Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Անդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել էր թվով 23-րդ հանդիսավոր ճաշկերույթը: Այս տարի արարողության կազմակերպիչը «Բուոնիկոնտի հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպությունն էր, որը ֆինանսավորում է ողնուղեղի ուսումնասիրման՝ աշխարհում խոշորագույն կենտրոնը, որի անցկացված հարցման արդյունքներով 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդ» կոչմանն արժանացել են.

Հայաստանի բնության լուսանկարիչը

Արմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ մասնագիտություն, որը փոխհատուցում է տեխնիկական բնույթի իր մյուս աշխատանքի (ծրագրավորում, համակարգչային սպասարկում, վեբ-դիզայն եւ այլն) չորությունը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆոտոապարատ գնեցի երեխաներիս լուսանկարելու

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»

Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ միտումն առավել լայն թափ ստացավ Հայաստանի անկախացումից հետո: «Առավոտը» զրուցեց ճանաչված գեղանկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) որդու՝ գեղանկարիչ Վահան Հարությունյանի հետ, որն ուսանում է Միլանի գեղարվեստի ակադեմիայում: Մեր զրուցակիցը, նշելով, որ ինքը Եվրոպայում

Ալիկ Սարգսյանը սպառնաց ընդդիմությանը

Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները հակադարձել են, որ հանրահավաքը կայանալու է: Ի պատասխան լրագրողների հարցադրումներին, թե սեպտեմբերի 26-ին ինչպիսի՞ քայլեր է անելու ոստիկանությունը, երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում ոստիկանապետ, Արարատի մարզի նախկին մարզպետ, գեներալ-մայոր

ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, հենց ծննդյան օրը նվեր տվեց ազատման հրամանը. լրացել էր պարոն Ավետիսյանի ծննդյան 65-ամյակը: Ու օգոստոս ամսից պաշտոնակատար դարձավ դպրոցի կազմակերպիչ Աստղիկ Թադեւոսյանը, որն, ասում են, ցանկանում է

Սյունիքի իշխանություններին` մահապատի՞ժ

ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին Սյունիքի մարզպետարանում, քաղաքային եւ գյուղական 23 համայնքներում կատարած ստուգումների արդյունքները: Ըստ այդմ, ինչպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, «բազմաթիվ խայտառակ չարաշահումներ են բացահայտվել», ինչի հետեւանքով պետությանը հասցվել է 394 միլիոն դրամի

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ

Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, որտեղ սպասարկման որակից ու մատուցվող ծառայությունների գներից կարելի է մասամբ պատկերացում կազմել տվյալ երկրի «դեմքի» մասին: Թեեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը վերջին տարիներին բավականին բարեկարգվել է, սակայն, տուրիստների հավաստմամբ, սպասարկման որակով այն

ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ

«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը հերթական անգամ մերժել ընդդիմության՝ հանրահավաք անցկացնելու դիմումը, ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ս. Դեմիրճյանը չի կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը կդառնա կուսակցություն. «Տարբեր կուսակցություններ են ընդգրկված կոնգրեսում, կան նաեւ գաղափարական

Ելույթներ՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կողմից: Այսպես: ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը պաշտպանելու է միջուկային էներգիա արտադրելու իր իրավունքը, հակառակ՝ երկրի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ

Էջմիածնում ՀՀԿ-ն կսատարի Հակոբ Հակոբյանին

Երեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը – Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: – ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մոտ 700 համայնքներում, նաեւ ավագանու ընտրություններ են սպասվում, եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը դրանց որոշակի տոկոս չի կազմում: Եթե նկատի ունեք Կենտրոնի ղեկավարի ընտրությունը, ապա այստեղ

«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ

Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի մասին ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում), որտեղ նրա հնչեցրած մի քանի ինքնատիպ դատողություններն ու հայտարարությունները առիթ դարձան «Մարտի 1»-ի դեպքերին էլի մի անգամ անդրադառնալու համար: Այսպես, ՀՀ ոստիկանապետը երեկ անդրադարձավ սեպտեմբերի

«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»

Ասում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: – Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո հասարակության մեջ մի տեսակ հոռետեսական տրամադրվածություն է առաջացել. մարդիկ կարծում են, որ ընդդիմությունը գնում է գործողությունների սառեցման ճանապարհով: – Սառեցո՞ւմ: Իսկ ի՞նչ է, ազատ են արձակվել քաղբանտարկյալնե՞րը, դադարել են դատավարական

ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը խիստ տարբերակված է: Վրաստանում զինել, անգամ վարժել է բանակը, Ադրբեջանում այսօր մեծ օգնություն է ցուցաբերվում՝ ողջ զինուժը ՆԱՏՕ-ական ստանդարտների բերելու համար, իսկ Հայաստանում դա անհամեմատ սահմանափակ է»,- «Առավոտին» կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար

«ԱՆԱԼԻ» ՀՅԴ-Ն ԵՎ «ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՊՈՒԴԵԼԸ»

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը «տեղը հանգիստ նստող պտուղ չէ»: Մարքսիստն ինքը մտավախություն ունի, որ Քոչարյանը փորձում է ամեն կերպ վերադառնալ իշխանության, մինչդեռ Ռ. Քոչարյանի ռեւանշը կունենա շատ վատ հետեւանք, իսկ իշխանության համար ոչ միայն հղի է պառակտման, այլեւ՝ կոնֆլիկտի վտանգով, նկատում է թիվ

ԼՃԱՑԵԼ ԵՆՔ

Հայաստանում կոռուպցիան համակարգված բնույթ է կրում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ եւ գրեթե բոլոր ոլորտները կոռումպացված են, շատ քիչ ոլորտներ կան, որտեղ կոռուպցիա չկա: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Նրա ներկայացմամբ՝ թեեւ նոր կառավարությունն իր պարտականությունները ստանձնելուց ի վեր ցույց է տալիս, որ պայքարում է կաշառակերության դեմ եւ

ՄԻՋԱԴԵՊԵՐ՝ «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»

Մեկ ամիս տեւած դադարից հետո երեկ Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը: Դատաքննությունը չսկսված, տեղի ունեցավ միջադեպ: (Ի դեպ, նախորդ դատական նիստը դեռ չսկսված, ուշաթափվեց ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանի մայրը՝ Ջուլիետան, եւ դատարանը ստիպված եղավ ընդմիջել դատավարությունը ու շտապօգնություն կանչել): Երեկ դատարան էին ներկայացել Ֆ. Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի որոշ

Ինչպես ճանաչվեցին Օսեթիան եւ Աբխազիան

Հայ կոմունիստները վերջապես կմիավորվե՞ն Կոմկուսի «նորացված», «միավորված», «առաջադիմական» եւ այլ դրսեւորումները միավորման հերթական փուլում են: Հայաստանի առաջադիմական միավորված կոմունիստական կուսակցությունը օրերս հանդես կգա կոչով՝ մերձենալու, համախմբվելու կոմունիստական գաղափարի շուրջ, որովհետեւ ՀԱՄԿԿ ղեկավար Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ հասարակության մեջ այդ գաղափարախոսության պահանջը կա. «Կարեւորը գաղափարի շուրջ համախմբվելն է, ոչ թե իմ, Յուրա Մանուկյանի կամ Ռուբեն

ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՅՔԱՐ

Հերցեգ Նովիում ավարտվում է շախմատի Եվրոպայի երիտասարդական անհատական առաջնությունը Այսօր շախմատիստները խաղատախտակի առջեւ նստելու են վերջին անգամ: Իսկ երեկոյան հայտնի կդառնան տղաների եւ աղջիկների տարիքային հինգ խմբերում չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները: Եվ հաջողությունը կժպտա նրան, ում նյարդերն ավելի ամուր կլինեն: Հայաստանի 23 ներկայացուցիչներից մինչեւ նախավերջին տուրն իրենց գերազանց են դրսեւորել 16 տարեկանների խմբում հանդես եկող

Մի մրցանակի պատմություն

«Առավոտի» սեպտեմբերի 18-ի «Բյուլբյուլօղլին գնահատեց, Պողոսյանը՝ ոչ» հոդվածի առիթով ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի որոշմամբ, ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական եւ գիտական մտավորականության 3-րդ համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով, 2008-ի սեպտեմբերի 17-20-ը Դուշամբե է գործուղվել 8 հոգանոց պատվիրակություն: Պատվիրակության անդամների ճանապարհածախսը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2008

«ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐ Է»

«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը այսպես է գնահատում խոսքի ազատության աստիճանը Հայաստանում, բայց դժգոհում է, որ վրաց-օսեթական կոնֆլիկտը օբյեկտիվ չի լուսաբանվել: «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը վերջերս Հայաստանում էր: Նա մասնակցում էր ԶԼՄ-ների ղեկավարների համահայկական համաժողովին: «Առավոտի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց. «Խոսքի ազատությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա է, պարզապես խոսքի ազատության գինն

Շրջգործկոմի որոշումը դեռ դատական քաշքշուկի մեջ է

16 տարի շարունակ քաղաքացին զրկված է մնացել իր սեփական բնակարանն ունենալու՝ օրենքով ընձեռված հնարավորությունից: Մանուշակ Մխիթարյանը դեռեւս 1980-ից 6 անձից բաղկացած ընտանիքով բնակվել է Երեւանի Ֆուրմանովի փողոցի 35 շենքի թիվ 23 բնակարանում եւ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր՝ վերցվել է հաշվառման: Բնակարանային հերթը հասնելու կապակցությամբ՝ ներկայիս «Երկրաբան» սպառողական կոոպերատիվի իրավանախորդ «Հայ երկրաբան» կենտրոնական լաբորատորիան միջնորդել

«ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Սարիթաղցիները զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից Էրեբունի համայնքի Սարի թաղ կոչվող տարածքում մայիսի 5-ից արտակարգ դրություն է: Նախ հանվեցին այնտեղով անցնող գնացքի գծերը եւ բացվեց 6 մ տարածք: Գնացքի գծերի կողքին, ինչպես հնաբնակներն են ասում՝ «հարյուր տարուց ավելի» կար մի ճանապարհ, որտեղով թաղի 2-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի բնակիչները անցնում էին իրենց ավտոմեքենաներով: Ճանապարհը հավասար էր

Ձմռան ցրտերից հետո գազը կթանկանա

Բայց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի հավաստմամբ՝ դա բնակչության գրպանին այնքան էլ չի հարվածի: «2009-ի ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը 1000 խմ-ի համար կկազմի $154: Փոփոխությունը հունվարի 1-ից չէ, այլ ապրիլի 1-ից է, որը թույլ է տալիս բնակչությանը ձմռան ցուրտ ամիսներից հետո ադապտացվել նոր գներին: Գազի գների փոփոխությունները համահունչ են Ռուսաստանում կատարվող

ՀԵՐԻ՛Ք Է ԿԱՐԿԱՏԵՔ ՕՐԵՆՔԸ

Ասում է ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որն էլի է կազուսներ գտել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 10 տողանոց լրացման մեջ: Քանի՞ բացթողում կարող է լինել ընդամենը մեկ պարբերություն կազմող օրենքի մեջ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս արված 10 տողանոց լրացման մի բացթողման մասին Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն արդեն ազդարարել է: Ըստ այդ

ԱԳՆ-Ն ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ

«Պաշտոնական Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդություն ստանձնելու բանակցություններ է սկսել Բաքվի եւ Երեւանի հետ»: Այսպիսի անսպասելի լուր է տարածել Day.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նասիր Համիդի Զարեի՝ ANS TV-ին տված հարցազրույցը: Ըստ այդմ, դեսպանն ընդգծել է նաեւ, որ Թեհրանը ձգտում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ միջազգային իրավական նորմերի շրջանակներում եւ

Գագիկ Ջհանգիրյանը էլի հայտարարություն արեց

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Ըստ «Ա1+»-ի, նա դատական նիստի հենց սկզբում ներկաներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով եւ հավաստիացրել, որ հաջորդ տարի այդ օրը նշելու են միասին, «ողջ ժողովրդով, իրար հետ, նոր Հայաստանում»: Երեկ դատարանում ցուցմունք են տվել գործով անցնող ոստիկանության

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Այսպիսի ընտրություն է սպասվում Նոր Նորք համայնքի բնակիչներին Սեպտեմբերի 28-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ թաղապետի եւ ավագանու ընտրություններ են լինելու նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում: Այս համայնքում թաղապետ դառնալու երկու հավակնորդ կա՝ արդեն երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած գործող թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Մելիք Գասպարյանը (չշփոթել նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ)՝ էլի

ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆԱ ՎՍՏԱՀ Է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ղարաբաղցիների հավաքական տեսակետը չի փոխվի: «Համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա՝ ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շաբաթավերջին մի խումբ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներն անմիջապես

ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նոր Նորք համայնքում, որտեղ սեպտեմբերի 28-ին թաղապետի եւ համայնքի ավագանու ընտրություններ են լինելու, թեկնածուների դիմանկարները փակցված են ամենուրեք, երբեմն կիպ կպած՝ երեւի առերեւույթ փաստելու համար, որ այդ մարդիկ ընտրություններից դուրս նաեւ խաղաղ գոյակցում են կողք կողքի: Բայց նկատի ունենալով այն, որ համայնքի ղեկավարի պաշտոնում մրցակցում են երկու հանրապետականներ՝ գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանն ու Մելիք Գասպարյանը,

ՀՆԱԴԱՐՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձը ՀՀ առաջին եւ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է իր համակիրների հետ՝ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում: Նրան, ինչպես միշտ, դիմավորել են «Լեւոն, նախագահ» վանկարկումներով: «17 տարին եւ շատ ժամանակ է, եւ քիչ, եթե մանավանդ հիշենք, որ մեր առաջին հանրապետությունը ընդամենը երկուսուկես տարի է տեւել: Դրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք: Բայց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031