Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊԱՉԱՋՅԱՆԸ՝ ՆՈՐՎԵԳԻՅՈ՞ՒՄ

Փետրվար 06,2009 00:00

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որի տեղափոխվելը Հունաստանի ՊԱՕԿ չկայացավ, այս օրերին փորձաշրջան է անցնում Նորվեգիայի փոխչեմպիոն «Ֆրեդրիկստադ» ակումբում: Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ նորվեգական ակումբի պաշտոնական կայքը:

«Ֆրեդրիկստադն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգ քաղաքում եւ Պաչաջյանը նրանց հետ է: Սպասվում է, որ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում կմասնակցի նորվեգական մեկ այլ հանրահայտ ակումբի՝ «Ռուսենբորգի» հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը: Լեւոնի՝ «Ֆրեդրիկստադ» տեղափոխվելու հավանականությունը մեծ է: Սակայն ի՞նչ պայմաններով, ակումբի ղեկավարությունն առայժմ հրապարակել նպատակահարմար չի գտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել