Օրվա լրահոսը

«Հայփոստում» աշխատեցնում են, բայց աշխատանքի չեն վերցնում

Չնայած նրան, որ ընկերությունը նոր կադրեր ձեռք բերելու համար գումարներ է ծախսում Շատ ընկերություններում արդեն «ավանդույթ» է դարձել, որ երիտասարդ կադրերին փորձաշրջան անցնելու պատրվակով առանց վարձատրելու մի քանի ամիս աշխատեցնում են ու բարի ճանապարհ մաղթում, պատճառաբանելով, որ իրենց չափանիշներին չեն համապատասխանում կամ էլ՝ արդեն տեղ չունեն: Որոշ կազմակերպություններ էլ գումարներ են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները

ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Ագարակի կոմբինատի նախկին աշխատակիցները անգործ մնալու պատճառով կզրկվեն նաեւ իրենց բնակարաններից Չնայած ՀՀ կառավարությունը վերջին տարիներին սահմանամերձ շրջանների զարգացման համար որոշ ծրագրեր է իրականացնում, սակայն այդ բնակավայրերի բնակչությունը կառավարության աջակցությունն իր մաշկի վրա առանձնապես չի զգում: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը, որը քիչ թե շատ գոյատեւում էր հանքարդյունաբերության հաշվին, այժմ կանգնել է լուրջ խնդրի առջեւ: Ագարակի

Անմիջապես թանկացնում են, իսկ էժանացնելը՝ մոռանում

Տեւական ժամանակ, երբ դոլարն արժեզրկվում էր, սպառողական շուկայում ապրանքների գների էական նվազում չարձանագրվեց: Ա. Շահնազարյանը վստահեցնում է, որ գները վերահսկվում են: «Լողացող փոխարժեքին» անցնելու մասին հայտարարությունից րոպեներ անց՝ սպառողական որոշ ապրանքների գները կտրուկ թանկացան: Որոշ մթերքների, մասնավորապես՝ բուսական յուղի մի քանի տեսակների գնաճը կազմեց նույնիսկ 50%: Մեկը մյուսի ետեւից թանկացան նաեւ ալյուրը, հացը, կարագը, շաքարավազը,

ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ՝ ԻՆՉՔԱՆ ԵՆՔ ԳԱՀԱՎԻԺԵԼՈՒ

Տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ մեր կառավարությունը կարող էր այնպես անել, որ դոլարը արժեւորվի աստիճանաբար: Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լողացող փոխարժեքին անցնելու կամ, այլ կերպ ասած՝ դրամի արժեզրկման քաղաքականությունը, որոշ տնտեսագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով՝ խիստ ուշացած էր, բացի այդ, այս որոշման արդյունքում ոտնահարվեցին հասարակության շահերը: Մասնագետները պնդում են, որ եթե անգամ դոլարի արժեւորումն

Արժե՞ր խախտել փխրուն «հրադադարը»

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կարծես տարբեր մոտեցումներ կան առանցքային խնդիրների լուծման շուրջ: Մինչ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 19-21-ի նստաշրջանը՝ այդ կառույցում ադրբեջանական պատվիրակները, ըստ «Նովոստի-Ադրբեջանի»՝ նախապես հայտարարել էին, թե այնտեղ «ճշմարտությունն են ասելու ԼՂ հակամարտության մասին»: Իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության փոխղեկավար Էլդար Իբրահիմովը փետրվարի 16-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել էր, որ նստաշրջանում մտադիր են

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ

Դրվագներ երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի բանավեճից: «Առավոտ» Պարոն Ավետիսյան, Լարիսա Ալավերդյանն ասել էր, թե այն, ինչ Դուք հայտարարեցիք փետրվարի 24-ին ԱԺ ամբիոնից՝ զրպարտություն է եւ սուտ, եւ եթե ներողություն չխնդրեք, ապա դրան կտրվի իրավական ընթացք: Դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել: Սուքիաս Ավ. Ինչի՞ համար: Ճշմարտությունն

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր արդյունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման մասին կողմերի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս մասին հայտնի դարձավ Բաքվում՝ համանախագահների եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից հետո: Անդրադառնալով բանակցային վերջին փուլին՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել

Ի պաշտպանություն հեղափոխության եւ ապստամբության

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը քննադատում է Տեր-Պետրոսյանի մարտավարությունը Հեղափոխությունը եւ ապստամբությունը մերժող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ՀԱԿ անդամ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը քաղաքագիտական առումով համարում է «սխալ, ժամանակավրեպ, էլ չեմ ասում՝ տգետ, ու չի համապատասխանում հասարակության ոգուն, շնչին»: Որովհետեւ «ոչ մի կուսակցություն կամ կուսակցական լիդեր չի կարող պատվիրել իշխանափոխություն: Դրա պատվիրատուն

«ՈՒՄ ՏԱԼՈՒ ՏԵՂԸ ՉԻ ՑԱՎՈՒՄ, ԹՈՂ ԷԹԱ՝ ՏԱ»

«Առավոտին» տված հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը խոստովանում է, որ «սաղս էլ մեղք ունենք»: – Ո՞վ էր ձեզ համար Սպարապետը: – Ընչի մինչեւ հիմա չեք իմանո՞ւմ՝ Սպարապետն ով է: – Ուզում եմ լսել ձեր գնահատականը: – Իմ գնահատականը թերթով տվել են, կկարդաս: Իմ գնահատականը՝ մեծ մարդ, անհատական հայ, որ իսկական ֆունդամենտալնի հայ էր, արյամբ,

ՀԶՈՐ ՈՒ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴ

Այսպես որակեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու զինակիցները Երեկ Ազգային հերոս, պետական եւ քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյակն էր: Եռաբլուրը առավոտից բազմամարդ էր, ու շատ դժվար էր կանգնելու տեղ գտնել: Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունն ու ընդդիմությունը այդ տարեդարձն էլ նշեցին առանձին-առանձին: Ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական ուժերի, նաեւ

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽՏԸ՝ ՆՈՐՈՎԻ

Կամ Տիգրան Գասպարյանի «Կովկասի կավճե շրջանը» Ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանն իր գրքերից մեկում գրում է այն մասին, որ ժամանակին Վարդան Աճեմյանը հրաժարվում էր Բերթոլդ Բրեխտից՝ այն պատճառով, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դեռեւս պատրաստ չէր ընկալելու եւ վերարտադրելու բրեխտյան մեթոդը: Հիմա, հավանաբար, Մայր թատրոնն արդեն պատրաստ է անդրադառնալ Բրեխտին. օրերս կայացավ Տիգրան Գասպարյանի «Կովկասի

ԱՅՍ Ո՞ՃՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԶԱՐԴԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե «Ժառանգության» պատգամավորները ՀՀ նախագահին լեգիտիմ չհամարելով հանդերձ՝ երբ որ իրենց պետք է, «վազում են նրա դուռը» հարցեր լուծելու: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ էլ պնդեց, թե իրավական ընթացք կտան այս զրպարտությանը: Իսկ Սուքիաս Ավետիսյանը վերահաստատելով իր պնդումը՝ վստահություն հայտնեց, թե դատ չի լինի:

Խնայեք ձեր նյարդերը

Զայրույթն ազդում է թոքերի վրա Ինչպես վկայում են Նյու Ջերսիի Բժշկության եւ ատամնաբուժության համալսարանի ներկայացուցիչ Փոլ Լերերի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունների արդյունքները՝ մարդու կողմից վերապրած չարության զգացումն ու զայրույթը աղետալի ազդեցություն են ունենում թոքերի վրա: Բժիշկները հետազոտել են 45-86 տարեկան 670 տղամարդկանց, որոնց ագրեսիվության աստիճանն առաջադրվել է գնահատել 7-37 բալանոց սանդղակով: Այնուհետեւ ստուգվել է, թե նրանցից

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ՝ ԹՎԵՐՈՎ

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարզի վիճակը բնութագրող որոշ տվյալներ: Լոռու մարզի 113 համայնքներում ապրում է 283 հազար մարդ, որոնք անմասն չեն մնացել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ալավերդու «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերության 1040 աշխատողից աշխատանքը կորցրել է 370-ը, Վանաձորի «Ավտոգեն-Մ» ընկերության 400, իսկ «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության՝ 310 աշխատող այսօր հարկադիր պարապուրդի մեջ է: Ամենախելացին, ըստ մարզպետի,

SPLEEN

ԶՈՒԼԱԼ ԳԱԶԱՆՃԵԱՆ Իրիկնացած Փարիզ, իմ գինեմոլ աղջիկ. յոգնած երկինք ուր անշարժ են շուք ու տերեւ երբ ամէն ինչ գունաթափ է, արիւնաքամ՝ ալ չերկարող ձեռքի նման: Թափուած գինի: Որու՞ն ինչ հոգ թէ տխրութիւնը պէտք ունի պատրանքներու: Կ’երթայ Սէնը գորշ ու լռին. ոչ մեկ ալիք՝ ալ չկանչող սիրոյ նման: Ալ չարտասուող աչքի նման՝ զուր սեւեռում, հրապուրող երբ

ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ մարտի 9-14-ը նախատեսված ընթացիկ ստուգումները դպրոցներում կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով. 8-րդ դասարան- հայոց լեզու եւ գրականություն՝ մարտի 9-ին մաթեմատիկա՝ մարտի 10-ին հայոց պատմություն՝ մարտի 11-ին 9-րդ դասարան- հայոց լեզու եւ գրականություն՝ մարտի 9-ին մաթեմատիկա՝ մարտի 10-ին հայոց պատմություն՝ մարտի 11-ին 10-րդ դասարան- ֆիզիկա կամ ռուսաց լեզու՝ մարտի 12-ին քիմիա կամ օտար լեզու՝

Մարտի 5 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

Բիլ Գեյթսը թույլ չի տալիս իր երեխաներին iPhone գնել

«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր ընտանիքին արգելել է օգտվել Apple ընկերության արտադրանքներից, գրում է tert.am-ը: Ինչպես պարզել է «Vogue» ամերիկյան հանդեսը, Գեյթսն իր երեխաներին արգելում է oգտվել iPod եւ iPhone բջջայիններից: «Մեր տանը գրեթե ամեն ինչ թույլատրված է,– ամերիկյան լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան,– կան միայն երկու իրեր, որոնք

«ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ»

Ըստ հոգեբանի, ճակատագիր կոչվածը գիտակցությունից դուրս գտնվող բազմաթիվ գործընթացների արդյունք է Կա՞ ճակատագիր, թե՞ ոչ, եւ արժե՞ հավատալ դրա գոյությանը: Ճակատագրի վերաբերյալ ամեն մարդ իր տեսակետն ունի, ու յուրաքանչյուրն իր ձեւով է մեկնաբանում այն: Երբ ինչ-որ մեկի հետ անհաջողություն է լինում, սովորաբար ասում են, թե դա նրա ճակատագիրն էր: Նույնն ասում են նաեւ ինչ-որ լավ

Ի՞ՆՉ Է ԾՐԱԳՐԵԼ ՆՈՆԻՏՈ ԴՈՆԵՐԸ IBF/IBO վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում: Նրա եւ Ռաուլ Մարկեսի միջեւ մարտի 21-ին նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտը հերթական անգամ հետաձգվում է: Այս անգամ նշվում է ապրիլի 18-ը: Դոների պրոումոթեր Կամերոն Դանկինը այդ առիթով լրագրողներին խոստովանել է. «Ես չեմ հասկանում,

Մեկնարկը՝ մարտի 21-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այն կմեկնարկի մարտի 21-ին՝ «Հրազդան» ստադիոնում կայանալիք «Կիլիկիա»-«Ուլիս» խաղով եւ եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին՝ «Գանձասար»-«Շիրակ», «Փյունիկ»-«Միկա», «Կիլիկիա»-«Բանանց», «Ուլիս»-«Արարատ» հանդիպումներով: Սպարապետի հիշատակին Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան պատանեկան ֆուտբոլի հուշամրցաշարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Այսօր «Բանանց»

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1993/1994 թթ. ծնված մարզիկները, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը: Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը երեկ «Առավոտին» ասաց. «Նախնական փուլում հանդես են գալիս այս տարիքային խմբի 153 մարզիկներ, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը: Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել,

«Տաքսի «Էլի լավ ա»

10 ռեժիսորների ընդհանուր կինոնախագիծը Հրանտ Թոխատյան, Լեւոն Հարությունյան, Միքայել Պողոսյան, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ներսիսյան, Նազենի Հովհաննիսյան, Լիլի Էլբակյան… Դերասան-դերասանուհիների այս անվանացանկին ավելացնում ենք ռեժիսորներ Ավագ Ավագյանին, Արամ Շահբազյանին, Արմեն Ղազարյանին, Արտակ Չիլֆիմյանին, Գարիկ Մաշկարյանին, Դավիթ Բաբայանին, Էդգար Բաղդասարյանին, Հրանտ Մովսիսյանին, Հրաչ Քեշիշյանին եւ Վահե Խաչատրյանին. արդյունքում ստացվում է «Շարմ Հոլդինգի»՝ «Տաքսի «Էլի լավ

«Նախ մեր ներսի վիշապից ձերբազատվենք»

Կարեն Խաչատրյանի բեմադրությունն՝ ընդդեմ ստրկամտության Կարեն Խաչատրյանը սիրով է թարգմանել ու բեմադրել: Համազգային թատրոնում օրերս դիտեցի Կարեն Խաչատրյանի բեմադրած «Վիշապը» ներկայացումը՝ ըստ Եվգենի Շվարցի: Ռեժիսոր, դերասան Կ. Խաչատրյանը աշխատել էր ամեն դետալի վրա, արդյունքում՝ ներկայացումը դիտվում էր մեկ շնչով: Ընտրված դերասանական կազմը հարիր էր բեմադրությանը (Մխիթար Ավետիսյան՝ Վիշապ, Վարշամ Գեւորգյան՝ Լանցելոտ, Վանիկ Մկրտչյան՝ Շառլեման, Անի

ՕԳՐԻԶԿՈՆ ՊԱՏԺՎԵՑ Ուկրաինական Գերագույն Ռադան (խորհրդարանը) պաշտոնանկ արեց արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոյին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ Օգրիզկոն վերջերս սպառնացել էր ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ թերթին տված հարցազրույցի համար: Սակայն պատգամավորներն ունեին բազմաթիվ այլ դժգոհություններ նախարարից, նրան մեղադրեցին Ռումինիայի հետ տարածքային վեճում պարտություն կրելու համար (Ուկրաինան չկարողացավ իր իրավունքները հաստատել վիճելի կղզիներից

Առեւտուր չի եղել Մարտի 6-ին նախատեսված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այդ հանդիպման նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվության արտահոսք՝ իբր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է իր ռուսաստանյան գործընկերոջը ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից, իսկ փոխարենը Սպիտակ տունը իբրեւ թե խոստացել է վերանայել

«Ոչ թե ծեծկռտուք, այլ՝ քաշքշոց»

Միջադեպը մեկնաբանում է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենը Անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ փետրվարի 24-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի 10-րդ դասարանում սովորող Հրանտ Բեգլարյանը՝ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, ծեծի է ենթարկվել նույն դպրոցի մեկ այլ աշակերտի՝ Տիգրան Հարությունյանի կողմից, իսկ ավելի ուշ վերջինիս հետ հաշվեհարդար է

«ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»

Հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ԳԹԿ-ականները քննարկեցին ընթացիկ գնահատման անցկացման մեխանիզմները: Մարտի 9-14-ը ՀՀ հանրակրթական դպրոցներում կիրականացվեն 9-րդ եւ 11-րդ դասարանցիների ընթացիկ գնահատումներ՝ ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով: Մինչ այդ, երեկ ԳԹԿ-ականները հանդիպեցին մի շարք դպրոցների տնօրենների հետ՝ «կլոր սեղանի» շուրջ քննարկելու այն հարցերը, որոնց առիթով նախորդ ընթացիկ գնահատման գործընթացի ժամանակ եղան անհամաձայնություններ: Մինչ հարցուպատասխանին անցնելը, ԳԹԿ

«… ԱՊՐԻԼ ԼՈՅՍԻՆ ՀԱՄԱՐ ԼՈՅՍԵՐՈՒՆ ՊԷՍ ՇՌԱՅԼ…»

Երեկ առավոտը ջինջ էր ու զուլալ, այսօր առավոտը լցված է Զուլալ Գազանճեանի կորստյան ցավով Արդեն տասը օր չի բաբախում մի սիրտ, որ ամեն զարկով մեզ հուշում եւ հիշեցնում էր բանաստեղծության ակունքների մասին եւ ոչ միայն… Կանգ է առել մի սիրտ, որի ամեն զարկով բանաստեղծության մի գոհար էր ծնվում… Ապրիլ պահ մը, բայց խոր ապրիլ իբրեւ

Ելքեր՝ ըստ մարզպետի

Դսեղի անտառահատումների հարցով զբաղվողներ կան Մամուլում, այդ թվում եւ «Առավոտում», վերջին շրջանում բազմաթիվ հրապարակում-ահազանգեր եղան, որ Լոռու մարզի Դսեղ գյուղի մատույցներում գտնվող անտառում ահռելի չափերի հասնող ապօրինի հատումներ են իրականացվում: «Գործը» արվում է գիշերով՝ «մթության քողի տակ» եւ դատելով «գործի» հաջող ելքից, ենթադրելի էր, որ գործում է կազմակերպված խումբ՝ ազդեցիկ որեւէ պաշտոնյայի կամոք: Երեկ լրագրողների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031