Օրվա լրահոսը
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
«Միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր անդամ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը երեկ հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության նպատակով: Ավելի ուշ, ժ. 23:00-ի սահմաններում, «Առավոտին» հայտնի դարձավ, որ հենց ԱԱԾ-ում էլ նրան ձերբակալել են եւ տեղափոխել անվտանգության ծառայության մեկուսարան: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նրան հարցաքննության էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ունեցած իր
Կրակոցը Պարոնյան փողոցից էր
«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը համամիտ չէ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ: «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը (նա հանձնաժողովի նախորդ նիստին հրավիրված էր, բայց չմասնակցեց՝ հիվանդության պատճառով), ե՞րբ է պատրաստվում այցելել հանձնաժողով եւ բացատրություններ տալ մարտի զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության մասով: Հանձնաժողովի նախագահը
«ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ»
«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Գրիզելդա Ղազարյանի գնահատականը՝ ազատագրված տարածքների հնարավոր հանձնմանը: Այս տարվա փետրվարին՝ հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, երջանկահիշատակ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին՝ Գրիզելդա Ղազարյանը հիշեցրեց ամուսնու՝ դեռ 1989 թվականին ասած խոսքերը՝ «Մեր ազգի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք երբեք չենք ունեցել մտավորականություն»: Մարտիմեկյան իրադարձություններից ամիսներ անց եւ ԼՂՀ հարցի
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՄԻ ԿՈՂՄ ՉԻ ՔԱՇՎԻ
Այս կարծիքին է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական եւ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանը: «Մարտի 1»-ի դեպքերից հետո, երբ իշխանությունները այլախոհների իսկական որս էին սկսել, քաղաքական շատ գործիչների նման «Այլընտրանք» հասարակական-քաղաքական կենտրոնի հիմնադիր անդամ Վահագն Խաչատրյանն էլ ստիպված էր եղել առժամանակ ընդհատակ անցնել: Ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո «Առավոտը» փորձեց ճշտել մարտի 1-ից հետո
ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ՝ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՍՏԵՂԾԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանն անդրադառնալով այն լուրերին, թե մտադիր է ստեղծել նոր կուսակցություն՝ ասաց. «Իմ վերադարձը քաղաքականություն՝ ձեւի եւ ժամանակի առումով, կախված կլինի հանգամանքներից: Այս պահին այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»: Սակայն նա կարեւորեց երկրում նախ քաղաքացիական հասարակության եւ հետո էլ «քաղաքական դաշտում կշիռ ունեցող ու լավ հետեւող քաղաքական ուժի
ՆՈՐ ՊՈԱԿ
Եկող տարվանից օդի տուրքը կներառվի ավիատոմսի արժեքի մեջ: Այս մասին երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ՝ կոմիտեն մտադիր է քաղաքացիական ավիացիայի պետական վարչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնել: Հարկային օրենսգրքում մի շարք ուղղումների եւ փոփոխությունների փաթեթը կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Երեկ
ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Այդպես մտածում էինք այն տարիներին, երբ դեռ ուսանող էինք: Չեմ կարող ասել, թե բոլորն էին մտածում. ջահելների մի խումբ ունեինք, որ հաստատ համոզված էր, թե երբ մենք ավարտենք համալսարանը եւ խառնվենք կյանքի հորձանքին, աշխարհում մեծ բան ենք փոխելու՝ ինչ-որ կարեւոր բան շրջելու ենք դեպի լավը: Բիթլզ էինք լսում ու Ջիմի
ՎԻԿԸ՝ «ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԱՐԴԱՍՊԱՆ»
Ամերիկյան թերթերն ու լրատվամիջոցներն այսպես են բնութագրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած վանաձորցի Վիկ Դարչինյանին, որը իններորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Քրիստիան Միխարեսին՝ նրանից վերցնելով WBA-ի եւ WBC-ի գոտիները: Երեկ «Առավոտը» զրուցեց Վիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Նա նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ 22 օր իր սանին նախապատրաստում
Սարոյանի առակները
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Արեւիկ» հրատարակչությունը պատրաստել եւ պետպատվերով տպագրել է «Սարոյանի առակները» գրական-գեղարվեստական հրատարակությունը: Ըստ «Նոյյան տապանի», առաջին անգամ լույս տեսած այս հրատարակությունում ներկայացված պատմությունների հայերեն թարգմանությանը զուգահեռ՝ տպագրված է նաեւ դրանց անգլերեն բնագիր տարբերակը: Գրքի հասցեատերը կրտսեր եւ միջին տարիքի երեխաներն են: «Սարոյանի առակները» գրքում զետեղված են գրողի՝ ազգականներից լսած, ինչպես նաեւ՝
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Գիտնականի հիշատակին 1971թ. հուլիսի 20-ին ՍՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Գյուտարարությունների եւ հայտնագործությունների կոմիտեի նիստում Կարո Չոբանյանի գիտական հայտնագործությունը գրանցվեց ՍՍՀՄ պետական ռեեստրում՝ 102-րդ համարի տակ: Հայտնագործությունը վերաբերում էր «Թերլարվածության էֆեկտին», որը բարձր գնահատվեց նշանավոր գիտնականների կողմից: Հայտնագործության հիման վրա կատարված Կ. Չոբանյանի ութ նորարարությունների կիրառումը պրակտիկայում հնարավորություն է տալիս մի քանի անգամ բարձրացնել մեքենաների, կոնստրուկցիաների
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Դրա հեղինակը գործարար, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հայրն է՝ Ալբերտ Սուքիասյանը: Երեկ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու», նաեւ «իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ 71-ամյա Ալբերտ Սուքիասյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, մամուլին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին
«Արեւելյան» բացահայտումներ
«Մերձավոր Արեւելք եւ Կովկաս» թեմայով գիտաժողովը ԳԱԱ հարկի տակ հավաքել էր բազմազգ արեւելագետների: Նոյեմբերի 5-ից ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Արեւելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված՝ «Մերձավոր Արեւելք եւ Կովկաս» թեմայով երկօրյա գիտաժողովը: Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նախ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի «կենսագրությունը», ապա հայ եւ օտարազգի մասնագետներ հանդես եկան զեկուցումներով: «Առավոտը» զրուցեց ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի
ԵՐԵՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրան բավականին ծանր մեղադրանք է առաջադրված, որը նախատեսում է 6 տարվա ազատազրկում: Ըստ քրգործի, «քաղաքապետարանի պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական հանցավոր համաձայնության գալով իր բաժնի
«Մեզ երեխան էլ չկապեց»
Հոգեբանի կարծիքով, ամուսինները շատ դեպքերում բաժանվում են, քանի որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունենում եւ իրար լավ չեն ճանաչում: «Երբ ամուսնացանք, երկուսս էլ շատ սիրում էինք իրար: Համատեղ կյանքի առաջին տարին շատ լավ, շատ խաղաղ անցավ, բայց մեկ տարի անց՝ երեխայի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Թվում էր, թե պետք
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ
Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի հասցրել տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրել՝ պահանջում է դեղին պետհամարանիշներով երթեւեկել: «Դուք գիտե՞ք, որ առանց դեղին պետհամարանիշի չի թույլատրվում տաքսի վարել, իսկ քանի որ դա չունեք, նշանակում է՝ այս պահին կատարում եք անօրինական փոխադրում, որի համար էլ մենք տեղում ակտ կկազմենք եւ ձեզ տուգանքի կենթարկենք»,- մայրաքաղաքի տաքսու վարորդներից մեկին երեկ
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑԻՆ
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե՝ «ժողովրդի վստահության քվեն չստացած, բռնությամբ եւ արյունով իշխանության եկած, հայության հետ հոգեւոր եւ բարոյական առումով որեւէ կապ չունեցող հանցագործ վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում վավերացրեց մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ»: Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ «ՀՀ այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական
ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների անցած շաբաթավերջին կայացած հանդիպումը զգուշավոր լավատեսության առիթ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ համանախագահողներն այդ մասին հայտարարել են երեկ Վիեննայում կայացած ասուլիսում: Ավելի ստույգ՝ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան. «Կան անձնական ու օբյեկտիվ գործոններ տարածաշրջանում, որոնք մեզ՝ համանախագահողներիս
«Մելտեքսին» փոխհատուցում տվեցին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով իր վարույթում գտնվող «Մելտեքս ՍՊԸ եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 32283/04 բողոքը՝ դեռ հունիսի 17-ին իր կայացրած վճռով արձանագրել էր, որ «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը, մասնավորապես, յոթ անգամ մերժելով նրան հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին եւ 10-րդ հոդվածի խախտում
Բիզնես+բյուջե=ախպերություն
Բավական է նույնիսկ թռուցիկ հայացքով հետեւել բյուջետային քննարկումներին եւ որոշ պատգամավորների կողմից արվող առաջարկներին, որպեսզի հասկանանք, որ պետական միջոցների իրական շռայլումը եւ չարաշահումը տեղի է ունենում հենց այս օրերին: Ըստ էության, բյուջեն դեռ չընդունած, այն արդեն ծախսված է լինում: Կոնկրետ անուններ առայժմ չենք հրապարակի, սակայն պատգամավորների ճնշող մեծամասնությունը պետական բյուջեի քննարկումների ընթացքում զբաղված է իր
«ՄԱՐՏԻ 1»-Ի՞, ԹԵ՞ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾ
Հատուկ քննչական ծառայությունը կես տարի շարունակ իրականացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին առաջադրված մեղադրանքների հետ կապ չունեցող քննություն: Փորձեք գուշակել՝ քննիչը ի՞նչ գործով կարող էր նման հարց տալ վկային. «Ձեզ է ներկայացվում 2007թ. ապրիլի 1-ի ամսաթվով կազմված պայմանագիր, որի համաձայն՝ Ձեր եւ «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ-ի տնօրեն Շմավոն Գալստյանի միջեւ տարածքի վարձակալման պայմանագիր է կազմվել: Նշված
«ԼՂ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷՐ»
Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Այն, ինչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես բավական բացասական եմ գնահատում, քանի որ ինքս կտրականապես դեմ եմ որեւէ տարածք հանձնելուն, իսկ առաջին նախագահի եւ ակտիվ ընդդիմության մի կողմ քաշվելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանից այսօր կարող են կորզել տարածքային զիջումներ, որոնք համարժեք չեն իրավիճակին եւ մեզ համար խիստ վտանգավոր
ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Երեկ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի 71-ամյա հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը, իր ընտանիքի եւ նրան պատկանող ընկերությունների դեմ անցյալ տարվա սեպտեմբերից սկսված քաղաքական հետապնդումների առնչությամբ բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, մամուլին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին: Այդ նամակը Ալբերտ Սուքիասյանը եզրափակել է նամակի հասցեատերերին ուղղված կոչով՝ հորդորել «ներկայիս իշխանությանը
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՒՄ Է
Երեկ ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց «Բնությունը՝ արվեստում» խորագրով ցուցահանդեսը: Մասնակցում էին անհատ ստեղծագործողներ, այդ թվում՝ շուրջ 50 կոմպոզիցիաների հեղինակ, մասնագիտությամբ քիմիկոս Մարիետա Եղիազարյանը, կենսաբան Աղասի Կարապետյանը, որը լուսանկարել էր Հայաստանի թիթեռները, Վահե Ահարոնյանը, ում հոր՝ Լեւոն Ահարոնյանի շնորհիվ վերաբացվեց թանգարանը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել նաեւ ՀՀ ժողովրդական վարպետներ Աղավնի Սիմոնյանը,
ՀՂՈՒՄՆԵՐԻ ԹՎՈՎ 70-ԻՑ ՆԵՐՔԵՎ ԵՆՔ
Չնայած սրան, մեր գիտնականները գոհ են ու երջանիկ Պարզվում է, Հայաստանում գիտության ասպարեզում ամեն ինչ լավ է: Բոլորը գոհ են թե աշխատանքի պայմաններից, թե վարձատրության չափից ու սկզբունքներից: Նույնիսկ մտածում են, թե երկրագունդը պտտվում է միայն հայ գիտնականների համար, ովքեր լաբորատորիաների լռության մեջ, որտեղ լսվում է աշխատող սարքերի մեղմ բվվոցը, կերտում են գիտությունը: Եվ միայն
Հիմա էլ՝ նկարիչները
Նկարիչների միությունում էլ են կրքերը բորբոքված Վերջերս մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) կանոնադրությունը գաղտնի փոփոխվել է, կամ Նկարիչների միությունը լուծարվում է՝ միության անդամների եւ ղեկավարության զայրույթի առիթ են դարձել: Այդ մասին օրերս Ճարտարապետների միությունում տեղի ունեցած գեղանկարչական սեկցիայի ժողովի ժամանակ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանն ասաց. «Միությունում վերջին փոփոխությունները՝ շենքի վերանորոգումը, ցուցահանդեսների «տարափը»
«ՄԱՐԴԿԱՅՆՈՐԵՆ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԱՆԱՆՅԱՆԻՆ»
Ասում է Գրողների միությունից հեռացված Ալեքսանդր Ղումաշյանը Հայաստանի գրողների միությունից (ՀԳՄ) վերջերս հեռացված Աբգար Ափինյանի տեսակետը «Առավոտը» ներկայացրել է: Հաջորդ «տարագիրը» բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանն է, որին խնդրեցինք մեկնաբանել ՀԳՄ վերջին իրադարձությունները: Պարոն Ղումաշյանն ասաց, որ չի ցանկանում խոսել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, որովհետեւ նրա հետ չէ, որ խնդիր ունի. «Անանյանը վաղը չեղավ նախագահ, բոլորը
Դրամը վճարվել է նաեւ կամովի
Ուսումնասիրություններ՝ սոցիալական-առողջապահության ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, առանց լրատվամիջոցների մասնակցության, ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրեց պետական մարմինների՝ ՀՀ առողջապահության, բնապահպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Մաքսային պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի
ՈՐԲԵՐԻ ՓՈՂԵՐԸ ԿԵՐԵԼ ԵՆ
Վերահսկիչ պալատն իր հերթական բացահայտումներում պարզել է, որ սոցիալական ապահովության հարցերի նախարարության կողմից մանկատան երեխաներին հատկացված բնակարաններում անմարդկային պայմաններ են: «Եթե Սյունիքի մարզպետի պատկերացմամբ ես անգրագետ եմ, ապա ինքն առնվազն Ցիցերոնն է կամ Կիրակոս Գանձակեցին»,- երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ վերջերս արած այն հայտարարություններին, որտեղ նա ՎՊ նախագահին
Չորրորդ ՍԹԱՐԸ՝ 2008-ին, բայց ոչ վերջինը
Երեկ Էրեբունի համայնքում իսկապես մեծ իրադարձություն էր. ՍԹԱՐ-ը բացեց թվով 12-րդ սուպերմարկետի դռները: Մեծ բազմություն էր հավաքվել խանութի դռների առջեւ, բոլորը ցանկանում էին լինել առաջինը, ով կմտներ խանութ: Տոնական տրամադրություն էր տիրում համայնքում: Պատահական չէ, որ 12-րդ ՍԹԱՐ-ը բացվեց Էրեբունի համայնքում: Համայնքի ընտրությունը պայմանավորված էր դրա՝ Երեւանի խոշորագույն համայնքներից մեկը լինելով: Բացի այդ, խանութի բացումը
ԿԱՇԱՌՔԻՑ ՈՒՇԱԹԱՓՎԵԼ Է
Օձունցի Ալբերտ Միսկարյանը վախից ուշագնաց է եղել, երբ իր ճանապարհին հանդիպած գործող գյուղապետ, թեկնածու Մելիք Այվազյանը ձեռքը տարել է գրպանը, որպեսզի նրան ընտրակաշառք տա: Միսկարյանը կարծել է, թե գյուղապետը գրպանից զենք է հանում, որ իրեն խփի: Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Օձուն գյուղում անցկացվեցին գյուղապետի ընտրություններ: Սակայն այս համայնքում ընտրություններն այնքան կոպիտ խախտումներով անցան, որ ԿԸՀ-ն


















































