Օրվա լրահոսը

Հերթը մեծահասակներինն է

Հոլանդիայում անցկացված ձյուդոյի պատանիների եւ դեռահասների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 19 մարզիկով, որից չորսը մեդալների է արժանացել: Առավել հաջող է հանդես եկել մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը, չկրելով ոչ մի պարտություն, նվաճել է հաղթողի կոչումը: Երկրորդ տեղ է զբաղեցրել Իշխան Գրիգորյանը՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ: Եվս երկու ձյուդոիստ՝ 55 կգ քաշային

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Regnum» գործակալությունը, վկայակոչելով ըմբշամարտի եվրոպական կոմիտեի փոխնախագահ Գեորգի Բրյուսովի՝ ռուսաստանյան լրատվամիջոցներին արած հայտարարությունը, տեղեկացնում է, որ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար բարձրագույն մարմինն օրերս Հռոմում կայացած նիստում հունահռոմեական ըմբշամարտի կանոններում փոփոխություններ է կատարել: Գ. Բրյուսովը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունները կատարվել են նաեւ ՄՕԿ-ի գործադրած ջանքերի շնորհիվ: Ու թեեւ, ըստ սահմանված կարգի, այդ իրավունքը վերապահված

Կոստանյանն ինքնակամ հանձնել է Դադասյանին

Վերջինս հավաստիացնում է, որ ինքն էլ թատրոնը «կփոխանցի» մեկ այլ շնորհալի դերասանի Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը շուրջ տասը տարի ղեկավարում է Ժիրայր Դադասյանը, այն բացառիկ թատերական օջախներից է, որի նկատմամբ, ի տարբերություն այլ մշակութային օջախների, ստեղծվել է բարյացակամ վերաբերմունք, երբ ոչ քննադատվում են այս թատրոնի ներկայացումները եւ ոչ էլ, ցավոք, ենթարկվում մասնագիտական լուրջ քննարկումների:

ՀԱՅԵՐՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՆ

Ավստրիաբնակ Գայանե Սարգսյանի դիտարկումները Մեր զրուցակից Գայանե Սարգսյանը (անունը փոխված է) արդեն 8 տարի ապրում է Վիեննայում: Երեւանում գլխավոր հաշվապահ է աշխատել, թե ինչու է տեղափոխվել Ավստրիա, չի մանրամասնում: Ասում է՝ իր պատճառներն ուներ, հենց խնդիրները լուծվեն՝ անպայման Հայաստան է վերադառնալու, որովհետեւ կարոտից մեռնում է: Ընդհանրապես հայերը, որոնք այս երկրում 7000-8000 են կազմում, Ավստրիայում հայտնվել

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՂԻ ԴԻՄԱՑ Մոսկվայում հավաքվել են Ռուսաստանի բարեկամ երկրների ղեկավարները, որոնք մասնակցելու են Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ), ինչպես նաեւ «Եվրազեսի» գագաթաժողովներին: ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը պայմանավորվեցին ստեղծել արագ արձագանքման ուժեր, իսկ «Եվրազեսը» (որտեղ Հայաստանը չի մտնում) որոշում ընդունեց ստեղծել հակաճգնաժամային հիմնադրամ՝ $10 միլիարդի չափով, որի գլխավոր ներդրումը կատարելու

Քննարկում են Կիպրոսի հարցը Արդյոք Թուրքիան փոխհատուցում կվճարի՞ այն կիպրոսցի հույներին, որոնք կորցրել են իրենց ունեցվածքը 1974 թվականի թուրքական ներխուժման ընթացքում. սա է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրաս Խրիստոֆիասի եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի՝ երեկ Նիկոսիայում կայացած բանակցությունների հիմնական թեման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ թուրքական կողմը եւս

Երկու մրցույթ

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը՝ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, 2009 թվականի փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը հայտարարում են ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող՝ «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները։ Մրցույթում առաջին երեք

«Խտրականություն չեմ տեսնում»

«Առավոտն» արդեն անդրադարձել է օրենսդրական միջամտությամբ մասնավոր դպրոցների սաներին պետական հոգածությունից դուրս թողնելու հավանականությանը («Առավոտ», 13.01.2009): Մասնավոր դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ ծնողական համայնքի կարծիքով՝ դա խտրականության դրսեւորում է: Փորձեցինք այս առնչությամբ իմանալ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքը: Պարոն Սեյրանյանը խոսակցության հենց սկզբից հերքեց այն կասկածները, որ մասնավոր եւ պետական դպրոցների նկատմամբ՝ պետական վերաբերմունքի մեջ կա խտրականություն

Ուսուցիչների մինի-ցույց Նախորդ օրը «Առավոտի» խմբագրություն էր այցելել թիվ 162 դպրոցի ուսուցիչների եւ ծնողական համայնքի մի հսկա բանակ, ավելին՝ նրանք իրենց հետ խմբագրություն էին բերել մի քանի աշակերտի: Այդ մեծ աղմուկ-աղաղակը նրանք բարձրացրել էին՝ կապված «Առավոտի» փետրվարի 3-ի համարում տպագրված «Դրամահավաքությո՞ւն, թե՞…» հոդվածի հետ: Հիշեցնենք, որ հոդվածում մեջբերել էինք այդ դպրոցից դժգոհ որոշ ծնողների բողոքը,

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԱՓԻ» ՄԵՋ

ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ամփոփում է նախորդ տարվա արդյունքները «Գիտության նախարարություն ստեղծելը երկրի ղեկավարների որոշման խնդիրն է,- երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ հավելեց:- Իմ համոզմամբ՝ միգուցե իմաստ ուներ ստեղծել առանձին նախարարություն՝ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների նախարարություն» անվանմամբ: Բայց մեր ունեցած ներկայիս գործառույթները դրա համար

Չարածի համար ներողություն չեն խնդրում

Արմեն Կաքավյանի մի նախաձեռնության մասին Իմ կարծիքով, ոչ այնքան տրամաբանական նախաձեռնությամբ են հանդես եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Macquarie համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանը եւ նրա ընկերները: Տեղեկությունը վերցրել եմ տարբեր կայքերից: Ի պատասխան Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների ակցիայի, մի խումբ սփյուռքահայեր որոշել են ներողություն խնդրել

«ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ»

Դավադրություն հանդուրժելը դավաճանություն է Համընդհանուր ճգնաժամի քաոսում անհանդուրժելի շռայլություն է պետականության հոգեւոր նկարագրի հանդեպ տիրող հանցավոր անփութությունը։ Կույր հանդուրժողականությամբ մենք ակամայից մասնակիցն ենք ազգակործան մի դավադրության, արդյունքում տանուլ տալով հոգեւոր հայրենիքը՝ բոլոր հնարավոր հետեւանքներով։ Թրքաբարո արշավանք սեփական ժողովրդի արժանապատվության զարթոնքի դեմ եւ… ընդվզման փոխարեն համատարած ստորաքարշություն, քծնանք, կեղծիք… լավագույն դեպքում՝ դավադիր լռության այլասերված աղաղակ… այս

Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր

Հնագետների ահազանգերն առայժմ անարդյունք են Հայ երկրաբանները Աշտարակի տարածաշրջանից մինչեւ Արմավիրի մարզի Ծաղկալանջ եւ Աղավնատուն համայնքներն ընդգրկող հատվածում դամբարանադաշտեր են հայտնաբերել, որտեղ, իրենց կարծիքով՝ միայն իրենց հայտնի, բայց դեռեւս չպեղված շատ ամրոցներ ու դամբարաններ կան: Բայց մինչ գիտնականները գործի կանցնեն՝ ավելի արագ կողմնորոշվում են գանձահենները, որոնց հոտառությունն այս առումով անգերազանցելի է: Հնագետներից մեկի փոխանցմամբ, երբ

«ՔԱՐԱԿՌԻՎ»՝ ԱՆԳԵՂԱԿՈԹՈՒՄ

Գործարարը չի հավատում դատարանին ու փորձագետներին եւ խոստանում է շարունակել աշխատանքը Պատմական միջավայրի պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն արդեն մի քանի տարի է՝ ինչ բարձրաձայնում եւ ահազանգում է, որ Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանի պատմական հուշարձաններով հարուստ Անգեղակոթ գյուղի «Պոլիգոն» եւ «Գութանաբլուր դամբարանադաշտ» հնավայրերի տարածքում գործող քարհանքում կատարվող արդյունահանման աշխատանքները վնասում են 2005 թվականի

ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, փետրվարի 3-ին Կիեւյան կամրջի մոտ հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, 25-ամյա Արթուր Մաթեւոսյանի դիակը: ՆՈՐ ԴԱՋՎԱԾՔ Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի անչափահաս դատապարտյալները գերադասում են իրենց թեւերին «Մամա» մակագրությունը դաջել: Ընդ որում, այս անմեղ մակագրությունը ուղեկցվում է ձեռնաշղթաների պատկերով: Այն նշանակում է, որ ճիշտ է, շղթայված են

ԴԱՏԱԽԱԶԸ ՓԱԽԱՎ 2005 թ. օգոստոսի 11-ի գիշերը տեղի ունեցած Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով Երեւանի քրեական դատարանը (Ա. Ազարյան, Ե. Դարբինյան, Մ. Մարտիրոսյան կազմով) երեկ հրապարակեց իր դատավճիռը: Ամբաստանյալ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը դատապարտվեց՝ 13, Հրաչ Սահակյանը՝ 11, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները՝ 15 եւ 14 տարվա ազատազրկման: Չնայած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանգուցյալ Մ. Մաքոյանի հայրը դատարանից պահանջեց՝ «ով

Մեր բանակը 17 տարեկան չէ

Օրերս մեծ շուքով նշեցինք Հայկական բանակի 17-ամյակը, բայց ես չեմ ընդունում այդ հարցադրման ճշմարիտ լինելը 17 տարեկան է ՀՀ պաշտպանության նախարարությունը, իսկ մեր բանակը շատ ավելի տարիքով է: Տիգրան Մեծի օրոք մեր բանակը աշխարհում առաջիններից ջարդեց հռոմեական բանակին, նույն ժամանակաշրջանում մեր բանակն աշխարհում առաջինն իրագործեց «հատուկ նշանակության օպերացիա»։ Դեռեւս 2000 տարի առաջ մեր բանակն արդեն

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Պատասխանը չի գոհացնում «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն էր դիմել Խաչատուր Ղալեչյանը, հայտնելով, որ 2008 թ. օգոստոսի 8-ին հայտարարություն է տվել Հատուկ քննչական ծառայություն, որով մեղադրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ հանցագործություն կատարելու մեջ: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին հելսինկյանները, այդ կապակցությամբ իրենք հարցում են կատարել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պարզելու, թե ինչ ընթացք է

Ո՞վ է տալու հաշմանդամների պարտքերը

Աշխատելու տարիներին հաշմանդամ դարձած մարդիկ իրենց հասանելիք անգամ 3 000 դրամ թոշակը չեն կարողանում ստանալ: «1984 թվին ձախ ձեռքս ստանոկի տակ մնաց, հիմա անաշխատունակ է: 42 տարեկան էի, 5 տղաների մայր, որոնցից չորսն անչափահաս էին: Մի ձեռքով շատ դժվար է: Դե, մենք ոչ մեկս էլ ողորմություն չենք խնդրում, մեր հասանելիք գումարն ենք ուզում: Վատ պայմաններում

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ «ՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱՆԵՆ

«Գերեզման» ընկերությունը վստահեցնում է, որ ձեր հանգուցյալը «ապահով ձեռքերում կլինի» Պարզվում է, ուրիշների հանգուցյալներին «խնամելը» կարող է բավականին շահութաբեր բիզնես լինել: Որոշ ընկերություններ արդեն գլխի են ընկել ու եկամուտներ են ստանում օտարների հանգուցյալների շիրիմները տիրություն անելով: Ճիշտ է, հարազատի վրա էժան չի նստի հանգուցյալին հուղարկավորելն ու գերեզմանը քիչ թե շատ նորմալ վիճակում պահելը, սակայն նմանատիպ

Պաշտոնյաների փոխանակում՝ հարկայինում

Գյումրիի հարկային տեսչության պետին տեղափոխում են մայրաքաղաք, իսկ նոր պետ նշանակում՝ մայրաքաղաքից: Արդեն քանի օր է՝ Գյումրին դարձել է բողոքականների քաղաք. լույսը բացվելուն պես մարզպետարանի շենքը միաժամանակ շրջափակում են տաքսու վարորդները, կենտրոնական շուկայի վաճառականները, տարադրամի փոխանակմամբ զբաղվող «բիրժեվիկները»: Երեկ նրանց միացան նաեւ Հաղթանակի պողոտայում փողոցային առեւտրով զբաղվող առեւտրականները, որոնց Գյումրիի քաղաքապետը ստիպում է տեղափոխվել փակ

ՄԱՆՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՈ՞ՒՐՍ ԿՎՌՆԴԵՆ

Տոնավաճառների տերերը չեն ցանկանում աշխատել քիչ եկամուտ ունեցող առեւտրականների հետ, քանի որ այսուհետեւ տեղի վարձը պետք է գանձվի նրանց աշխատած գումարին համապատասխան: Այս օրերին որոշ տոնավաճառներում սեփականատերերը առեւտրականների զբաղեցրած տաղավարներն են չափում-ձեւում եւ «աչքները չորս արած» վերահսկում, թե վերջիններս ինչքան ապրանք են վաճառում, որպեսզի որոշեն՝ տոնավաճառում նրանց տեղ տալն իրենց համար որքանով է ձեռնտու: Մեր

Այս մի սպանությունը կբացահայտվի՞

Այս հարցադրումը միայն թերահավատության է արժանի Փետրվարի 3-ին, 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ սպանվել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Գեւորգ Մհերյանը: Այդ սպանությունը երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որակել է որպես «չարաբաստիկ» ու հայտարարել, թե իրավապահներն աշխատում են հանցագործության բացահայտման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գ. Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԾՆՎՈՒՄ ԵՆ»

Տիգրան Կյուրեղյանի կարծիքով՝ Հայաստանը դարձել է հայ արտահանող երկիր «ՀՀ սահմանադրությամբ ամրագրված չէ շատ կարեւոր մի բան՝ յուրաքանչյուր հայ ունի ՀՀ քաղաքացիության իրավունք: Դա նույնքան բնական եւ անօտարելի իրավունք է, ինչքան մարդու ցանկացած այլ իրավունքը»,- կարծում է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը: Մեր Սահմանադրությամբ նախագահն իրավունք ունի շնորհել կամ մերժել քաղաքացիություն հայցողների դիմումները: Մեր

Նախագիծը վերամշակման կարիք ունի

Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը՝ նկատի ունենալով ԱԺ-ում քննարկվող Քրդատօր.-ի փոփոխված օրինագիծը: Երեկ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Ընդդիմությունն այս նախաձեռնությունը որակում է որպես «Յոթի գործով» մեղադրվողների համար գրված օրենք: Փոփոխություններից մեկով նախատեսվում է, որ «ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին

ՇՏԿԵԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը վստահ է, որ իրավիճակը փոխելու նպատակով իշխանությունները հենց դա էլ անելու են: Մինչ կկայանար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը եւ պարզ կդառնար՝ զրկվելո՞ւ է մեր երկրի պատվիրակությունը ձայնից, թե՞ ոչ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը «Առավոտի» հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ձայնից

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ

Հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում: Սակայն արդյոք մինչ այդ սույն փաթեթը կվերանայվի՞՝ համապատասխանեցնելով ԵԽԽՎ պահանջներին: Նախօրեին Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հայտարարությամբ անդրադարձել էին ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին՝ մասնավորապես նշելով. «Հաշվի առնելով նստաշրջանի քննարկմանը դրված փաստաթղթերի

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ

«Եվս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ հայտարարել՝ մենք բացառիկ առաջարկություն ենք արել ընդդիմությանը, որի հետ ուզում ենք կառուցել կամուրջներ, համագործակցություն, եւ առաջարկել ենք համագործակցության գործիք, այն է՝ հակակոռուպցիոն մեր համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգի իրականացում, եւ հրավիրել ենք ընդդիմությանը, այդ թվում՝ պառլամենտում չներկայացված ընդդիմությանը, մասնակցելու այդ մոնիտորինգի աշխատանքներին. սա բացառիկ հնարավորություն է, որովհետեւ այդ համալիր

Հայաստանում քաղաքացու սով է

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «ԵԽ-ն Հայաստանին ձայնից զրկում էր: Մտավորականների մի մասը ցավ ապրեց, մյուսներն անտարբեր մնացին, բայց համախմբվել էր պետք: Մեր մշակույթը քրիստոնեական արժեհամակարգի վրա է հիմնված, աշխարհայացքը հակված է եվրոպականին, ԵԽ մտնելը պարտադրված չէր, այլ կամովի, ուրեմն այնպես արեք, որ մեզ չպատժեն: Չէի ցանկանա, որպես

Կրկին՝ ընդդեմ Հեքեքյանի

«Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ճակատագիրը հուզում է յուրաքանչյուր հայ մտավորականի, առավել եւս՝ երաժշտի, քանի որ անհանդուրժելի է բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որն այսօր տիրում է դպրոցում: Սայաթ-Նովայի անվան դպրոցը ավելի քան վաթսուն տարի կրթել ու դաստիարակել է աշխարհահռչակ շատ երաժիշտ կատարողների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երեխայի տաղանդն ու ընդունակությունները կարող են բացահայտել ու զարգացնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031