Օրվա լրահոսը
«ԽՆԴԻՐԸ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԵՆ»
«Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների աշխատանքները համադասող շտաբի նիստում համոզմունք հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի օրակարգում դրված էին Եվրոպայի ա ռաջնություններին ազատ, հունահռոմեական, ձյուդո ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների, ինչպես նաեւ աշխարհի առաջնությունների մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները: Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ այսօր պետությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն
Հայ արվեստագետներին կրկին մերժեցին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոչընդոտում է մշակութային անցուդարձին՝ անտեսելով Գրիֆ Օ՛Նիլի միջնորդությունը՝ հայաստանցի արվեստագետներին մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում: Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնությանը Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հիշեցնենք, որ 2000թ. առաջին հայ մասնակից Արտակ Բաղդասարյանը (մոդել) շահեց առաջնության բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող
ԱԲՈՎՅԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ
Վանաձորի ամենահին վարժարանի շենքի մի մասը նոր տեր ունի, իսկ մյուս մասնաշենքի ճակատագիրն անորոշ է: Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանը տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ Դպրոցի 20 հասցեում, «ախորժակ» էր գրգռում: Բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ, օտար լեզուների եւ ազգային արհեստների հոսքեր ունեցող կրթօջախը 2003-ին «տարրալուծվեց» Վանաձորի թիվ 20 եւ 1 դպրոցների մեջ, այնուհետեւ 2004-ին
Նրա համար հայրենիքը քարտեզով չէր սկսվում
Լրագրող Էվելինա Մելքումյանը հրատարակության է պատրաստել 15 տարի առաջ զոհված ՀՀ եւ ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ Լեոնիդ Ազգալդյանի կյանքին նվիրված գիրքը: «Առավոտը» տպագրում է գրքից մի հատված: Ազատագրելով Արցախը, նա մտովի ազատագրում էր Կարինն ու Վանը, Ղարսն ու Անին եւ հաճախ սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե գան ու ասեն ձեզ, որ զոհվել
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԵՑԱՎ
Երեկ կայացած ընտրությունները Մատենադարանի նորընտիր տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոբելյանին նվիրված միջոցառում էին հիշեցնում: Երեկ Մատենադարանում կայացան տնօրենի ընտրություններ: Մատենադարանի խորհրդի անդամները պահանջեցին, որ այն մատենադարանցիները, որոնք խորհրդի կազմում չեն, դուրս գան դահլիճից: Վիրավորված գիտնականները, նրանց թվում նաեւ բազմավաստակ մասնագետներ, նեղսրտած լքեցին դահլիճը: Եվ ինչպես կանխորոշված էր ի սկզբանե, անցավ իշխանությունների թեկնածուն՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ,
Գյումրեցի տաքսիստները կդառնան գործազուրկ
Քանի որ շատ վարորդների տաքսիները ժամկետանց են Արդեն քանի օր է՝ մոտ 300 գյումրեցի տաքսու վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպում՝ փակելով մայրաքաղաք տանող ճանապարհը: Նրանց բողոքը կառավարության վերջերս ընդունած «Մարդատար, տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման մասին» որոշման դեմ է, ըստ որի՝ այսուհետեւ տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիների վարորդները պետք է արտոնագիր ստանան եւ դեղին պետհամարանիշ
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ԱՆՏԵՐ Է
Մայրաքաղաքում գտնվող շենքը քաղաքային իշխանությունների անտարբերության հետեւանքով փլուզվում է եւ մարդկանց դժբախտության պատճառ դառնում: Օրերս Երեւանի Աերացիայի թիվ 7 հանրակացարանի շենքում փլուզվել էր 2-րդ հարկի պատշգամբը, ինչի հետեւանքով 5 բնակիչ վայր է ընկել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներ: Բնակիչներից 3-ը՝ Կարինե եւ Սմբատ Առաքելյաններն ու Հրաչիկ Աչինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Երեկ «Առավոտի» հետ զրույցում
ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Մայիսյան ընտրություններից հետո ՀԱԱԿ-ի ներսում տարաձայնություններ առաջացան, ձեւավորվեց երկու թեւ՝ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Էդուարդ Անտինյանի: ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է խոսել կուսակցության ներսում անառողջ զարգացումների մասին: Նրա ասելով՝ ՀԱԱԿ ներսում ձեւավորված երկու թեւերը համաձայնության են եկել չխոսել մինչեւ 2007-ի սեպտեմբեր՝ կուսակցության հերթական համագումար: Սակայն
ՀՀԿ-ի թեկնածուն շանս չունի
Երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երեկ «Հայելի» ակումբում սուր բանավեճ է ծավալվել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկի՝ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջեւ: Բանախոսների տեսակետների առաջին բախումն արձանագրվել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շանսերի գնահատման համատեքստում: Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
«Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ների գլխին նոր խաղ են խաղում Եղեգնաձորի մեր աղբյուրների ասելով, ժամանակին քաղաքի հիվանդանոցի նորմալ աշխատանքն ապահովելու նպատակով հիվանդանոցի եւ նրան հարակից պոլիկլինիկայի նորակառույց շենքերի միացման տեղում կառուցվել էր երկկամար մուտք: 1997թ. Եղեգնաձորի բուժմիավորումը, կառավարության որոշմամբ, բաժանվել էր երկու առանձին՝ «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» կազմակերպությունների: Մինչեւ 2006 թվականը կամարամուտքերը նորմալ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԸՆՏՐՈՂՆԵՐ ՉԵՆ ԲԵՐՎՈՒՄ ԼՂՀ
Պնդում է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, որը գերազանցապես հերքեց Մասիս Մայիլյանի շտաբի ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ պնդումները: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը երեկ՝ քարոզարշավի վերջին օրն է պատասխանել ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի՝ հուլիսի 13-ի եւ հուլիսի 16-ի դիմումներին: Ըստ պատասխանի՝ այդ դիմումներում բերված փաստարկները ուսումնասիրվել են ԿԸՀ-ում: Եվ
ԹԹՎԱԾՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՕԲՅԵԿՏ ԵՆ ՇՆՉԵԼՈՒ
Օրերս «Առավոտն» ահազանգ ստացավ Վայքի մարզի Եղեգնաձոր քաղաքից: Մեզ զանգած մարդը խնդրում էր գնալ Եղեգնաձոր եւ տեսնել, թե ինչպես են տեղական իշխանությունների թողտվությամբ կամ նույնիսկ հովանավորությամբ ծառահտվում այդ քաղաքի հիվանդանոցի եւ դրա հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի կանաչ տարածքը, ապամոնտաժվում այգու նստարանները, որոնց փոխարեն առաջիկայում այդ տեղում մի նոր օբյեկտ է կառուցվելու: Տեղում լինելով՝ մեր թղթակիցը համոզվեց,
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզ հուզող բոլոր խնդիրները թեթեւ ու անցողիկ կլինեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Մարդկանց հետ շփումներում ավելի կարեւորեք շրջապատի իրավունքները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը հովանավորում է ամեն տեսակի սիրավեպերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Անձնական կյանքին առնչվող հարցերում որոշում կայացնելիս մի շտապեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ավելորդ զգացմունքայնությունը գործին ոչնչով չի օգնի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա ձեր նշանաբանը չափավորությունն է ամեն ինչում:
ՔՐԵԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Հուլիսի 14-16 Մեղադրողը սպառնաց փաստաբաններին, վերջիններս պարտք չմնացին Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ազդարարեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ նախկին մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ավարտը: Հինգշաբթի օրը մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Ժաննա Կոտիկյանը: Երեկ Ս. Ասատրյանի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը եւ Ինեսա Պետրոսյանը հանդես
Հեռացեք, ի սեր Աստծո……
Գրասերի խնդրանք Ամենից առաջ ես կցանկանայի ընդգծել հետեւյալը. այն, ինչ դուք կկարդաք ստորեւ, պատվիրված ու թելադրված չէ որեւէ մեկի կողմից եւ չէր էլ կարող այդպես լինել, քանզի ես բնավ չեմ հարում որեւէ քաղաքական կամ հասարակական խմբակցության, չունեմ ինչ-որ հավակնություններ: Պարզապես հայ եմ, գրասեր ու այլեւս չեմ կարող համբերել, երբ կործանում է (գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ կարեւոր
ԱԼԱՎԵՐԴԻՆ 5-7 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՆՄԱՆՎԻ
Այս ծրագիրը նախաձեռնել է «Վալլեքս գրուպի» նախագահ Վալերի Մեջլումյանը Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին Ալավերդի քաղաքում նշվում է Մետալուրգի օրը: Այս անգամ տոնը համընկավ «Վալլեքս գրուպի» 10- ամյակի եւ Վարդավառի տոնի հետ: «Վալլեքս գրուպ» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը յուրօրինակ նվեր մատուցեց քաղաքին՝ Ալավերդու Սանահին սարահարթ թաղամասում տեղադրվեց «Երկնային դուռ», իսկ պղնձաձուլական գործարանին կից տարածքում՝
Վաճառել էր կեղծ դատավճիռ
Դատավորի օգնականի գործը կլսվի նրա նախկին աշխատավայրում Լոռու մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկվել Մարտուն Մկոյանի գործը: Մկոյանն աշխատել է նույն դատարանում, եղել է դատավոր Վահան Հովհաննիսյանի օգնականը: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրգործ էր հարուցել նաեւ Վահան Հովհաննիսյանի նկատմամբ: Վերջինիս՝ դատավորի պաշտոնեական լիազորությունները դադարեցվել էին եւ նրա նկատմամբ կիրառվել էր համաներում: Լոռու մարզի առաջին
ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻՆ ԵՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Կամ ինչպես է հեղինակազրկվում Մատենադարանը Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Բանուչյանի հուլիսի 14-ի «Հ1» հեռուստատեսային ալիքի լրատվական ծրագրով հեռարձակված ելույթը եւս մի անգամ ցույց տվեց, որ Մատենադարանի տնօրինության նախկին հրապարակային հավաստիացումները ձեռագրերի թվանշայնացման աղմկահարույց գործարքի չեղյալ հայտարարելու մասին՝ իրոք վստահություն չեն ներշնչում: Այդ ելույթից հայտնի դարձավ, որ «Հիլլը» Հայաստանից իբր երեք ձեռագիր չի գնել, այսինքն՝
Մանկապարտեզը կփակե՞ն
Թիվ 76 մանկապարտեզի տարածքը «համեղ պատառ» է էլիտար շենքեր կառուցողների համար: Արդեն մի քանի օր է՝ Փափազյան 8 հասցեում գործող թիվ 76 մսուր-մանկապարտեզի երեխաներն իրենց անհոգ խաղը թողած՝ դաստիարակ-դայակների ու ծնողների հետ մանկապարտեզը փակելու դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանց խիստ անհանգստացնում է այն, որ վերջերս մանկապարտեզում ստուգումները հաճախակիացել են, ինչը, ըստ տնօրեն Զվարթ Զաքարյանի,
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է»
Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ – Նախընտրական արշավը գրեթե ավարտված կարելի է համարել: Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում, հավանաբար, արդեն ձեւավորված «քաղաքական ավանդույթների» շարքում պետք է դիտարկել նաեւ այն երեւույթը, որ ընտրարշավին մասնակցող թեկնածուների (սովորաբար՝ պարտվող) մի մասը անընդհատ փորձում է կասկածի տակ դնել ընտրությունների ընթացքի օրինականությունը: Նման երեւույթից կարծես թե զերծ չի
ՆՈՐ ԲՈՂՈՔՆԵՐ ԼՂՀ-ԻՑ
ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Յուրի Զաքարյանը երեկ եւս մի՝ արդեն 3-րդ դիմում-բողոքն է ուղարկել ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանին: Այս նոր բողոքում մասնավորապես նշված է, թե «հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հաղթանակն ապահովելու համար ԼՂՀ որոշ շրջաններում լայնորեն կիրառվում է ընտրացուցակների արհեստական ուռճացումը: Այսպես, մասնավորապես ԼՂՀ Քաշաթաղի, Շուշիի
ՀՅԴ-Ն «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԴԵՄ ՉԷ, ԱՅԼ ԿՈՂՄ Է ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
Մեր թերթին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շարունակում է պնդել, որ հանրային ալիքը այլ պետության ռադիոկայանին ժամեր չպետք է տրամադրի: – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեցիք, որ ձեր ազգային արժանապատվությունը վիրավորվում է, երբ այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրվում հանրային ալիքով: Այդ դեպքում ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ նույն ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է տրամադրում նույն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁ
Պնդում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ըստ որի՝ ժողովուրդն այլեւս չի ընտրի հայտնի անհաջողակներին: «Հայաստանում առկա վիճակը շտկելու 2 ճանապարհ կա: Մեկը իշխանափոխությունն է,- մեր զրույցի ընթացքում ասաց Աղասի Արշակյանը:- Երկրորդն այն է, որ եղած իշխանությունները պետք է իրե՛նք վերակառուցվեն, այսինքն՝ սեփական շանորդիների, իրենց կլանի անդամի, իրենց հարազատի, եղբոր եւ այլոց նկատմամբ վերաբերմունքը պիտի
ԾԵԾՎԵՑԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեկ մայրաքաղաքում կառուցապատման համար հերթական կանաչ գոտին էր ոչնչացվում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարեւանությամբ գտնվող Պուշկինի 43, 45 եւ 54 շենքերի այս բնակիչները կանգնել էին տրակտորի դիմաց՝ ասելով, որ իրենք միայն իրենց դիակի վրայով կթողնեն բակի ծառերը հատել եւ մշակած այգին ոչնչացնել: Այստեղ պատրաստվում են բակի հաշվին շենք կառուցել: Երեկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ անգամ
Դատավորներին պատժեցին
ՀՀ արդարադատության նախարարը նախորդ օրը Արդարադատության խորհրդին միջնորդություններ էր ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանին, ինչպես նաեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ, քննության էր առել Միշա Հարությունյանի գործը: Վերջինս Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ յոթերորդ ՕՆԼԱՅՆ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ «Բարսելոնա»-«Չելսի» խաղն արդեն սկսված է, ու ես մեր ստեղծագործական տան իմ էս սենյակի հեռուստացույցի էկրանից արագ-արագ արտագրում եմ թիմերի կազմերը, բայց չեմ հասցնում բոլոր ֆուտբոլիստների անուններն արտագրել, որովհետեւ օպերատորն ու ռեժիսորը չափազանց կարճ են էդ տիտրերը պահում, եւ դա միանգամայն ներելի է, քանի որ իրենք չգիտեն, որ
Ստուգարք՝ Թաիլանդից առաջ
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի առաջնությունը տղամարդկանց միջեւ: Անցնող տարվա հանրապետության լավագույն ծանրորդին որոշելու համար պայքարի մեջ մտավ 26 մարզիկ, որից 16-ը պայքարեց ուժեղների խմբում: Նրանց մեջ էին վերջին տարիներին միջազգային մրցաշարերում հաղթող ու մեդալակիր դարձած մեր գրեթե բոլոր ուժեղագույն ծանրորդները: Հարգելի պատճառներով բացակայում էին Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Դավթյանը եւ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ՝ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻՑ
Գրիգոր Խաչատրյանն էլ է մարմնավորել կանանց «սրտակերին» Տարբեր ժամանակներում աշխարհահռչակ շատ ստեղծագործողներ (գրողներ, ռեժիսորներ, կոմպոզիտորներ, դերասաններ) են անդրադարձել Դոն Ժուանի միշտ չխունացող կերպարին: Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանը եւս վերջերս բեմադրեց «Դոն Ժուան» դրաման՝ ըստ բրազիլացի արվեստաբան Գիլերմի Ֆիգեյրեդուի համանուն երկի: «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հրավիրեց Դոն Ժուանի դերակատար Գրիգոր
Նորից ԿԳԲ-ի վրա գցեցին
«Ծրագրային ապահովման ոլորտում կատարվող հեղինակային իրավունքների խախտումների բարձր թվով Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է: Այստեղ խախտումների մակարդակը կազմում է 95 տոկոս»: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» դահլիճում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նա փաստեց նաեւ, որ տարբեր ոլորտներում տեղի ունեցող խախտումների պատճառով մեր երկիրը տարեկան 20
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԾԵԾՈ՞ՒՄ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Իսկ անգործության մատնված գյուղապետարանի դռները շարունակում են մնալ փակ Արդեն անդրադարձել ենք Լոռու մարզի Քարկոպ գյուղում ստեղծված իրավիճակին («Առավոտ», 28.02.07): Հիշեցնենք, որ համայնքի ավագանին եւ բնակիչները Լոռու մարզպետից եւ ՀՀ կառավարությունից պահանջում են անվստահություն հայտնել գյուղապետ Կամո Ռամազյանի նկատմամբ: Իրենց այդ պահանջը բողոքավորները մեկնաբանում են գյուղապետի կամայականություններով, գյուղապետարանում ստեղծված անգործությամբ, առանց ավագանու իմացության որոշումներ կայացնելով


















































