Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Մեր լեքսիկոնում մենք իսկապես շատ հաճախ շփոթում ենք պետություն եւ իշխանություն բառերը: Այս հարցը հատկապես առաջանում է, երբ խոսում ենք հայրենիքի մասին, եւ մարդիկ հարց են տալիս՝ ե՞րբ է վերջապես այս պետությունը մտածելու մեր մասին: Մարդկանց լեքսիկոն, նաեւ գիտակցություն է մտել մի շատ վատ զգացողություն, որ պետությունը եւ իշխանությունը նույնն են, եւ որ նույնն են

ԴԱՏԱԽԱԶԸ ԽԼԵՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Այս տարի, մարտի 6-ին, ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը, որը Երեւանյան լճին հարող տարածքում, Բագրատունյաց փողոցի վրա, 1000 քմ սեփական հողատարածք ունի, այդ տարածքում էլ 500 քմ ընդհանուր մակերեսով շինանյութի խանութ, այդ տարածքի սեփականության վկայականի օրիգինալ տարբերակով հանդերձ հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Հրավիրողը եղել էր դատախազ Գագիկ Մարկոսյանը: Վերջինս վերցրել էր քաղաքացու սեփականության վկայականը, նայել

ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷԼԻ ԻՐԵՆ ՀԻՇԵՑՐԵ՞Ց

«Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, Հայաստանը չի կարող վստահ լինել, որ նշված տարբերակով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման դեպքում չի բախվի Մեղրիի սպառնալիքին»,- երեկ այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի տնօրեն Ստեփան Դանիելյանը: Նրա ասելով, դրա պատճառն այդ տարածքով Ադրբեջանի հետ կապվելու Թուրքիայի ձգտումն է: «Վերջին հաշվով, Թուրքիայի շահերը չեն

ԱԺ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ «tert.am»-ին ասել է, թե կիսում է այն մտահոգությունները, որոնք այսօր ունի լրագրողական հանրությունը՝ կապված ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի հետ: Այն, պատգամավորի համոզմամբ, սահմանափակում է լրագրողների աշխատանքը: «ԱԺ-ն, ըստ էության, հասարակական բաց ամբիոն պետք է լինի եւ շատ հանգիստ լուսաբանվի: Խորհրդարանի աշխատանքը բավական յուրահատուկ է եւ

ԵԿՄ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

«Երկրապահ կամավորականների միությունը» այս օրերին ներկայացուցչական կազմով այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ ազատագրված տարածքներ: «Ա1+»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալներ, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ վարչության անդամներ, ՀՀ ԱԺ գեներալ պատգամավորներ Աղաբեկյանն ու Սեյրան Սարոյանը ԵԿՄ այլ անդամների ուղեկցությամբ երեկ եղել են Մարտակերտի շրջանում: Ա. Աղաբեկյանը «Ա1+»-ին ասել է, թե այդ այցը

«Իշխանությունը կամաց-կամաց հրաժարվում է»

Վստահեցնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսի վերնախավը Գյումրիի կառույցի նոր ղեկավար նշանակեց համաներված քաղբանտարկյալ, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին: Մինչ այդ կառույցը, լավ թե վատ, ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քեռու որդին՝ Մարտին Ղարիբյանը: Ներկայացնելով այս «կարեւոր առաքելությունը»՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Գյումրիում մամուլի ասուլիս տվեց՝ հերթական անգամ անխնա մերկացնելով

«ՍԱՀՄԱՆԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ»՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Մինչ Վրաստանի սահմանապահները «գրավում են» հայկական հողերը, մերոնք կամ լռում են, կամ անտեղյակ ձեւանում «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է ձեր կողմից վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են»՝ սա ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանն է, որի համար, ի դեպ, պահանջվեց չորս

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԵՐԿԻՐ»

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երկիրը պիտի անուն չունենա Այս տարվա մարտին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ քաղաքական ուժերը կարծես խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Այդ ժամանակ լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ իշխանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգության» անդամ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԹՈՇԱԿԻՑ

«Ա1+»-ը հայտնում է, որ հուլիսի կեսերից «Սիստեմա» ընկերությունում անկախ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ընկերությունից աշխատավարձ չի ստանում: Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի ՀՀ պետական բյուջեից իրեն հասանելիք էքս-նախագահական թոշակից: Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը օրենքով սահմանված է 408 հազար դրամ,

Քարերի նշանակությունը՝ հորոսկոպի նշանների համար

(Հիշեցնենք, որ «Առավոտի» օգոստոսի 22-ի համարում տպագրել էինք համաստեղության առաջին 6 նշանների քարերը): Դուք ի՞նչ քարով մատանի եք կրում, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ձեր համաստեղության նշանին եւ ձեր էությանը… ԿՇԵՌՔ համաստեղության տակ ծնվածներին խորհուրդ է տրվում կրել բյուրեղով զարդարված փայլփլուն մատանի: Մատանու տերերը մեծ հաջողությունների կհասնեն հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում: Բյուրեղն օժտված է արտասովոր մեծ

ԱՄԵՆԱԷՔՍՏՐԵՄԱԼՆ ՈՒ ԱՄԵՆԱԱՐԿԱԾԱՅԻՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սուր զգացողությունների սիրահարները մեկ ամբողջ գիշեր Երեւանի փողոցներում կփնտրեն ծածկագրեր Արդեն 181 քաղաքներում հայտնի «Dozor» գիշերային էքստրեմալ ու արկածային խաղին կարող են մասնակցել նաեւ հայերը. «Մի ամբողջ գիշեր, երբ Երեւանի մեծ մասը քնած է, դոզորայինները քաղաքով մեկ կսկսեն «Տիգրան Մեծի գանձերի» որսը: 10-15 թիմ, վստահ իրենց ուժերին եւ էրուդիցիային, զինված ամենահին գործիքներով, էլեկտրական լապտերներով եւ

Ճգնաժամը չանդրադառնա ձեռնարկի վրա

Բաց նամակ ՀՀ կառավարությանը Մոտենում է սեպտեմբերի 10-ը՝ 20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի դեմքերից մեկի՝ հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան տարելիցը։ Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց Օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը։

ՖԻԴԵ-ի փոխնախագահը՝ Ադրբեջանի ընտրանու ավագ

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը լրատվամիջոցներին հայտարարել է, թե ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին հնարավոր է, որ ստանձնի Ադրբեջանի ազգային հավաքականի ավագի դերը: Որ այդ պաշտոնին ամենայն հավանականությամբ հավակնելու էր արտասահմանցի մասնագետ, հայտնի էր դեռ վաղուց: Մամեդովն այդ մասին արտահայտվել էր ավելի վաղ: Եվ, ինչպես երեւում է, ֆեդերացիան արդեն կողմնորոշվել է: Համենայնդեպս, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի

Նաեւ համահայկական ձմեռայի՞ն խաղեր

Համահայկական խաղերը, որ դարձել են ավանդական եւ անցկացվում չորս տարին մեկ անգամ, զգալի դերակատարություն ունեն ոչ միայն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ արտերկրում ապրող հայ մարզիկների հայտնաբերման գործում, այլեւ նպաստում են հենց Հայաստանի ներսում սպորտի, հատկապես խաղային մարզաձեւերի պահպանմանն ու զարգացմանը: Օրերս Հայաստանում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ, կանադահայ գործարար Հրանտ Բարդակչյանը Սփյուռքի նախարար Հրանուշ

19-ՐԴ ՏՈՒՐԸ ԳՈԼԱՌԱՏ ՉԷՐ

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Միկա»-«Ուլիս» հանդիպումը, որտեղ հաջողությունն ուղեկցեց տանտերերին: Հյուրընկալողի դերում հանդես եկող «Բանանցը» զրոյական ոչ-ոքի գրանցեց «Արարատի» հետ խաղում, իսկ «Շիրակը» Գյումրիում մեկական գնդակ փոխանակեց «Կիլիկիայի» հետ: Մրցաշարային աղյուսակ (19-րդ տուրից հետո)

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԱՆՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՒԼ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Էրեբունին» օգոստոսի 19-22-ը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի նախնական փուլի մրցաշարին: Հանդես գալով «F» խմբում՝ «Էրեբունին» պարտության մատնեց Ավստրիայի «Օլլ Սթարզին»՝ 3:2 եւ Իսլանդիայի «Հվոտին»՝ 7:0, ոչ-ոքի արեց Իսրայելի ԱՍԱ-ի հետ՝ 3:3: Վերջին երկուսը խմբում վաստակեցին հավասար՝ 7-ական միավոր: Սակայն, շնորհիվ գնդակների լավագույն տարբերության, հայկական թիմը անցավ գլխավոր փուլ,

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 265-ՐԴՆ Է

ՈՒԵՖԱ-ի հրապարակած ակումբների վարկանիշային ցուցակում (հուլիսի 30-ի դրությամբ) Հայաստանի ակումբներից լավագույնը Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» է, որի անունը 320 ակումբների մեջ նշվել է 265-րդ հորիզոնականում:

ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

Լեհաստանի Շչենցին քաղաքում անցկացված սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում մինչեւ 51 կգ քաշային կարգում հանդես եկած հայաստանցի Կարեն Այլազյանը եզրափակչի վճռորոշ մենամարտում միավորների 7:1 առավելությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկին եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ցավոք, սա Հայաստանի երիտասարդական հավաքականի միակ մեդալը եղավ Լեհաստանում: Մեր մյուս տղաները տարբեր փուլերում պարտվեցին եւ դուրս մնացին մրցանակային

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՄԲՈՂՋ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Իսկ Իվանչուկը՝ Ջերմուկում Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունը, որին մասնակցեցին աշխարհի լավագույն գրոսմայստերներից 14-ը: Խաղացված 13 տուրերում վաստակելով 8,5 միավոր՝ Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկը հայաստանյան մրցաշարում գրավեց առաջին տեղը եւ արժանացավ հաղթողի համար սահմանված 30 հազար եվրո դրամական մրցանակին: Իվանչուկից 0,5 միավոր պակաս վաստակեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանը

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻՆ՝ ՀԻՏԼԵՐԻ ՄԱՍԻՆ

Բրիտանական The Daily Mail-ը օրերս սկսել է տպագրել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի՝ հանրությանը անծանոթ վեպը, որը 30 տարի շարունակ բանտված է եղել նրա՝ քաղաքից դուրս գտնվող տան վերնահարկում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այս վեպի գլխավոր հերոսներն են հանրահայտ դետեկտիվ Էրկյուլ Պուարոն եւ Ադոլֆ Հիտլերը: Ձեռագրերը գտել է Ագաթա Քրիստիի ստեղծագործություններով զբաղվող գրականագետ Ջոն Կարենը: Վեպի վերնագիրն

ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱ՞ՆԴ Է

Օգոստոսի 23-ի գիշերը Իոսիֆ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի ուռուցքաբանական կենտրոն: Երգչի մոտ բարորակ ուռուցք էր հայտնաբերվել, որից հետո նրան վիրահատել էին, հաղորդում է tert..am-ը՝ վկայակոչելով՝ թՈջպՑՈ.Ru-ն: Երգչի ներկայացուցիչները, սակայն, հերքել են լուրը:

Չինարին փորձում է շտկել մեջքը

Իսկ կրակոցները սահմանին՝ չեն դադարում Տավուշի մարզի Չինարի գյուղը, գտնվելով հայ-ադրբեջանական սահմանին՝ 1991-1994թթ. բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Տարիներ են անցել սարսափելի այդ օրերից, սակայն մինչեւ այսօր Չինարիի սահմանին դեռ կրակոցներ են լսվում: Բնակիչների համար դա սովորական երեւույթ է դարձել, եւ եթե մի քանի օր անդորր է լինում, «անհանգստանում» են՝ մտածելով. «Տեսնես ադրբեջանցիների մտքներին ի՞նչ կա»:

ՓԱՌԱՏՈՆԸ՝ «ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ»

Կամ ինչպես «Ոսկե ծիրանն» այցելեց Արցախ «Ոսկե ծիրանի» փոխտնօրեն Արա Խանջյանն ու տնօրեն Հարություն Խաչատրյանը (աջից)՝ Ստեփանակերտի Սպայի տան բակում: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ծիրանը»՝ անիվների վրա» ծրագիրը այս տարի երկրորդ անգամ Ջավախքում հյուրընկալվելուց հետո, երրորդ անգամ էլ Արցախ այցելեց՝ օգոստոսի 19-23-ը: Արցախյան «Ոսկե ծիրանը» բացվեց Ստեփանակերտի Սպայի տանը՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնով»: Նշենք,

«ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ»

«Հայ-թուրքական հարաբերությունները հանգուցալուծված չեն, դրանք դեռեւս զարգանում են, բայց չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, չնայած կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա պետք է կայանա»,- ըստ aysor.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները, ըստ բանախոսի, տարբեր ուղղություններով կարող են զարգանալ: Այս

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Ա՞Ճ Է ՍԿՍՎԵԼ

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է ռուսաստանյան տնտեսության աճի վերականգնման մասին: Ըստ lenta.ru-ի, Շուվալովը նշել է, որ պետք է առնվազն երեք ամիս հետեւել՝ արդյոք այդ դրական միտումները վերականգնվելո՞ւ են: ՌԴ վիճպետկոմի նախնական տվյալներով, 2009-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալները կրճատվել են 10,9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սակայն այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ նկատվում է

ՀԱՎԱՍԱՐԵՑՐԻՆ ՍՏԱԼԻՆԻԶՄԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը (ձախից երկրորդը) երեկ հայտարարել է, որ Մերձբալթիկայի ժողովուրդների համար ստալինիզմի հանցագործությունները հավասարազոր են նացիզմի ոճրագործություններին: Newsru.com-ը հաղորդում է, որ կիրակի օրը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի նախագահները Վիլնյուսում հռչակագիր են ստորագրել, ըստ որի՝ մտադրություն են հայտնում պահանջել ԵՄ-ից 20-րդ դարի այդ երկու տոտալիտար ռեժիմների «ազնիվ» եւ «բաց» գնահատականը: Կուբիլյուսի խոսքերով, Եվրոպան շատ

Հիշեցում՝ «ծովից ծով» Հունգարիայի մասին

Բրատիսլավան արգելել է Հունգարիայի նախագահ Լոսլո Շոյոմի մուտքը Սլովակիա: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, Սլովակիայի նախագահի ու վարչապետի ծրագրվող այցը սադրանք է, քանի որ հիշեցնում է Հունգարական թագավորության մասին, որին եւ պատկանում էր ներկայիս Սլովակիայի տարածքը: Կիրակի օրը Շոյոմը պետք է այցելեր հարեւան երկրի Կոմառնոյի շրջան, որտեղ կոմպակտ ապրում է հունգարական ազգային փոքրամասնությունը: Նախատեսվում

Իսրայելը պատիվ է պահանջում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շվեդական կառավարությունից պահանջել է պաշտոնապես դատապարտել շվեդական թերթերից մեկի հրապարակումը, ըստ որի՝ իսրայելական զինվորականները սպանում էին պաղեստինցիներին՝ մարդկային օրգանների փոխպատվաստման համար: BBC-ն հաղորդում է, որ, ըստ այդ թերթի, իսրայելցի զինծառայողները առեւանգում էին պաղեստինցի երիտասարդներին, իսկ այնուհետեւ վերադարձնում նրանց դիակները՝ մասնատված: Իսրայելի կառավարությունը նման հրապարակումները համարում է զայրացուցիչ եւ պահանջում է ոչ

Կասկածելի լեգիտիմություն՝ Աֆղանստանում

Օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հակասական գնահատականների են արժանանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, մի կողմից՝ համաշխարհային հանրությունը (Վաշինգտոնը, Մոսկվան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն) դրական է գնահատում ընտրությունների փաստը, մյուս կողմից՝ Քաբուլից տեղեկատվություն է ստացվում հօգուտ Համիդ Կարզայի բազմաթիվ ընտրակեղծիքների վերաբերյալ: Պարզ չէ նաեւ ընտրողների մասնակցության խնդիրը. Հիլմենդ գավառում այն կազմել է ընդամենը 5 տոկոս, ինչը

ՊՏՈՒՅՏ ՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԹԱՂԵՐՈՒՄ»

Գերմանական ճշտապահությունից հայկական անկարգապահություն՝ մեկ քայլ է Գերմանական ճշտապահություն. այս բառակապակցությունը երբեմն չափազանցություն է թվում, սակայն մեկամսյա ուղեւորությունս դեպի Գերմանիա՝ ցույց տվեց, որ գերմանական իրողությունը չափազանցությունների կարիք չունի: Հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը Համբուրգ քաղաքում կայացավ Լրագրության միջազգային ինստիտուտի Inwent ծրագրի հերթական ամառային դպրոցը՝ «Մամուլի ազատություն եւ էթիկա», որին աշխարհի 21 երկրների 23 լրագրողների թվում մասնակցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031