Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ

Փետրվար 06,2009 00:00

\"\"«AskMen.com» ինտերնետային հանդեսը հրապարակել է աշխարհի 99 ամենացանկալի կանանց ավանդական ցուցակը:

Այս տարի ցուցակում ընդգրկվել է չորս մարզուհի: Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան տեղ է զբաղեցրել 83-րդ հորիզոնականում՝ 13 քայլով գերազանցելով իր գործընկերուհի եւ գեղեցկության առումով գլխավոր մրցակից՝ սերբ Անա Իվանովիչին: Վերոնշյալ ցուցակում 86-րդ հորիզոնականն զբաղեցրել է պարագվայցի նիզականետորդուհի Լերին Ֆրանկոն:

Իսկ խառը մենապայքարների մրցումների մասնակից ամերիկացի Ջինա Կարանոն շրջանցել է բոլորին՝ հայտնվելով 73-րդ տեղում:

Այսպիսով, նա դարձել է տարվա ամենացանկալի մարզուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել