Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մոտավորապես նույն խնդիրներն ունեն

Փետրվար 06,2009 00:00

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել էր, թե փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը արտասահմանյան ակումբներում հանդես եկող մեր հավաքականի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ չեն մասնակցի, քանի որ նրանցից ոմանք իրենց ակումբների կազմում գտնվում են հավաքներում՝ նախապատրաստվելով առաջիկա պատասխանատու հանդիպումներին, իսկ մյուսները զբաղված են իրենց համար նոր ակումբներ գտնելու փնտրտուքով:

Հայտնի է դարձել նաեւ Լատվիայի հավաքականի կազմը: Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը նույնպես նույն պատճառներով ստիպված է եղել հրաժարվել մի ամբողջ շարք փորձառու ֆուտբոլիստների ծառայությունից եւ հայաստանցի իր գործընկերոջ նման թիմ հրավիրել երիտասարդների: Լատվիացիներն էլ մեծ կարեւորություն են տալիս այս հանդիպմանը, որին պատրաստվելու են ամենայն լրջությամբ:

Հայտնի են դարձել 2010թ. աշխարհի գավաթի Հայաստան-Էստոնիա եւ Էստոնիա-Հայաստան հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: Երեւանում հանդիպումը կվարեն լյուքսեմբուրգցիներ Լյուկ Վիլմեսը (գլխավոր մրցավար), Անտոնիո դե Կարոլիսը եւ Մարկո Տրոպեանոն (եզրայիններ), Աբի Տուսենը (4-րդ պաշտոնյա):

Պատասխան խաղին նշանակվել են մալթացիներ Անտոն Զամիտը, Ֆիլիպ Աջուսը, Կոնրադ Բորգը եւ 4-րդ պաշտոնյա Քլեյտոն Պիզանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել