ լեզվագործածությանը: Այս
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է
Մեր կյանքում զարմանալի շատ բաներ կան: Զարմանալի են, ասենք, մարդկային ձեւախեղումները: Մենք ապրում ենք փոքր երկրի փոքր քաղաքում, որտեղ հասարակական եւ քաղաքական դաշտում եղած բոլորն էլ իրար գիտեն եւ գաղտնիքներ չկան: Գիտեն ե՛ւ իրար անցյալ, ե՛ւ ներկա: Գիտեն՝ ով ինչ եւ ինչպես է արել ու անում: Ու զարմանում ես, թե ինչ թեթեւությամբ են, իշխանությունից զրկվելուց
«Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք»
Թումանյանի ծննդավայրի՝ Դսեղի երիտասարդները իրենց հուզող խնդիրներին լուծումներ են առաջարկում: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գործում է երիտասարդական գործունեության ակումբը: Այն զբաղվում է գյուղի երիտասարդության խնդիրներով՝ բարձրացնում դրանք, քննարկում, լուծումներ առաջարկում եւ դիմում գյուղապետարանին ու մարզպետարանին: Մի քանի տարի առաջ, երբ գյուղի երիտասարդների հետ զրուցում էի նրանց հուզող խնդիրների մասին, պարզեցի,
ԱՇԽԱՏԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Երեկվանից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ: Երկրի ղեկավարը այցը սկսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Պատվիրակությունը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ աշխարհամարտում եւ արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին եւ ծաղիկներ
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -1 Հետո կասեք՝ խնձորը լվա, նոր կեր Օրեր առաջ Մալաթիայի շուկայում ականատես եղանք, թե ինչպես է վաճառակետերից մեկում մոտ հինգ կիլոգրամ սուրճը թափվել գետնին: Իրեն չկորցրած «բիզնեսմենը» կողքին հայտնված տատիկի օգնությամբ հավաքում էր այն, իսկ այդ պահին մեր անհարկի հարցին՝ «հետո դա վաճառելո՞ւ եք», բնականաբար, նա գերադասեց չպատասխանել: Մ. Մ. ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -2 Դրոշի ներքո
ՀԱՅԿԱԶԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՏԱՐԱԾՔՆ Է ՈՒԶՈՒՄ
Դիմում՝ տասը տարի անց Վիճելի տարածքը Կլարա Ավանեսյանինն է: Կենտրոն համայնքի Խորենացու 3-րդ նրբանցքի 32 տունը դեռեւս 1935 թ. պատկանում է Կլարա Ավանեսյանի ընտանիքին, որի մի մասին ամեն կերպ փորձում է տիրանալ տիկին Կլարայի դիմացի տան հարեւան Հայկազ Թությանը: Ինչպե՞ս: Խոսքը Երեւանի «Բարեկամություն» հանրախանութի խաչմերուկին հարող հատվածում գտնվող կիսահողաշեն մի առանձնատան մասին է, որի հետնաբակում
Բնակիչներին ջրից զրկել են
«Երեւան ջուրը» հրաժարվում է բնակչի հետ ջրամատակարարման պայմանագիր կնքել, պատճառաբանելով, որ դա կամ պետք է անեն ամբողջ շենքի բնակիչները, կամ էլ՝ համատիրությունը: Կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությանը պատկանող Արգիշտի 11/3 շենքում 4 օր ջուր չի մատակարարվել։ Բանն այն է, որ շենքի բնակիչները չեն համարվում «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ, բաժանորդը ջրի խողովակների ցանցի սեփականատեր «Գլենդել Հիլզն»
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ «ՋԻՓԵՐԸ» ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԵՆ
Վանաձորում շտապօգնության կանչերին բժիշկները ուշացումով են արձագանքում, քանի որ ժամեր է պահանջվում՝ մինչեւ կողմնակի ավտոմեքենաների շրջափակումից դուրս գան: Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի շրջակայքը մշտապես խցանված է ավտոմեքենաներով, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի շտապօգնության մեքենաները չկարողանան ժամանակին տեղ հասնել ու հիվանդին շտապ- օգնություն ցուցաբերել: Որոշ վանաձորցիներ էլ մեզ հետ զրույցում հավաստեցին, որ բժիշկներն ուշացումով
Տնտեսության անկումը կշարունակվի
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ ) կանխատեսումների, տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը եւ անբարենպաստ առեւտրի պայմանները կշարունակեն Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը: Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում 2009-ին շարունակվելու է նվազման միտումը, ինչը պայմանավորված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ,
Հայաստանի դիրքորոշումը չի ներկայացվելու
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, մարտին երկրում գնաճը կլինի 1-1,5%-ի սահմանում: Այս մասին երեկ լրագրողներին ասել է բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով վերաֆինանսավորման տոկոսադրույքների հնարավոր փոփոխության մասին՝ Վ. Գաբրիելյանը թեեւ նշել է, որ գնաճային ճնշումների պատճառով առաջիկայում Հայաստանում տոկոսադրույքների իջեցում չի լինի, սակայն հավելել է. «Միաժամանակ, ելնելով այն բանից, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ամենահոռետեսականը
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե կենսաթոշակներն ու նպաստները գոնե 20%-ով չբարձրացվեն, ապա երկրում սոցիալական լարվածությունը կլինի անխուսափելի: Ըստ Վ. Դալլաքյանի, եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի՝ թոշակներն ու նպաստները կբարձրանան: Հայաստանի Կենտրոնական բանկը այս տարվա համար կանխատեսել էր ընդամենը 8% գնաճ, սակայն դոլարի արժեւորումը ցույց տվեց, որ նախորդ ամիս մի շարք ապրանքներ թանկացան միջինը 15-20%-ով:
ԵԽԽՎ-ում ապուշներ չկան
Իսկ Հայաստանո՞ւմ Երեկ մամուլի տարբեր ակումբներում հյուրընկալվել էին Հայ ազգային կոնգրեսի երկու ներկայացուցիչներ, որոնք նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարներ են եղել: Խոսքը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մասին է: Նրանք երկուսն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինչպես մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ քաղբանտարկյալների ճակատագրին, այնպես
ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ
Ասում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը – Բազմաթիվ մեկնաբանություններ կան, թե քաղաքապետի ընտրություններում կոալիցիայի մաս կազմող ուժերի թեկնածուները՝ բացի ՀՀԿ-ից, առավել պատրաստվում են ուղղակի ձայներ հավաքել՝ հետո Երեւանի ավագանու կազմում կոալիցիան վերստեղծելու համար: Որքանո՞վ եք իրական համարում այս սցենարը: – Յուրաքանչյուր սցենար, բնականաբար, ունի ապրելու իրավունք: Բայց այս դեպքում,
ԿՈԱԼԻՑԻԱ ՀՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵ՞Վ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նա նաեւ հայտնեց, թե արդեն նախապատրաստել են իրենց ծրագիրը, եւ անհրաժեշտ համարեց, որ այս ընտրություններում մրցակցությունը ծավալվի ծրագրերի շուրջ: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ ընտրությունների
«Սեւ PR-ով մի զբաղվեք»
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է, որ քաղաքապետարանը՝ իր կառույցներով, եւ թաղապետարանները լծված են համաքաղաքային ծրագրերի իրագործմանը: «Դրանք հերթական նախընտրական շահարկումներն են՝ դեռեւս քարոզարշավը չսկսված, որոնց մեջ ներքաշվում են նաեւ հանրակրթական համակարգը, առանձին կառույցներ: Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանին ենթակա հանրակրթական դպրոցներին որեւէ նման հրահանգ չի տրվել, չի էլ տրվելու, նման թերթիկներ չեն բաժանվել եւ չեն էլ
ՆԱ ՆԱԽ՝ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԷՐ, ՀԵՏՈ՝ ՎԿԱ
Իսկ հիմա «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը քաղկալանավոր է 2007թ. սեպտեմբերի 4-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, մայոր, իսկ այսօր քաղբանտարկյալ Գագիկ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քրգործը հարուցվել էր նույն ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված՝ «Պուտանկա» մականունով Ռոբերտ Կարապետյանին ծեծելու


















































