Օրվա լրահոսը

«Ոմն աշխարհահռչակ Օգսեն Միրզոյանը»

Փոխթաղապետի կրպակը խանգարում է օլիմպիական չեմպիոնի խանութին Վերջերս օլիմպիական չեմպոն Օգսեն Միրզոյանի դեմ նախագահի վերահսկողական ծառայությունը բողոք է ստացել: Բողոքողը Օ. Միրզոյանին պատկանող Կոմիտասի 43 հասցեում գտնվող խանութի հարեւանությամբ գործող կրպակատերն է՝ Արաբկիր համայնքի փոխթաղապետ Տարոն Խուրշուդյանի կինը՝ Նարինե Դերմանյանը, որը նախագահականին ուղղված դիմումը ձեւակերպել է բառացիորեն այսպես. «Ոմն աշխարհահռչակ Օգսեն Միրզոյանը սպառնացել է քանդել

ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ

«Եթե այս թաղամասն էլ իրացվի՝ արյուն կթափվի»,- զգուշացնում են նրանք Երեկ ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Հասարակության եւ պետական կարիքների համար» օրինագիծը, ուստի առավոտյան ժամը 11-ից Ֆիրդուսի թաղամասի եւ Բուզանդի փողոցի բնակիչներն ԱԺ-ի մոտ ցույցի էին ելել՝ պահանջելով օրինագիծը դնել հասարակական լայն քննարկման: Բուզանդի, Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի դեպքերից հետո ֆիրդուսցիների աչքն այնքան է վախեցել, որ վերջիններս

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ  «Ո՛չ մի երկիր չի կարող համապատասխան կիրառում գտնել դրսից ներմուծված ազդակների եւ փոխառված մեթոդների համար. ինչ-որ տեղ իր սեփական ավանդույթների, իր սեփական հոգեւոր կառուցվածքի մեջ նա պետք է գտնի զարգացման բարոյական ուժեր, որոնք անհրաժեշտ են նոր պրոբլեմները լուծելու համար»: ՆՈՐԲԵՐՏ ՎԻՆԵՐ 1. Սփյուռքը չի կարող կասեցնել դեմոգրաֆիական աղետի սպառնալիքը Մեր

ԼՈՌԵՑՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը չի դադարում պնդել, թե ինքը որեւէ խախտում չի արել՝ եթեր չհեռարձակելով «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, եւ հակառակը՝ դեռ կանխել է օրինախախտումը: Նման առաջին պնդումը նա արեց դեռ հոկտեմբերի 6-ին՝ ՕԵԿ հայտարարության հաջորդ օրը: «Ա1+»-ին պատճառաբանեց, թե չի հրաժարվել Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը եթեր տալուց, այլ առաջարկել է մոնտաժել,

«Փակագիծը» փակվեց, հետո բացվեց

Երեկ ԴԱՀԿ-ն առգրավել էր թերթի ու համանուն ակումբի ողջ գույքը, բայց հետո այն վերադարձրել էր Երեկ օրվա երկրորդ կեսին «Փակագիծ» թերթի գրասենյակ են այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ու խմբագրատան աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառմամբ՝ կոպտելով օրաթերթի լրագրողներին ու հրելով գլխավոր խմբագրին, հաշվառել ու առգրավել են թերթի ու «Փակագիծ» ակումբի գույքը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Երեկ նման տրամադրություններով փողոց էին դուրս եկել ցուցարարները Երեկ առավոտից Երեւանի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները լեցուն էին մարդկանցով: ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին Կենտրոնի, Կոզեռնի, Բուզանդի, Ֆիրդուսու եւ այլ փողոցների տուժած բնակիչները, նաեւ՝ Դալմայի այգիների սեփականատերերը, զոհված զինվորների մայրերը, այլ հարցերով պետության ձեռքից տուժածներ: Մարդիկ եկել էին ամեն գնով հակազդելու, որ արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները

ԱՊՏԱԿ՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանի նկատմամբ մեկ ամիս առաջ իրականացված հարձակումը ոստիկանությունը մինչ այժմ չի կարողանում (կամ՝ չի ցանկանում) բացահայտել: Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը վերջերս Panorama.am-ին հայտնել էր, որ չեն հայտնաբերվել Սուրեն Աբրահամյանի վրա հարձակում կատարողները: «Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հարցաքննություններ են եղել քննչական վարչությունում, համատեղ լուրջ աշխատանքներ են կատարվել, բայց դեպքը մնում

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆԱՀԱՆՋԵ՞Ց

  Վստահելի աղբյուրից «Առավոտի» ստացած տեղեկության համաձայն՝ վերջին օրերին ԱՄՆ մի շարք սենատորների գրասենյակներ են զանգահարել Ամերիկայի հայկական համագումարից ու տեղեկացրել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի (լուսանկարում) հարցով իրենք այլեւս խնդիր չունեն: Հայկական համագումարի գրասենյակից նաեւ հայտնել են, թե այդ հարցում ունեն նաեւ պաշտոնական Երեւանի OK-ը:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 11-ին, ժամը 14-ին, Տավուշի մարզի Կոթի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Իգնատ Մամյանի՝ Կոթիի ինքնապաշտպանությանը նվիրված «Մարտնչող լեռնահովիտ» գրքի շնորհանդեսը:       ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ Եղեգնաձորի շրջանի Ագարակաձոր գյուղի մշակույթի դահլիճում օրերս կայացավ պատմաբան եւ բանաստեղծ Արմեն Կարապետյանի «Վասն հայոց ոգու» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գրքի եւ հեղինակի մասին խոսք ասացին անվանի արձակագիր Հր. Մաթեւոսյանը,

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի 2007թ. պետբյուջեի նախագծով մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների ծախսերն ավելացել են 10,7%-ով, ինչը կազմում է 1,3 մլրդ դրամ (մոտ 3,4 ԱՄՆ դոլար): Ըստ «Նոյյան տապանի», նոյեմբերի 7-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2007թ. պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ վերջինիս, 2007-ին մշակույթին նախատեսվում է

Որտեղի՞ց է սկսվում մեր մշակույթը

Տարածված եւ շատ հիմնավորված կարծիք կա, որ պետությունը հզոր է առաջին հերթին իր հեռու-մոտիկ շրջաններով, ծայրամասերով, վերջապես՝ սահմանամերձ բնակավայրերով: Այս բանաձեւին իսկապես հետեւող երկրները անում են ամեն ինչ՝ իրենց ծայրագավառներում մայրաքաղաքից ոչ պակաս զարգացում ապահովելու համար, իսկ երբ ասում ենք զարգացում, անպայման նկատի ենք ունենում մշակութային ենթակառույցների զարգացումը: Այս տրամաբանությունը Հայաստանի պարագայում չի գործում: Ներկայացնում

«ԻՆՁ ՓՐԿԵՑ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐԸ»

Ասում է ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը, ով 1995-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով առժամանակ զրկվեց քայլելու կարողությունից, սակայն այսօր պատրաստվում է թողնել ոչ միայն շարժասայլակը, այլեւ ձեռնափայտերը: Երգչուհին բուժվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության «Գրացիա» հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում: Ինչպես միշտ գեղեցիկ, հմայիչ, կանացի, կենսուրախ եւ հավերժ երիտասարդ Նաիրուհի Ալավերդյանը, չնայած ճակատագրի հարվածներին ու փորձություններին, կյանքի ու

Ակադեմիական կրքերը շարունակվում են

Տնօրենի պաշտոնն ամուսնուց անցավ կնոջը Երեկ ԳԱԱ նախագահության նիստում հաստատվեցին եւս 4 ինստիտուտների տնօրենների թեկնածություններ. Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվեց Վլադիմիր Հարությունյանը, Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Նիկոլայ Կնյազյանը, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Գեւորգ Գեւորգյանը: Այս 3 ինստիտուտների դեպքում թեկնածուները միակն էին: Իսկ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էր 2 թեկանածու.

ԵՐԵՔ ԱՄՍԱԿԱՆ «ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ» ԱԶԱՏԵԼ ԵՆ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 3 օր անցկացնելուց հետո «ազատ է արձակվել» բարուրի մեջ փաթաթված հայ «ամենաերիտասարդ» կալանավորը՝ 3 ամսական Էդգար Սաֆոյանը իր մոր՝ Գրետա Մարկոսյանի հետ: Երեկ Գ. Մարկոսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչպես նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին բողոք-հեռագրեր էր ուղարկել իր հետ կատարվածի մասին: Երեք անչափահաս երեխաների մայրը,

«Ֆլիտֆուդն» ու «Սալեքսն» արյունակից են

Ինչ միջոցների են դիմում գործարարները՝ հարկային արտոնություններից օգտվելու համար Երեկ հրավիրված նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի ներկրմամբ զբաղվող «Ֆլիտֆուդ» ընկերությանը հանեց գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանից եւ գերիշխող ճանաչեց մեկ այլ ընկերության՝ «Սալեքս գրուպին»: Հանձնաժողովը ուսումնասիրություններ էր արել ու պարզել, որ շաքարավազի շուկայում 91,4%-ը զբաղեցնում է «Սալեքս գրուպը» եւ միայն 7%-ը՝ «Ֆլիտֆուդ» ընկերությունը: Ինչպես

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՇՎԻՆ

Գործարանատերը քաղաքային իշխանությունների համաձայնությամբ Այգեստան փողոցը նեղացնում է Երեւանի քաղաքապետարանը կենտրոնի ծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելու համար՝ վերջերս լուրջ միջոցներ ծախսեց նոր փողոցներ ավելացնելու, եղածները լայնացնելու եւ երկկողմանի դարձնելու ուղղությամբ: Սակայն Կենտրոն համայնքի Այգեստան փողոցում Վեդիի գինու գործարանի տնօրեն Սարգիս Վարժապետյանին նույն քաղաքապետարանը թույլտվություն է տվել, որ փողոցի հաշվին իր մի քանի առանձնատները կառուցի: Ինչի հետեւանքով, Այգեստան

ԶԱՐՄԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Եթե մեկն ինչ-որ վատ բան է անում, ապա պետք է չվախենա, որ ամբողջ Հայաստանը դրա մասին կարող է իմանալ: Խոսքը վերաբերում է Տիգրան Թորոսյանին, որը 3 տարի լինելով ԱԺ նախագահի տեղակալ՝ 3 բառ չի ասել, որ ԱԺ-ում անարդյունավետ կառույցներ են գործում: Իսկ տեղյա՞կ է Տիգրան Թորոսյանը, թե լուծարված խորհուրդներն ու վարչությունները քանի հազար դիմումներ են

ԱՄՆ-ԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ԱՅՆՔԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Այսպես է կարծում ամերիկյան ռազմաքաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Լոնդոնում «21-րդ դարին նետված մարտահրավերները» թեմայով տեղի ունեցած մի միջազգային խորհրդաժողովում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր ելույթում մի քանի հայտարարություն էր արել, որոնք վերաբերել են մասնավորապես Հայաստանին: Հիշեցնենք, որ նա

ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԴԱՇՏ ԲԱՑՎԵՑ

ՍԴ որոշմամբ ոգեւորված են եւ ընդդիմադիրները, եւ Տիգրան Թորոսյանը ՍԴ որոշումը՝ «Ընտրական օրենսգրքի» («ԸՕ») որոշ կետերի՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, հուշում է, որ «ԸՕ» նախագծի վրա դեռ բավականին անելիք կա, եւ մեծամասնությունը պարզապես ստիպված է լինելու աշխատել ընդդիմության հետ միասին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին երեկ մենք հարցրինք, թե ինքն ինչ կարծիքի է ՍԴ որոշման մասին: Տիգրան

97 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ 10 ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱ՞Ր

 Անդրադառնալով «Տարեգրի» հրապարակած լուրին, որ Հայկ Բաբուխանյանը նախագահի 2003-ի ընտրություններում գործել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի դեմ՝ վաստակելով 97 հազար դոլար՝ Արամ Կարապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՍԻՄ նախագահության անդամ Գեղամ Գրիգորյանն իրեն հայտնել է, թե 2003-ին Հայկ Բաբուխանյանը վաճառել է ընտրական հանձնաժողովներում ՍԻՄ-ի տեղերը՝ դրանով իսկ նպաստելով Արամ Կարապետյանի ստացած քվեների 10%-ով

ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տան մեծ դահլիճում մեկնարկեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ներկայիս տասը լավագույն գրոսմայստերները: Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի գավաթակիր, հայաստանցի Լեւոն Արոնյանը մեկնարկային հանդիպումում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին: Հավակնորդների մրցամարտում Լեւոնի ապագա մրցակից, նորվեգացի Մագնուս Կարլսենը տանուլ տվեց Բորիս Գելֆանդին

ՍԻՐՈ ԳԵՆԸ ԳՏՆՎԵԼ Է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը՝ խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլիզմից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում չճշտված»: Սիրո պատճառով բժիշկները «իրարանցում» վաղուց են բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԱՀՌԾ-ն վերանայվում է. ինչո՞ւ ՀՀ կառավարությունը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ձեռնարկել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման գործընթացը, որը ներառում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային քննարկումներ: Հասարակական երկխոսության արդյունքում ակնկալվում է վեր հանել աղքատության հաղթահարման տեսանկյունից առավել կարեւոր եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնագիտական քննարկումների միջոցով ձեւավորել առաջարկությունների ոլորտային փաթեթը եւ կազմել ԱՀՌԾ

Կյանքից քշվածները

«Առավոտը» այցելեց նախկին դատապարտյալների հանրակացարան Երեւանի Էրեբունի համայնքի Վարդաշեն 6 փողոցի 66 եւ 68 շենքերում մի քանի տարի է՝ ինչ բնակվում են նախկին դատապարտյալների 50 ընտանիքները: Երեխաների թիվն այստեղ 70-ն է: Տարածքում որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր կամ պատգամավորության թեկնածու, որեւէ սոցիալական ոլորտի աշխատակից երբեք չի եղել: Անգամ՝ որեւէ լրատվամիջոց: Սերոբ Մինասյանի կնոջը տեսանք այն պահին,

ՈՉ ԹԵ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԱՅԼ՝ ՀԱՏՈ՛ՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Այդպիսին ապագայում կարող է լինել Գիտությունների ազգային ակադեմիան ԳԱԱ նախագահությունը երեկ քվեարկության արդյունքում հաստատեց ակադեմիական 3 ինստիտուտների տնօրենների թեկնածությունները: Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն դարձավ միակ թեկնածուն՝ Բագրատ Բատիկյանը, ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ Վլադիմիր Սահակյանը։ Այս երկու տնօրենների հարցում տարակարծություններ գրեթե չկային: Իրավիճակն ավելի հետաքրքիր էր մեխանիկայի ինստիտուտի դեպքում: Այստեղ, ինչպես նշել ենք, գիտխորհուրդն առաջադրել էր

Բաղդասարովի վճարած հարկերը չեն երեւում

Ըստ նրա, ինքն ավելի շատ մաքսային տուրքերն է վճարում Վերջին շրջանում Հայաստանում ցեմենտի գները կրկնակի թանկացան, ընդ որում՝ գները միաժամանակ բարձրացրին թե՛ «Միկա ցեմենտը» եւ թե՛ «Արարատցեմենտը»: Սա կասկածի տեղիք տվեց, որ հնարավոր է ցեմենտի արտադրությամբ զբաղվող այս երկու խոշոր ընկերությունները միմյանց հետ համաձայնության են եկել եւ առանց հիմնավորումների՝ գները նույն չափով բարձրացնում են: Սակայն

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁԱՄԲ

Հարկային մարմինները կառավարության որոշումն անտեսում են Բազմաթիվ հարկատուներ լուրջ դժգոհություններ ունեին, որ հարկային տեսչություններում նույնիսկ հասարակ հաշվետվություն ներկայացնելիս մեծ քաշքշուկների մեջ են ընկնում, հարկատուներին ժամերով, երբեմն՝ օրերով սպասեցնել են տալիս, նվաստացնում են ու անհիմն պատճառաբանություններով մերժում, մինչեւ որ նրանք հարկահավաքներին համապատասխան վերաբերմունք ցույց չտան: Հարկատու-հարկահավաք շփումը հնարավորինս կրճատելու, փաստաթղթերի, հաշվետվությունների ընդունման պարզեցված կարգ հաստատելու համար

ԱՄՆ-Ն ՈՒ ՌԴ-Ն «5» ԴՐԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

Վաշինգթոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի առաջատար մասնագիտական կենտրոններից արդեն իսկ ստացվել են Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի փորձագիտական եզրակացությունները: Այս մասին հայտնի դարձավ այն հարցազրույցից, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը վարել է հայեցակարգը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ, որը նաեւ այս ծրագրի գիտական ղեկավարն է եւ քաղաքական գիտությունների դոկտոր: Միջանկյալ

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾՅԱԼՆԵ՞Ր

«Ահազանգ» վերնագրված կոչի՞ն էլ կհետեւի Հայաստանի մի խումբ մտավորականների պահանջը՝ չշահարկել մտավորականության անունը, քանի որ մտավորականության անունից խոսել կարող են միայն մտավորականները։ «Վտարանդի հայ գրողների ու մտավորականների միություն»՝ այսպես է կոչվում այն կազմակերպությունը, որի անդամներ են Շվեդիայից Վահե Ավետյանը («Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», «Դեսից, դենից», «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ…» եւ այլ գրքերի հեղինակ), ԱՄՆ-ում բնակվող եւ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Կոնկրետ օրինակներ՝ երբ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար ու հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցադրմանը, թե՝ «հաշվի առնելով, որ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակները օգտագործել քաղաքական նպատակներով, մտավախություն չունի՞, որ ռուսական կապիտալի մասնաբաժինը ավելանում է, եւ կարեւոր ստրատեգիական օբյեկտները դառնում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031