Օրվա լրահոսը
ԲՈՒԶԱՆԴՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ
Այդ փողոցի վերջին ընտանիքին հանգիստ չեն տալիս Իրացման գոտի հայտարարված Բուզանդի փողոցի բնակիչները թեեւ արդեն լքել են իրենց բնակարանները, սակայն մինչ օրս կառավարության շենքի առջեւ ցույցեր են անում ու դժգոհում, որ իրենց պապենական տան համար համապատասխան փոխհատուցում չեն ստացել: Ներկայումս Բուզանդում ընդամենը 1 ընտանիք է ապրում՝ Խաչաբաբյանները: Եվ որքան էլ տարածքի սեփականատերերը, ովքեր ուզում են
ՀԺԿ-ն է ընդդիմադիրներից ընդդիմադիրը
Այդպես են կարծում ՀԺԿ-ականները ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ունի առավելագույնը 20% ձայն, իսկ ընդդիմությունը՝ 80%: Բայց ընդդիմությունը, ըստ պարոն Զաքարյանի, խնդիր ունի այդ 80%-ի մասնակցությունն ընտրություններին ապահովելու եւ ժողովրդի հավատը վերականգնելու, որովհետեւ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը կարող է որոշիչ լինել: Ստեփան Զաքարյանն
ՍՊԻՏԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
Այստեղ իրավիճակն այնքան հանգիստ է, որ անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե ովքեր են առաջադրված մեծամասնական ընտրակարգով: Սպիտակը եւ Վանաձորի մի հատվածն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում որոշվել է, որ հնգօրյա ժամկետում պիտի պատասխանեն այս ընտրատարածքում առաջադրված «Դաշինքի» թեկնածու Վահան Մադաթյանի դիմումին: Նա պահանջում է անվավեր ճանաչել իր մրցակցի՝ «Սլավ-Դերժավա»
«ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ»
Երեկ այսպես է արձագանքել ՕԵԿ նախագահի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի գաղտնալսմանն ու դրա հրապարակմանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման եւ վերջերս մամուլում դրա ձայնագրության որոշ մասերի հրապարակման փաստը սպառնում է վերածվել միջազգային սկանդալի: Համենայնդեպս՝ նման միտումներ կան, մանավանդ, եթե նկատի
ՀԱԿ-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ), որի նախագահն է Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում), «Առավոտին» է փոխանցել հատված ՀԱԿ վարչության արտահերթ նիստի արձանագրությունից, որում ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս. թ. մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքը ունենալու են բացառիկ նշանակություն մեր երկրի ապագայի համար, ինչպես նաեւ ուրվագծելու են նախագահական ընտրությունների խճանկարը՝ Հայաստանի առաջադիմական
«ՊՐՈՄԵԹԵՈՆ» ԿՈՄԻՏԱՍ ԿՀՆՉԵՑՆԻ
Իտալական հանրահայտ քառյակը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում «Առավոտը» տեղեկացրել է ապրիլի 20-ից հունիսի 12-ը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում 3-րդ անգամ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնի մասին: Փառատոնի առաջիկա համերգին՝ մայիսի 2-ին, դասական արվեստի, մասնավորապես կամերային երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան առաջին անգամ Հայաստանում հանդիպել եվրոպական ճանաչված քառյակներից մեկին՝ «Պրոմեթեոյին»: Համերգին կմասնակցի նաեւ ճանաչված երգչուհի
Ուսանողները՝ ընդդեմ բուհերի
Մարդու իրավունքների պաշտպանը իրավախախտում է հայտնաբերել Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց կրթության եւ գիտության նախարարության, Տնտեսագիտական, Ճարտարագիտական եւ Բժշկական համալսարանների դեմ այդ բուհերի գերազանցիկ առաջադիմությամբ ուսանողներ Դավիթ Նիկողոսյանի, Խաչատուր Արշակյանի, Լուսինե Ղեւոնդյանի հայցի քննությունը: Հայցվոր կողմը ներկայացնում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ ուսանող Խաչատուր Արշակյանի հայրը՝ Միսակ Արշակյանը:
«ԻՄՊԻՉՄԵՆԹԸ» ԻՋԵՎԱՆՈՒՄ ԷՐ
«Քաղաքացի է նա, ով գիտի իր իրավունքները պաշտպանել: Քաղաքացին ստրուկից հե՛նց դրանով է տարբերվում: Մենք ստրուկ չենք, էդ բառը մեզ չի էլ սազում: Մոռացեք վախը»,- իջեւանցիներին կոչ էր անում «Իմպիչմենթը»: «Իմպիչմենթ» դաշինքն իր քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հյուրընկալվեց Իջեւան քաղաքում՝ ճանապարհին չնախատեսված կանգառներ անելով նախ Հաղարծին գյուղում, ապա նաեւ Դիլիջան քաղաքում: Մինչեւ Իջեւան հասնելը՝ տեղի
«Ընդդիմությունը միավորված է»
Ընտրազանգվածին հուսախաբ չանելու համար այսպես է ներկայացնում ՆԺԿ առաջնորդը Օրերս քարոզարշավի նպատակով Վանաձոր էր այցելել «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր նախընտրական ծրագրերի մասին խոսեց Վանաձորի Արցախ պուրակում, որտեղ նրան լսելու էին եկել հիմնականում ՆԺԿ-ի համակիրները: Նշենք, որ «Նոր ժամանակների» այցելությունից ընդամենը 2 ժամ առաջ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Վանաձոր էր ժամանել
ԳՈՐԾԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ
Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ Հակոբ Հակոբյանը գտնում է, որ էջմիածինցի Հակոբ Հակոբյանի համար ամեն ինչ դեռ կորած չէ եւ ցանկության դեպքում 2012-ին կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: – Պարոն Հակոբյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք, բացի այն, որ այսօր Արաբկիրի թաղապետի գլխավոր խորհրդականն եք: – Ես 1988-ից ակտիվ մասնակցել եմ արցախյան շաժմանն ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
ՀՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ապրիլի 20-ի համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե ողջունում են Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումը՝ բացարձակ մեծամասնություն կազմելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, բացարձակ մեծամասնություն կազմելու մասին ապրիլի 12-ի ասուլիսում խոսելով՝ ընդգծել էր, թե դա զուտ իր անձնական կարծիքն է: Այժմ «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ խորհուրդն արդեն ընդունե՞լ
Կշիկանա՞ն կրքերը Զոլաքարում
Թռչունիչը շարունակում է բողոքել Կոմունիստ, թիվ 24 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խորեն Թռչունի Սարգսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում իր եւ ընտրողների հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ (այդ մասին մենք գրել ենք շաբաթ օրվա համարում եւ ներկայացրել էինք նաեւ գյուղապետի տեսակետը կատարվածի մասին) դիմել է ԿԸՀ եւ միջազգային դիտորդներին՝ խնդրելով
ԳՅՈՒՄՐԵՑԻՔ ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԵՆ
Պնդում է Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը – Ընդամենը 15 օր հետո կավարտվի ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլը: Ինչպիսի՞ն է ընտրատարածքում ստեղծված մթնոլորտը: – Քարոզարշավն առայժմ ընթանում է օրենքի սահմաններում: Ես ինքս քարոզարշավի առաջին օրվանից սկսած հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ եւ շարունակելու եմ հանդիպել մինչեւ մայիսի 10-ը: Հիմնական ասելիքս, որ ուղղված
ՄԱԿ-Ը ԳՈՌԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
Պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը Օրերս ասուլիսում խոսելով ԱԺ անցնելիք կուսակցությունների մասին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը որպես «թարմ անուն» մատնանշել էր «Ժառանգություն» կուսակցությանը եւ համեմատություն անցկացնելով «Ժառանգության» ու ՄԱԿ-ի միջեւ՝ ասել, թե «ՄԱԿ-ն այնքան էլ թարմություն չբերեց ԱԺ, քանի որ շատ հարցերում այդ կուսակցության դիրքորոշումները չէին տարբերվում իշխանությունների
ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ
ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» ունեն անվճար ուսանողական ավտոբուսներ: Անգամ ԲՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Աշոտ Տոնոյանն է, խախտելով «Ընտրական օրենսգիրքը», ծառայություն մատուցում ընտրողներին եւ տրամադրում ուսանողներին անվճար ավտոբուս, որը երեկ կայանած էր Իսահակյանի արձանի դիմաց: «Ժառանգություն» կուսակցությունը եւս ունի քարոզարշավային ավտոբուս: Բայց այն ընտրողների համար չէ, այլ միայն կուսակցության անդամների մարզային այցերի: Ընտրողներին Րաֆֆի Հովհաննիսյանի
ԽՈՅ 21.03-20.04: Օրվա ընթացքում դուք ստիպված կլինեք հաստատել ձեր ես-ի ճշմարտացիությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե առավոտից լավ աշխատեք՝ ամբողջ երեկոն ձերը կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր դուք դրամ ծախսելու անզսպելի ցանկություն կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է, որ այսօր գործնական կամ անձնական հարցերով կարճատեւ ուղեւորություններ ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անգամ աստղերը չեն կարող գուշակել, թե այսօր ձեր հոգում ինչ
ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ
Ստրասբուրգում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բոլոր սպասելիքները գերազանցած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս գիշեր Երեւան ժամանեց որպես Եվրոպայի թիմային չեմպիոն: Տղամարդկանց առաջնությունում ամենադիտարժան մրցակցությունը ծավալվեց, թերեւս, մինչեւ 77 կիլոգրամ քաշայինների մեջ, որտեղ «ոսկու» եւ «արծաթի» համար պայքարն ընթանում էր հայաստանցիներ Գեւորգ Դավթյանի, Արա Խաչատրյանի եւ Աթենքի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, թուրք Թաներ Սագիրի միջեւ:
Զարոբյանի մասին հուշերից
Նա համոզեց Լ. Բրեժնեւին ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 1965-ի ապրիլի սկզբներին Զարոբյանը հանդիպեց Լ. Բրեժնեւի հետ՝ Հայոց եղեռնի կեսդարյա տարելիցը պետականորեն նշելու հարցը քննարկելու համար։ Նա իր հետ տարել էր այդ մասին պատմող փաստագրական նյութեր: Զարոբյանը մեջբերեց արտասահմանյան մի շարք թերթերում այդ օրերին լույս տեսած նյութերը Եղեռնի
ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽԸ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ռեժիսոր Արսեն Ասլանյանի՝ Հայաստանի մասին պատմող նոր ֆիլմը կնկարահանվի ոչ հայի միջոցներով Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում կայացավ ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու նրա անցած խրթին ուղուն: «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը մի յուրօրինակ ձոներգ է Հայաստան աշխարհին, նրա պատմությանն ու մշակույթին: Նկարահանումները կատարվել են Հայաստանով մեկ սփռված
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ
Արարատի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Նոյակերտ գյուղի շիրիմները ավերելու կապակցությամբ: Դեպքի վայր այցելած ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները տեղամասային տեսուչների հետ փորձում էին վերստին վշտի մեջ հայտնված գյուղացիներին համոզել, թե կատարվածը բնական արհավիրքի` երկրաշարժի արդյունք է: Գյուղացիներն այս փաստն ընդվզումով էին ընդունում: Նրանք հիշում էին, որ երկրաշարժը եղել է ոչ այդ օրը, այլ
Հայ դատավորները հանդիպել են Դինքի ընտանիքին
Ապրիլի 16-ին եւ 17-ին Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերությունը (GTZ) Ստամբուլում անցկացրեց դատավորների միջազգային գիտաժողով: Գիտաժողովի թեման էր «Ճանապարհ դեպի Եվրոպա. արդարադատության վիճակը եւ հեռանկարները Հարավային Կովկասի երկրներում»: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ GTZ-ի կողմից այս տարի առաջին անգամ Անդրկովկասից դուրս՝ Ստամբուլում անցկացվող դատավորների միջազգային կոնֆերանսը հանդիսանում էր նախկինում Թբիլիսիում
ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ԱՄԱՉԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վահրամ Բաղդասարյանը թանգարանի համար նախատեսված տարածքը դարձրել է սուպերմարքեթ, «Արտեկ» ճամբարը՝ խոզանոց, իսկ միակ կինոթատրոնը՝ հացի փուռ: 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ էր, հունվարի 16-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել էին աղետի գոտու որոշ շենքեր ու շինություններ սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործելու մասին հարցեր: Ըստ մեր տրամադրության տակ եղած փաստաթղթի, Ռ. Քոչարյանը մշակույթի նախարարությանը
ՀՅԴ-ն ու Գեղամյանը՝ Գյումրիում
Դաշնակցականներին լսելու էին եկել մարզի հիմնարկների աշխատակիցները, իսկ Գեղամյանին՝ բողոքավոր ծերունիները: ՀՅԴ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները շաբաթ օրը Գյումրիում քարոզարշավ էին կազմակերպել: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում դաշնակներին «բալետ» անելու էին եկել Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի «պատվին» դաշնակցական դարձած հիվանդանոցների ու դպրոցների գործադիր տնօրենները՝ իրենց աշխատակիցներով: Դահլիճում ձեւի համար ոչ մի կողմնակի մարդ
«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Սա է ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Միքայել Վարդանյանի նախընտրական կարգախոսը: Անմիջականորեն մասնակից լինելով երկրի տնտեսական ոլորտի զարգացմանը, երիտասարդ գործարարը քաջատեղյակ է դրա բոլոր նրբություններին, ոլորտին առնչվող խնդիրներին ու բարդություններին: Եվ նախորդ գումարման խորհրդարանում լինելով ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել շատ օրենքների մշակմանն ու բարեփոխմանը: Հաջող
Նվիրեցին եւ քարոզեցին
Շաբաթ եւ կիրակի օրերին ԲՀԿ անդամները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպումներ ունեցան Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր համայնքների բնակիչների հետ: Երկու դեպքում էլ հրապարակները բառացիորեն հեղեղված էին մարդկանցով, ԲՀԿ դրոշներով, երաժշտությամբ: Ընտրողներն առաջին հերթին եկել էին Գագիկ Ծառուկյանին անձամբ տեսնելու, սեղմելու նրա ձեռքը եւ ողջագուրվելու: Հանդիպումը վարողները շարունակ հնչեցնում էին՝ «Բարգավաճ ծափեր ԲՀԿ-ին» արտահայտությունը, եւ
ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր 45-ամյա Խաչատուր Սուքիասյանը մեր տնտեսությունն ամենալավ պատկերացնող անձանցից է: Բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ դեռ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին՝ կես դրույքով աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ իբրեւ բանվոր, անցել բոլոր «աստիճաններով»՝ ավագ վարպետ, տեղամասի պետ, արտադրամասի պետ: 27 տարեկանում Խաչատուր Սուքիասյանն արդեն «Վան»
«ԱՅՍ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ»
Նկատի ունենալով գաղտնալսումները եւ դրանք՝ քարոզչության նպատակով հրապարակելը, ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: – Որքանո՞վ է «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված տեքստը արտացոլում Ձեր եւ բրիտանացի դիվանագետի զրույցը: Արդյոք նման զրույց իսկապե՞ս տեղի է ունեցել: – Անկեղծ ասած, թե վերջին ամիսներին եւ թե դրանից վաղ, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այնպես էլ ես, բազմաթիվ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ
Մենք հաճախ ենք բողոքում հայկական հուշարձանների դեմ թուրքական եւ ադրբեջանական վանդալիզմի դեմ: Եվ այդ բողոքն, ինչ խոսք, միանգամայն արդարացի է: Բայց ընդունենք, որ հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք վերոհիշյալ վանդալներից ոչնչով լավը չեն: Հենց նման մարդիկ էին օրերս ավերել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի 19 շիրիմ (տե՛ս լուսանկարները): Մինչեւ մենք մերը չհարգենք, ուրիշը դա չի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնյոթերորդ ՌՈՒԲԻԿՈՆ ՊԼՅՈՒՍ – Ես գնամ էն գործերով,- Ռոլանդին ասաց Գագոն:- Ընդունարանում ահագին մարդ ա սպասում: – Թող սպասեն,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Ռոլանդը.- իրավունք չունե՞մ ախպորս հիսունամյակի օրը մի բաժակ բան խմեմ: – Էն կլյաուզնիկն էլ ա սպասում,- ասաց Գագոն.- դրա հավեսն ունե՞ս: – Որ շատ համը հանի, Արմոյի
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:


















































