Օրվա լրահոսը
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՐԵՑ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց մրցաշրջան 2007-ում շախմատի անդրանիկ գերմրցաշարը, որի նախավերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միանձնյա հաղթող դառնալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց: Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ միայն խաղացված 13 տուրերում չկրեց ոչ մի պարտություն, այլեւ պայքարի վերջնամասում արագացնելով տեմպերը՝ 8,5 միավորով հավասարվեց մրցաշարի անփոփոխ առաջատարներ
«Ատում եմ սցենարները եւ քայլերն անգիր անելը»
Բրիտանացի պարող, պարուսույց, մի շարք բեմադրությունների հեղինակ Նայջել Չարնոքը իմպրովիզների սիրահար է Հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին Ն. Չարնոքը ելույթ կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Արվեստագետը Երեւանում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հրավերով: Բեմադրությունը, որը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի, կյանքի ու մահվան մասին է եւ կոչվում է «Ֆրանկ»՝ ի պատիվ Չարնոքի հոր: «Իմ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԺԳՈՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ
Նրանք, ովքեր լավագույնս դրանից օգտվել են Վերջերս «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությամբ դիտեցի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ լավ էր խոսում, համոզիչ, բայց, իմ կարծիքով՝ ոչ լիովին անկեղծ: Որովհետեւ, եթե լսում ես միայն բառերը եւ չունես որոշակի ինֆորմացիա, թե իրականում ինչպե՞ս է ապրել ու աշխատել «Օրինաց երկիրը» եւ նրա նախագահը, կարող ես նաեւ խայծը կուլ տալ: Հատկապես,
Գնում ենք, որ հաղթենք
Վստահ է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Մենք գնալու ենք ընտրությունների՝ ոչ միայն մասնակցելու, այլեւ հաղթելու ակնկալիքով»,- խորհրդարանական ընտրությունների շեմին վստահ հայտարարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Փարատելով «Առավոտի» տարակուսանքը՝ տիկին Սարգսյանը վստահեցնում է, որ «ՍԴՀԿ-ն այսօր ուժեղ է եւ կայուն՝ պատրաստ ընդունելու ցանկացած մարտահրավեր: Նախորդ 3 տարիների լուրջ աշխատանքը, ինչի արդյունքում այսօր կուսակցությունն
ԵՐԿԻՐԸ ՇՐՋԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ՝ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց նաեւ «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էր 19 պատգամավոր, ընդ որում՝ նրանցից 8-ը թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամներ էին: Ութ ելույթից հետո նախագահողը դադարեցրեց մտքերի փոխանակությունը՝ առաջարկելով այն հռետորներին, որոնք չէին հասցրել ելույթ ունենալ, իրենց ելույթները հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն՝
Չեն հասցնում մաքրել
Մի քանի փաթիլ ձյուն չտեղացած՝ մայրաքաղաքի փողոցները դառնում են անանցանելի Երեկ գիշեր տեղացած ձյունը կրկին «անակնկալի» բերեց քաղաքային իշխանություններին: Թեեւ Հայպետհիդրոմետը նախապես զգուշացրել էր սպասվող տեղումների մասին, սակայն կեսօրի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն անգամ դեռ մաքրված չէին: Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի պողոտայում, օրինակ, ձնահավաք մեքենաները «բարեհաճել էին գալ» կեսօրից հետո՝ ժամը 16.15-ին: Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցը
ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների նոր ցանկը 2006-ի ընթացքում ամենաառաջատար խոշոր հարկատու օլիգարխը Բարսեղ Բեգլարյանն է: Այդ է վկայում ուրբաթ օրը Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը: Բարսեղ Բեգլարյանի՝ բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, ըստ այդ ցանկի, 5-րդ խոշոր հարկատուն է եւ ողջ անցյալ տարվա ընթացքում վճարել է
Ինչի՞ց են գոհ միջնորդները
Ղարաբաղյան հակամարտության՝ տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարության ամբողջական տեքստը, որը մեզ է տրամադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Չորս օր տեւած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) իրենց գոհունակությունն
Միակ հույսը նախագահն է
Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի որոշմամբ, 3000-ից ավելի մարդ գործազուրկ է դառնալու Երեկ ինտերնետային կապն ապահովող շուրջ 50 ընկերությունների աշխատակիցները հավաքվել էին նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ապա՝ նախագահական նստավայրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու ինտերնետ կապի աշխատանքների դադարեցման կապակցությամբ: «Առավոտն» արդեն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (նախագահ՝ Ռոբերտ Նազարյան) հունվարի 8-ի իր մի
ՆՎԵՐ՝ ՀՈՐԻՑ ՈՐԴՈՒՆ
Հակոբ Շահգալդյանի քաղաքապետ դառնալն այսպես է ընկալվել չարենցավանցիների կողմից Հունվարի 28-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Կոտայքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանի որդին՝ «Արմավտո» ընկերության գլխավոր տնօրեն, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը, լինելով միակ թեկնածուն եւ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողներից 7185-ի ձայնը, դարձավ Չարենցավանի քաղաքապետ: Մարզպետի 33-ամյա որդուն դեմ է քվեարկել 892 չարենցավանցի, 314
ՄՇՈՒՇԱՊԱՏ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի տարածքում իրանական նավթի մշակման գործարան կառուցելու ռուսական նախագծի շուրջ հոռետեսությունը չի խանգարում, որ դրա մասին բարձրաձայնեն Երեւանում եւ Մոսկվայում: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունից հետո, թե Ռուսաստանն արդեն այս տարվա մարտին Հայաստանում ներդրումների ծավալով «երրորդ ամոթալի տեղից» առաջ կգա՝ կլինի առաջինը, ՀՀ իշխանությունների
ՆԱԶԱՐՅԱ՞ՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Երեկ ինտերնետային կապ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել՝ պահանջելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ հինգերորդ ՄՈՌԱՆԱԼb ԲԱԽՏՈՅԻՆ – Ամեն դեպքում, էրեխին խնդրենք՝ թող էդ երգը մի հատ էլ երգի,- ասաց Ռոլանդը: – Բադրջանով բանով, չէ՞,- ոգեւորվեց Գուգոն: – Հա,- ասաց Ռոլանդը.- իրա սաղ թաշախուստով: – Բայց բադրիջանը հանելու պահին թող էս անգամ Դանիկիչի անունը տա,- ասաց Լեոնիդը: – Դանիկի՞չն ով ա,- զարմացավ Գուգոն: –
ԱԺ-ում իրավաբան չկա՞
ԱԺ իրավաբանական ծառայության նախկին ղեկավար Սուրեն Մամիկոնյանն «Առավոտին» հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխություններն ընդլայնել են Ազգային ժողովի լիազորություններն ու գործառույթները, եւ դրանք ամբողջությամբ իրականացնելու հնարավորություն ունենալու համար՝ հիմնական օրենքով կրկնապատկվել է օրենսդիր մարմնի մշտական հանձաժողովների թիվը: Իսկ «ԱԺ կանոնակարգի» համաձայն, խորհրդարանի «նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է աշխատակազմը»: Ըստ
«Ռուսամետ նախագծի» հեռանկարները
Գեղամյանն ու Դեմիրճյանը դրան, կարծես թե, չեն մասնակցի Վերջին օրերին արված մի քանի հայտարարությունները եւ կանխատեսումները գրեթե վերջնականապես բացահայտեցին ընդդիմադիր ուժերի մի հատվածի նախընտրական ծրագրերը: Նախ՝ ընդդիմադիր դաշտի այդ հատվածի ծրագրերից խոսեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Վերջինս հնչեցրեց այն միտքը, որ, իրենց կարծիքով, ընդդիմությունը պետք է ընտրություններում հանդես գա ըստ իր աշխարհաքաղաքական կողմնորոշումների: Հաջորդ օրը
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Կուսակցությունների եւ մարդկանց ջանքերով կարելի է սկիզբ դնել պարկեշտ քաղաքական մրցակցության նախադեպին: Ինչպես հայտնի է, այսօր մեր պետությունը գտնվում է չափազանց կարեւորագույն փուլում, այն է՝ նախընտրական ժամանակահատվածում, որին ընդառաջ է՛լ ավելի են կարեւորվում քաղաքական ուժերի միջեւ քաղաքակիրթ մրցակցության, առողջ պայքարի եւ դրա արդյունքում իրական ընտրությունների անհրաժեշտության մասին մտահոգությունները: Այս առումով, վերոնշյալ ժամանակահատվածի համար ես առանձնապես
Ռեգրադացիոն ամնեզիան ու ռամկավարները
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը հրապարակախոս, գրականագետ, Կանադայի եւ ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության պատասխանատու Երվանդ Ազատյանն էր: Պարոն Ազատյանը անդրադարձավ Հրանտ Դինք ի սպանությանը եւ չարաբաստիկ դեպքի մասին հայկական, թուրքական եւ միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Հայաստանյան մամուլում Դինքի դաժան սպանության հետ մեկտեղ ներկայացվում էին Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Թուրքիայի՝ Եվրոպական միությանը անդամագրվելու ցանկությունները
ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
Նա կարծում է, թե այնտեղ այնպես հանդես կգա, որ Հայաստանում չեն էլ պատկերացնում – Հայաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկն եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: – Համոզված եմ, անկախ ազգությունից, յուրաքանչյուր աղջկա համար դա ականջ շոյող արտահայտություն է: Չեմ թաքցնի, ինձ համար էլ հաճելի է, երբ լսում եմ նման բառեր: Սակայն չեմ կարեւորում ցանկալի հարսնացու լինելը: Իմ
«Բա որ լավ կռվող տղա ես…»
Հասարակ զինվորի պատմությունը «Բանակի մասի՞ն, լավ, բայց կարճ ու առանց գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին գովելու, եղա՞վ»,- մեր բանակի 15-ամյակի առիթով երկտող գրելու հանկարծակի ցանկությանս ի պատասխան ասաց «Առավոտի» խմբագիրը: Օգտվելով առիթից, սակայն, շնորհավորում եմ մեր բանակի գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ: Բայց նախեւառաջ շնորհավորում եմ մեր զինվորներին, ովքեր մեզ հետ են, եւ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ Մեր բանակի 15-ամյակին Երբ հայոց Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին, երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ՝ որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը, եւ անթագավոր երկրում որոշումն ընդունել էր հոտի հովիվը՝ մի մարդ, որը,
Մասնակցե՞լն էր ճիշտը, թե՞ չմասնակցելը
Հայաստանի ուսանող մարզիկները Թուրինում ընթացող համաշխարհային ձմեռային ունիվերսիադային չեն մասնակցում: Ինչո՞ւ: Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի փոխանցմամբ, մեր ձմեռային մարզական ֆեդերացիաները ֆինանսական միջոցներ չունեն, ապա՝ հանրապետությունում ունիվերսիադայի ծրագրում ընդգրկված մրցաձեւերում պատշաճ վարպետություն ունեցող մարզիկներ չկան: «Բայց սկսենք հետեւյալից,- շարունակում է նա:- Մեր յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա իր ձեռքին ունի իրենց մարզաձեւից տարվա ընթացքում անցկացվելիք
ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
Մրցավարների սխալների պատճառով հայ մարզիկները հիասթափվում են եւ սպորտով պարապում են արդեն ոչ թե հանուն մեդալների, այլ՝ հանուն աղջիկների: «Հայաստանում բոդիբիլդինգի զարգացման համար շատ քիչ միջոցներ են տրամադրվում, մենք լավ մարզիկներ ունենք ու եթե ֆեդերացիայի բյուջեն ների ու կարողանանք միջազգային մրցաշարերի մասնակցել, լավ արդյունքներ կունենանք, սակայն այսօր մենք պարապում ենք ոչ ժամանակակից, հին վարժասարքերով ու
Մեր հարեւանների փորձը
Ֆուտբոլը զարգացնում է ոչ թե ֆեդերացիան, այլ ամբողջ պետությունը Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված մարզաձեւն է: Սակայն մեր տարբեր տարիքային խմբերի ազգային հավաքականների, առաջատար ակումբների մրցելույթները միջազգային մրցաշարերում մարզասերներին, մեղմ ասած, չեն բավարարում: Շատերը դրա գլխավոր մեղավոր համարում են ֆուտբոլի ֆեդերացիային: Անշուշտ, այդ կազմակերպության գործունեության մեջ թերություններ կան, բայց ամեն բան բարդել միայն ֆեդերացիայի վրա, կարծում եմ,
ՄՐՑԱՇՐՋԱՆ 2007-Ը ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ
Տարվա ֆուտբոլային միջոցառումների մասին պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: – Պարոն Մինասյան, այս տարի մեր ազգային հավաքականների առջեւ լուծելու ի՞նչ խնդիրներ կան դրված: – 2007 թվականը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար մեր ֆուտբոլի պատմության մեջ լինելու է ամենածանրաբեռնվածն ու ծախսատարը: Ազգային հավաքականն ընթացիկ տարում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում պաշտոնական տասը հանդիպում
ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՈՒ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ
Հարցազրույց Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ – Սպորտի պետական կառույցի համար 2006 թվականը ինչո՞վ առանձնացավ: – Լայն թափով շարունակվեց դեռեւս 2005 թվականին սկսված մարզական շինարարությունը: Տարին ամփոփեցինք հանրապետության ամբողջ տարածքում մոտ 40 հիմնանորոգված կամ նոր կառուցված մարզադահլիճներով ու մարզադպրոցներով: Դրան զուգահեռ, շարունակվեց գույքային ծրագիրը, որով մարզական օբյեկտները ապահովվում են համապատասխան մարզագույքով: Եթե Աթենքի օլիմպիական խաղերում
«Դարի հանցագործը» մեկ ծառ է կտրել
«Անտառի տերերը» գործ են սարքում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ին մերժեց Գագիկ Չատինյանի պաշտպան, փաստաբան Արմեն Մանուկյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր Վրաստանի Գյուլիբաղ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի Գագիկ Չատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը այլընտրանքային պատժամիջոցով՝ գրավով փոխարինել: Գ. Չատինյանը հունվարի 18-ից տեղափոխվեց Վանաձորի մեկուսարան: Թումանյանի տարածքի ոստիկանության քննիչ Կարեն Մոսինյանի կողմից 2006թ.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՍՊԻԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
«Բարեփոխված» օրենքի նախագիծը հաշվի չի առել ՍԴ վերջին որոշումը Հունվարի 19-ից կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինս բավականին զվարճալի եւ վիճելի կետեր եւս պարունակում է: Նախագծի հոդված 8-ում («Պետությունը եւ կուսակցությունները») գրված է, որ «ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք իրավունք չունեն իրենց
Ով է խոսում բարեփոխումներից
Գիտնականները պատասխանում են գիտնականին Մեր թերթի հունվարի 13-ի համարում տպագրված՝ կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի «Ինչպես է իջեցվում գիտության որակը» հոդվածից հետո ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհուրդը նիստ է գումարել, ինչի արդյունքում որոշվել է պատասխանել սույն հոդվածին: Հիշեցնենք՝ Ս. Հայրապետյանն իր հոդվածում քննադատել էր ԳԱԱ համակարգը, կասկած էր հայտնել թղթակից անդամների վերջին ընտրությունների արդարացիության հարցում՝ ոչ բարենպաստ կոնտեքստում
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է
Հեմոդիալիզով հիվանդների համար պետական բուհերի դռները փակ են Այսօր Հայաստանում պարբերաբար հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարության խնդիր ունեցող շուրջ 350 մարդ: Նրանց մեծ մասը երիտասարդներ են ու անչափահասներ: «Դանկո» բարեգործական հիմնադրամը, որ գործում է 2002-ից, զբաղվում է այդ հիվանդների խնդիրներով: Հիմնադրամի նախագահ Իվետա Էպոյանի տեղեկացմամբ, իրենք մի շարք բարի մարդկանց օժանդակությամբ փորձում են աջակցել նման
Խոստացան իդեալական մաքրություն
Եթե մի անգամ էլ Նոր Նորքում աղբահանության խնդիր առաջանա՝ թաղապետարանի համապատասխան բաժնի պետը հրաժարական կտա: Նոր տարվանից մինչ օրս Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի շարք բազմաբնակարան շենքերից աղբահանություն չի կատարվել: Բնակիչներն արդեն չգիտեն, թե որտեղ թափեն իրենց կենցաղային աղբը, որովհետեւ շենքի բակային տարածքներում այլեւս ազատ տեղ չկա. որտեղ փոս են գտնում՝ աղբ են լցնում: Այդ


















































