Օրվա լրահոսը

ՀԱԿԱՀԱՅ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Լելա Կակուլիայի համար Վրաստանի հաղթանակը Հայաստանի պարտությունն է Մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները հայտարարել են, թե Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կամ ջավախահայերի նկատմամբ քրեական եւ այլ բնույթի հետապնդումները ոչ թե հայերի դեմ ուղղված գործողություններ են, այլ՝ ողջ Վրաստանի նման հայերն էլ սոցիալական խնդիրներ ունեն, կամ եթե հանցանք են կատարել՝ պիտի պատասխան տան: Սակայն վրացական

Բնակիչները կհայտնվեն փողոցում Երեկ Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 շենքի բնակիչները քաղաքապետարանի առջեւ ցույց էին կազմակերպել: Նրանք քաղաքապետարանից խնդրում էին, որ իրենց բնակարաններից չվտարեն, քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ ոստիկանները, թաղապետարանի աշխատակիցներն ու քաղաքապետարանի չինովնիկները նրանց վտարում են այդ շենքից՝ պարզաբանելով, որ այն 4-րդ կարգի վթարային է: Նշենք, որ վթարային շենքի

ՃԳՆԱԺԱՄԸ ԹԱԿՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ

Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ գործարարները գովազդի վրա գումար չեն ծախսում Վահան Խաչատրյանը վստահեցնում է, որ «ԳԱԼԱ»-ն չի փակվի: Գյումրիի անկախ լրատվական ալիքը՝ «ԳԱԼԱ»-ն, վերադարձնում է այն քաղաքացիների գումարները, որոնք մի մարդու պես հանգանակություն կատարելով՝ փրկեցին հեռուստաընկերությանը փակվելու վտանգից: Անկախ ալիքն արդեն իսկ 8 միլիոն դրամի պարտք է մարել, եւ սա այն դեպքում, երբ ճգնաժամը գյումրեցիներին

Նոր ստորագրահավաք՝ Գյումրիում

Թեման դարձյալ քաղբանտարկյալներն են Շիրակցի քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի բողոքներն արդեն հասել են Վճռաբեկ դատարան: Այս կապակցությամբ երեկ գյումրեցի ազատամարտիկները դարձյալ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ Վճռաբեկ դատարանից պահանջելով իրականացնել «անկախ, անաչառ, արդար դատավարություն»: Նրանք տարածեցին հայտարարություն, որում ասվում է. «Ազատամարտիկներս, միանալով մեր քաղբանտարկյալ ընկերներին, ՀՀ Վճռաբեկ դատարանից պահանջում ենք գործերի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ

Ըստ ԱԺ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀԺԱՄ նախկին նախագահ Սեյրան Ավագյանի, դա է ճգնաժամի առաջացման գլխավոր պատճառը, որից դուրս գալու համար Հայաստանն ունի ահռելի մեծ ու հեռանկարային ռեսուրսներ: – Պարոն Ավագյան, ներկա տնտեսական ցնցումների արդյունքում մեծապես վտանգվում են միջին խավի շահերը: Ձեր քաղաքական գործունեությունը, համենայնդեպս՝ կարգախոսային մակարդակով, ուղղված էր հենց այդ խավի ձեւավորմանը: Մտահոգություն չունե՞ք,

ԴԻՄԱՀԱՐ ԿՐԱԿՈՑՈՎ

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ իր որդուն միտումնավոր են սպանել: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանը վիրավորվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի սխալ կիրառման արդյունքում եւ մահացել է հիվանդանոցում՝ արյունահոսությունից: Բժիշկները չեն հասցրել ժամանակին բուժօգնություն ցույց տալ: «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում Սարգիս Քլոյանը տեղեկացրեց, որ որդին սիրում էր

Շանթ Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է

Նրան անհրաժեշտ է անհապաղ եւ ստացիոնար բուժօգնություն Երեկ կտրուկ վատացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Նույն օրը նրան մեկուսարանում այցելած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական վերահսկողության դիտորդների խմբի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնել, թե ճիշտ կլինի, եթե Շանթի խափանման միջոցը

ՄԱՐՏԻ 1-Ը ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է

ՀԱԿ-ում խոստացել էին Երեւանի քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության հարցը որոշակիացնել մարտի 1-ից հետո: Մայիսի 31-ին Երեւանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն, այդ ընտրություններում ընտրողների քվեների 50 տոկոսը հավաքած ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն մեխանիկորեն կհամարվի Երեւանի ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում, ավագանիներն իրենք պետք է քաղաքապետ ընտրեն:

«ՊՈԼԻՏԻՉԵՍԿՈՅԵ ԲՐԱԿԱՆՅԵՐՍՏՎՈ»

Այսպես է մարքսիստ Դավիթ Հակոբյանը բնութագրում մարքսիզմից հեռու Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը «Տվյալ կադրը պետք է ունենա լուրջ ժողովրդականություն եւ գաղափարական առումով բարձր լինի՝ մարտունակության կադր». սրանք այն չափորոշիչներն են, որոնց, ըստ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի, պետք է բավարարի թեկնածուն, ով ներկայացնելու է ընդդիմությունը Երեւանում՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հղում անելով քաղաքակիրթ երկրների փորձին՝ պարոն Հակոբյանն

ՆՈՐ ՏԵՂ ՀԱՍԱՎ

«ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն երկրում քաղաքական դաշտի առողջացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է «բացել» մամուլն ամբողջությամբ, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, բանտարկյալներին ազատ արձակել, մարդկանց տեսակետներ հայտնելու առավել մեծ ազատություններ տալ»,- մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության «25 րոպե» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա հայտարարել

ՄԻԱՅՆԱԿ ՁՈՒԿԸ

Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ եւ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ

Դպրոցը՝ սուպերմարկե՞տ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի վրա գտնվող թիվ 2 դպրոցն արդեն լուծարված է: Այս ուսումնական տարում այն չի գործել: Սակայն ամենավատն այն է, որ հազարավոր աշակերտներ կրթած դպրոցի տարածքում կառուցվելու է սուպերմարկետ: Թե ո՞ր սուպերմարկետների ցանցի մասնաճյուղն է լինելու այնտեղ՝ չկարողացանք պարզել: Սեւանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության բաժնի պատասխանատու Անահիտ Հովհաննիսյանը հավաստիացրեց,

Մարտի 6

ԽՈՅ (21.03-20.04)- Շաբաթվա այս օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից

ԾԱՂԻԿՆԵՐԸ ԿԽՈՍԵՆ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ

Ծաղիկներ սիրում են բոլորը: Սովորաբար հաճելի է, երբ կանանց ծաղիկ նվիրողի դերում լինում են տղամարդիկ ու դժվար թե գտնվի մի կին, որին դուր չգա ուժեղ սեռի կողմից արված այդ հաճելի նվերը: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ծաղիկ ունի իր նշանակությունը: Հարգելի տղամարդիկ, եթե որեւէ կնոջ ուզում եք հարցնել՝ «դու ինձ երբեւէ կսիրե՞ս», դա արեք

Ոչ քարոզում է, ոչ էլ դեմ է

Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է պսակել հային ե այլազգուն, եթե նրանք սիրում են իրար «Մի օր խնջ ույքի ժամանակ ինձ մոտեցավ երեկոյի ամենագեղեցիկ տղան, որին ես արդեն հասցրել էի նկատել եւ, տեսնելով պարանոցիս խաչը, ասաց՝ դու խա՞չ ես կրում: Ես ասացի, որ բոլոր քրիստոնյաներն էլ խաչ են կրում, ինչ է՝ դու չե՞ս կրում: Նա ոչինչ

ԱԿԱՄԱ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

2009թ. մարտի 1-ի ճանապարհային քրոնիկոն Առավոտյան 10:00-ին Գյումրիից դեպի Վանաձոր ավտոճանապարհային ելքն ազատ էր, որեւէ ճանապարհային կամ այլ ոստիկան չի երեւացել Գյումրիի հյուսիս-արեւելյան ելքին կամ ճանապարհին: 10:50-ին, Վանաձորի մուտքի մոտ՝ Ստեփանավան գնացող խաչմերուկին Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) 4 մեքենաներ կային՝ նոր Toyota-ներ, ոստիկանները կանգնեցրել էին Վանաձորից Սպիտակի ուղղությամբ մեկնող 10-ից ավելի ավտոմեքենաների եւ արգելում էին նրանց

Տարին վատ չի սկսվել

2008 թվականը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի համար մեդալների առումով բարեբեր չէր: Պեկինի օլիմպիական խաղերի ավարտից հետո մարզաձեւի արդյունքների տարեվերջյան քննարկումների արդյունքում նոյեմբեր ամսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, Եվրոպայի 1994 թվականի փոխչեմպիոն Արայիկ Բաղդադյանը: Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ նրա հետ: – Մրցաշրջան 2009-ը, որպես Լոնդոնի օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլի առաջին տարի,

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴՈՎ

Երեկ մայրաքաղաքի օլիմպիական հերթափոխի քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին: Թե մարզաձեւի ֆեդերացիան եւ թե քոլեջի աշխատակազմն ամեն բան արել էին առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Առաջնության մեկնարկային օրն առանձնացավ երկամարտում ծանրամարտի Հայաստանի այդ տարիքային խմբի նոր ռեկորդի արձանագրումով՝ 228 կգ: Այն սահմանեց մինչեւ 56 կգ քաշային

«Լավագույն արտադրողներն ու ամենազիլ երաժիշտները»

Կիթառագործ եւ երաժիշտ Արմեն Բլբուլյանը՝ NAMM-ի մասին «Բասի Բուդդա» Բիլ Դիքենսը (ձախից) եւ Արմեն Բլբուլյանը:   Բասկիթառահար Վիկտոր Վուտենի հետ:   «Այսօր մշակույթն ամենախղճալի վիճակում է, չկա պետական մոտեցում մշակույթի մարդկանց նկատմամբ»,- ասում է Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող տաղանդավոր կիթառագործ եւ երաժիշտ Արմեն Բլբուլյանը, որի պատրաստած բաս-կիթառներն անտարբեր չեն թողել բաս-կիթառի այնպիսի փորձառու

ԲԻՇՔԵԿՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՐԱԳՐՈՂԸ

Մարտի 3-ին Բիշքեկում անհայտ չարագործներ հարձակվել են Ղրղըզստանում հայտնի ընդդիմադիր լրագրող՝ 47-ամյա Սիրգակ Աբդիլաեւի վրա: Նա ստացել է դանակի 21 հարված, 2 ձեռքերի ջարդվածքներ եւ ուղեղի ցնցում: Այժմ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում: Աբդիլաեւը հայտնի է «Ռեպորտյոր Բիշքեկ» թերթում իր սուր քննադատական հոդվածներով: Բացի այդ, լրագրողը ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության անդամ է: Այդ կուսակցության հայտարարության մեջ

ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՑՐԵՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԵՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իր երկրի պատժամիջոցները Զիմբաբվեի դեմ երկարացվում են եւս 1 տարով: Իր որոշումը նախագահը բացատրեց նրանով, որ աֆրիկյան այս երկիրը շարունակում է գտնվել խորը քաղաքական ճգնաժամի մեջ: Օբամայի հայտարարության մեջ ասված է, որ Զիմբաբվեի կառավարության որոշ անդամների գործողությունները խաթարում են այդ երկրի դեմոկրատական պրոցեսները եւ արտաքին վտանգ են

ՍՏՐՈԵՎԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

Չորեքշաբթի օրը Օրյոլի մարզի նախկին նահանգապետ՝ 72-ամյա Եգոր Ստրոեւին հարցաքննել են դատախազության քննչական կոմիտեի մարզային բաժանմունքում: Քննիչներին հետաքրքրում էր Ստրոեւի նախկին տեղակալներ Իգոր Սոշնիկովի եւ Վիտալի Կոչուեւի դեմ հարուցված քրգործի շրջանակներում վերջիններիս աշխատանքի որոշ մանրամասներ: Ինչպես հայտնում է newru.com կայքը, Ստրոեւը դատախազության շենքին է մոտեցել ուղեկցող մեքենայով եւ անձնական թիկնապահներով, որոնք հարցաքննության ողջ ընթացքում կանգնել

«Անտեր» լրտես՝ ռումինիայում

Ռումինիայում լրտեսական խոշոր սկանդալ է բռնկվել: Սակայն, ըստ lenta.ru-ի, չնայած այն հանգամանքին, որ լրտեսության մեջ մեղադրվողներն արդեն սկսել են դատարանում խոստովանական ցուցմունքներ տալ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ում օգտին էին այդ մարդիկ լրտեսություն անում: Ամենամեծ կասկածներն ընկնում են Ուկրաինայի վրա, սակայն որոշ լրատվամիջոցներ մեղադրում են նաեւ Ռուսաստանին: Պատմությունը հրապարակայնություն ստացավ այն պահից, երբ ձերբակալվեցին

«Նավթոգազի» վրա հարձակումը կասեցվեց

Երեկ Կիեւի դատարաններից մեկը կասեցրեց քննչական գործողությունները ուկրաինական «Նավթոգազ» ընկերության դեմ: «Ռեգնումի» տեղեկություններով, ավելի վաղ քրեական գործը հարուցվել էր երկրի անվտանգության ծառայության կողմից: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, վարչապետ Տիմոշենկոյի կողմնակից Անդրեյ Պորտնովի տեղեկություններով, «Ալֆա» ստորաբաժանման մարտիկները այլեւս իրավունք չունեն գտնվելու «Նավթոգազի» տարածքում: Ինչպես արդեն հաղորդվել էր, մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, «Նավթոգազի» շենքը գրոհեցին դիմակավոր մարդիկ:

Չինաստանին դժվարին տարի է սպասվում

Երեկ սկսվեց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարը (խորհրդարանի լիագումար նիստը), որի ընթացքում երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ այս տարի տնտեսության համար կլինի ամենաբարդը հազարամյակի սկզբից: Այդ բարդությունը, ըստ BBC-ի, վարչապետը բացատրեց տնտեսական ճգնաժամով: Հանդես գալով խորհրդարանի առաջ՝ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է $585 միլիարդ հատկացնել երկրի տնտեսությանը սատարելու համար: Վարչապետի ասելով՝ Չինաստանի իշխանությունները

«Տնօրենների մի մասը կասկածելի է»

ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը՝ մարտյան ընթացիկ գնահատումների մասին Որքան մոտենում է մարտի 9-ը՝ ՀՀ դպրոցներում ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով անցկացվելիք ընթացիկ գնահատումների հերթական փուլի մեկնարկը, այնքան ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանում մեծանում է լարվածությունն ու անհանգստությունը: Երեկ «Ուրբաթ» ակումբում սպասվող գործընթացի որոշ մանրամասներ բացահայտեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Երեկվա համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, թե որ

«ՄԵՂՔԸ ՃԱՆԱՉԵԼԸ՝ ՄԵՂՍԱԳՈՐԾ ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐՆ Է»

Գերմանացի գիտնական Պաուլ Իմհոֆի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության մասին Փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր 60-ամյա Պաուլ Իմհոֆը 10 տարի առաջ է ծանոթացել Հայաստանին, այն էլ՝ թուրքերի շնորհիվ: 5 տարի ապրելով Թուրքիայում՝ շատ է լսել Հայաստանի, Եղեռնի եւ հայ ժողովրդի մասին: Ինչպես պրոֆեսորն ասաց «Առավոտի» հետ զրույցում, այժմ Հայաստանի հետ կապվել է ճակատագրով, քանի որ այստեղ հիմնադրել

Օրենք՝ ուղղված անվտանգության դեմ

Երբ տգիտությունն օրենք է դառնում 2008թ. նոյեմբերի 27-ին ԱԺ-ի ընդունած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 9-րդ հոդվածի 3-րդ կետը հետեւյալ վանդալային տեսքն ունի. «Խաղաղ ժամանակ հանրապետության կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ՝ ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է՝ պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնայնությունը հաշվի առնելով, եւ համակարգի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով

ԾԱՌԱՅԱՄԻՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

Հարգելի «Առավոտ», քանի որ ձեր թերթը ճանաչվել է «անհանդուրժող», իսկ ես անհանդուրժող եմ ստի, կեղծիքի, քծնանքի հանդեպ, ուստի ցանկանում եմ մտքերս կիսել ձեր թերթում տպագրված մի հարցազրույցում տեղ գտած այսպիսի երեւույթների առատության շուրջ: Խոսքս Սուրեն Զոլյանի՝ ձեր թերթին տված հարցազրույցի մասին է: «Մեծարգո» պրոֆեսորը հասարակ մահկանացուիս ցնցում է հենց առաջին իսկ նախադասությամբ, հայտարարելով՝ «Անցած մեկ

Աշխատաշուկայի պահանջներին համահունչ

Եղեգնաձորի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ փոխում են ուսուցանվող մասնագիտությունների ցանկը: Եղեգնաձորի 30-ամյա կենսագրությամբ պետական քոլեջը, վերջին տարիներին միջին մասնագիտական կրթություն իրականացնելուն զուգահեռ, առանձնակի կարեւորում է արհեստագործական մասնագիտությունների ուսուցումը: Արդեն մի քանի տարի է, ինչ քոլեջում գործում է «Փայտի գեղարվեստական մշակում» մասնագիտությունը՝ 8-ամյա կրթության բազայի վրա, ուսման տեւողությունը՝ 3 տարի: Այս ընթացքում փայտի կտորները շունչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031