Օրվա լրահոսը
Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ
Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ «Վահան Հովհաննիսյանը բոլորիդ հրավիրում է բուֆետ»,- կատակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ազդարարվեց, որ Կիմ Գաբրիելի Բալայանը 66 «կողմ», 18 «դեմ» ձայներով ընտրվել է ՍԴ անդամ: «Չեմ հասկանում, թե ինչու ես պիտի հյուրասիրություն կազմակերպեմ մի մարդու համար, որ Դաշնակցության անդամ չէ այլեւս»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Իսկ
«Մենք խաբեցինք ժողովրդին»
«Մենք խաբեցինք ժողովրդին» Երեկ ապաշխարեց էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Երբ որ փախած անասունի աջալը գալիս է, սկսում է քսմսվել հովվի ցուպին, հովիվը դրան ներողամտությամբ է վերաբերվում»,- այսպիսի պատկերավոր նախաբանով սկսեց երեկ իր հայտարարությունը «ԱՄ» անդամ Հմայակ Հովհաննիսյանը։ Պրն Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե ո՞վ է հովիվը եւ ում նկատի ունի «անասուն» ասելով։ Բայց երեւի պատգամավորները հասկացան, թե
Տիրացու անպետք մյուզիկանտ
Տիրացու անպետք մյուզիկանտ Այդ կարծիքին է հնչակյան ատենապետ Ջորջ Հակոբյանը «Այս տիրացուն նաեւ ինձ հեռաձայնել եւ ասել է՝ հանկարծ Էջմիածին չգաք, որովհետեւ արյունահեղություն կլինի։ Իմ մեջքին գեներալ Մանվելն ու Հակոբ Հակոբյանն են կանգնած»,- Հնչակյան կուսակցության երեկ կայացած վարչության նիստում արտահայտվեց կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանը։ «Այս տիրացուն»՝ կուսակցության Էջմիածնի մասնաճյուղի նախկին ատենապետ եւ համատեղությամբ Շողակաթ եկեղեցու
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է Պնդում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Ավարտվեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունը եւ հայտարարվեց դատավճիռը: Ի՞նչ ակնկալիքներ Դուք ունեիք: – Ակնկալիքներ կարելի է ունենալ այն դեպքում, երբ երկրում գործում է արդարադատության կայացած ու անկախ համակարգ: Իսկ այդ դեպքում Արմեն Սարգսյանն ընդհանրապես չէր ձերբակալվի: Ոչ ես, ոչ մեր ընտանիքը դատարանից առանձնապես
«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ»
«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ» Այսպես բնութագրեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծն Արշակ Սադոյանը, որն անհրաժեշտ է համարում այս ոլորտում կարգավորումը, բայց նաեւ գտնում է, որ այս նախագծով օրինականացվում են ուժայինների կամայականությունները: Անգամ այս օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին երբ հարցրինք, թե երբեւէ ունեցե՞լ է կասկածներ, որ իր նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այն է՝ արտաքին
ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ»
ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ» Վանաձորի նախկին պետական գրախանութների ցանցի (որն անհայտ պատճառներով կոչվում է «Վանք-91») քայքայումը, որը սկսվել էր 1998թ., երբ տարածքներն սկսվեցին կտրատվել ու վարձակալության տրվել որպես առեւտրի օբյեկտներ (համայնքային բյուջեն համալրելու նպատակով), հասավ իր «տրամաբանական» ավարտին. նոյեմբերի 27-ին Գյումրիում կկայանա դրանց գույքի աճուրդ-վաճառքը։ Թե ինչու Գյումրիում՝ մեզ չհաջողվեց պարզել։ Գրախանութների «վանքերից» հերոսաբար կարողացել է իր
Մենք դա ԵԽ-ին չենք խոստացել
Մենք դա ԵԽ-ին չենք խոստացել Համոզված է Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, Եվրախորհրդում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը, քննելով ԵԽ մոնիտորինգի խմբի վերջին զեկույցի որոշ դրույթներ, նկատեց, որ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը գերագնահատել է ԵԽ-ի իրավասությունները. «Զեկույցի մեջ առնվազն մի քանի սխալներ կան, մի քանի հարցեր, որ չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը, իսկ նրանք
ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ»
ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ» Ըստ տուժողի իրավահաջորդի, նյութական վնասը փոխհատուցվել է գողացած շիրմաքարով 2001թ. հուլիսի 17-ի երեկոյան «Նարեկ-92» բարից դուրս գալիս սպանվեց «Հայաստան» հանրախանութի բաժնի վարիչ Մարտիրոս Երեմյանը։ Ըստ նախաքննական մարմնի, Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Բադալյանը մարիխուանա ծխած վիճակում ուղեւորվում է Երեւան՝ աշխատանք փնտրելու։ Անհասկանալի հանգամանքներում, նրան է հանդիպում անծանոթ Մ. Երեմյանը ու առաջարկում միասին գարեջուր խմել։
Օպտիմալացում՝ մինչեւ վերջ
Օպտիմալացում՝ մինչեւ վերջ Խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը բողոքում էր, թե քաղաքապետարանը սեփական բյուջե չունի եւ հարկ է, որ Երեւանի մասին օրենք մշակվի ու քաղաքապետարանին սեփական բյուջե ձեւավորելու հնարավորություն տրվի, Ռոբերտ Քոչարյանը հակադարձում էր, թե մարդը փողի վրա նստած՝ կառավարությունից փող է ուզում: Անշուշտ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի
ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ
ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին մի շարք մտահոգություններ է հայտնում ծրագիրը մշակող աշխատանքային խմբի փորձագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ տիկին Խառատյանի, անհրաժեշտ է ունենալ մոնիտորինգային ցուցանիշների համակարգ: Օրինակ, որքանով է մարդը տեղեկացված իր իսկ տարածքում իրականացվող պետական կամ միջազգային կազմակերպությունների ծրագրերին, որքանով է նա դրանց հետ հույս կապում եւ այդ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պնդումները, թե հանքարդյունաբերության ոլորտում ՎՊ-ի իրականացրած ստուգումներն օրինական չեն, քանի որ՝ նախ, Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացնում ԱԺ հաստատած ծրագրի համաձայն, եւ բացի այդ՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնավոր են, մինչդեռ ՎՊ-ն օրենքով լիազորված է ուսումնասիրել միայն բյուջետային ոլորտները: «Այդ
Իշխանությանը հարմար մրցակից է պետք
Իշխանությանը հարմար մրցակից է պետք Մեկնաբանում է Վազգեն Մանուկյանը Եթե իշխանությունները ուզում են ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ իշխանությունները ժողովրդի պահանջները մոտակա 20 տարում բավարարել չեն կարող, ժողովուրդը պետք է համախմբվի, ասի՝ «Ընդդիմության մեջ դուք ձեզ գտեք միասնական թեկնածու, ես նրան սատար կանգնեմ, եկեք իշխանությունը փոխենք»: Այդ խաղում միշտ հաղթող է դուրս գալիս իշխանությունը: Այդ
«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ»
«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ» Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին հարց է ուղղում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը հիասթափված է եվրոպական կառույցների դիրքորոշման փոփոխությունից: Հոկտեմբերի 17-ին լրացավ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ժամկետը, սակայն «Արդարություն» դաշինքն առայժմ ընդամենը դիմել է բողոքարկելու մտադրությունը հայտնող նամակով: Սա նշանակո՞ւմ է, որ բաց թողնվեց
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ Կառավարությունը միաժամանակ բարեփոխում է թե՛ իր սեփական, թե՛ այլընտրանքային «ԶԼ» մասին օրինագծերը «Զանգվածային լրատվության մասին» կառավարության ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ամփոփի ստացված առաջարկությունները։ Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք սպասում են ԵԽ եւ
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ Հինգշաբթի կառավարությունում քննարկվել է ԿԳ նախարարության մի նախագիծ, որի համաձայն առաջարկվում է թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Զեյթուն ուսավան» հիմնադրամի սեփականություն հանդիսացող 4-րդ մասնաշենքը ընդունել որպես նվիրատվություն: Այդ նվիրատվությունը տվյալ վարչությունը որպես գույքային ներդրում պիտի փոխանցի «Հայ-ֆրանսիական համալսարան» հիմնադրամին՝ դրանով իսկ կառավարությանը դարձնելով այդ հիմնադրամի հոգաբարձուական խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ «Հայ-ֆրանսիական համալսարան»
Ամենահետաքրքիրը վերջնամասն է
Ամենահետաքրքիրը վերջնամասն է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը կկայանա նոյեմբերի 18-ին, իսկ դրանից չորս օր հետո կանցկացվեն հետաձգված 25-րդ տուրի հանդիպումները։ Իսկ երեկ 27-րդ տուրում հանրապետության այս տարվա չեմպիոնն ու արծաթե մեդալակիրը տարան հերթական հաղթանակները։ «Փյունիկը» հինգ անպատասխան գնդակ անցկացրեց «Լեռնագործի» դարպասը, իսկ «Բանանցը» հանրապետական ստադիոնում 2։0 հաշվով հաղթեց «Դինամո 2000»-ին։ Սակայն տուրի
Ֆիլմ՝ մեր օրերի մասին
Ֆիլմ՝ մեր օրերի մասին Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Աշոտ Գեւորգյանի դեբյուտը՝ «Անթրոպոլոգիա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Մինչ «Անթրոպոլոգիան», Ա. Գեւորգյանը հիմնականում վավերագրական ֆիլմեր («Շուշի», «Անդրանիկ», «Զարկերակ») է նկարահանել ու համարում է, որ այս գեղարվեստական ֆիլմով իրականացել է իր վաղեմի երազանքը։ Հեռուստադիտողին Ա. Գրիգորյանը ավելի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 4. Պետություն Դեպ եւ անդեպ ամենատարբեր մարդկանցից, կուսակցապետերից եւ սովորական չինովնիկներից հաճախ ենք լսում, այսպես կոչված, պետական մտածողության բացակայության մասին։ Բանաստեղծություն գրում ենք, զբոսաշրջիկների խանդոտ հայացքների տակ եկեղեցիներ կառուցում ենք, մեր բալետներն ու սիմֆոնիաները աշխարհի բեմերից չեն իջնում, մեր նկարչությունը զարդարում է հռչակավոր պատկերասրահները, մեր ֆիլմերի համար կինոթատրոնների առաջ հերթն իրեն ուտում է,
Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը
Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում լրագրությամբ զբաղվողների առնվազն 50 տոկոսը լրագրողի մասնագիտություն չունի: Հայաստանցի լրագրողներս ԱՄՆ մի շարք թերթերի խմբագրություններ այցելությունների ընթացքում տարբեր կարծիքներ էինք լսում այն մասին, թե ինչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը, եւ թե ինչ չափանիշներով են նրանք լրագրողին աշխատանքի ընդունում: Չափանիշների առումով հայաստանյան
«27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Դատավոր Սամվել Ուզունյանը մտավ խորհրդակցական սենյակ «Հոկտեմբերի 27» քրեական գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խոստացել էր երկու ժամում ավարտել իր վերջին խոսքը։ Ակնհայտորեն, նա երեկ ուզում էր հրաժարվել այդ մտադրությունից՝ պաշտպանական ճառը «սաղացնելով» դատարանի վրա իբրեւ վերջին խոսք։ Ամբաստանյալը եւս մեկ անգամ կրկնեց, որ այս դատարանում ոչ ոք չի կարողացել ապացույցները հիմնավորել եւ բացատրել թե իրենք՝
Նոր վարակ Գյումրիում
Նոր վարակ Գյումրիում Գյումրիի դպրոցները դեռեւս չեն ջեռուցվում, իսկ ինֆեկցիոն հիվանդություններն այս շրջանում աշակերտներին «հանգիստ» չեն թողնում: Միայն թիվ 11 դպրոցում վերջին 10 օրվա ընթացքում հայտնաբերվել է ջրծաղիկով վարակված քսան աշակերտ, որոնցից տասնհինգը 3Ե դասարանում: Իսկ վարակվածներից հինգը համարվում են կոնտակտավորներ այլ դասարանցիների հետ (այսինքն քույր, եղբայր ունեն այլ դասարաններում): Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի
ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ
ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ Այն բազմամաս պատմությունը, որ երեկ ներկայացրեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նորայր Սարգսյանը՝ Նյու-Յորքի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամը, արժանի էր հոլիվուդյան սցենարիստների ուշադրությանը: Պրոֆեսոր Դոուել «2002 թ. նոյեմբերի 24-ին, ժամը 23.30 րոպեին Սեւանա լճի հարավ-արեւելյան մասում, Գիլլիի չորացած տարածության մացառներում տեղադրված «Կայուշա» շարժական «միկրո» տիեզերակայա նից գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ն.Սարգսյանի կողմից
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալ Երեւանի քաղաքապետի որոշումներին: Դրանք բաց փաստաթղթեր են եւ պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրին, այդ թվում մեզ՝ լրագրողներիս: 2003թ. հոկտեմբերի 2-ին նամակով դիմեցինք Երեանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով թույլ տալ տեղում ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի մերձակա տարածքում սրճարաններ կառուցելու համար հողահատկացումների վերաբերյալ
Հավերժական ձգձգո՞ւմ
Հավերժական ձգձգո՞ւմ Թեեւ հայաստանյան փորձագետները պնդում էին, թե Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ինտենսիվ բնույթ կստանան, այդուհանդերձ, հետեւելով հայաստանյան եւ օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրություններին տպավորություն կա, թե հիմա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներն ավելի շատ, այսպես ասած, «արտագնա» բնույթ են կրում: Այդուհանդերձ, փորձագետների մի մասը շարունակում է պնդել,
Թող էլ «27» չլինի
Թող էլ «27» չլինի Ավելի քան երկուսուկես տարի լրագրողները լուսաբանում էին «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունը: Այդ լրագրողներից շատերը պատկերված են լուսանկարում: Նրանք լուսաբանում էին դատը եւ, ընդհանրապես, հանցագործության հետ կապված հանգամանքները տարբեր ձեւով՝ իրենց ընկալումներից եւ համոզմունքներից ելնելով: Բայց մի հարցում թերեւս համամիտ էին բոլորը. 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվեց հանցագործություն պետության դեմ եւ այդ հանցագործությունն իրականացնողները
ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Դրանք մեկնաբանում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը – Փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները ավարտվեցին միաժամանակ։ Ձեր գործընկերներից մեկը նույնիսկ համեմատություն անելով, այս երկու դատավարությունները նմանեցրեց սիամական երկվորյակների։ Մոտ 3 տարի առաջ, երբ սկսվեց «27»-ի դատավարությունը, հասարակությունը արդար դատ էր պահանջում։ Այժմ արդեն վերջն է։ Ի՞նչ սպասելիք
ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ
ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում շարունակվում է Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, ինչպես եւ խոստացել էր, երեկվանից Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջեւ սկսել է «հսկայական» եւ «վճռական» հանրահավաքը: Մինչդեռ Շեւարդնաձեն, դրժելով ստեղծված իրավիճակի կարգավորմանը ռազմական ստորաբաժանումներին մասնակից չդարձնելու իր երբեմնի խոստումը, զրահատեխնիկայի շարասյուն է մտցրել մայրաքաղաք, որը դիրքեր է գրավել պետական գերատեսչությունների նստավայրերի մերձակայքում:
«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ»
«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ» Երեւանի թաղապետարաններում անցկացված հարցումից կարելի է եզրակացնել, որ այս ձմեռ նրանք փողոցներն ու մայթերը կմաքրեն նույն որակով, ինչ նախորդ ձմեռ, որ այս ձմեռ նույնպես աղն ու ավազը կխառնվեն նույն՝ «ճիշտ» համամասնությամբ, որպեսզի չփչացնեն ասֆալտը։ Խառնուրդի չափերի մասին տարբեր տեղեկություններ ստացանք։ Կենտրոն համայնքի բարեկարգման եւ կոմունալ բաժնի պետ Միքայել Դավթյանի կարծիքով, աղն ու
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ Այսօր Կանադայի Վանկուվեր քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ 85 երկրների ավելի քան 650 մասնակիցներ կպայքարեն ինչպես չեմպիոնության ու մրցանակային տեղերի, այնպես էլ իրենց քաշային կարգերում մինչեւ 27-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար, քանի որ ՄՕԿ-ի եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մինչեւ 27-րդ տեղն է Աթենքի օլիմպիական խաղերի վարկանիշային
Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը
Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը Երեկ Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց Սուքիաս Թորոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Հեղինակն այն նվիրել է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Նկարներում պատկերված էր Արամ Խաչատրյանը, որոշ աշխատանքներ էլ արված էին «Գայանե», «Սպարտակ» բալետների թեմաներով։ Պրն Թորոսյանի կարծիքով, Խաչատրյանի ընդամենը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտոր ներկայացնելը քիչ է։ «Խաչատրյանը գտել է ասիական