Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՀԱՅՏՆՎԵԼ «100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՑՈՒՑԱԿԸ»

Քարոզչությունն արդեն սկսվե՞լ է Ամենեւին էլ պարտադիր չէ երեւանցիների շրջանում հարցախույզ անցկացնել՝ պնդելու համար, որ մեր համաքաղաքացիները պատրանքներ չեն տածում Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների արդար, ազատ կամ թափանցիկ անցկացման վերաբերյալ: Դեռ մինչեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը՝ մեր համաքաղաքացիների համար ակնհայտ էր, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները հալած յուղի պես կամ առանց ընտրակեղծիքների,

ԴԱՏՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող «ՉԻ» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ գործի դատաքննությունը: Ըստ «ՆՏ»-ի՝ դատական նիստում ավարտվեց վկաների հարցաքննությունը: Նույն դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը, կարգադրիչներ Ռաֆայել Ստեփանյանը, Շահեն Օհանյանը, դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը հայտարարեցին, որ Սմբատ Այվազյանի դեմ

Գիրք յոթերորդ

Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ

«ՊԵՐԵՎԱՌՈՏ» ՉԻ ԼԻՆԻ

«Առավոտի» տեղեկություններով, մոտ 10 օր առաջ ՀՀ ԱԱԾ-ում «tete a tete» հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, հանդիպումը անցել է «կառուցողական» մթնոլորտում: Նախ, կողմերը որոշել են հաշտվել ու մոռանալ «անցյալի անհարթությունները»: Ս. Սարգսյանը, մեր աղբյուրների ասելով, ԵԿՄ երկար սպասված ու դեռ չգումարված համագումարից առաջ

ՔՆՆԻՉԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԲԱՑԱՏՐԵԼ

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստը երեկ անցկացվեց դռնփակ: Հանձնաժողովին պարզաբանումներ էր տալիս Հատուկ քննչական ծառայության քննիչ Գորիկ Հովակիմյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովի մարտի 24-ի նիստում մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողները հայտարարել էին, թե հակասություններ են նկատել. ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Խաչատրյանը զոհվել է 20.30-ի սահմաններում: Մինչդեռ նրա ծնողներն ապացույց են ներկայացրել՝

Ծնունդդ շնորհավոր, Աշոտ

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, խորհրդային կայսրության օրոք այլախոհության համար դատապարտված, անլեգալ ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցության) անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Նրանք, ովքեր ճանաչել են հասարակական-պետական վառ գործչին, մինչ օրս հիշում են նրա առնական կերպարը, հայրենիքի ամեն մի մասունքի նկատմամբ նրա անմնացորդ նվիրվածությունն ու խոսքի ուժը: Ա. Նավասարդյանը ձեւապաշտ չէր եւ

«ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ»

ՀՀ Սփյուռքի նախարարության՝ մամուլի հետ աշխատելու անկարողության ու չպատճառաբանված գաղտնիության հերթական ու թերեւս տհաճության աստիճանի ավելորդ դեպքը երեկ էր՝ նախարարության ատյանի (կոլեգիայի) նիստի ժամանակ: Ատյանի առաջին նիստին լրագրողները ներկա եղան հազիվ 15 րոպե, իսկ այս անգամ՝ մոտ 30: Զավեշտն այն է, որ նախարարության մամուլի քարտուղարը եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը չգիտեին ինչ անել՝ մեկ

ԱՂՄԿՈՂՆԵՐԻՆ ՄԻ՛ ԽՆԱՅԵՔ

«Հատկապես ամռանը ես չեմ կարողանում քնել, դրսի աղմուկը ուղեղս սղոցում է: Ժամերով շուռումուռ եմ գալիս անկողնու մեջ եւ մինչեւ լուսաբաց, այսինքն՝ այն պահը, երբ մեր հարեւան տղաներն իրենց տները չեն քաշվում, չեմ կարողանում աչք փակել եւ այսպես՝ ամեն օր»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Գայանեն: Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Սայաթ-Նովայի փողոցում բնակվող Աստղիկն էլ պատմեց, որ

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ

Երեկ Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Արեւի հետքերով» գրքի շնորհանդեսը, որին «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «ՎիվաՍելի» նախաձեռնությամբ՝ «Երեխաները երեխաներին» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նկատենք, որ «Արեւի հետքերով» գրքում ընդգրկված են հիմնադրամի ներքո ստեղծված ՀՀ տարբեր մարզերում գործող

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանութերորդ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ  Եվ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պրեզիդենտներն էլ որ մենակ իրանց մասին չմտածեին, մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեին, շատ լավ կըլներ», եւ ես հարցրի՝ «ո՞ր պրեզիդենտները. Ամերիկայի՞, թե՞ Ռուսաստանի», եւ Խչոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Հայաստանի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ

Մարտի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ

ԵՐԿՈՒ ՖԻԼՄ՝ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ղուկաս Սիրունյանի սցենարի հիման վրա նկարահանված, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Սասունը սրտերի մեջ» վավերագրական եւ «Յարխուշտա» խաղարկային ֆիլմերի շնորհանդեսը: Սցենարի հեղինակի խոսքով, ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է հանկարծակի. «Երբ տարբեր կողմերից լսում էի անպատասխան հարց, թե՝ որտեղ է գտնվում Սասուն քաղաքը, եւ մտածում, թե ինչ ապրումներ են ունենում ամեն անգամ սասունցիներն այդ

ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ

Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թարգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։ Շարքը լրացնում են մի քանի բառաբարդումներ, ինչպիսիք են՝ Gotobed-ը (պառկիր քնելու), Shufflebottom-ը (հետույքը

Վասն կուսության ու կարմիր խնձորի

Հայերին բնորոշ բարդույթներ «Երբ ես ցանկանում էի մայրիկիս հետ խոսել սեռական հարաբերությունների մասին, նա միշտ վարպետորեն փոխում էր խոսակցության թեման, ու միշտ բարդույթները արգելք էին հանդիսանում՝ լիովին անկեղծանալու համար: Այդ պատճառով էլ մինչեւ հիմա մորս վախենում եմ հայտնել, որ վաղուց զրկվել եմ կուսությունից: Եթե նա այդ մասին իմանա՝ կամ ընկերոջս կստիպի ամուսնանալ ինձ հետ, կամ

ԴԱՅԱԿԸ ԶԲԱՂՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Ըստ մասնագետի՝ դայակները մեծ դեր ունեն երեխայի ընդհանուր զարգացման ու աշխարհայացքի ընդլայնման գործում: «Առավոտի» մարտի 21-ի համարում տպագրած «Դայակները հնարել են քնեցնելու նոր մեթոդ» հոդվածում ներկայացված էր մի ծնողի դժգոհությունը դայակից: Այդ հոդվածը իրարանցում է առաջացրել դայակների շրջանում, որոնց կարծիքով՝ «վատ» դայակները բացառություններ են եւ չպետք է բոլորին նույն պիտակավորումը տալ: Այս թեմայի շուրջ «Առավոտը»

«Սեքսը»՝ ֆուտբոլում Սպորտը պայքար է: Մտքի, գեղեցկության, ուժի, արագության, ճկունության, ժամանակի եւ տարածության մեջ բոլորից ավելի արագ կողմնորոշվելու, վայրկյանի հազարերորդական, միլիմետրի հարյուրերորդական մասում մրցակցին գերազանցելու պայքար: Եվ եթե դա հաջողվում է, վայելիր հաղթանակի բերկրանքը, փառքն ու պատիվը քոնն են: Հակառակ դեպքում՝ դժբախտ ես: Մարզական պայքարի բուն ընթացքի ակնթարթները եւ էմոցիաների արտահայտման յուրատեսակ պահերը սովորական աչքի

ԿԱՐԵՎՈՐԸ ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՆ Է

Երեկ կայացած մամուլի ասուլիսն այս խնդրից սկսեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը:   Այսօր Աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականներն ուժերն են չափելու Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այս երկու հավաքականները մինչեւ այժմ անցկացրած չորս պաշտոնական հանդիպումներից հետո եզրափակում են 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Սակայն տարբերությամբ, որ

Երկխոսության մեկնակե՞տ

Ընթերցողի արձագանքը՝ «Առավոտի» մարտի 26-ի խմբագրականին Պարոն Աբրահամյան, երեւի ինքներդ մի քանի հարյուր անգամ ասած կլինեք, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Եկեք դրանով չզբաղվենք նաեւ այսօր եւ մանավանդ «Ժառանգության» պահով: Ձեր այն միտքը, թե «Ժառանգության» ձայների մի զգալի մասը գնալու է ՀԱԿ-ին, ուղղակի անհեթեթություն է: Որպեսզի համոզվեք դրանում, հիշեք, թե ինչպես ձեւավորվեց «Ժառանգությունն» ու

«ՀԱՄԱՅՆՔԱՑՈՒՄԸ»՝ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի առիթով Հայաստանում հայ ժողովրդի պատմության մասին պատմող գրքերի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Համենայնդեպս, այնպիսին, ինչպիսին կար 20 տարի առաջ, հատկապես ազատագրական շարժման ժամանակ: Հասկանալի է, որ մարդը, ոչ մասնագետը, պատմագիտական երկը իր ձեռքն է վերցնում վերապրելու այն հավաքականության ճակատագիրը, որի մի մասնիկն է ինքը: Տրոհված հավաքականությունները պատմագրության նկատմամբ

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹ

«Ես շատ լավ ճանաչում եմ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին: Ես մանկուց ճանաչում եմ սրիկա Միխայիլ Սահակաշվիլիին, ինձ պետք է ոչ թե ձերբակալել, այլ գնդակահարել՝ այն բանի համար, որ ժամանակին կանգնած էի այդ մարդկանց կողքին»,- ըստ «Իզվեստիա» թերթի, այդպես է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բադրի Բիցաձեն մեկնաբանել իր հնարավոր ձերբակալության մասին լուրերը, ինչպես նաեւ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստների

ԹԱԳԱԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՎԵՐԱՆԱՅՎԵԼՈՒ Է

Ավելի քան 200 տարի Մեծ Բրիտանիայում գործող թագաժառանգության մասին օրենքը կարող է փոփոխության ենթարկվել: Բրիտանացի խորհրդականները գտնում են, որ այդ օրենքը խտրականության տարրեր է պարունակում: 1701 թվականին ընդունված թագաժառանգության մասին ակտի գլխավոր նպատակն էր թույլ չտալ Ստյուարտների կաթոլիկ դինաստիային մոտենալ Անգլիայի գահին: Ըստ այդմ, թագավոր կարող էր դառնալ միայն անգլիկան եկեղեցու անդամը: Այդ օրենքի համաձայն,

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՆԱՏՕ-Ի ԽՆԴԻՐՆ Է

Ապրիլի 1-ին Լոնդոնում կայանալիք Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից առաջ գլխավոր թեման է դարձել ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումը դեպի արեւելք: Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է այդ խնդրում իր երկրի դիրքորոշման մասին: «Այստեղ, հավանաբար, պետք է հաշվի առնել կոնկրետ իրավիճակը: Եթե խոսք է գնում ՆԱՏՕ-ին մի երկրի անդամակցության մասին, որտեղ բնակչության մեծամասնությունը դեմ է այդ

Նորից «կպավ» մաշկի գույնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մաշկի գույնը հանգիստ չի տալիս էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Երբ լրագրողներից մեկը նրան ասաց, որ համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ իր տեսակետներով նա շատ բանով նման է Օբամային, Բեռլուսկոնին, որը կլոր տարին ընդունում է արեւային լոգանքներ, դրան պատասխանեց. «Ես ավելի սպիտակամաշկ եմ եւ դա այն պատճառով, որ վաղուց արեւի տակ

Գնդապետը զբաղվում էր կավատությամբ

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության մի փոխգնդապետ ղեկավարում էր միջազգային ավազակախումբ, որը արտասահման է ուղարկել ՌԴ-ից եւ ԱՊՀ երկրներից մոտ 130 աղջիկ՝ վաճառելով նրանց որպես սեռական ստրուկներ: Ըստ newsru.com-ի, քրեական գործով են անցնում Իսրայելի, Մոլդովայի եւ Ռուսաստանի 13 քաղաքացիներ, իսկ գործի նյութերը կազմում են մոտ 200 հատոր: Քանի որ աղջիկների մեծ մասին վաճառել են Իսրայելում, բոլոր

Հայերը վախենո՞ւմ են պատերազմից

«Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կլինի այն սահմանագիծը, որից հետո Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի իր պատմական հողերը վերադարձնելու համար»,- ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ախմեդօղլուի այս կարծիքը հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով «Day.az» կայքը: Նման կերպ քաղաքագետը պատասխանել է հայկական կողմի այն դատողությանը, որ Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ այն պատճառով, որ չի ուզում խանգարել բանակցային

Կոչումների դարն անցել է

ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը չի կարեւորում պաշտոնն ու կոչումը, այլ միայն՝ ստեղծագործելու հնարավորությունը: «Այո, այսօր պետական թատրոնների գեղարվեստական ղեկավարներից Լիլին ամենաերիտասարդն է: Լիլին, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, այսօր հայ թատրոնի ամենատաղանդավոր երիտասարդներից է: Եվ ես համոզված եմ, որ նրա ծնողները թույլ չեն տա նրան որեւէ սխալ բան անել: Թողեք թող մարդը հանգիստ աշխատի: Ի վերջո,

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Բեմադրիչ Նարեկ Դուրյանը կարծում է, որ «տեղացի» դառնալուց հետո արվեստագետը ՀՀ-ում հարգանքը կորցնում է Երեկ Թատրոնի միջազգային օրն էր, ինչի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էր Փարիզի «Լա Բոհեմա» թատրոնի ղեկավար, բեմադրիչ, ռեժիսոր Նարեկ Դուրյանը: Հայաստանում բեմադրիչին ճանաչում են որպես Օհան Դուրյանի որդի եւ «Մորաքույրը Փարիզից» ներկայացման ռեժիսոր: Չնայած Ն. Դուրյանը ընդամենը 20 տարի է

Երբ «ինքնազբաղվածը» մարմնավաճառ է

Սպասարկում՝ առանց «շահող» ՀԴՄ կտրոնների Երբ հայրենի իշխանությունը որոշեց բոլոր տնտեսվարողներին բերել հարկային դաշտ, պարտադիր դարձնելով «շահող» ՀԴՄ կտրոնների կիրառումը, մտածեցի, որ տոնավաճառի առեւտրականների օրինակով հարկեր կվճարեն նաեւ, ասենք, Բագրատունյաց փողոցի՝ Ծերեթելիի խաչմերուկում, Սահմանադրական դատարանի եւ Երեւանյան լճի մերձակայքում ծառայություններ մատուցող մարմնավաճառները: Առեւտրական ծանոթներիցս մեկն ամեն անգամ հարկերի մասին հիշելիս զայրացած ասում է. «Թող էդ

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻԿ ՎԵՃԻ ՄԵՋ

Քաղաքապետի տեղակալի որդին աճուրդով գնել է եկեղեցու հողը Շիրակի թեմի առաջնորդարանը ցնցված է: Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ (անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին), ինչպես հիշում եք, նույն առվով չգնացին հնարավոր քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ջրերը: Բանավոր «փոխհրաձգություններն» ավարտվեցին հոգեւորականի խոհեմությամբ՝ քաղաքապետի հետ չառնչվել, գլուխ չդնել նրա հետ: Սակայն

ԿԱՊՈՒՅՏ ՍԵՎԱՆ, ՈՉ ԹԵ ՑԻԱՆ

Երեկ նախագահի նստավայրի մոտից մեկնարկեց SOS-Սեւան ակցիան: Հ/կ-ների մի խումբ ներկայացուցիչներ, բնապահպաններ, ի պաշտպանություն Սեւանի, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ «Geopromining» ընկերության, որը նախատեսում է առաջիկայում Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել: Բնապահպանների խոսքերով՝ «դիմում ենք պետական կառույցներին՝ վերանայելու ընկերության հետ կնքած պայմանագրերը եւ անվավեր ճանաչելու տրամադրած արտոնագրերը»: Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ փաստաթուղթը, որի հիման վրա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930