Օրվա լրահոսը
«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ»
«Առավոտին» տված հարցազրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, բայց կոնկրետ ծրագրերի մասին պատմել խոստացավ ավելի ուշ: – Նախ, շնորհավորում եմ ձեզ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պորտֆելը ստանալու առիթով: – Շնորհակալություն: – Առաջարկը միանգամի՞ց ընդունեցիք: – Այո, որովհետեւ սպորտում՝ պետական կառույցում եւ օլիմպիական կոմիտեում, աշխատում եմ երկար տարիներ ու կարծում եմ՝ ոլորտին
Ամենակպչունը մեր մտքերն են
Մասնագետները պարզել են, որ աշխարհում ամենաշատը հայերն ու հրեաներն են տառապում կպչուն-սեւեռուն մտային խանգարումների համախտանիշով: Հայաստանում եւ Իսրայելում բնակչության շրջանում մտքի կպչուն-սեւեռուն խանգարումները (ԿՍԽ) աշխարհում ամենացայտունն են եւ նորմայից բարձրը: Ճանաչված հոգեբան Խաչատուր Գասպարյանը «Առավոտին» հայտնեց, որ այդ հիվանդությունը հանդիպում է յուրաքանչյուր 200 երեխայից 1-ի մոտ: «ԿՍԽ-ով տառապող երեխան կարող է, օրինակ, վախենալ, թե իր
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Ամիսներ անց «երգող» շատրվանները նաեւ «կպարեն», իսկ ջրային շիթերով ստեղծված էկրանին պատկերներ կպրոյեկտվեն: Հանրապետության հրապարակի ջրավազանում ձայնալուսային բեմադրության համակարգի ձեռքբերման եւ տեղադրման համար կպահանջվի 1 մլն 400000 եվրոյին համարժեք դրամ, որը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին: Շուրջ 30 տարի առաջ վերանորոգված «երգող» շատրվաններն արդեն շարքից դուրս էին եկել: Առաջիկայում դրանք նորովի եւ հիմնովին վերափոխված
ԳԹԿ-ն գոհ է ինքն իրենից
Իսկ քննական նոր համակարգի հաջողված լինել-չլինելու մասին գնահատականը ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը թողնում է հանրությանը: «Հայացք» ակումբում երեկ կայացավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանի ասուլիսը, որի թեման նոր՝ միասնական համակարգով անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունների արդյունքներն էին: Պրն Բարսեղյանը հայտնեց. «Երեկ մինչեւ կեսօր բոլոր ցուցակները ըստ դպրոցների տրամադրվել են մարզային
ՔՈԼԵՋՆԵՐԸ ՉԵՆ ԳՐԱՎՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Վերջիններս վստահ չեն, թե ստացած տեսական գիտելիքներով կգրավեն գործատուին Ըստ «Կրթությունը Հայաստանում» 2005-2006 թթ. տարեգրքի՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) թիվը Հայաստանում, 1991թ. համեմատ (68 ՄՄՈՒՀ), աճել է 20%-ով՝ 81 ՄՄՈՒՀ, իսկ սովորողների թիվը նվազել 27,3%-ով: ԿԳ նախարարության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը մի քանի պատճառներով է բացատրում այս փաստը. «Առաջինը՝ ոչ պետական
Գետիկը «գլոբուսից դուրս» է
Այս գյուղի բնակիչների խոսքերով, իրենց գոյության մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն «Նախորդ տարվա 70 հա կարտոֆիլի ցանքատարածությունների փոխարեն, այս տարի գյուղում ցանվել է ընդամենը 23 հա կարտոֆիլ, քանի որ համայնքը գյուղտեխնիկա չունի: Ամբողջ գյուղում եղած 1 տրակտորն այդքան ցանքն էլ հազիվ է կատարել»,- ասում է Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի գյուղապետ Աշոտ Դալլաքյանը: Նրա ներկայացմամբ,
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Եթե նախորդ տարիներին հայերը նախընտրում էին հանգստանալու մեկնել հիմնականում Քոբուլեթի, Բաթում, Անթալիա, Սոչի, ապա այս տարի նրանց նախասիրություններն էապես փոխվել են: Տուրիստական գործակալությունների տեղեկացմամբ, տարեցտարի հանգստանալու նպատակով ավելի շատ հայաստանցիներ են մեկնում արտերկիր: Եթե նախորդ տարի հունիսին հանգստյան ուղեգրերի պահանջարկը շատ ցածր էր, ապա այս տարվա հունիսին ձեռք բերված հանգստյան ուղեգրերն արդեն գերազանցում են նախորդ
Դժգոհ են թե՛ Հերոյանից, թե՛ Ղահրամանյանից
Չնայած մարզպետները փոխվել են, բայց արմավիրցիների խնդիրները նույնն են մնացել «Ներկայիս մարզպետն էլ մի բան չէ, նախկինն էլ: Հերոյանն էնքանով էր լավ, որ իրանից «չէ» բառը մենք էսքան ժամանակ չենք լսել, ինչ հարցով մոտենում էինք՝ ասում էր՝ կլինի, ճիշտ է, իր խոստումը չէր կատարում, այդպես էլ մեզ ոչ մի բանով չէր օգնում, բայց գոնե հույս
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Եթե Հարկայինը ճնշի բիզնեսմեններին հարկերով, վերջիններս էլ պատրաստվում են ճնշել սպառողներին՝ իրենց սահմանած գներով: Կառավարության որոշմամբ՝ հաստատագրված վճարների ինստիտուտը պետք է վերանայվի: Այդպես է նախատեսված «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագրով», որը կառավարությունը հաստատել է օրերս: Այն, որ Հայաստանում հաստատագրված վճարների համակարգը զարգացման կարիք ունի, դա միանշանակ է, քանի որ վերջին տարիներին չնայած ծառայությունների
ԹԻՎ 23/57-Ի 5-ՐԴ ՏՎՅԱԼԸ
Օրերս «Առավոտում» (16.06.07) տպագրված Գեղարքունիքի մարզի Սոթքի թիվ 23/57 ընտրատեղամասի՝ 4, իրարից տարբերվող տվյալների առնչությամբ մեզ զանգահարեց նաեւ այդ տեղամասում Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից վստահված անձ Տիգրան Գրիգորյանը: Այդ տվյալներն ամբողջությամբ տարբերվում են մեր հրապարակած 4-ից: Ըստ նրա, այս տեղամասում քվեարկել էին 1121-ը, այս թիվն էր նշել նաեւ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դերենիկ Ոսկանյանը: Տ. Գրիգորյանի
Մ. Բրայզա. «Անհնար է գուշակել, թե ինչպես կքվեարկի ԼՂ-ն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մի քանի ամսից (կողմնորոշաբար՝ աշնանը) կրկին կհանդիպեն: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Բրայզան այդ մասին ասել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո: «Պետք է նշել վերջին
«Փրկիչներից» մեկը դո՛ւ ես
Իր այս կարգախոսը Նիկոլ Փաշինյանը երեկ կրկնեց բազմաթիվ անգամ Նախապես արված հայտարարության համաձայն՝ երեկ, ժամը 19:30-ին, Երեւանի Մարգարյանի անվան մոր եւ մանկան կենտրոնի մոտից «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր մի քանի տասնյակ համակիր գործընկերների ու մեր համաքաղաքացիների ուղեկցությամբ քայլերթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ: Միջոցառումը «Իմպիչմենտի» հերթական հանրահավաքը
«ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒՏԵՆՔ»
Երեկ հանձնաժողովների անդրանիկ նիստից հետո այդպիսի առաջարկով հանդես եկան ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ իրենց հանձնաժողովների անդամների հետ: Խորհրդարանում երեկ աշխատանքային եռուզեռ էր, մշտական հանձնաժողովները հրավիրել էին իրենց անդրանիկ նիստերը, եւ նորընտիրները ծանոթանում էին հանձնաժողովների մակարդակով: Բոլոր հանձնաժողովներում էլ (բացի եվրաինտեգրման հանձնաժողովից,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
Վստահ է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Ես կարծում եմ, մենք պետք է զգույշ լինենք ձեւակերպումների առումով: Հայաստանում քաղբանտարկյալներ, բարեբախտաբար, տարիներ շարունակ չեն եղել եւ այսօր էլ չկան: Հետեւաբար, մնացած մասը ինձ համար այլեւս դարձել է երկրորդական»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է պատասխանելու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որով կոչ է արվում
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
ԱԺ մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության հարցերի եւ սպորտի հանձնաժողովում ՀՀԿ-ական Մյասնիկ Մալխասյանի իրավասությանը հանձնվեց հրատարակչական գործը: Պարոն Մալխասյանն անմիջապես հետաքրքրվեց. «Ի՞նչ ենք հրատարակելու»: Իսկ մեր հարցին՝ պատկերացնո՞ւմ է ինքը, թե կոնկրետ ինչ է անելու այդ ոլորտում, ասաց. «Միակ մարդը էս պառլամենտում, որը պատկերացնում է ԱԺ-ի «ֆունդամենտից» մինչեւ «կրիշը», էդ ես եմ»: Ի դեպ, վերջերս արտասահմանցի
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր տեղի ունենալիք իրադարձությունները դրական հետեւանք կունենան: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե որեւէ բան արդեն խոստացել եք, ուրեմն աշխատեք անպայման կատարել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երազանքը կատարելու նպատակով ջանքեր ավելի շատ գործադրեք եւ անպայման կհասնեք արդյունքի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզ համար կսկսվի չնախատեսված անակնկալներով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողությունը կժպտա անսպասելի եւ շատ խնդիրներ կկարգավորվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Պահանջվում է
Երկու մրցանակաբաշխություն
Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի հավաստիացմամբ, ամենադժվարը գրականության հաղթողին ընտրելն է: Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն էր, թեման՝ ամենամյա «Վահան Թեքեյան» եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունները: Ռ. Միրզախանյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակներ են սահմանված գեղարվեստական գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ռադիոյի ու հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ
«ԾԻԾԵՌՆԱԿԸ» «ԲՈՒՅՆ ԿԴՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պուչինիի հազվադեպ բեմադրվող այս օպերան տարեվերջին կներկայացվի հայ հանդիսատեսին: Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ձեռնամուխ է եղել Պուչինիի «Ծիծեռնակը» օպերայի բեմադրական աշխատանքներին: Հիշեցնենք, որ օպերային ստուդիան իր գործունեության 27 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ իրականացրել է Հայդնի «Դեղագործը», Չիմառոզայի «Դիրիժորը», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» եւ այլ օպերաների բեմադրություններ: Մինչ դիրիժոր, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ստուդիայի գեղարվեստական
Ավարտականը՝ ուշացումով
Այսօր վերջապես դպրոցներում փակցված կլինեն հունիսի 1-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական քննության արդյունքները: Հունիսի 1-ին նոր թեստային համակարգով հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննություն հանձնեց շուրջ 50.000 աշակերտ՝ ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ աշակերտներից 630-ը ստացել է անբավարար գնահատական (0-11 միավոր),
«ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴՈՒՑ ՄԵԾ ԲԱՆԵՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ»
Հարցազրույց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ – Աշխարհի շատ երկրներում հնչող գրողների ձայնը լսելի է նաեւ մեզանում, մինչդեռ մեր գրողների ներկայությունը մի տեսակ աննկատ է դարձել: Ինչո՞վ է պայմանավորված այս հարաբերական անդորրը: – Չես կարող բացառել հայ գրողի դերը մեր պետականացման կայացման գործում: Հայացքդ շրջիր եւ տես, թե ինչ համառությամբ էին մեր ավագ գրողներն ազատության ջահն
Սոցքարտ են պահանջում
Բանկերը չեն ենթարկվում Սահմանադրական դատարանի որոշմանը Խանութներում ապառիկով որեւէ ապրանք ձեռք բերելիս անձնագրից, աշխատավայրի տեղեկանքներից բացի, գնորդներից պահանջում են անպայման ներկայացնել նաեւ սոցիալական քարտ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշմամբ՝ մարդիկ կարող են սոցիալական քարտ ձեռք բերել իրենց ցանկությամբ եւ այն այլեւս չպետք է պարտադրվի: Մինչդեռ խանութների տնօրենները գնորդներին բացատրում են, որ իրենք գործարք
ՄԵՏՐՈՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված: «Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան
«ԳԼԱՄՈՒՐԸ» ՀԻ՞ՆՉ Ա, ՊԻ՜
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վերջերս ասուլիսում ներկայացնելով ԼՂՀ-ում իր 700 հոգանոց հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարել էր, թե, ըստ էության, Ղարաբաղը ընտրություն է կատարում «գլամուրի» եւ «պապայի» միջեւ: Երեկ էլ մենք հարցում արեցինք «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանին, թե իր կարծիքով՝ 700 ղարաբաղցիներից քանի՞սը կիմանան ինչ է նշանակում «գլամուր»: Ղարաբաղցի փորձառու վերլուծաբանի
Էլի մեծ աղմուկ՝ ՍԻՄ-ից
Այս կուսակցության ներսում չեն հանդարտվում կրքերը ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությունը՝ Չարենցավանի համայնքային կազմակերպության նախագահ Արտակ Գրիգորյանի ղեկավարությամբ, եւ «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ այցելեցին կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ ասուլիս տալու «Ազդակ» ակումբում: Գրոհի կարիք չեղավ՝ նրանց առջեւ չէին փակել ո՛չ ՍԻՄ-ի, ո՛չ էլ «Ազդակ» ակումբի դռները: Ուղղակի ողջ ասուլիսի ընթացքում ներկա էր ՍԻՄ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՂԵՆ ՏՂՈՒՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր երկու հանդիպումների մասին երեկ «Փաստարկ» ակումբում մանրամասներ պատմեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Այն, ինչ նա պատմեց՝ նման էր այն ստեղծագործություններին, որոնք խորհրդային տարիներին զետեղվում էին դպրոցական դասագրքերում՝ «Ինչպես ես տեսա Լենինին» վերնագրի ներքո: Նախ՝ առաջին հանդիպման մասին, որի շնորհիվ Շենգավիթում պատգամավորության թեկնածու առաջադրված ու Գրիգոր Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է
Մնում է դա թարգմանել Հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացած Լեւոն Գուլյանի դիակի՝ մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի դիահերձարանում կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հիշեցնենք, որ Գուլյանի մահվան հանգամանքների առնչությամբ հարուցված քրգործի
ԱՀԱ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ, ՄԱ՛ՐԴ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ստորագրել է հրամաններ խորհրդարանական մշտական հանձնաժողովների ձեւավորման մասին: Ըստ դրանց, մասնավորապես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվել են Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Լեւոն Սարգսյանը՝ ՀՀԿ-ից: Թերեւս այս հանձնաժողովում ընդգրկվելու համար պարտադի՞ր է դիտվել, որ տվյալ անդամը սեփական փորձով տեղյակ լինի, թե ինչպես
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար ժամը 10-12-ը կլինի օրվա ամենահաջող ժամանակը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բնական հմայքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանիքում դրական տեղաշարժեր կկատարվեն, ու կհասնեք ներդաշնակության: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս վստահ նայել վաղվա օրվան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան չնախատեսված ծախսեր կկատարեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աստղերն այսօր ձեր կողքին կլինեն ու պատիժները
«Բանաստեղծն էլ քաղաքական միավոր է»
Ասում է Դավիթ Հովհաննեսը, որը դեմ է «մտավորական» բառին «Հայացք» ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն էր, որը խոսեց քաղաքականության մեջ մտավորականության դերի մասին: Բանաստեղծն ասաց, որ մինչ օրս չի հասկացել, թե ինչ ասել է մտավորական կամ որն է նրա դերը քաղաքական-հասարակական կյանքում: «Հաճախ եմ ընդվզում այդ բառի դեմ, ախր մտավորականը ո՞րն է: Հիմա էլ
Ո՛Չ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ KBH-ԱՑՄԱՆԸ
Թատերաշխարհի մարդիկ կողմ են նորամուծություններին ու շուկայական հարաբերություններին, բայց ոչ մարզային թատրոնների ու օտարամոլության հաշվին: Տեւական ժամանակ մայրաքաղաքի թատրոնների կուլիսներում կրքոտ, երբեմն նաեւ այս կամ այն անձի շահերի ընդգծումով բանավեճեր ու քննարկումներ են ընթանում՝ թատրոնների կարգավիճակի, կառուցվածքի եւ կառավարման սկզբունքների շուրջ: Ըստ «Առավոտի» հետ զրուցած թատերարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչների, հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների գլխին


















































