Օրվա լրահոսը
ՓՈԽԶԻՋՄԱՆ ԵՆ ԳՆԱՑԵԼ
Հունաստանի Կալիտեա քաղաքում կայացել է Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) արտակարգ համաժողովը, որում մի քանի սկզբունքային խնդիրներ են հարթվել: Մասնավորապես, ԵՇՄ-ն եւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (վերջինը ամիսներ առաջ դիմել էր Լոզանի միջազգային դատարան՝ Եվրոպայի շախմատային միության ղեկավարությանը շախմատային հեղինակավոր մրցաշարերն իր երկրում կազմակերպելու իր իրավունքները ոտնահարելու մեղադրանքով եւ պահանջել էր ԵՇՄ-ի հովանու ներքո 2009 թվականի Եվրոպայի
ՃԳՆԱԺԱՄ՝ ԸՍՏ ՊԵՊԱՆՅԱՆԻ
«Կգա մի պահ եւ արդեն ոչ մի հույս չի լինի, այլեւս ոչ մի «փուչիկ» քաղաքական գործիչ չի լինի ընդդիմադիր դաշտում: Մարդիկ կհասկանան, որ արդար եւ ազնիվ լինելը բավարար չէ ընդդիմադիր առաջնորդ լինելու ու հաղթանակ ապահովելու համար: Կհասկանան, որ եթե նույնիսկ անկեղծ ես, միեւնույն է՝ սա քո տեղը չէ, քո ասածները չեն աշխատի այս իրականությունում: Գալու
ՄԵԴԱԼ՝ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Այսօր նախկին մշակույթի նախարար Թամար Պողոսյանը կպարգեւատրվի այս գերատեսչության ոսկե մեդալով: Առիթը տիկին Պողոսյանի ծննդյան 60-ամյակն է, պարզաբանեցին մշակույթի նախարարությունից:
ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Օրերս «Առավոտ» օրաթերթ զանգած, մշակույթի նախարարության աշխատակից ներկայացած խռպոտ ձայնով տղամարդը հայտնել էր, որ իբր «Հայֆիլհարմոնիայի» տնօրեն Գագիկ Մանասյանը սեփականաշնորհել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ խնդրել հետամուտ լինել հարցին: Ասվածի առիթով պարոն Մանասյանը պարզաբանեց. «Համերգասրահն ունի պատմաճարտարապետական նշանակություն եւ ՀՀ օրենքն արգելում է որեւէ մեկի կողմից այն սեփականաշնորհելը»:
Նախավերջին ակորդը
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու երգչուհի Նունե Բադալյանը՝ համերգաշրջանի փակումից առաջ Հայաստանյան մշակութային օջախները հուլիսին՝ մինչ արձարկուրդ մեկնելը, ավանդույթի համաձայն, ամփոփում են ստեղծագործական տարին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ Ֆիլհարմոնիկը 2008-09թթ. համերգաշրջանը կավարտի հուլիսի 24-ին կայանալիք գալա համերգով, իսկ մինչ այդ, այսօր նվագախումբը հանդես կգա հերթական ուրբաթօրյա համերգային
ՖՐԱՆԿՈՖՈՆԱՅԻՆ ԽԱՂԵՐ
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Բեյրութում կայանալու են Ֆրանկոֆոնային 6-րդ խաղերը, որոնցում Հայաստանը հանդես է գալու առաջին անգամ: Մարզական այդ խոշոր միջոցառման մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի հետ, որը նաեւ Լիբանան մեկնող մեր պատվիրակության ղեկավարն է: – Ֆրանկոֆոնային խաղեր: Մարզասերների համար սա
Լեհ, հրեա ու կինոռեժիսոր
Անջեյ Կրակովսկին պատմեց իր մասին «Առանց լավ սցենարի՝ չի կարող լինել մեծ ֆիլմ»,- երեկ «Ոսկե ծիրանի» շրջանակներում անցկացրած վարպետության դասի ժամանակ ասաց ամերիկաբնակ լեհ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, «Պարադինին որոնելիս» ֆիլմի հեղինակ Անջեյ Կրակովսկին: Քանի որ դասընթացը սակավամարդ էր, արվեստագետն ուղղակի պատմեց իր անցած ուղու մասին. «Ծնունդով լեհ եմ, բայց ճակատագիրն ինձ տարավ Հոլիվուդ՝ զրկելով Լեհաստանի
«ԴԱԴԱՐԵՆՔ ՆՈՒՌ ՈՒ ԾԻՐԱՆԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ»
«Արմանե» տուրիստական գործակալության հիմնադրի կարծիքով, ոլորտին անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական չինովնիկներին ներքին կարգով հրահանգված է հանգստի չմեկնել Անթալիա: Հարցն ավելի խիստ էր դրված հատկապես 2 տարի առաջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ վերջերս հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, զրույցը ծավալվել է ՀՀ-ում
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) յոթ քաղաքական կուսակցություններ երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել «հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ «Ազատ Հայրենիք», Ժողովրդավարական, «Արմենական», Կոմունիստական, «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ «ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից,
Քլինթոնի առաջնահերթությունները
Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների խորհրդում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ցանկանում ենք աջակցել ու քաջալերել ժողովրդավարական կառավարություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները եւ արդյունավետ աշխատում են իրենց ժողովուրդների համար, մենք մտադիր ենք պաշտպանել մարդու իրավունքները ամենուր: Ազատություն, ժողովրդավարություն, արդարություն եւ հնարավորություն՝ սրանք
Վրաց-ամերիկյան զորախաղեր
Չորեքշաբթի օրը Սեւ ծովում մեկնարկել են վրաց – ամերիկյան զորախաղերը՝ առաջին անգամ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո: Այդ նպատակով Բաթումի նավահանգստում նախորդ օրը խարիսխ էր գցել ամերիկյան ռազմանավը, ինչը ներկա պայմաններում ընկալվում է որպես ամերիկյան աջակցություն Վրաստանին: Զորախաղերի սկիզբը համընկնում է Միավորված ազգերի կազմակերպության դիտորդական առաքելության վերջնական դուրսբերմանը: ՄԱԿ-ի վերջին 130 դիտորդները չորեքշաբթի օրը լքել են
Բնակարաններ՝ հայ ֆուտբոլասերներին
Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, Թուրքիայում կրկին ցուցադրել են ֆուտբոլի միջոցով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ձգտումը: Այս անգամ Կայսերի քաղաքի, որտեղ 2009թ. հոկտեմբերին պետք է տեղի ունենա աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը, երկրպագուները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Տեղական ֆուտբոլային ֆանատների միավորումը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին տեղավորել իրենց բնակարաններում,
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին
Պարոն նախարար, Հրազդանի թիվ 1 հատուկ դպրոցը, որտեղ սովորում են մտավոր հետամնաց կամ, ինչպես հիմա են ասում՝ սահմանափակ հնարավորություններով երեխաներ, ստեղծվել է 1991թ.՝ իմ նախաձեռնությամբ: Այս դպրոցը երկարօրյա է եւ տալիս է մեծ հնարավորություն, որպեսզի երեխաները ինտեգրվեն իրենց հասակակիցներին: Այսպիսի հնարավորություն, բնականաբար, չեն տալիս գիշերօթիկները, որտեղ սովորում են վերը հիշատակված երեխաները: Ներկայումս մեր պետությունը հաշմանդամ
Պրակտիկան՝ սփյուռքի նախարարությունում
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի Ն. Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մի խումբ ուսանողներ իրենց ուսումնաարտադրական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հուլիսի 15-ից նրանք արդեն ծանոթանում են նախարարության կառուցվածքին, իրականացրած աշխատանքներին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին: Ուսանողների մի մասը ցանկանում է մասնակցել «Արի տուն» ծրագրով հաստատված միջոցառումներին:
«Անտեր» քննություն
Երեկ տեղի ունեցավ ռուսաց լեզու առարկայից միասնական լրացուցիչ քննություն: Նախապես ներկայացվել էր քննությանը մասնակցելու 53 դիմում-հայտ, որից 15-ը՝ ԼՂՀ-ի քննակենտրոնում: Քննությունից բացակայում էր 11 դիմորդ: Նկատենք, որ այս քննությունը, այսպես ասած, աչքաթող էր արվել ծնողների կողմից: Նույնիսկ մոնիտորները թախծոտ «հայացքներով» սպասում էին, որ իրենց գեթ մեկ ծնող մոտենա եւ հետեւի, թե ինչ է կատարվում քննասենյակում:
Պատարագի խորհուրդը՝ աշակերտի շուրթերին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստ ոնեական դաստիարակության կենտրոնի, Վեհափառ հայրապետի օրհնությամբ, ԿԳՆ-ի հաստատմամբ հոկտեմբերի 10-ից կմեկնարկի սուրբ պատարագի խորհրդին նվիրված «Սուրբ պատարագը՝ աշակերտի շուրթերին» խորագրով մրցույթ՝ հանրակրթական դպրոցների շրջանում: «Առավոտը» մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ: Նա տեղեկացրեց. «Դպրոցներին տրամադրվել է գրականություն,
«20»-ԵՐ ՉԵՆ ՇՌԱՅԼՈՒՄ
Քննական հանձնաժողովները այսպես են ընտրում ապագա լրագրողներին եւ դերասաններին «Ստեղծագործական մրցույթ» եւ «դերասանի վարպետություն» առարկաներից բուհական ընդունելության քննությունները նման են նրանով, որ երկու առարկայական հանձնաժողովների անդամներն էլ ավանդաբար դիմորդներին «20»-եր չեն շռայլում: Երկուսն էլ ստեղծագործական բնույթի քննություններ են, որտեղ, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, լիովին օբյեկտիվություն ապահովելը խիստ դժվար է, որքան էլ մշակված լինեն հատուկ չափորոշիչներ:
Սեւ կատու
«Ինչ-որ բանի հավատալուց առաջ պետք է այն կասկածի տակ առնել, հետո փարատել կասկածը, հետո նոր հավատալ»։ Կասկածի-հավատի տեսությունը կիրառելի է գիտական ուսումնասիրության դեպքում, բայց հասարակական-թիմային-մարդկային հարաբերություններում այն կատարյալ ծուղակ է։ Կասկածի որդը թիմը քայքայելու, մարդկային-գործնական հարաբերությունները փչացնելու լավագույն ձեւն է։ Ֆրանսիական գիլիոտինային սարսափը հիմնված էր կասկածի վրա։ Յակոբինյան դիկտատուրայի վերջին շրջանում ավելի շատ մահապատժի էին
ՆԱ ԴԱՐՁԵԼ ԷՐ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ վիրավորված Արթուր Ավագյանի մասին ասել էին լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցները: 2008 թ. մարտի 1-ին Երեւանի փողոցներում ծավալված ողբերգական իրադարձություններն ու դրանց հետեւանքով 10 զոհերի մասին լուրերը աշխարհասփյուռ հայերի համար իսկապես սառը ցնցուղ էր: Այդ օրերին, ինչպես արտերկրում ապրող մեր շատ հայրենակիցներ, ամերիկաբնակ հայերը եւս տեղի ունեցածի մասին Հայաստանից ստացվող սուղ ու կիսատ-պռատ պաշտոնական
ՄԻԱՅՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱ՞ՄԲ
Հանգստյան օրերին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունների պետերը, 4 տարածաշրջանների աջակցության խորհրդի անդամները: Ըստ մեր տեղեկությունների, Տավուշի մարզպետը քննադատել է սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանին՝ քանզի նրա ղեկավարած հիմնարկությունը բնակիչներից հրատապ դրամական օգնության խնդրանքով քիչ դիմումներ է ընդունել, ստացված դիմումների մի մասն էլ
20 տարի անց
Վանաձորում դեռ տնակներում ապրողներ կան Վանաձորի Քիմշեն թաղամասում գտնվող այս տնակում Գուրգեն պապի ընտանիքն ապրում է արդեն 20 տարուց ավելի, 1988 թվականի երկրաշարժից հետո: «Մեր քանդված տան փոխարեն փոխհատուցում ստացել ենք, սակայն տունը վաճառել ենք. դժբախտ դեպք էր պատահել: Հիմա այս տնակում բնակվում է 7 անձ, որից 2-ը հիվանդ է»,- պատմում է Գուրգեն պապը: Տաթեւը
ՓՈՂ ՏՎԵՔ՝ ՀՈԳՍ ՀՈԳԱՄ
Քասախի գյուղապետը վստահ է, որ համայնքապետարանը չպետք է զբաղվի սեփական եկամուտների հավաքագրմամբ Քասախ գյուղի լուսաբացներն ազդարարում են ոչ թե աքաղաղները, ինչպես ամենապարզ, հայկական ավանդական գյուղերում, այլ՝ յոթ հավաքարարները: Վերջիններիս՝ փողոցները մաքրող ավելների քստքստոցից էլ քասախցիները հասկանում են, որ նոր օրն արդեն մեկնարկել է: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը անթաքույց հպարտությամբ նշեց,
ՎՃՌԱԲԵԿՆ ԷԼ ՎՃՌԱԿԱՆ ՉԳՏՆՎԵՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը վերադարձրեց Կոնսերվատորիայի ուսանող Արամ Մելիքյանի վճռաբեկ բողոքը: Անցյալ տարվա փետրվարի 25-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում, 3-րդ հարկի պատշգամբին հենվելիս այն պոկվել էր, եւ Արամը մահամերձ վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Արամ Մելիքյանն իր բողոքում նշել էր, որ դատարանները, ինչպես նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, իր՝ պատշգամբից վայր ընկնելու եւ կյանքին վտանգ սպառնացող
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԻՑ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Հանքավանի «Երկրաբան» հանգստյան տանը խաղալու ժամանակ ընկել է Երեւանի բնակիչ՝ 11-ամյա Ռոստոմ Տրապիզոնյանը: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Սական տուժածին հետագայում տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի՝ Ռ. Տրապիզոնյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դատապարտյալը հաղթեց քրեակատարողական հիմնարկին
«Կոմսոմոլկայի» տեղեկացմամբ, Ռոստովի Կիրովսկի պողոտայում գտնվող քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեքսանդր Բախմուտսկին ղեկավարության դեմ բողոքով դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա պահանջել է փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասի համար, որ մինչեւ դատարանի դատավճիռը (այն տեւել է 6 տարի) իրեն պահել են ոչ մարդկային պայմաններում: Այն փաստը, որ Ալեքսանդր Բախմուտսկին ապրել է մի մեկուսարանում, որտեղ
ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղին հարող հատվածում ջրահեղձ է եղել Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Քալարյանը:
ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ Երեկ Արագածոտնի մարզից ահազանգ էր ստացվել, որ ժամը 01.50-ին Երեւան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Կարեն Գյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր Հովակիմ Ենգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետեւ՝ պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ ԾԻՐԱՆԸ՝ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ» ՄԵՋ Երեկ ահազանգ ենք ստացել Արտաշատի պահածոների գործարանի մոտ կանգնած քաղաքացիներից, որոնք ծիրան էին հանձնում: Նրանք 1կգ ծիրանը պետությանը հանձնում էին 20 դրամով, այն դեպքում, երբ բանվորին ծիրան հավաքելու համար վճարում են 30-40 դրամ: 350կգ ծիրանը պետությունը 5000 դրամով գնել էր եւ լցրել նշված տարածքի սեւ արկղերի մեջ: Նրանք ասում էին,
ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Շոթան լրատվամիջոցներից «ահաբեկվել» է 2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանվեց Ռուսաստանից հայրենիք եկած ձյուդոիստ, զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա պարանոցին առկա էր 19,6 սմ կտրվածք, որը հիմք էր տվել ենթադրել, թե զինվորն էլեկտրահարվել է: Իրականում, ըստ ծնողների, իրենց որդուն ոչ թե էլեկտրահարել էին, այլ՝ խեղդել: Գեղարքունիքի մարզի դատարանում դեռ շարունակվում է կապի հանգույցի պատասխանատու Ռոստամ Ասատրյանի
ՊՈՄՊԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ
Բագրատունյաց 17 շենքի բնակիչները մի քանի օր ջուր չունեին. պոմպը փչացել էր: ««Երեւան ջրի» մեր տարածքային մասնաճյուղի աշխատակիցները շենքի բնակիչներից 1000 դրամ հավաքեցին, որպեսզի վերանորոգեն: Այս ամառվա տապին մի քանի օր մի կերպ յոլա գնացինք առանց ջրի, մինչեւ սարքեցին: Սակայն երեկ պոմպը նորից փչացավ եւ կրկին ջուր չունենք: Մեր բնակիչներից մեկը զանգել էր ջրմուղ, ասել


















































