Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից «կպավ» մաշկի գույնին

Մարտ 28,2009 00:00

\"\"ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մաշկի գույնը հանգիստ չի տալիս էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Երբ լրագրողներից մեկը նրան ասաց, որ համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ իր տեսակետներով նա շատ բանով նման է Օբամային, Բեռլուսկոնին, որը կլոր տարին ընդունում է արեւային լոգանքներ, դրան պատասխանեց. «Ես ավելի սպիտակամաշկ եմ եւ դա այն պատճառով, որ վաղուց արեւի տակ չեմ պառկել, գումարած դրան՝ Օբաման ավելի համակրելի է, երիտասարդ եւ բոյով»: Newsru.com-ը հիշեցնում է, որ Բեռլուսկոնիի նախորդ կատակը Օբամայի մաշկի վերաբերյալ՝ քաղաքական շատ գործիչներ համարել են ոչ միայն անհամ, այլեւ՝ ռասիստական: Անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի ներկայությամբ 72-ամյա Բեռլուսկոնին ասաց, որ Օբամայի ընտրությունները հասարակական կարծիքի կողմից ընկալվել են որպես մեսիայի գալուստ: Իտալիայի վարչապետն այն ժամանակ հույս հայտնեց, որ Մեդվեդեւը լավ հարաբերություններ կհաստատի Օբամայի հետ, քանի որ վերջինս նույնքան գեղեցիկ է, երիտասարդ եւ արեւահարված: Բեռլուսկոնին չի պատրաստվում ներողություն խնդրել այդ կատակի համար, քանի որ իր խոսքերն էլ համարում է հաճոյախոսություն, իսկ նրանց, ովքեր կատակներ չեն հասկանում, անվանել է հիմարներ: Այդ կատակը զայրացրել էր նույնիսկ Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիին, որն ասել է, թե, Բեռլուսկոնիի «կատակների» պատճառով ինքը երբեմն շատ է ուրախանում, որ այլեւս իտալուհի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել