Օրվա լրահոսը
… ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ
Ամենուր քարոզվում է՝ սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել Սակայն իրականում նույն «քարոզիչներն» իրենց իսկ խորհուրդներին անգամ չեն հետեւում եւ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարը մնում է անհասցե, օդում կախված: «Առավոտը» տարբեր բնագավառներում աշխատող մի քանի հայտնի մարդկանցից հետաքրքրվեց, թե իրենք ինչքանո՞վ են առնչվում սպորտի հետ եւ արդյո՞ք առողջ ապրելակերպ վարում են: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը
Օրենքը բխում է ՀՌԱՀ-ի շահերից
ԵՄԱ եւ «Ինտերնյուսի» նախագահները դժգոհ են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններից եւ լրացումներից: Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»՝ ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների առնչությամբ իրենց դժգոհություններն էին հայտնում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ու «Ինտերնյուս» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը: Բ. Նավասարդյանը նշեց իրեն անհանգստացնող մի քանի փաստերի մասին. «Առաջին՝
«ՀԱՅԱՍՏԱՆ ԴԵՌ ՉԻ ԷԼ ՄՏԵԼ»
Ինտերիերային դիզայնի մշակույթը նկատի ունի մոսկվաբնակ գեղանկարիչ, ինտերիերի դիզայներ Հրաչյա Արմենակյանը Հայաստանում 1970-ականներին սկիզբ առավ ճարտարապետական, արդյունաբերական էսթետիկայի եւ դիզայնի որոշակի շարժում. Գ. Սունդուկյանի անվան թատրոնը (1967թ.), Տիկնիկայինը (1980-ականների սկիզբ) եւ այլն, նոր խոսք էին այս առումով: Իսկ շուրջ 10 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց եվրանորոգում հասկացությունը. այդպես էին անվանում քիչ թե շատ ներկայանալի տեսք
Կանայք կրում են դարավոր արժեքները
Թե Հայաստանում, թե Ղարաբաղում կանայք նույն վիճակում են Կանանց եւ տղամարդկանց կարգավիճակի միջեւ առկա տարբերությունները հանրությանը ներկայացնելու փորձ է կատարել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2008 թ. մշակելով ու վերջերս հանրությանը մատուցելով «Արցախի կանայք ու տղամարդիկ» ժողովածուն: Ի՞նչ տեղ ունեն կանայք ու տղամարդիկ հասարակության մեջ, ո՞րն է նրանց դերը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, որքանո՞վ են պաշտպանվում նրանց
ՀԱՄԱՅՆՔԸ ՈՒԺ Է ԵՎ ՀԶՈՐ ԳՈՐԾՈՆ
Ինչպես «կազմաքանդել» քեզ հալածող «բուրգը» Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չի մասնակցում: Եվ շատ իզուր: Հայաստանում ՏԻՄ-երը, մասնավորաբար՝ ավագանին, շատ լայն լիազորություններ ունի: Ընդդիմությունը սրա մասին գիտի, բայց չի օգտագործում: Իսկ, օրինակ, Թուրքիայի քրդերը համանման իրավիճակից օգտվում են: Ժամանակին Թուրքիայի քրդերը մեր ընդդիմության նման օրուգիշեր աղաղակում էին, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, իրենց
«Ավագ դպրոց»-ական կրքեր
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի պարզաբանումները 2008-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգ, այնուհետեւ կառավարության նիստում հաստատվեցին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում գործող 10 դպրոցները, որոնք դարձան ավագ: Ըստ այդ հայեցակարգի՝ ՀՀ հանրակրթական համակարգում գործելու են երկու տիպի դպրոցներ՝ միջին կամ հիմնական, որոնք իրականացնելու են 1-9-րդ դասարանների կրթություն, եւ ավագ
«ԽԱՌԸ» ՎԻՃԱԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Որի մասին այս բուհում չեն ցանկանում խոսել Դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, որ խախտումների գծով «ռեկորդակիր» պետական բուհերի թվում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Այս ասուլիսից առաջ եւ հետո մամուլը բազմիցս անդրադարձել է մանկավարժականի տխրահռչակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի գործողություններին, սակայն նա շարունակում
Խուզարկուների պահանջարկը մեծ է
Մասնավոր դետեկտիվները չեն կարող օգտվել գաղտնալսող սարքերից Ժամանակին նախկին ոստիկան Ջիվան Հակոբյանը Հայաստանում մասնավոր խուզարկուների դպրոց բացելու փորձ արեց: Սակայն այն չի գործում՝ միջոցների եւ պրոֆեսիոնալների բացակայության պատճառով: Իսկ ռուսական մասնավոր դետեկտիվները այսուհետեւ զրկված կլինեն հետապնդման համար նախատեսված այնպիսի հատուկ սարքավորումներից օգտվելու իրավունքից, ինչպիսիք գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկներն են: Ինչպես հաղորդում է «Ռուսկայա գազետան»,
«ԼԱՎ ԷԼ ՖՈՏՈԳԵՆԻԿ ԵՄ»
Դատավորը լուսանկարվեց եւ նիստը հետաձգեց՝ հաշտեցնելու հույսով Մինչ վարչական դատարանում կլսվեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցն՝ ընդդեմ Երեւանի Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի, նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը, տեսնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ընդառաջելով կազմակերպության շահերի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանի՝ լրագրողներին լուսանկարելու միջնորդությանը, թույլ տվեց իրեն լուսանկարել: Դատավորը նախ փորձեց հասկանալ լուսանկարելու մեծ ցանկության իմաստը, սկսեց համոզել, որ
«Երեք ամիս անիմաստ կտանեն-կբերեն»
Հաշմանդամության կարգ տալուց առաջ կառավարությունը որոշել է հիվանդներին 3 ամիս հետազոտել՝ համոզվելու համար, որ իսկապես հաշմանդամ են: «Մի աչքս չի տեսնում: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում ինձ հետազոտել են եւ ասել, որ գլաուկոմա է: Այդ էպիկրիզը ես ներկայացրել եմ Քանաքեռ-Զեյթունի պոլիկլինիկա, որպեսզի ինձ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համար անհրաժեշտ 88 ձեւի տեղեկանք տան, սակայն մերժում են: Ասում
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ 5-6 ՏԱՐԻ ԷԼ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ
Իսկ այդ ընթացքում՝ նրանցից շատերը կմահանան Արդեն 3-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է մինչեւ 1993թ. հունիսի 10-ը «Հայխնայբանկում» ներդրված ավանդների փոխհատուցում: Այդ նպատակով 2006 եւ 2007թթ. պետբյուջեից հատկացվել էր 1-ական միլիարդ դրամ, 2008-ին՝ 1,3 միլիարդ, իսկ արդեն այս տարվա պետբյուջեով նախատեսվում է ավանդատերերին փոխհատուցել 1.6 միլիարդ դրամ: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
Կարանտին՝ Սյունիքի մարզում
Մարզի որոշ գյուղերում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով անասունները զանգվածային ոչնչացվում են: Այս օրերին Սյունիքի մարզի մի շարք գյուղերում հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ են սատկում՝ գյուղացիներին պատճառելով հսկայական վնասներ: Պատճառն այն է, որ անասունները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ, որը վտանգավոր է ոչ միայն կենդանիների, այլեւ՝ մարդկանց համար, քանի որ հիվանդ անասունի կաթը կամ կենդանու հետ շփումը
ԷՋՄԻԱԾՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Քաղաքապետարանի բյուջեի նվազման հետեւանքով կարիքավորների համար նախատեսված սոցիալական օգնությունները մի քանի միլիոն դրամով կրճատվել են: Այս օրերին հանրապետության մի շարք մարզերում հաստատվում են համայնքային բյուջեները: Գրեթե բոլոր համայնքներում այս տարվա բյուջեն, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է, ինչը, որոշ համայնքների ղեկավարների հավաստմամբ, պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Օրերս ավագանու նիստով հաստատվեց նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի 2009 թվականի
Տրամաբանության փնտրտուք
Արդյոք ժամանա՞կն է այսօր 300 մլն դրամ ծախսել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի վրա Փետրվարի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել է 2009 թվականի իր պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին՝ Երեւանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս տեղեկությունը մի շարք հարցեր է առաջացնում: Նախ՝
ՈՉ ԲԱՐԵՀՈԳԻ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐՆԵՐ
Հայտնի դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանը չի վստահում այն իշխանությանը, որն իր երկրի ազատամարտիկներին մեկ տարի անազատության մեջ է պահում՝ չփաստարկված մեղադրանքներով: – Պարոն Մանարյան, Ձեր գնահատմամբ, հասարակության տարբեր շերտերի ներկայիս քաղաքական բեւեռացվածության հիմքերը որտե՞ղ պետք է փնտրել: – Այդ հիմքերը պետք է փնտրել ԱԺ վերջին ընտրություններում: Հիշո՞ւմ եք, երբ ընտրություններից 2-3 ամիս
«Եվրոկանչը» շարունակում է աջակցության ծրագիրը
Դրանք ուղղված են ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ «Մարտի 1»-ի 10 զոհերի ընտանիքներին «Եվրոկանչ» զարգացման հասարակական կազմակերպությունը, որը 2008թ. օգոստոսից ի վեր ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի քաղբանտարկյալների եւ քաղաքական պատճառներով հետապնդվողների ու հալածյալների, ինչպես նաեւ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ 10 զոհերի ընտանիքների սոցիալական եւ իրավական աջակցության, նաեւ քաղկալանավորների նկատմամբ կայացված ապօրինի վճիռների՝ Մարդու իրավունքների Եվրոպական
«ՍՏՎԵՐԸ ԱՄԵՆԱԲԱՑԱՀԱՅՏ ՏԵՂՈՒՄ Է»
«Ինչպես են միլիարդատեր դառնում մի քանի հարյուր դոլար աշխատավարձով». ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հենց սա է հարկավոր բացահայտել: «Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի՝ ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին, եւ սա էլ մենք պետք
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՔՐՎԵՑ»
Արմեն Աղայանը կարծում է, որ առաջին նախագահը վաղուց լուծել է իր առջեւ դրած երեք խնդիրները Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, «Առավոտի» խնդրանքով վերլուծելով ներքաղաքական իրողությունները եւ գնահատելով ընդդիմության կեցվածքը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն անդրադարձավ մասնավորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Տեր-Պետրոսյանն ուներ երեք հիմնական խնդիր. որպեսզի պատմության մեջ մնար որպես Հայաստանի
ԻՆՉՊԵ՞Ս ՎՍՏԱՀԵՄ
«Ինչպե՞ս կարող եմ որեւէ լավ բան նկատել այն երկրում, որտեղ սեփական ազատամարտիկներին նման կերպով մեկ տարի պահում են անազատության մեջ եւ այդպես էլ չեն կարողանում բացատրել-հաստատել, թե ինչու: Ես քաղաքական գործիչ չեմ եւ զերծ եմ մնում գնահատական տալուց իշխանությունների գործունեությանը այնպիսի մեծ քաղաքական խնդիրներում, ինչպիսին է, ասենք, Արցախի հարցը: Բայց երբ տեսնում եմ, որ այդ
ԳՏՆՎԱԾ ՕՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դանդաղ, աննկատելի շարունակում էր բացվել տայգայի լուսաբացը, եւ համառորեն տարածվող ջրիկ լույսի մեջ մենք բոլորս գունատ էինք եւ անքնությունից ճմրթված, գունատ էին նույնիսկ խարույկի բոցերը: Ոչ մի մեքենա այդպես էլ դեռ չէր հայտնվել, եւ մենության, լքվածության զգացողությունը, ինչպես որ մարդը թերեւս կարող էր ունենալ տիեզերքում հայտնվելիս, մեզ մղում էր խմել երրորդ բաժակ կոնյակը: Այո,- ճակատը
«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության»
Հայաստանի Հանրապետության գրականության եւ արվեստի թանգարանում օրերս ցուցադրվեց Ալեքսանդր Սարդուրիի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» փաստագրական ֆիլմը: Այն ստեղծված է գերմանական արխիվային նյութերի հիման վրա: Ֆիլմում դրանք ներկայացնում էր գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստը, որը, երկար տարիներ ուսումնասիրելով հայոց պատմությունը, եկել է այն եզրակացության, որ ցեղասպանությունն այնպիսի ողբերգություն է, որի մասին անընդհատ պետք է խոսել: Վ. Գուստը ներկայացնում
Փետրվարի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Տանը եւ աշխատավայրում հանդարտ մթնոլորտ կլինի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից, հնարավոր է ձեր կարծիքը այնքան էլ չհետաքրքրի շրջապատի մարդկանց: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ճիշտ գնահատեք ձեր արարքներն ու ձեր հանդեպ ցուցաբերած մտերիմների վերաբերմունքը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների
Զգուշացեք ալկոհոլից
Մի՛ չարաշահեք ալկոհոլը, այն վնասում է ձեր առողջությանը, եւ սադրում է անօրինական գործողությունների, անգամ՝ հանցանքների: Ոգելից խմիչքներ օգտագործում են ոչ միայն առիթների՝ ուրախության, տխրության ժամանակ, այլեւ հաճախ՝ նույնիսկ անառիթ: Ինչ առիթով էլ, որ ալկոհոլը օգտագործվի, միեւնույն է՝ պետք է պահել չափը եւ չտրվել գայթակղությանն ու իրար ետեւից դատարկել շշերը: Ոմանց կարծիքով, մի քանի բաժակ խմելուց
ԳՈՒՇԱԿՆԵՐԻ ՄՈՏ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոգեբանը, նրանց մոտ գնալու փոխարեն, խորհուրդ է տալիս դիմել հոգեւոր սպասավորների խորհուրդներին, աղոթքներին… Ինչո՞ւ են մարդիկ գնում գուշակների մոտ, ինչո՞ւ են հավատում գուշակություններին, ի վերջո, ի՞նչ է գուշակությունը: Կարելի՞ է, արդյոք, հավատալ, որ աշխարհում կան այնպիսի մարդիկ, որոնք ունեն պայծառատեսություն, կարողանում են տեսնել երեւույթներ, որոնք տեսանելի չեն սովորական մարդկանց: «Առավոտն» այս թեմայի շուրջ զրուցեց հոգեբան
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ
«AskMen.com» ինտերնետային հանդեսը հրապարակել է աշխարհի 99 ամենացանկալի կանանց ավանդական ցուցակը: Այս տարի ցուցակում ընդգրկվել է չորս մարզուհի: Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան տեղ է զբաղեցրել 83-րդ հորիզոնականում՝ 13 քայլով գերազանցելով իր գործընկերուհի եւ գեղեցկության առումով գլխավոր մրցակից՝ սերբ Անա Իվանովիչին: Վերոնշյալ ցուցակում 86-րդ հորիզոնականն զբաղեցրել է պարագվայցի նիզականետորդուհի Լերին Ֆրանկոն: Իսկ խառը մենապայքարների մրցումների մասնակից
Ռեկորդ եւ հաճույք
Բասկետբոլի Ազգային ասոցիացիայի (NBA) առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» արտագնա խաղում 107:102 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նյու-Յորքի» նկատմամբ: Դրանում անսովոր ոչինչ, կարծես, չկա, եթե նկատի չունենանք, որ այդ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված «գերաստղ» Լեբրոն Ջեյմսը միայնակ վաստակել է իր թիմի միավորների գրեթե կեսը (52 միավոր), մրցակցի հետ գնդակի համար պայքարում հաղթել 10 անգամ եւ 11
Կրկին “Թուրքիայի հետ՝ բայց մարտի 28-ին
Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի (մինչեւ 21 տարեկաններ) առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները կրկին հայտնվեցին նույն խմբում: Նրանց հետ են նաեւ Շվեյցարիան, Իռլանդիան, Վրաստանը, Էստոնիան: Որակավորման մրցաշարը մեկնարկելու է մարտի 28-ին եւ ավարտվելու՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին: Հավաքականներն այդ փուլում հանդիպելու են երկուական անգամ՝ սեփական հարկի տակ եւ մրցակցի
Մոտավորապես նույն խնդիրներն ունեն
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել էր, թե փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը արտասահմանյան ակումբներում հանդես եկող մեր հավաքականի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ չեն մասնակցի, քանի որ նրանցից ոմանք իրենց ակումբների կազմում գտնվում են հավաքներում՝ նախապատրաստվելով առաջիկա պատասխանատու հանդիպումներին, իսկ մյուսները զբաղված են
ՊԱՉԱՋՅԱՆԸ՝ ՆՈՐՎԵԳԻՅՈ՞ՒՄ
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որի տեղափոխվելը Հունաստանի ՊԱՕԿ չկայացավ, այս օրերին փորձաշրջան է անցնում Նորվեգիայի փոխչեմպիոն «Ֆրեդրիկստադ» ակումբում: Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ նորվեգական ակումբի պաշտոնական կայքը: «Ֆրեդրիկստադն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգ քաղաքում եւ Պաչաջյանը նրանց հետ է: Սպասվում է, որ հայ
ԵՐԵՔ՝ 100%-ԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ
«Moscow Open» շախմատի հոբելյանական 5-րդ բաց առաջնությունը մոտենում է եզրագծին: Երեկ մասնակիցները խաղացին վեցերորդ տուրում: Իսկ մինչ այդ «B» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից երեքը՝ Դավիթ Գեւորգյանը, Սուրեն Պողոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, գերազանց մրցելույթներ էին ունենում: Նրանք պարտության էին մատնել իրենց բոլոր մրցակիցներին եւ 100%-անոց արդյունքով կազմում էին միայն հաղթանակներ տոնած հինգ հոգուց


















































