Օրվա լրահոսը

18 ՄԵԴԱԼ ԵՎ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԱՅԻՆ 2-ՐԴ ՏԵՂ

Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ: Տղաները թիմային հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը, իսկ աղջիկները՝ 10-րդ: Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեցինք մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: – Գո՞հ եք արդյունքներից: – Նկատի առնելով, որ չմասնակցեցին օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, որը Պեկինից վերջերս է վերադարձել, եւ էլի մի

Արվեստագետները՝ անկախության ու քաղաքականության մասին

Բանավիճեցին Հրանտ Թոխատյանն ու Ռուբեն Հախվերդյանը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ նրանք երկուսն էլ հաճախ էին երեւում հանրապետական եւ դաշնակցական թեկնածուների քարոզարշավներին: Հյուրերը նախ խոսեցին ՀՀ անկախությունից: Հ. Թոխատյանն ասաց. «Անկախությունը երազանք է, որ եկել է պապերիցս եւ հասել ինձ»: Ըստ Ռ.

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ

Շուտով կլրանա «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հիմնադրման 4-րդ տարին։ Ընկերությունը, սակայն, այս կարճ ժամանակաընթացքում զգալի աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի եւ շրջակա 16 գյուղերի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ծառայությունների մատուցման որակը բարելավելու ուղղությամբ։ Համակարգի արագ վերականգնում, 24-ժամյա ջրամատակարարում, խմելու ջրի որակի բարձրացում եւ անվթար ջրահեռացում. սրանք են ընկերության աշխատանքային գործունեության առանցքային սկզբունքները։ Ընկերությունը իրավիճակը

Լավագույնները պարգեւատրվում են

Դպրոցականները՝ մրցանակներով, ուսանողները՝ կրթաթոշակներով Սեպտեմբերի 19-26-ը ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում եւ Բյուրականի աստղադիտարանում անցկացվում է ԱՊՀ երկրների դպրոցականների XI աստղագիտական օլիմպիադան, որը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին: Օլիմպիադայի ծրագրում կան տեսական, գործնական եւ դիտողական փուլեր, գիտամշակութային էքսկուրսիաներ, դասախոսություններ, դիտումներ: Հանձնաժողովի համանախագահներն են՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը եւ դպրոցականների

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՉԵՄՊԻՈՆ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ընկերական խաղերի ֆուտբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմի հաղթանակով: Աբովյան քաղաքի մարզադաշտում սեպտեմբերի 19-ին եւ 20-ին հանդիպեցին «Գազպրոմբանկ» ԲԲԸ, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ, «Գազ դե Ֆրանս Սուեզ» ընկերության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմերը, որոնց կազմերում խաղում են միմիայն ընկերությունների աշխատակիցները: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի համոզմամբ, ֆուտբոլն այսօր

LG-ն եւ «Արայը» սոցիալական ծրագրեր են իրականացնում

Շնորհիվ LG եւ «Արայ» ընկերությունների, մայրաքաղաքի 2 դպրոց, 2 մանկատուն եւ 1 տուն-ինտերնատ համալրվեցին ժամանակակից համակարգչային եւ կենցաղային տեխնիկայով: «Արայ» ընկերության եւ հարավկորեկան LG ընկերության միջեւ հատկապես վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում LG-ն Հայաստանն ընդգրկեց իր սոցիալական ծրագրերում: Առաջին անգամ Հայաստանում LG ընկերության օժանդակությամբ եւ «Արայի» շնորհիվ համակարգչային դասասենյակներով համալրվեց մայրաքաղաքի 2 միջնակարգ դպրոց, իսկ

ԳԵՏԱՓՆՅԱՅՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՉԿԱ

Գյուղի բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ ու առնետների հետ Արարատի մարզի Գետափնյա համայնքի ղեկավար Հակոբ Դալլաքյանը գյուղում այնպիսի ահ ու սարսափ է տարածել, որ բնակիչները «ռիսկ» չեն անում որեւէ տեղ իրենց դժգոհությունները հայտնել, քանի որ գյուղապետի որդիները բողոքողների հետ անպայման հաշվեհարդար են տեսնում: Իսկ ինչպես մենք համոզվեցինք գյուղ այցելելով՝ Գետափնյայում սոցիալական ու կենցաղային խնդիրները բավականին

ԴԵՌ 3 ԱՄԻՍ ՈՒՆԵ՞Ն

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել նաեւ «Առավոտի» հրապարակած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը դեռ չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված իր պարտավորությունները, մասնավորապես չի վճարել փոխհատուցման գումարը: Մինչ հերքումը մեջբերելը՝ նկատենք, որ արդեն ավանդույթ է դառնում, որ այս նախարարությունը փորձում է ներկայանալ ԵԽ-ից

«Ճանաչել ԼՂ ինքնորոշումը»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանրապետության ղեկավարն այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հետեւյալ հարցին. «Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ կողմերը պետք է գան որոշակի ընդհանուր հայտարարի:

Կնունքներին ու ծնունդներին չէր հրավիրում

Բացի այդ՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նաեւ չէր միջամտում, որ պատգամավորների մեքենաները դուրս բերվեն տուգանային հրապարակից: Երեկ «Հայացք» ակումբում ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշեց, թե այդպես էլ չպարզվեցին այն հիմնավորումները, որոնցով ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում աննպատակահարմար համարեց Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե չի ընթերցել ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանի

ԽՆԴԻՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ Է

Կենտրոն համայնքում սեպտեմբերի 28-ին կայանալիք թաղապետի ընտրությունների մասին ասում է գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը: – Պարոն Բեգլարյան, արդեն երրորդ ժամկետի պաշտոնավարության համար եք առաջադրվում: Ինչո՞վ է ձեզ այդքան հրապուրել թաղապետի պաշտոնը, որ չեք մտածում առաջխաղացման մասին: – Ես արդեն 6 տարի աշխատում եմ որպես թաղապետ եւ այդ աշխատանքը շատ սիրում եմ, որովհետեւ այստեղ միշտ ավելի

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Ըստ կոալիցիայի անդամների՝ Հայաստանը տարածաշրջանում դառնում է նախաձեռնող տերություն Տարածաշրջանային վերջին զարգացումների պատկերի մեջ, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, Հայաստանն արդեն կարողացել է դառնալ նախաձեռնող երկիր. «Այն, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանն ընտրվելուց հետո, այն է՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի նախաձեռնողական լինելու հրամայականի մասին,

ՔՐԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի քրգործով վարույթը կասեցվել է մինչեւ վերջինիս առողջական վիճակը թույլ տա նրան մասնակցելու դատական նիստերին: Երեկ այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Վարդան Ջհանգիրյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վարդան Ջհանգիրյանը այժմ հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ նա տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով եւ մեղադրվում է «իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի

«ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ»՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» երաշխավորվել է տպագրության՝ Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի եւ «Իրավունք» հրատարակչության գիտական խորհուրդների որոշմամբ: «Դատաստանագրքի» Գ խմբագրությունը արեւելահայերենի է փոխադրել բանաստեղծ Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանը: Գիրքը անհրաժեշտ ձեռնարկ է ոչ միայն դատավորների եւ իշխանավորների, դասախոսների եւ ուսանողության, այլ նաեւ մեր եկեղեցու հոգեւոր առաջնորդների, քահանաների համար, քանի որ ժողովածուի մեջ հրապարակված են Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական

Ծանրամարտիկի դեմ

Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Վրեժ Եգորյանի նկատմամբ: Նա մեղադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ամին Ասքարի Ֆառահանից առանձնակի խոշոր չափի գումար հափշտակելու համար: Ըստ նախաքննության մարմնի, Ամինը «Հավատք» կազմակերպության նախագահ Վրեժ Եգորյանին պայմանագրով 40 տոննա սոխ էր հանձնել, որի գումարը Եգորյանը չէր վճարել իրեն: Եգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ երկրորդ  ՄՈՑԱՐՏԻՑ ՀԵՏՈ Հիմա՝ մեր էս վերանորոգված ու վերակահավորված բնակարանում վերջնականապես եմ հասկանում ու համոզվում, որ կյանքում երջանիկ լինելու համար ամենեւին էլ էսքան շատ բան հարկավոր չի, ու էս ամենը հաջողացնում եմ մտածել ու հասկանալ, որովհետեւ արձակուրդի մեջ եմ. այսինքն, մի ամսվա չափ հանգստանալու եմ էլեկտրոնայինի խմբագրականներից եւ միայն էս

«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՄ ԱՃՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Ասում է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Հայաստանի 3-րդ նախագահի ընտրություններին հետեւում էր Ստրասբուրգից, ուր անդամակցում է Եվրախորհրդի սոցիալական պաշտպանության հանձնաժողովին: Զուգահեռաբար դասավանդում է նաեւ Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանում, որպես սոցիոլոգիայի պատվավոր պրոֆեսոր: Ի՞նչ հետեւություններ արեց Եվրոպան Հայաստանի նախագահական ընտրություններից, ի զորո՞ւ է, արդյոք, Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը լուրջ բարեփոխումներ

Արդարությունը չի նվիրվում, այլ հաստատվում է օրենքով

Մահապարտների խնդիրը մնում է առկախ Մինչեւ 1990-ականների կեսը, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր մի կողմից տնտեսական շրջափակումների, իսկ մյուս կողմից՝ պարտադրված պատերազմական իրավիճակի մեջ: Ամբողջությամբ քայքայված տնտեսությունը, էներգետիկ ճգնաժամն ու համատարած աղքատությունը գրեթե ուժասպառ վիճակում էր պահում ողջ հայաստանյան բնակչությանը: Մինչդեռ պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում իշխանության որոշ օղակների մեջ զուգահեռաբար աճեց կոռուպցիան եւ ժողովրդավարության

«ԱՐՑԱԽԸ ՊԱՏՃԵՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

«Առավոտին» տված հարցազրույցում ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, դուք ընդդիմադիր թերթի խմբագիր եք, միեւնույն ժամանակ՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Այդ երկու ոլորտները համատեղելի՞ են: – Դրանք անհամատեղելի չեն: Ես նաեւ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահն եմ եւ մեր ակումբի վարքականոնում կա մի կետ, որով ասվում է, թե ցանկալի չէ լրագրողը զբաղվի

Իրավական խճանկար

Դատավորն ինքնաբացարկ հայտնեց Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ պետք է լսվեր Վարդիթեր Եղիազարյանի, Ալիսա Շիրինյանի վերաքննիչ բողոքը: Վ. Եղիազարյանը Սասունցի Դավթի 13 հասցեի 245,41 քմ տարածքը ձեռք է բերել 2003թ.՝ աճուրդով: Մինչ աճուրդին մասնակցելն ու սեփականատեր դառնալը, Վ. Եղիազարյանն այդ տարածքն օգտագործել է որպես վարձակալ: Սեփականության իրավունքը ստանալուց հետո Վ. Եղիազարյանն իր տարածքից

ՇՂԹԱՅՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԴԻՄԱԴՐԵԼ Է

Այդպես են «Գորիս» ՔԿՀ աշխատակիցները «բացատրում» Արթուր Այվազյանի խոշտանգումը ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով) 2006թ. ապրիլի 28-ին ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով ձախ ձեռքի զարկերակը: Նա տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին: Հաջորդ օրը, ըստ Ա. Այվազյանի. «Ինձ խցից հանեցին, անմիջապես ձեռքերս շղթայեցին եւ տարան

«ՄԱՐՏԻ 1»-Ը ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԵՏ ՇՊՐՏԵՑ ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Դատավարության ընթացքը գնահատում են փաստաբանները Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Մարտի 1»-ի գործով պաշտպանել է դատարանի կողմից արդարացված Միսակ Հովակիմյանին, Մասիս Այվազյանին եւ այժմ շարունակում է իրականացնել Վարդգես Գասպարիի, Դավիթ Մաթեւոսյանի պաշտպանությունը: Մ. Շուշանյանի պաշտպանյալներին մեղսագրվել է 316 հոդվածի 1-ին մասը: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների պարագայում կան միայն ոստիկան-վկաներ, իսկ տուժողներ չկան. «Գործ ունենք մի անհեթեթ իրավիճակի

Զուգարանն էլ շատ համարեցին

Բազմանդամ ընտանիքին մերժում են բոլորը Արմինե Փարսադանյանի բազմանդամ ընտանիքը 1975-ից ապրում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի 45 շենքի 44 բնակարանում: 9-րդ հարկի 3 սենյականոց անբարեկարգ բնակարանում ապրում է նրա քույրը՝ հաշմանդամ երեխայով, ամուսինը՝ 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ: Եղբոր կինն էլ՝ Լարիսա Հովհաննիսյանը մտավոր թերզարգացած է: Այս տանը գրանցված են նաեւ անչափահաս երեխաներ: Ամենափոքրը 2 ամսական

ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԳԱԶՕՋԱԽԸ ԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Հիվանդ կնոջից խաբեությամբ կորզել են անձնագրային տվյալներն ու ապառիկ գնումներ արել Գայանե Առաքելյանը տառապում է առաջին աստիճանի բարդության մտավոր հետամնացություն հիվանդությամբ: Ինչպես փաստում է նրա խնամակալությունը ստանձնած քույրը՝ Մելինե Առաքելյանը, Գայանեն խիստ անկայուն եւ անհավասարակշիռ բնավորություն ունի, արագ բորբոքվում է եւ կորցնում ինքնատիրապետումը: Նրա հոգեկան անկայունության մասին իրենց ստորագրություններով վկայել են նաեւ հարեւանները: Գայանեն բնակվում

Բարիտոնի երրորդ այցը

Կանադահայ երգիչ Կարո Նշանյանը նպաստում է հայաստանցի վոկալիստների ճանաչմանը Ծնունդով՝ Պոլսից, 1962թ. Կանադայում հաստատված եւ բեմական գործունեությունը այդ երկրում շարունակող երգիչ Կարո Նշանյանը, որը պոլսահայ ճանաչված շարականագետ Ավագ քահանա տեր Հուսիկի որդին է, շուրջ 50 տարի պրոֆեսիոնալ բեմում է: Առաջին անգամ հայրենիք է այցելել 1997թ., որին հաջորդել են հայաստանյան երկու մենահամերգները՝ 2003-ին եւ 2005-ին: Այսօր

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ՝ ԻՇԽԱՆԻՆ

Վախճանվեց Անդրեյ Վոլկոնսկին Ծանր լուրը հասել է աշխարհի տարբեր անկյուններ. մահացել է իշխան եւ մեծ կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկին: Նրան ճանաչած յուրաքանչյուր մարդու համար դժվար է հրաժեշտի խոսքեր գտնելը, քանի որ նա թե հզոր ներկայություն էր, թե հավերժին վաղուց ձուլված լեգենդ: Երջանիկ բախտն եմ ունեցել իր մտերիմը լինելու՝ տասնամյակներ շարունակ՝ 60-ականներից սկսած։ Երկու օր առաջ զանգեցի

Մարզասրահները կարող են վտանգավոր լինել

Հայաստանում երբեմն ոչ մասնագետներ են աշխատումայն, մե զ այնքան շատ ցատկոտեցրին, որ սիրտս «ափերից դուրս եկավ»: Հենց մարզասրահում այնքան վատացա, որ շտապօգնություն կանչեցին: Տեղում որեւէ մասնագետ էլ չունեին, որ առաջին օգնություն ցույց տար»,- պատմեց նա: Ա. Գրիգորյանից հետաքրքրվեցինք, մի՞թե ճիշտ է, երբ մարզասրահներում առանց անձի առողջական վիճակը ստուգելու՝ թույլ են տալիս օգտվել մարզասարքերից. «Շեյփինգը, ֆիթնեսը

ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ 70 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ՀՀ մեծաթիվ գիտական հաստատությունների անձնագրավորումը զավեշտալի պատկեր է բացահայտել Վերջին 1-2 ամիսների ընթացքում տարբեր գիտական հաստատություններում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն անցկացնում էր անձնագրավորման գործընթաց: Այսինքն՝ մանրամասն ուսումնասիրվում էին ինստիտուտների կադրերի թվաքանակը, ինովացիոն գործունեությունը, սարքավորումների վիճակը, կոչում ունեցողների թիվը, գիտական գործուղումները, միջազգային համագործակցությունը եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց.

Հայրական տունը՝ կռվախնձոր

Քույրը եղբորից պահանջում է՝ հայրական տան վաճառքից ստացված ողջ գումարն իրեն տալ «Հայրս մահանալիս իր տունը կտակեց ինձ, քանի որ այդ տունը ես էի գնել, երբ Թբիլիսիից նոր էի եկել: Տունը 37 քմ էր, ես այն դարձրել եմ 106 քմ՝ օրինական ճանապարհով: Հետո ես ամուսնացա ու իմ ընտանիքով տեղափոխվեցի: Տղաս, երբ ամուսնացավ, գնաց իմ հայրական

ՀՈՂ ՄՇԱԿԵԼԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ՞ ՀԱՄԱՐՎՈՒՄ

Հողագործությամբ զբաղվող գյուղացին համարվում է աշխատանքով ապահովված, սակայն նրա աշխատած տարիները պետությունը ստաժ չի հաշվարկում: Հայաստանում գործազրկության մակարդակն առավել բարձր է հատկապես գյուղական բնակավայրերում, քանի որ այդտեղ չկան աշխատողների պահանջարկ ունեցող մեծ գործարաններ, ձեռնարկություններ կամ, ասենք, օֆիսներ ու սուպերմարկետներ: Այդ պատճառով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, որտեղից ստանում են իրենց եկամուտը: Իր վարձակալած հողատարածքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031